14:03 29.08.2024
ՀԱՊԿ-ում կարծում են, որ Անդրկովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արևմուտքը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում մնում է ոչ պակաս բարդ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում հակասությունների բարձր մակարդակը, որն առաջին հերթին պայմանավորված է չկարգավորված […]
13:06 29.08.2024
Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ պարզաբանել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի […]
12:05 29.08.2024
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]
11:02 29.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 39-ը չի զեկուցվում:
21:35 28.08.2024
Ֆրանսիայի խորհրդարանում սկսվում է նախագահի իմպիչմենթի գործանթացը: Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը պատկանում է ձախակոմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանը: Իմպիչմենթը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կուսակցության պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողով: Ի՞նչն է պատճառը և որքանո՞ վ է իրական, որ իմպիչմենթը հաջողվի: «Ինչպես հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ վերահսկողության տակ […]
19:51 28.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Անդրադարձ է եղել մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերին, ընթացիկ տարվա ճանապարհաշինական նախագծերին, ճանապարհաշինական աշխատանքների որակի խնդիրներին, Հյուսիս-հարավ ծրագրի ներկայիս փուլին: Կա՞ վերջնական ժամկետ, հաշվարկ, թե երբ ամբողջությամբ ավարտված կլինի Հյուսիս-հարավ նախագիծը, և ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը: «Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը 2025 […]
16:55 28.08.2024
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանին զինելը և կատարի կղզու հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Համապատասխան հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը։ «Միացյալ Նահանգները պետք է կատարի իր պարտավորությունները, չաջակցի Թայվանի անկախությանը, հետևի «մեկ Չինաստանի» սկզբունքին և երեք համատեղ չին-ամերիկյան կոմյունիկեին, դադարեցնի զինել Թայվանին և աջակցի […]
16:27 28.08.2024
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը կոչ է արել զարգացնել առողջ, կայուն և փոխշահավետ չին-ամերիկյան հարաբերություններ։ «Երկու կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքները, պետք է իրականացնեն երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված կոնսենսուսը և նպաստեն Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայուն, առողջ և կայուն զարգացմանը»,-մեջբերում […]
14:08 28.08.2024
Պետդեպարտամենտը կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման ամենահարմար ճանապարհը դիվանագիտությունն է։ «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը և կարծում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է Իրանի միջուկային ծրագրի արդյունավետ և կայուն լուծման հասնելու համար: Այնուամենայնիվ, մենք հիմա հեռու ենք դրանից՝ հաշվի առնելով Իրանի էսկալացիան բոլոր ճակատներում, ներառյալ միջուկային լարվածությունը և […]
13:38 28.08.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Պուտինը և Ալիևը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ Ադրբեջան կատարած վերջին պետական այցի «հաջող արդյունքների» կապակցությամբ։ Պուտինը Ալիևի հետ զրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուծումներ մշակելու հարցում: Պուտինն ու Ալիևը քննարկել են Անդրկովկասում առկա […]
13:35 28.08.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի […]
13:13 28.08.2024
Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանների առնվազն 780 հազար բնակիչներ տարհանման հանձնարարականներ են ստացել հզոր «Շանսան» թայֆունի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տները լքելու և տարհանման կենտրոններ տեղափոխվելու առաջարկությունները, որոնք սովորաբար տեղակայված են ուսումնական հաստատություններում և հասարակական շենքերում, վերաբերում են Միյաձակի, Կագոսիմա և մի քանի այլ շրջանների քաղաքների բնակիչներին։ Այնտեղ հայտարարված է վտանգի հինգ մակարդակներից […]
11:57 28.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն: Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով […]
10:42 28.08.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 27-28-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և […]
10:24 28.08.2024
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական […]
22:30 27.08.2024
Հնարավոր է, որ Վրաստանը գալիք խորհրդարանական ընտրություններից հետո դառնա կրոնական պետություն ու ուղղափառությունն այնտեղ հռչակվի պաշտոնական պետական կրոն: Նախաձեռնողը երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է: Ինչի՞ համար է դա արվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ իշխող կուսակցությունը նման մտադրություն ունի, առաջինը տեղեկացրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքը, որը պնդում է, որ […]
21:58 27.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից նախաձեռնված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման խնդիրներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին ու միտումներին: Ինչպե՞ս կազդի այդ պատերազմը ամերիկյան ընտրությունների վրա, և արդյո՞ք ոչ միայն մարտի դաշտում, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավում է աճել լարվածությունը: […]
21:38 27.08.2024
Ավստրիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հոսպիտալացվել է։ Նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել։ Այս մասին հայտնում է Kleine Zeitung թերթը։ Նրա խոսքով՝ նախարարը հիվանդանոցում է օգոստոսի 24-ից։ Այս շաբաթվա համար նախատեսված բոլոր միջոցառումներն ու ճամփորդությունները հետաձգվել են։ «Նա իրեն լավ է զգում, նա անկեղծորեն շնորհակալություն է հայտնում ներկա բժիշկներին և անձնակազմին գերազանց բժշկական […]
21:22 27.08.2024
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում ասել է, որ Կրեմլի վարչակազմը չի օգտագործում մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, պաշտոնական նպատակներով։ Նրան հարցրել են, թե արդյոք Կրեմլի պաշտոնյաներին խնդրել են «մաքրել» նամակագրությունը Telegram-ում Պավել Դուրովին Ֆրանսիայում կալանավորելուց հետո: Պեսկովը պատասխանել է. «Քաղաքացիական ծառայողները, տեսականորեն, չպետք է օգտագործեն մեսենջերները տեղեկատվական անվտանգության տեսանկյունից, և ոչ էլ Telegram-ը: Նախագահի աշխատակազմում […]
21:15 27.08.2024
Իրավապահ մարմինները ձեռնարկում են անվտանգության բոլոր միջոցները՝ Կուրսկի ԱԷԿ-ի առավելագույն պաշտպանության համար, օպերատիվ իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է կայանի մամուլի ծառայությունը՝ հղում անելով Կուրսկի ԱԷԿ-ի անձնակազմի կառավարման գծով փոխտնօրեն Վադիմ Ելեցկիխին։ «Ատոմակայանի և քաղաքի անվտանգության ապահովման հարցում կարող եմ ամենայն պատասխանատվությամբ նշել, որ անվտանգության ուժերը ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ բոլոր ոլորտներում առավելագույն […]
20:36 27.08.2024
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անհնարին են ներկայիս պայմաններում, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Այո, ես միանգամայն համաձայն եմ, որ անհնարին են։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի ահաբեկչական արկածախնդրությունից հետո անընդունելի է որևէ բանակցություն վարել»,-ասել է նա։ Ավելի վաղ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել […]
20:09 27.08.2024
Թուրքական A haber հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրները, պնդում է, որ մեծ է Մոսկվայում Թուրքիայի և Սիրիայի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպման հավանականությունը։ Անկարայի և Դամասկոսի միջև ընթացող դիվանագիտական երկխոսությանը ծանոթ աղբյուրները նշում են, որ Ռուսաստանն այժմ առաջինն է նման գագաթնաժողովի հավանական վայրերի ցանկում։ A haber-ը նաև նշում է, որ այժմ Թուրքիայի և Սիրիայի […]
18:59 27.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտակ Քամալյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արտակ Քամալյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
16:00 27.08.2024
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ինչպես նշվում է, սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան՝ ութ տարվա ընդմիջումից հետո։ Բացի դրանից, Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան, ինչը կարելի է համարել […]
15:55 27.08.2024
Վրաստանի մի քանի խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մասամբ կամ ամբողջությամբ թաքցնում են իրենց ֆինանսավորման աղբյուրները, հայտարարել է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին։ «Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ քաղաքական կուսակցությունները, մասնավորապես՝ «Եվրոպական Վրաստան. շարժում հանուն ազատության», «Այո Եվրոպային. Աղմաշենեբելի ռազմավարություն», «Ազգային շարժում» կուսակցությունները մասնակի կամ ամբողջությամբ թաքցրել են ֆինանսավորման աղբյուրները»,- ճեպազրույցի ժամանակ […]
15:50 27.08.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առաջնորդները քննարկել են ռուս-հնդկական հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության զարգացումը և Ուկրաինայում հակամարտությունը։ «Այսօր ես խոսեցի նախագահ Պուտինի հետ, մենք քննարկեցինք հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման միջոցառումները։ Մենք կարծիքներ փոխանակեցինք ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ, հաստատեցի Հնդկաստանի ամուր հանձնառությունը՝ աջակցելու հակամարտության շուտափույթ, տեւական և խաղաղ […]
15:17 27.08.2024
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի բաշխիչ ենթակայանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Ուկրաինա 2024. Անկախության ֆորումի» հեռարձակմանը։ «Ի դեպ, երեկ առաջին հարձակումները եղել են կասետային զինամթերքով: Հարձակվել են մեր բաշխիչ ենթակայանների վրա, եղել են տասնյակ հրթիռներ», – ասել է նա։ Նրա խոսքով՝ տեխնիկայի […]
14:48 27.08.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անընդունելի է համարում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու և Ուկրաինային աջակցելու առաջարկները։ Այս մասին նա ասել է հանրապետական մանկավարժական խորհրդում ելույթ ունենալիս։ «Հիմա մեզ խորհուրդ են տալիս, դրսից ասում. «Եկեք պատերազմենք Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ»։ Այսօր նրանք բոլոր կողմերից ինձ առաջարկներ են անում, որոնք մենք չենք կարող ընդունել 99%-ով», – Լուկաշենկոյի խոսքերն […]
14:08 27.08.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բառացիորեն մեկ ժամ առաջ Պուտինը միջազգային հեռախոսազրույց ունեցավ, նա խոսեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ պարոն Նարենդրա Մոդիի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ 2024 թվականի հուլիսին Մոդին պոշտոնական այցով եղել է Ռուսաստանում։ Վերջին անգամ Մոդին […]
12:26 27.08.2024
Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ ընթացիկ քայլերը։ Անդրադարձ է կատարվել իրականացվող ծրագրերին։ Նախարարները պայմանավորվել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու շփումներն՝ այցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարթակներում ներգրավածության […]