12:42 02.09.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները ընտրություններում հաղթելու շատ քիչ հնարավորություններ ունեն, դրա համար շարունակում են ռազմական գործողությունները և չեն հանում ռազմական դրությունը։ «Ներկայիս իշխանությունները նույնիսկ ներքին օրենսդրության ուժով լեգիտիմ չեն, նրանք պետք է անցկացնեին նախագահական ընտրություններ, սակայն հրաժարվեցին դա անեել ռազմական դրության մեջ, և դա չի համապատասխանում հիմնական օրենքին՝ Ուկրաինայի […]
11:06 02.09.2024
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան գերատեսչություններն ապահովել են բոլոր պայմանները ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը։ «Ադրբեջանի ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տվել կազմակերպել և անցկացնել խորհրդարանական ընտրություններ համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ ապահովելով քվեարկության գաղտնիությունը»,- ասել է […]
10:50 02.09.2024
ՀԱՄԱՍ-ի կողմից վեց պատանդների սպանությունը նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր ճանաչել են Պաղեստին պետությունը կամ ծրագրում են դա անել: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ համապատասխան հաղորդագրություն հրապարակելով X-ում: «ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի վեց պատանդների դաժան սպանությունը խիստ նախազգուշացում է ցանկացած երկրի համար, որը ճանաչել է կամ մտածում է հոկտեմբերի 7-ի ջարդերից հետո Պաղեստինի […]
20:59 01.09.2024
Այսօր Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրությունը։ Նախագահ Ալիևը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություն նշանակել սեպտեմբերին՝ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով: Առաջին անգամ ընտրությունն անցկացվում է առանց ԵԽԽՎ դիտորդների և մամուլի, իշխանությունների քննադատների նկատմամբ ռեկորդային ռեպրեսիաների ֆոնին։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Քվեարկությունը տեղի է ունեցել 125 ընտրատարածքում` ժամը 8:00-19:00-ն: 125 տեղի […]
18:32 01.09.2024
Պրահայում սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության […]
22:11 31.08.2024
Թուրքական կողմը պատրաստ է քննարկել Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը, սակայն մինչ այժմ չի հաջողվել համաձայնության գալ այս գործընթացի կոնկրետ պարամետրերի շուրջ։ Այս մասին RT հեռուստաալիքի «Կամուրջներ դեպի արևելք» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Թուրքերը պատրաստ են դրան, բայց մինչ օրս կոնկրետ պարամետրերը համաձայնեցված չեն, մենք խոսում ենք փախստականների […]
21:58 31.08.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային ու նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «երակենդանացնելու Երևանի փորձերը ցույց են տալիս Բաքվի դեմ թաքնված օրակարգի առկայությունը»։ «Հայկական կողմի փորձերը՝ ուղղված վերականգնելու Մինսկի խումբը, որը անցյալի մասունք է, ցույց են տալիս, որ նա ունի թաքնված օրակարգ Ադրբեջանի դեմ»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքերը […]
20:48 31.08.2024
Հայ-ադրբեջանական հարաբերությունները և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները գերակայող էին անգամ ամառային այս շրջանում: Ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նախորդող օրերին էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվեցին ամենատարբեր մակարդակներում: Բայց արդյո՞ք նկատելի են շոշափելի արդյունքներ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
19:42 31.08.2024
44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ տեղերում մեր զինվորականները, հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատայիններ, բարձրաստիճան սպաներ։ 44-օրյա պատերազմին նախորդել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև լայնածավալ զորավարժությունները և պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները և անօդաչուները եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ […]
17:37 31.08.2024
Ադրբեջանը փորձում է Հայաստանին մեղադրել սպառազինվելու մեջ՝ քողարկելու իր սպառազինվելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ քննադատում են նրա համար, որ մենք, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանում կա հետևյալ միտումը՝ խոսում են, թե արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով, օրինակ, Ֆրանսիային: […]
17:16 31.08.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, հայտարարել է, որ Երևանը դրա հետ կապված հարցեր չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց մամուլի ասուլիսին՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք հստակ ժամանակացույց, երբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ-ից և ի՞նչ է լինելու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։ […]
14:17 31.08.2024
Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]
13:00 31.08.2024
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ չկան խնդիրներ, որոնք Անկարան և Դամասկոսը չկարողանան լուծել։ Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։ Միջնորդները՝ ի դեմս Ռուսաստանի , Իրանի և Իրաքի, անկեղծ փորձեր են արել հաշտեցնել Սիրիային և Թուրքիային, սակայն այդ նախաձեռնության հարցում առաջընթաց չկա, ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը՝ […]
12:25 31.08.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են։ ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟎𝟗.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟐𝟎.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟑.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟎𝟗.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […]
11:25 31.08.2024
Ուկրաինան սկսել է F-16 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, դրան ներգրավված է նաև ԱՄՆ-ը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։ «ԱՄՆ-ի գործընկերները ստացել են նախնական զեկույց և արդեն միացել են հետաքննությանը»,- նշել է նա։ Օլեշչուկը ասել է, որ ոչ ոք ոչինչ չի թաքցնում ինքնաթիռի կործանման հետ կապված։ Ավելի […]
11:01 31.08.2024
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Հնդկաստանում կոնֆերանս անցկացնել Ուկրաինայի հարցով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում իր անելով աղբյուրներին։ «Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ վարչապետ Նարենդրա Մոդիի այցի ժամանակ առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Հնդկաստանում: Զելենսկին մտադիր է առաջնորդների երկրորդ հանդիպումն անցկացնել նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ […]
21:50 30.08.2024
Եվրամիությունը խոստացված միլիոնից 700 հազար արկ է պատրաստել Ուկրաինայի համար։ Արդյունաբերությունը շարունակում է թափ հավաքել։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով եվրոպացի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելի հայտարարությանը։ «Մենք դեռ նպատակային մակարդակի վրա չենք, բայց Արևմուտքը մեծացնում է իր հնարավորությունները։ Եվրամիության երկրների արդյունաբերությունը ավելացնում է կարողությունները և զինամթերքի արտադրությունը շարունակվում է։ Ես պնդում եմ, որ […]
21:35 30.08.2024
Փաստացի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ Ռուսաստանի շուրջ հակամարտությունների խթանումը: Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է արևմտյան […]
21:31 30.08.2024
Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]
21:18 30.08.2024
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է ընդլայնել ուկրաինացի զինվորների վերապատրաստումը Եվրամիության տարածքում։ Այնտեղ արդեն իսկ վերապատրաստվել է 60 հազար զինծառայող: Նա այդ մասին հայտարարել է համայնքի պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Մենք կքննարկենք, թե ինչպես ընդլայնել ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագիրը։ Նպատակը 60 հազարին վերապատրաստելն էր, կավելացնենք, իսկ թե ինչքան, հետո կասեմ։ Սա Եվրամիության […]
20:54 30.08.2024
Ելիսեյան պալատը հրաժարվել է հաստատել լուրերն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է կիրակի օրը հայտնել երկրի նոր վարչապետի անունը։ Այս մասին հայտնում է Politico թերթը։ «Հրատարակությունը մատնանշում է, որ Ֆրանսիայում լուրեր են պտտվում, թե Մակրոնը կարող է կիրակի օրը հայտարարել նոր վարչապետի անունը, իսկ հետո անմիջապես հայտնվել հեռուստաալիքներից մեկի եթերում։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի […]
20:51 30.08.2024
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսած 2025 թվականի ապրիլից) պահանջել է ռեկորդային 8,54 տրլն իեն (մոտ 58,9 միլիարդ դոլար ընթացիկ տեմպերով), ինչը 7,4 տոկոսով ավելի է ընթացիկ տարվանից։ Գերատեսչությունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթը։ Բացատրություններից երևում է, որ գերատեսչությունը նախատեսում է կենտրոնանալ յոթ հիմնական ոլորտների վրա՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի ակտիվ ներդրումը, մեծ հեռահարության […]
20:43 30.08.2024
Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:
20:31 30.08.2024
Եվրամիությունը պետք է միջոցներ ունենա իրեն պաշտպանելու և թշնամուն զսպելու համար՝ չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությանը։ Այս մասին Պրահայում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա ելույթը հեռարձակել են ԵՀ ծառայությունները։ «Թեև ՆԱՏՕ-ն պետք է մնա մեր հավաքական պաշտպանության կենտրոնում, մենք մեր հնարավորությունների կարիքն ունենք՝ պաշտպանվելու և ցանկացած հակառակորդին զսպելու […]
20:23 30.08.2024
Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ։ Այս մասին Սլովենիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։ «Ցավոք, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է արդեն երեք տարի Եվրոպայի կենտրոնում, այն կրում է միջուկային զենքի կիրառմամբ պատերազմի վերածվելու վտանգը»,-ասել է նա։ Ֆիդանի խոսքով, Թուրքիան հանդես է գալիս հրադադարի […]
20:09 30.08.2024
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ հանդիպել է «Գազպրոմ» հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ և քննարկել երկիր գազի մատակարարումների հարցը։ «Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց ռուսական գազի, դա ոչ թե քաղաքականության, այլ ֆիզիկայի և մաթեմատիկայի խնդիր է», – գրել է նա Facebook-ում:
19:51 30.08.2024
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն կրկնել է, որ երկիրը դեռ պատրաստ չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը։ «Կառավարությունը պատրաստ է դա անել, երբ Ռուսաստանը պատրաստ լինի վերադառնալ բնականոն վիճակի, որտեղ երկիրը թույլ չի տալիս անօրինական միգրանտներին կամ նրանց, ովքեր ճանապարհորդական փաստաթղթերը չունեն, հասնել մեր սահմանին: Ըստ իշխանությունների՝ դրա ոչ մի նշան դեռ չկա», – ասել է նա: […]
16:42 30.08.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին ցանկություն է հայտնել պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը։ «Ես սիրում եմ կանցլեր լինել: Իմ նպատակն է, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հնարավորինս ուժեղ դառնա և ղեկավարի հաջորդ կառավարությունը»,- ասել է Շոլցը Der Spiegel ամսագրին: Նախկինում նա բազմիցս հայտարարել էր իր կանցլերական հավակնությունների մասին։ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Դրանց […]