19:53 24.08.2024
Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել: Այս որոշումը շատ հարցեր առաջացրեց: Հենց այդ հարցերի պատասխաններին անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցը՝ տեսանյութում:
19:25 24.08.2024
Երևանի քաղաքապետարանը «Green Green» կազմակերպության հետ, Հրազդանի կիրճում այսօր շաբաթօրյակ է անցկացրել. քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մաքրման աշխատանքներին միացել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակիցներ, կամավորներ: Հավաքված աղբը տարածքից հեռացվում էր բեռնատարների միջոցով. շաբաթօրյակի մասնակիցները աղբը նախ տեսակավորում էին՝ չորացած ճյուղեր, որոնք, Արմեն Բեգոյանի հավաստմամբ, հետագայում մուլճի կամ թեփի են վերածվելու, կենցաղային աղբ, […]
14:47 24.08.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ: Նամակում ասվում է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ, որոնք հարուստ ավանդույթներ ունեն։ «Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Մտադիր ենք հետագայում ևս […]
14:27 24.08.2024
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Նախարարը նաև նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: «Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, դրա հետ կապված ավելորդ շտապողականություն կամ […]
13:07 24.08.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Լեհաստանի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեկնարկել է նախագահ Անջեյ Դուդայի այցը Ուկրաինա։ Նա կմասնակցի Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումներին»,-ասվում է հաղորդագրությունում: Նախագահի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ Դուդան դուրս է գալիս գնացքից Կիևում: Նրան դիմավորել են ուկրաինական կողմի ներկայացուցիչները։
12:58 24.08.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել […]
11:56 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում կայանալիք բանակցությունները, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ առաջնորդները քննարկել են «Կահիրեում կայանալիք բանակցությունները և գործարքի համար մնացած բոլոր խոչընդոտները […]
11:31 24.08.2024
ԱՄՆ վարչակազմը հերքում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները մոտ են ձախողմանը և պնդում են, որ առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ։ «Գործընթացն իրականում առաջ է ընթանում: Այն ընթանում է այնպես, ինչպես մենք նախանշել էինք ավելի վաղ՝ բանակցությունների հետագա փուլերի առումով»,-ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքով, […]
11:20 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակության մասին, ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ որպես նախկինում հայտարարված օգնության նոր փաթեթի մաս՝ Կիևին կտրամադրվեն ՀՕՊ հրթիռներ՝ երկրի կարևոր ենթակառուցվածքը պաշտպանելու համար, հակատանկային հրթիռներ, ինչպես նաև զինամթերք՝ առաջնագծում զինվորների պաշտպանության համար»,-X […]
11:04 24.08.2024
Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան եւ կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ «Վան Իի հրավերով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան՝ չին-ամերիկյան ռազմավարական հաղորդակցության նոր փուլ անցկացնելու համար»,- նշված է գերատեսչության ներկայացուցիչ Մաո Նինգի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ […]
10:55 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, նա խոսել է հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակության մասին, ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ շնորհավորելու նրան Ուկրաինայի գալիք Անկախության օրվա առթիվ»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
22:02 23.08.2024
Այսօր Ելիսեյան պալատում կսկսվեն Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի ու կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Նախագահ Մակրոնը հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ: Ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն: «Գրեթե երկու ամիս է արդեն անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չի հաջողվել կոնսենսուսի գալ վարչապետի անձի շուրջ: Այսօրվա հանդիպումը հավանաբար վերջին փորձը կլինի՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը դուրս […]
20:11 23.08.2024
Որևէ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը հնդկական դիվանագիտության մաս չէ, եթե այդ սահմանափակումները նախաձեռնված չեն ՄԱԿ-ի կողմից: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը Կիևում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում։ «Ես կասեի, որ ընդհանուր առմամբ Հնդկաստանում մենք պատժամիջոցներ չենք կիրառում ոչ մի երկրի նկատմամբ: Սա մեր քաղաքական […]
17:04 23.08.2024
Միացյալ Նահանգները մտադիր է հնարավորություններ փնտրել նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև մինչև 2024 թվականի վերջը նոր շփումների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ Չինաստան կատարելիք այցի վերաբերյալ հատուկ առցանց ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով, երկու կողմերն էլ «հստակորեն ուրվագծել են» շփումները «բարձր մակարդակով» […]
17:00 23.08.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հնդկաստան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Վարչապետ Մոդին Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Հնդկաստան, մենք ակնկալում ենք, որ նախագահ Զելենսկին կայցելի Հնդկաստան իրեն հարմար ժամանակ»,- ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը։ Մոդին Կիև է ժամանել […]
16:43 23.08.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով ուրբաթ օրը այցով գտնվում է Կիևում, կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին միասին գտնել դրա ավարտի ուղին։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ժամանակ չկորցնել և անցնել երկխոսության, հայտնում է Reuters-ը։ «Մենք պետք է շարժվենք դեպի երկխոսություն՝ առանց ժամանակ կորցնելու, երկու կողմերը պետք է միասին նստեն և ելք գտնեն հակամարտությունից», […]
14:25 23.08.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այսօրվա հանդիպումը կոնկրետ արդյունքներ կունենա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է India Today-ը։ «Սա պատմական պահ է, և մենք համագործակցության շատ հարցեր ունենք։ Կարծում եմ, որ վարչապետ Մոդիի և նախագահ Զելենսկու հանդիպումը շատ օգտակար կլինի և կունենա կոնկրետ արդյունքներ»,-ասել է […]
14:08 23.08.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Պուտինը պետական այցով Ադրբեջան այցելելիս ասել էր, որ այցից հետո կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ և կպատմի Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։ «Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի […]
13:11 23.08.2024
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։
12:12 23.08.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մովսիսյանը օգոստոսի 23-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի միջև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ կողմերը կհամագործակցեն նախարարության լիազորությունների […]
11:31 23.08.2024
Օգոստոսի 20-ին Կանադայի դեսպան Անահիտ Հարությունյանն ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության նորանշանակ նախագահ Ջեյմի Փիթֆիլդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նույն կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր։ Անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ազգային ժողովին» ծրագրին, որն ուղղված […]
10:20 23.08.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ. «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն […]
10:09 23.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի’ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեց մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի […]
09:54 23.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդը ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին և արձանագրեց իր կամքը: Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ և […]
21:23 22.08.2024
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները այժմ շարունակվում են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «1954թ.-ին ԱՄՆ-ում ընդունվեց միջուկային էներգետիկայի մասին օրենքը, որի 123-րդ կետում շարադրվում են բոլոր այն պայմանները, որոնց պետք […]
20:39 22.08.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սերբիա, որտեղ օգոստոսի 29-30-ը նախատեսում է քննարկել, առաջին հերթին, այդ երկրի շարունակական ինտեգրումը Եվրամիությանը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը ՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Գործակալությունը նշում է, որ այցի ընթացքում ֆրանսիական կողմը մտադիր է շարունակել քննարկել 2024 թվականի ապրիլին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ բարձրացված թեմաները։ […]
20:22 22.08.2024
Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, Վարշավայում լրագրողներին ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Ուկրաինայում տիրող իրավիճակը մտահոգում է ողջ աշխարհին, մենք խորապես հավատում ենք, որ չկա որևէ հակամարտություն, որը հնարավոր լինի լուծել մարտի դաշտում։ Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտական ջանքերին՝ հնարավորինս արագ խաղաղության և կայունության հասնելու համար»,- ասել է նա։ Մոդիի այցը […]
20:11 22.08.2024
Թայվանը կընդլայնի համագործակցությունը Ճապոնիայի հետ անվտանգության ոլորտում։ Այս մասին հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն՝ Թայբեում Ճապոնիայի նախկին վարչապետ Յոսիհիկո Նոդայի հետ հանդիպմանը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը, նախկին վարչապետ Նոդային և այս երկրում մեր ընկերներից շատերին՝ Թայվանի նեղուցի անվտանգությանը ցուցաբերած ուշադրության և աջակցության համար»,- ասել է նա։ Թայվանը կշարունակի ամրապնդել ազգային պաշտպանական […]
13:32 22.08.2024
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ․ այս մասին «ՍիվիլՆեթին» տված գրավոր մեկնաբանությունում ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ ԱՄՆ դաշնային օրենքի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրների քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ […]