TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Բալաշ Պետեր Մոլնարի հետ

19:43 26.10.2024

Հոկտեմբերի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Եվրոպական Միության հարցերով նախարարության պետքարտուղար Բալաշ Պետեր Մոլնարի հետ, հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Ադամ Շտիֆտերի և ժոզեֆ Բուհալլայի հետ

19:12 26.10.2024

Հոկտեմբերի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի և նույն նախարարության Արևելյան եվրոպայի վարչության նորանշանակ տնօրեն ժոզեֆ Բուհալլայի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակի»,-ասված է հաղորդագրության մեջ։

̰
Վրաստանում 15։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 41,62 տոկոս

16:53 26.10.2024

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 454 հազար 837 ընտրող, որը կազմում է ընտրողների 41,62 տոկոսը: Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: 150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում:  

̰
Թրամփը հորդորել է Հարրիսին IQ թեստ հանձնել

16:46 26.10.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։ «Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է, նա ունի շատ ցածր IQ: Ես կողմ եմ այսպիսի թեստերին: Նախագահի թեկնածու առաջադրվողը պետք է թեստ հանձնի: Նրանք ասում են, որ դա հակասահմանադրական է, բայց ես կարծում եմ, որ […]

̰
Շոլցը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի հարձակմանը

16:28 26.10.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իրանին չպատասխանել Իսրայելի գիշերվա հարձակմանը, որպեսզի կանխվի լարվածության հետագա սրումը։ «Այսօր Իսրայելի կառավարությունը մեզ տեղեկացրեց, որ ճշգրիտ և նպատակային հարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակման: Փորձ է արվել նվազագույնի հասցնել մարդկային կորուստները: Սա հնարավորություն է տալիս խուսափել հետագա էսկալացիայից։ Իմ […]

̰
«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները

16:06 26.10.2024

«Հայկական եվրաքվե»-ի շտաբը ամփոփել է ստորագրահավաքի արդյունքները: ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խումբը իր խորին երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը, ընդգծելով, որ անհրաժեշտ քանակի ստորագրություններն ապահովել են նախանշված ժամկետից կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Իսրայելի օդային հարվածը Իրանին

15:57 26.10.2024

Ռուսական կողմը բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել Իրանի տարածքում Իսրայելի օդային հարվածների առնչությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն դրսևորել, դադարեցնել բռնությունը և կանխել իրադարձությունների զարգացումը աղետալի սցենարով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված նրա մեկնաբանության մեջ։ «Պետք է դադարեցվեն հակահարված տալու […]

̰
Բռնություն Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկում

14:43 26.10.2024

Վրաստանի Մառնեուլիի 74-րդ ընտրատեղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով տուժել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դիտորդի խոսքով՝ ինքը դիտողություն է արել հանձնաժողովի անդամներին սեղանների դասավորության և մակնշման խախտումների վերաբերյալ, որից հետո ինչ-որ մարդկանց խումբ պահանջել է լքել տարածքը: Նրա խոսքով՝ խմբի անդամները նույնպես վերահսկում էին ընտրողների որոշումները։ «Այստեղ սարսափելի է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

22:03 25.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

21:56 25.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

̰
Վաղը Վրաստանում ընտրություններ են․ հետընտրական ի՞նչ զարգացումներ արժե սպասել

21:40 25.10.2024

Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […]

̰
Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը. Պետդեպ

15:42 25.10.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարությունը: «Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», – ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև Գազայում ու […]

̰
Պետքարտուղարությունը հավանություն է տվել Էր Ռիադին 440 մլն դոլարով TOW հակատանկային համակարգերի վաճառքին

13:33 25.10.2024

Պետքարտուղարությունը թույլատրել է Սաուդյան Արաբիային TOW հակատանկային հրթիռային համակարգերի վաճառքը, ինչպես նաև դրա հետ կապված համապատասխան նյութատեխնիկական աջակցության տամադրում՝ 440 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և սպառազինության մատակարարման համար։ Վաշինգտոնի վարչակազմն արդեն տեղեկացրել է Կոնգրեսին այս որոշման մասին։ Օրենսդիր մարմինն […]

̰
Կայացել է մշակութային ժառանգության պահպանության ռազմավարական հարցերին նվիրված քննարկում․ ԱՄՆ դեսպանատուն

13:22 25.10.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ուրախ են ներկայացնել վերջերս կայացած մշակութային ժառանգության պահպանության ռազմավարական հարցերին նվիրված իրենց քննարկման մանրամասները, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ագարակ համայքնում՝ նույնանուն բացառիկ հնավայրի և 5000-ամյա բնակատեղի անմիջական հարևանությամբ։ «Open World ծրագրի մի խումբ շրջանավարտների մասնակցությամբ բովանդակալի քննարկում ծավալվեց մշակութային ժառանգության պահպանության նորարարական մոտեցումների վերաբերյալ։ Դիտարկվեցին հետևյալ թեմաները․ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

11:32 25.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։ Համաշխարհային […]

̰
Կամո Ցուցուլյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել

10:33 25.10.2024

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը hոկտեմբերի 22-ից 24-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ Գարրի Արմաղանյանը։ Կամո Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի և Վրաստանի ՆԳ նախարարության […]

̰
Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

22:04 24.10.2024

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացում է, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
ԱԺ-ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը

21:06 24.10.2024

ԱԺ -ն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. օրինագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր, ձեռնպահ՝ 5, դեմ՝ 0, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ԱԺ հոկտեմբերի 24-ի լիագումար նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ընդգծելով, որ նախագիծը մանրամասն քննարկվել է […]

̰
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի

20:17 24.10.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ են նշանակվել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արմեն Սարգսյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- […]

̰
Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

19:47 24.10.2024

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։  

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է. Վլադիմիր Պուտին

15:46 24.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ […]

̰
ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարներն առայժմ նոր անդամներ չեն ընդունի միավորման կազմում

15:30 24.10.2024

ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA գործակալությունը: «ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին […]

̰
Հնդկաստանը մտավախություն ունի, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կընդլայնվի

14:17 24.10.2024

Հնդկաստանը մտավախություն ունի, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կընդլայնվի, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում և Արևմտյան Ասիայում մեզ հասկանալի անհանգստություն է առաջացնում: Տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածման հետ կապված անհանգստություն կա: Ծովային առևտուրը նույնպես լրջորեն տուժել է: Հետագա էսկալացիայի մարդկային և նյութական հետևանքները իսկապես լուրջ են»,-ասել է նա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ […]

̰
Սպիտակ տունը հերքել է, որ Բայդենը կողմ է արտահայտվել Թրամփին բանտարկելուն

14:00 24.10.2024

Սպիտակ տունը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին բանտարկելուն։ Համապատասխան հայտարարությամբ լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Նա ասել է, որ Բայդենը «հասկացրել է, թե ինչ նկատի ունի»: «Նա ասել է, որ նկատի ուներ փակել քաղաքական իմաստով»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել

13:26 24.10.2024

Տեսախցիկներն արձանագրել են BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճ զրույցը, հայտնում է radar.am-ը։ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի քննարկմանը միացել են ԱԳ նախարարները:

̰
Կազանում մեկնարկել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովը

12:21 24.10.2024

Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովի լիագումար նիստը՝ BRICS+ ձևաչափով, որը նախագահում է Վլադիմիր Պուտինը։ Նիստին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա է գրեթե 40 երկրի ներկայացուցիչ։ Մինչ հանդիպման մեկնարկը նիստի մասնակիցները համատեղ լուսանկարվել են։

̰
Կազանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը

10:45 24.10.2024

Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար […]

̰
̰
Վարչապետը ժամանել է Կազան

09:30 24.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

̰
Եթե չկնքվի պայմանագիրը մինչև տարեվերջ, ապա Ադրբեջանը առնվազն պետք է ապահովի գետնի վրա խաղաղությունը. Էդգար Վարդանյան

21:50 23.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]

̰
BACK_TO_TOP