TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22–ի հերթական նիստը

11:01 22.08.2024

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 44-ը չի զեկուցվում : Եվս 1 հարց գաղտնի է: Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ասորիաբնակ Վերին Դվինում խմելու ջրի համակարգ եւ դպրոց է կառուցվում. Փաշինյան

10:31 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ասորիաբնակ Վերին Դվինում խմելու ջրի համակարգ եւ դպրոց է կառուցվում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Լիլիթ Մակունցը Չիկագոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարադների հետ

10:10 22.08.2024

Oգոստոսի 18-23-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը աշխատանքային այցով գտնվում է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ մասնակցելու ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Այցի առաջին օրը դեսպան Մակունցը Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի հետ միասին հանդիպել է Չիկագոյի հայ համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, […]

̰
Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց. Փաշինյան

10:05 22.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց: Ասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության արժեքը 2 մլրդ 423 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն հաջորդ տարի»:

̰
Հնդկաստանի պաշտպանության նախարարը կայցելի ԱՄՆ

21:55 21.08.2024

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն այցելելու է ԱՄՆ՝ քննարկելու երկու երկրների ռազմավարական շահերը և խորացնելու պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Այս մասին նախարարը հայտնել է X-ում (նախկինում՝ Twitter): «Մեկնում եմ Վաշինգտոն: Հնդկաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերությունը», – գրել է Սինգհը X-ում: Նա ասել է, որ կհանդիպի իր գործընկեր Լլոյդ Օսթինի հետ ԱՄՆ-ում: […]

̰
Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում` ի պատասխան արցախյան հարցում Ամստերդամի սկզբունքային դիրքորոշման

21:40 21.08.2024

Ադրբեջանը փորձում է անջատողական շարժումներ հրահրել Նիդերլանդներում: Վաղը Բաքվում իր աշխատանքը կսկսի միջազգային մի կոնֆերանս, որի նպատակն է օգնել Նիդերլանդների կազմի մեջ մտնող նախկին գաղութներին անկախանալ Ամստերդամից: Բոնայրե կղզում իսկապե՞ս կան անջատողական տրամադրություններ, և ո՞վ է կոնֆերանսի կազմակերպիչը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես նշվում է անոնսներում, այդ կոնֆերանսը նվիրված է Բոնայրե կղզում […]

̰
Կատարի էմիրը Բլինքենի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը

20:32 21.08.2024

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը և անկլավում հակամարտությունը կարգավորելու ջանքերը։ Այս մասին հայտնում է արաբական պետության ղեկավարի գրասենյակը։ Ինչպես ասվում է հայտարարությունից, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են «Գազայի հատվածում և պաղեստինյան օկուպացված տարածքներում իրավիճակին, ինչպես նաև համատեղ միջնորդական ջանքերին՝ դադարեցնելու […]

̰
Զախարովան մեղադրել է Արևմուտքին Կուրսկի շրջան ուկրաինական զինված ուժերի ներխուժմանը աջակցելու մեջ

20:10 21.08.2024

Ուկրաինական զորքերի ներխուժումը Կուրսկի շրջան տեղի է ունենում Արևմուտքի լիակատար աջակցությամբ և նրա կողմից արտոնված: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Կուրսկի շրջանի տարածք ներխուժումը տեղի է ունենում Արևմուտքի համապարփակ աջակցությամբ և արտոնված է նրա կողմից»,- ասել է դիվանագետը։

̰
300 000 ստորագրության դեպքում հանրաքվեն անխուսափելի է լինելու. Տիգրան Խզմալյանը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

19:56 21.08.2024

Եվրամիությանն անդամակցելու հարցով մի քանի արտախորհրդարանական ուժեր փորձում են նախաձեռնել հանրաքվե: Այդ մասին ժամանակին առաջարկ է եղել կառավարությանը, իսկ այս փուլում արտախորհրդարանական ուժերը իրազեկման աշխատանքներ են իրականացնում Հայաստանի մարզերում։ «Հեռանկարում» այսօր հյուրընկալվել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Ինչո՞ւ իշխանությունները չեն ընդունել հանրաքվե անցկացնելու առաջարկը, ո՞րն է լինելու նախաձեռնող ուժերի հաջորդ քայլը, եթե 50 […]

̰
Վարչապետը շրջայցով եղել է Արարատի մարզի տարբեր բնակավայրերում

19:21 21.08.2024

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում շրջայց է կատարել: Վարչապետն առաջինն այցելել է Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգի: Լուսառատում Փաշինյանը բնակիչների հետ քննարկել է գյուղի հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: Վարչապետը Երասխում հետևել է սուբվենցիոն ծրագրով մարզադպրոցի կառուցման աշխատանքներին, ունեցել նաև չնախատեսված կանգառ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ուկրաինան ևս մեկ քայլ է կատարել ԵՄ-ին միանալու ուղղությամբ․ Կուլեբան՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

17:00 21.08.2024

Ուկրաինան ևս մեկ կարևոր քայլ կատարեց Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ՝ վավերացնելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային։ «Ուկրաինան դարձավ Միջազգային քրեական դատարանի 125-րդ անդամը։ Դա երկար ճանապարհ էր՝ լի մարտահրավերներով, առասպելներով ու վախերով: Եվ այսօր մենք վերջապես արդյունքի հասանք՝ շնորհիվ նախագահի, արտաքին գործերի նախարարության […]

̰
Աշխատող եւ իր աշխատանքից գոհացող մարդը մեծագույն հարգանքի ու խոնարհումի է արժանի. Փաշինյան

12:25 21.08.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Յուրիկ Մարգուլյանի բոստանում կանգառը չնախատեսված էր։ Աշխատող եւ իր աշխատանքից գոհացող մարդը մեծագույն հարգանքի ու խոնարհումի է արժանի»:

̰
Փաշինյանը Արարատի մարզում այցելել է «Էլարթ ագրո»-ի հիմնած ինտենսիվ այգի

12:09 21.08.2024

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Արարատի մարզ այցը սկսեցինք Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։ Մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ: Արդյունքում հիմնվել են շուրջ 10 հա նեկտարինի և կեռասի այգիներ»:

̰
Ռուսաստանում արշավ են սկսում հայկական կոնյակի դեմ

21:15 20.08.2024

Մոսկվայում նոր արշավ է սկսվում հայկական կոնյակի դեմ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հետազոտությունը հաստատել է խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսի վնանգավոր լինելու փաստը: Այստեղ ինչ-որ միտո՞ւմ կա, թե՞ իրականությունն է արձանագրվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարող է լուրը և համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով այն, որ ռուսաստանյան խանութներում շատ հաճախ […]

̰
Շոլցը կարծում է, որ Հարիսը ԱՄՆ-ի շատ լավ նախագահ կարող է լինել

21:09 20.08.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը կարող է շատ լավ նախագահ լինել։ «Ես լավ գիտեմ նրան, անշուշտ, նա շատ լավ նախագահ կլիներ», – ասել է Շոլցը Sat.1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է DPA գործակալությունը: Այնուամենայնիվ, կանցլերը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Հարիսը Գերմանիայի համար ավելի լավ տարբերակ […]

̰
Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել

18:31 20.08.2024

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել BRICS-ին միանալու համար»,- Հաջիզադեի խոսքերն է մեջբերում Report լրատվական գործակալությունը: Հուլիսին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում, նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է […]

̰
Իսրայելը մոտենում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը. Նեթանյահու

17:12 20.08.2024

Իսրայելը քայլ առ քայլ գնում է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը վերացնելու ուղղությամբ, երեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ թվարկելով զինված ուժերի հիմնական հաջողությունները։ «Մենք մեր ամբողջ ուժով ձգտում ենք տապալել ՀԱՄԱՍ-ի ռեժիմը և վերացնել նրա ռազմական ներուժը: Եվ մենք առաջընթաց ենք գրանցում այս հարցում: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք դրան», – ասել […]

̰
Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, ուստի դա կապ չունի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ․ Ստանո

15:22 20.08.2024

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանի սահմանային շրջանների վրա ոչ մի կերպ չի ազդի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացի վրա։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Նրա գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Կուրսկի մարզի տարածքում, Ռուսաստանի Դաշնության կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման հետևանք է։ «Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, ուստի […]

̰
Ալիևը փրկում է Պուտինին՝ ապահովելով ռուսական գազի ռեէքսպորտը Եվրոպա

21:56 19.08.2024

Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում: Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նա ասել է, թե Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից: Էլ ո՞ր հարցերն են օրակարգում եղել կարևորագույն տեղում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև […]

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը, Պուտինի այցը Բաքու.  Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

21:43 19.08.2024

Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. Լավրով

19:52 19.08.2024

Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային: Ի պատասխան ռուսական «Առաջին ալիքի» լրագրողի հարցին, Լավրովն ասել է, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև […]

̰
Ամստերդամի քաղաքապետարանն արգելել է Telegram-ն աշխատանքային հեռախոսներում՝ լրտեսության պատճառով

15:47 19.08.2024

Ամստերդամի քաղաքապետարանն իր քաղաքացիական ծառայողներին արգելել է օգտագործել Telegram հավելվածն իրենց աշխատանքային հեռախոսներում՝ լրտեսության և հանցավոր օգտագործման սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է հոլանդական BNR ռադիոկայանը։ Արգելքը մտցվել էր ապրիլի վերջին, սակայն այդ մասին հրապարակավ չհայտարարվեց։ Telegram-ը դարձել է «ապաստան հաքերների, կիբերհանցագործների և թմրավաճառների համար», – ասել է Ամստերդամի քաղաքապետարանի խոսնակ Ալեքսանդր Շոլտեսը ռադիոկայանին տված […]

̰
Դանիան Ուկրաինային ռազմական աջակցության համար կհատկացնի ևս 116 մլն դոլար 

15:30 19.08.2024

Դանիայի կառավարությունը որոշել է Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ 783 մլն կրոն (մոտ 116 մլն դոլար) չափով։ Այս աջակցությունը կօգնի «կատարել Ուկրաինայի ռազմական կարիքները ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում».- ասել է թագավորության պաշտպանության նախարարությունը: Միջոցները նախատեսված են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների միջոցով ապրանքներ գնելու համար։ Մասնավորապես, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրից գնումների […]

̰
Բորելը կարծում է, որ ԵՄ-ն շուտով չի կարողանա սեփական բանակը ստեղծել

15:15 19.08.2024

Եվրամիությունը մոտ ապագայում չի կարողանա սեփական բանակը ստեղծել։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Սանտանդերի համալսարանում։ Նրա ելույթը հեռարձակել են Եվրահանձնաժողովի ծառայությունները։ «Սա մի գիշերում տեղի չի ունենա: Բանակը, ընդհանուր արժույթը և ընդհանուր սահմանները սահմանում են ինքնիշխանությունը: Մեզ մնում է բանակի ստեղծումը, բայց դա անելը շատ դժվար է: Մեզ անհրաժեշտ […]

̰
Նեթանյահուն և Բլինքենը հանդիպում են Երուսաղեմում

14:58 19.08.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Դմիտրի Գենդելմանը, ով Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակի խորհրդականն է։ «Այո, հանդիպումը սկսվել է»,- ասել է նա։ Դրանից հետո «կկայանա ընդլայնված կազմով հանդիպում» Իսրայելում ԱՄՆ դեսպանի, ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և ռազմական քարտուղարի, ինչպես […]

̰
Բայդենը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը դեռ հնարավոր է

11:28 19.08.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև դեռևս հնարավոր է հրադադարի համաձայնություն ձեռք բերել։ Այս մասին նա ասել է կիրակի օրը՝ պատասխանելով Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին։ Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալների՝ ամերիկացի առաջնորդն ասել է, որ գործարքի շուրջ աշխատանքները «դեռ ընթացքի մեջ […]

̰
Էնթոնի Բլինքենը Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ներկա փուլն անվանել է «վերջին հնարավորություն»

10:59 19.08.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գազայի հատվածի շուրջ բանակցությունների ներկա փուլն անվանել է «վերջին հնարավորություն»՝ հասնելու պատանդների վերադարձին և անկլավում հրադադարի։ Նա համապատասխան հայտարարություն է արել Երուսաղեմում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպման սկզբում։ «Սա կարող է լինել պատանդներին վերադարձնելու և հրադադարի հասնելու վերջին հնարավորությունը»,- ասել է Բլինքենը։ Պետքարտուղարի հայտարարությունները մեջբերում է Ynet պորտալը։ Բլինքենն Իսրայել […]

̰
Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է Մոդիի այցն Ուկրաինա

10:32 19.08.2024

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի այցն Ուկրաինա։ Այս մասին ասվում է երկրում հավատարմագրված լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկուշաբթի օրը արտգործնախարարությունը հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ «նվիրված վարչապետի այցերին Լեհաստան և Ուկրաինա»։ Ուղևորության ժամկետները չեն նշվում։ Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոդին օգոստոսի վերջին կարող է այցելել Կիև։ […]

̰
Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման թեման

10:25 19.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական ​​այցի ծրագիրը մեկնարկում է երկուշաբթի օրը։ Սա ՌԴ նախագահի և նրա գործընկեր Իլհամ Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Երկկողմ բանակցություններ կընթանան երկու փուլով՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն ռուս-ադրբեջանական փոխգործակցության, այլ նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի խնդիրների, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի […]

̰
Կոլումբիան դադարեցնում է Իսրայել ածխի արտահանումը

23:58 18.08.2024

Կոլումբիան դադարեցնում է Իսրայել ածխի արտահանումը: «Արգելվում է ածխի արտահանումը Իսրայելի պետություն»,- ասվում է հրամանագրում։ Դեռևս հունիսին նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել էր, որ Կոլումբիան պատրաստվում է դադարեցնել ածխի արտահանումը Իսրայել: Կոլումբիան մայիսի 2-ին խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ։ Նախագահ Գուստավո Պետրոն բազմիցս արտահայտվել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն։ Ի […]

̰
BACK_TO_TOP