TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

15:34 27.09.2024

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […]

̰
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա

14:15 27.09.2024

Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով ամրագրվում է շահառուների շրջանակը. դրանք այն զինծառայողներն են, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների մասնակցելու կամ հակառակորդի հետ […]

̰
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը

14:06 27.09.2024

Կառավարության գործող որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավակայանների գործելու եւ պետական մարմինների հետ փոխգործակցության կարգը: Կառավարության այս երկու որոշումները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել: Սահմանադրության համապատասխան […]

̰
Բորելը հայտարարել է, որ Լիբանանում պատերազմը սպառնալիք կլինի կայունության և անվտանգության համար

13:54 27.09.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լիբանանում հիպոթետիկ պատերազմը սարսափելի սպառնալիք կլինի կայունության և անվտանգության համար: Մեկնաբանելով կարճ ժամանակում զինադադարի հնարավորությունը՝ նա նշել է, որ կցանկանար հավատալ դրան, «բայց ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում շարունակել դրան հավատալը»։ «Տարածաշրջանում խաղաղության համար Լիբանանում պատերազմը սարսափելի սպառնալիք կլինի», – […]

̰
Մեծ Բրիտանիայի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել Իսրայելի հետ անհապաղ զինադադարի օգտին

13:46 27.09.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հանդես են եկել Իսրայելի հետ անհապաղ զինադադարի օգտին: Այս մասին ասվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում լիբանանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Մեծ Բրիտանիայի վարչապետը նախ իր անկեղծ ցավակցությունն է հայտնել վարչապետ Միքաթիին վերջին շաբաթների ընթացքում […]

̰
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

13:29 27.09.2024

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ […]

̰
Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան

13:11 27.09.2024

Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացում  է ունեցել, որը պետք է շարունակական լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Բնականաբար բաց նիստում չեմ կարող ասել ինչ ուղղություններով ինչ ունենք, որովհետև դրանք եթե արդեն զինված ուժերում փորձարկում են անցել, մնում է ճիշտ օգտագործվեն։ Ունենք մի […]

̰
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

12:38 27.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած […]

̰
Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

11:57 27.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի […]

̰
Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու

11:52 27.09.2024

2024 թվականի հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված երկու թեկնածուներից Թեմուր Թոռունի Քյալաշյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 15 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ «Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է մեկ թեկնածու՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանը։ Վերջինս անկուսակցական է, ինքնառաջադրվել էր։ Համայնքում ընտրական իրավունք ունեցողների […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ

11:03 27.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել […]

̰
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

10:55 27.09.2024

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին, հայտարարել է, որ այդ մասին դեռ որոշում չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետի դիտարկմամբ՝ իհարկե, գնահատականները կարող ենք տարբեր լինել, սակայն անհրաժեշտ է նայել հարցի էությանը։Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատմանը, Մհեր Գիրգորյանը նշեց՝  կարծում եմ՝ բավարար քննարկված […]

̰
Քննարկվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

10:34 27.09.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից: Կողմերը քննարկել […]

̰
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ

10:17 27.09.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում

10:09 27.09.2024

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի […]

̰
Կկարողանա՞ արդյոք Թուրքիան դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

22:15 26.09.2024

Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […]

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

21:38 26.09.2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և […]

̰
Պաղեստինի նախագահը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումներն Իսրայելին

21:14 26.09.2024

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Իսրայելին և պատժամիջոցներ սահմանել նրա դեմ Գազայի հատվածում գործողությունների համար։ «Դադարեցրեք ցեղասպանությունը, դադարեցրեք զենք մատակարարել Իսրայելին: Այս խելագարությունը չի կարող շարունակվել»,- ասել է նա Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։ Այնուհետև նա հավելել է․ «Ամբողջ […]

̰
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ

21:05 26.09.2024

Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

̰
Վան Ին հայտարարել է Կիևի հետ համագործակցությունը վերսկսելու մասին

20:16 26.09.2024

Պեկինը և Կիևը վերսկսել են առևտրատնտեսական համագործակցությունը՝ հաղթահարելով ուկրաինական հակամարտության կողմնակի ազդեցությունները իրենց գործնական փոխգործակցության վրա։ Այս մասին չորեքշաբթի օրը Նյու Յորքում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Երկու կողմերն էլ հաղթահարել են ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը և աստիճանաբար վերսկսել են գործնական համագործակցությունը»,- ասել է Վան Ին՝ Չինաստանի ԱԳՆ-ի […]

̰
Իսրայելն ԱՄՆ-ից 8,7 միլիարդ դոլար կստանա

19:45 26.09.2024

Իսրայելը ԱՄՆ-ից կստանա 8,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ՝ բանակին մարտական ​​միջոցներ տրամադրելու և պաշտպանական սպառազինության համակարգեր գնելու համար, հինգշաբթի հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Էյալ Զամիրը Վաշինգտոնում ներկայացրել է 8,7 միլիարդ դոլարի չափով ամերիկյան օգնության փաթեթի մանրամասները», – ասվում է հաղորդագրությունում: Մամուլի ծառայությունը […]

̰
Կառավարությունը նախատեսում է կրճատել արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ֆինանսական և վարչարարական ծախսերը

15:45 26.09.2024

Գործադիրը հավանություն է տվել ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերին: Նախագծի նպատակն արդեն իսկ փորձաքննության ենթարկված և փորձաքննության արդյունքում երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ չճանաչված ապրանքների […]

̰
Բայդենը հավանություն է տվել Կիևին 5,5 միլիարդ դոլարի հատկացմանը

15:37 26.09.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Ուկրաինային 5,5 միլիարդ դոլար հատկացնել Կոնգրեսի կողմից նախկինում հաստատված միջոցներից։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։ «Ես նաև թույլատրել եմ 5,5 միլիարդ դոլարի դորս գրումը՝ նախագահական լիազորությունների ներքո, որպեսզի իմ վարչակազմը կարողանա ամբողջությամբ օգտագործել Կոնգրեսի կողմից հատկացված միջոցները», – ասվում է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 25-ին […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել է ՀՀ 2025թ.-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծին

15:33 26.09.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծին: Օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծում իրականացվել են որոշ փոփոխություններ ու լավարկումներ: Առաջին կետը վերաբերում է կապիտալ ծախսերի՝ հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխելու մեխանիզմին: […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

14:59 26.09.2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ […]

̰
Երմակը հանդիպել է Վան Իի հետ

14:51 26.09.2024

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և Չինաստանի արտգործնախարար Վան Ին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում և քննարկել ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարները։ «Մենք ամենաբարձր մակարդակով քննարկել ենք հետագա շփումների հեռանկարները»,- գրել է Երմակն իր Telegram ալիքում Վան Իի հետ հանդիպումից հետո։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել […]

̰
Իրանը ցանկանում է փոխգործակցություն ամբողջ աշխարհի հետ. Փեզեշքիան

14:44 26.09.2024

Իրանը ձգտում է քաղաքական և տնտեսական փոխգործակցության ամբողջ աշխարհի հետ՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից մինչև Սամարղանդ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մինչ ես և արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպում ենք համաշխարհային տերությունների ներկայացուցիչների հետ, էկոնոմիկայի նախարարն Ուզբեկստանում բանակցություններ է վարում ասիական երկրների հետ։ Առաջիկայում նախագահի առաջին տեղակալը կմեկնի Հայաստան և Պակիստան։ Կառավարությունը […]

̰
Վրաստանի վարչապետը խոսել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության մասին

13:46 26.09.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Աբխազիային և Հարավային Օսիային կոչ է արել Վրաստանի հետ միասին ապրել մեկ երկրում։ Կոբախիձեն ասել է, որ կցանկանար օգտվել առիթից և կոչ անել երկու հանրապետությունների ժողովուրդներին՝ «վերականգնել քանդված կամուրջները»։ «Մեր բոլոր քայլերն ուղղված են մեր ժողովրդին օգնելուն, որպեսզի մի օր մենք և մեր […]

̰
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ

12:50 26.09.2024

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կուբայի արտաքին հարաբերությունների նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիյայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հարցեր՝ նախանշելով զարգացման ներուժ ունեցող կոնկրետ ուղղություններ։ Դիտարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացման հնարավորությունները։ Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել […]

̰
2025 թվականին նախատեսվում է ավելի քան 3 տրիլիոն դրամ ծախս. Կառավարությունը հաստատեց պետբյուջեի նախագիծը

12:30 26.09.2024

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ պետական բյուջեի եկամուտները 2025 թվականի բյուջեով նախատեսվում են 2 տրիլիոն 873 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 760 միլիարդ դրամ է կազմում։ «Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ […]

̰
BACK_TO_TOP