19:43 18.10.2024
Երկկողմ ձեռքբերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
19:12 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
17:50 18.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինային աջակցությունը և միջազգային օրակարգը, հայտնում է Սպիտակ տունը։ «Երկու երկրների ղեկավարները համակարգել են գործողությունները՝ աջակցելու Ուկրաինային, հակասեմիտիզմին և ատելության այլ ձևերին հակազդելու ջանքերը երկրի ներսում և արտերկրում, անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքին և այլ գլոբալ խնդիրների», – ասվում է ԱՄՆ […]
17:20 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր […]
15:23 18.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը: «Հարգելի՛ նախարար Ֆիդան, Հարգելի՛ նախարարներ և գործընկերներ, Կցանկանայի իմ երախագիտությունը հայտնել Թուրքիային և իմ գործընկեր Հաքան Ֆիդանին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման կազմակերպման համար։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային խորհրդակցություններին և շփումներին։ Շարունակական և անկեղծ երկխոսությունը, մարդկանց միջև […]
14:08 18.10.2024
«Հեռանկարը» հյուրընկալել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Մերձավոր արևելյան կոնֆլիկտին, դրա զարգացման հնարավոր սցենարներին: Հյուրը նաև խոսել է Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման հավանականության մասին՝ մերձավորարևելյան կոնֆլիկտի համատեքստում: «Այս փուլում Ադրբեջանը նույնպես «սպասիր և տես» դիրքում է գտնվում, քանի որ այդ տուրնուլենտային գոտին անկանխատեսելի է: Ադրբեջանը […]
12:48 18.10.2024
Ստամբուլում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
12:24 18.10.2024
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը հոկտեմբերի 14-16-ը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի տարեկան համաժողովին: Քննարկման առանցքում են եղել թվային վերափոխումները, խորհրդարանների աշխատանքներում նորարարությունները՝ ներառյալ արհեստական բանականության օգտագործման հնարավորությունները խորհրդարանական գործունեության ընթացքում: Ներկայացվել է տարբեր խորհրդարանների փորձը խորհրդարանական հանձնաժողովների իրավասությունների հստակեցման, ինչպես նաեւ խորհրդարանական աշխատանքներում քաղաքացիների ներգրավման վերաբերյալ: Դավիթ Առաքելյանը […]
20:05 17.10.2024
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
19:16 17.10.2024
Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, […]
16:26 17.10.2024
Իսրայելի զինվորականները երկրի դրոշը բարձրացրել են հարավային Լիբանանի սահմանամերձ Այտա էլ-Շաաբ գյուղի աշտարակի վրա՝ «գյուղը «Հեզբոլլահ»-ի ուժերից և ենթակառուցվածքներից մաքրելուց հետո», հաղորդում է իսրայելական հեռուստաալիքներից մեկը: Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ դրոշը տեղադրված է ջրային պոմպի աշտարակի վրա, որի շուրջ երևում են բազմաթիվ ավերված տներ ու շինություններ։
13:48 17.10.2024
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում աշխատանքային ճաշ է ունեցել Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախագահ Բրունո Կահլի հետ: Աշխատանքային ճաշի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես արտատարածաշրջանային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ: Արմեն Գրիգորյանը և Բրունո Կահլը նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
13:26 17.10.2024
Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 43-ամյա Աշոտ Ա.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
10:27 17.10.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա։ Փոխվարչապետը հոկտեմբերի 17-19-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։
21:15 16.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի սպառնալիքներին: Գագիկ Սաֆարյանի կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար դիվերսիֆիկացվում է: «Աստիճանական դիվերսիֆիկացիայի շնորհիվ, սկսած այս տարվա մարտից առ այսօր, իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն, […]
17:39 16.10.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է այն ռիսկի մասին, որ Իսրայելի աճող ագրեսիան տարածաշրջանը կվերածի համապարփակ պատերազմական գոտու։ Էրդողանն այս մասին խոսել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպմանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իրաքյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններ։ Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հոկտեմբերի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները […]
16:35 16.10.2024
Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։ Այս մասին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ «Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի գործում նշված ձևաչափով», – ՏԱՍՍ-ին ասել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը […]
11:02 16.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար: Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման […]
21:30 15.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները: -Պարոն Խանդանյան, […]
21:20 15.10.2024
Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի ունեցած Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
21:10 15.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է արաբագետ Հայկ Քոչարյանին: Զրույցը հիմնականում ծավալվել է Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձությունների շուրջ: Մինչև ու՞ր կարող է հասնել էսկալացիան, ո՞րն է Հայաստանի համար սպառնալիքը, իսկ հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որից Հայաստանը առնվազն չտուժի և առավելագույնը ինչ-որ շահեկան վիճակ ունենա: Այս հարցերին է պատասխանել արաբագետը, նաև այդ համատեքստում խոսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում նոր էսկալացիայի […]
20:10 15.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների չեղարկված հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Մարտին Չունգոնգը հայտնել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված: Դրան ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ չնայած այն […]
19:50 15.10.2024
ՀՀ բարձ տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, ներկայացնելով ԲՏԱ նախարարության կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները, ծրագրերը, տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու նոր ռազմավարության մշակման գործընթացներն ու տեսլականը, բարձր տեխնոլոգիաները համարել է ՀՀ տնտեսության զարգացման քաղաքականության […]
16:07 15.10.2024
«Iran Air»-ը՝ միակ իրանական ավիափոխադրողը, դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա ԵՄ նոր պատժամիջոցներից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։ «Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռել է Եվրոպա, եղել է «Iran Air»-ը, և հաշվի առնելով «Iran Air»-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, դրանից հետո իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռնի Եվրոպա»,- […]
15:42 15.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող […]
13:40 15.10.2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները ասել է, որ Աստանան պատրաստ է Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար կրկին հարթակ առաջարկել։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,-ասվում է Ղազախստանի նախագահի […]
13:23 15.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ «Տիկի՛ն նախագահ, Պարո՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում: Հայաստանի համար՝ երկրի, […]
10:22 15.10.2024
Ժնևում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը […]
10:00 15.10.2024
Ժնևում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ […]
20:43 14.10.2024
Հոկտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպությունում կայացան խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Ընտրությունների արդյունքում տարածքային կազմակերպության խորհրդի կազմում ընտրվեցին՝ Աննա Մարգարյանը, Վահե Թունյանը, Ռոման Համբարձումյանը, Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Մկրտումյանը, Սեդա Առաքելյանը, Հրաչյա Հակոբյանը, Սուքիաս Թարխանյանը, Ռուզաննա Մարգարյանը։ Վերահսկող ընտրվեց Արմեն Խաչատրյանը» ,-ասված է հաղորդագրության մեջ։