Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով իր կամքը պարտադրել Իրանին. Արաղչի

12:50 15.09.2024

Պատժամիջոցները ձախողված գործիք են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար, Թեհրանը բաց է երկխոսության համար, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ մեղադրանքները կեղծ են:

«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք դեռ չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող իրենց կամքը պարտադրել Իրանին պատժամիջոցներով, ինչպես միջուկային ոլորտում, այնպես էլ այլ հարցերում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Fars գործակալությունը։

Աբբաս Արաղչին խորհուրդ է տվել արևմտյան երկրներին «փոխել իրենց ճանապարհը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

19:02 05.05.2025

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ […] ...

Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվել

18:54 05.05.2025

Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 5-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել […] ...

«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»

18:46 05.05.2025

«Չելսին» հաղթել է ժամանակից շուտ չեմպիոն դարձած «Լիվերպուլին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 3-1 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ «Լիվերպուլը» 82 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ ակումբն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է և Չեմպիոնների լիգայի գոտում է։ ...

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

18:37 05.05.2025

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին

ՀՀ պաշտոնյաներն ուղիղ եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցին: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ (Առաջինի Լրատվական ալիք), Կառավարության ֆեյսբուքյան և յութուբյան էջերով։   ...

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

BACK_TO_TOP