11:36 27.08.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության […]
10:06 27.08.2024
ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Օգոստոսի 26-ին մեկնարկած ծրագրին մասնակցում են 2022 եւ 2023 թվականների «Ամառային դպրոցի» շրջանավարտները: «Այս պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս ձեւավորել համագործակցության մի նոր հարթակ, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի մասնագետներն ու միջազգային գործընկերները […]
22:07 26.08.2024
Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը […]
21:47 26.08.2024
Իսրայելը չկարողացավ կանխել և հետ մղել լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման հարձակումը հրեական պետության տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Օկուպացիոն ռեժիմը (նկատի ունի Իսրայելը), որը միշտ նպատակ է ունեցել ընդլայնել իր տարածքը, այժմ ստիպված է պաշտպանվել իր հողի խորքերում և չնայած իր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությանը, չկարողացավ […]
21:40 26.08.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում և Բանգլադեշում տիրող իրավիճակը։ «Այսօր ես հեռախոսով խոսեցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, մենք մտքերի հանգամանալից փոխանակում ունեցանք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը», – գրել է վարչապետը X-ում (նախկինում Twitter): Նա հավելել է, որ զրույցի ընթացքում վերահաստատել է […]
21:33 26.08.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։ Հայաստանի և Մոլդովայի ԱԳ […]
21:17 26.08.2024
Չնայած ուկրաինական զորքերի՝ Ռուսաստանի տարածք ներթափանցելուն և Կուրսկում շարունակվող կատաղի մարտերին, անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը այցելեց Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ խոսեց նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններից: Այդ հանդիպմանը հաջորդեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը մեր տարածաշրջանում և ի՞նչ արդյունքներ կունենա այդ այցը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է […]
21:00 26.08.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքն արգելելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։ «Սա ավելի քան ցավալի ազդանշան է։ Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս դրությունը Եվրոպայի խորհրդում», – ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։ Նախկինում Ադրբեջանն արգելել էր ԵԽԽՎ այն պատգամավորների մուտքը երկիր, ովքեր դեմ էին […]
20:33 26.08.2024
ԱՄՆ նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը փոխնախագահ, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ ABC News-ում բանավեճին մասնակցելու որևէ իմաստ չի տեսնում։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։ Հանրապետականը նախկինում ասել էր, որ կցանկանար Հարիսի հետ նախընտրական դեբատների երեք փուլ ունենալ: Առաջին փուլը, Թրամփի առաջարկով, պետք է տեղի ունենար սեպտեմբերի 4-ին Fox News […]
14:45 26.08.2024
Ճապոնիան բողոքել է ՉԺՀ-ին, քանի որ նրա ռազմական ինքնաթիռը խախտել է Ճապոնիայի օդային տարածքը Դանջո կղզիների (Նագասակի պրեֆեկտուրա) տարածքում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Ինչպես նշվում է, փոխարտգործնախարար Մասատակա Օկանոն կանչել է Չինաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք է ներկայացրել և պահանջել միջոցներ ձեռնարկել ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդային տարածքի խախտումը […]
13:51 26.08.2024
ՉԺՀ ծովային ոստիկանությունը Հարավչինական ծովում գտնվող ֆիլիպինյան նավերին մեղադրել է սադրանքի մեջ և «հսկողության միջոցներ» ձեռնարկել նրանց նկատմամբ։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 26-ին Ֆիլիպինների առափնյա պահպանության երկու նավ ապօրինի մտել են Պեկինի և Մանիլայի միջև տարածքային վեճի առարկա հանդիսացող ջրերը։ Ֆիլիպինյան նավերը, իբր, չինական նավերին մոտեցել են […]
10:24 26.08.2024
Ս․թ․ օգոստոսի 19-22-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում կայացած ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովին: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Բացի համաժողովի հիմնական ծրագրին մասնակցելը, դեսպան Մակունցը ներկա է գտնվել նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված Դեմոկրատական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներին՝ կուսակցականների, կոնգրեսականների, […]
10:13 26.08.2024
Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
23:59 25.08.2024
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա Ղարիբ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Դավիթ Դավթյանի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.c0m-ը, վթարի հետևանքով «Jeep»-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Քրիստինա Մարտիրոսյանն ու 71-ամյա Մհեր Հակոբյանը […]
19:09 25.08.2024
Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման […]
10:06 25.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Երևանի երկաթուղային կայարանից դեպի Սևան»։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
21:37 24.08.2024
Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ Օգոստոսի 24-ին, ժամը 15:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափում քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և ալիքի պատճառով չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
21:03 24.08.2024
Օգոստոսի 24-ին, ժամը 18:38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մասնավոր լողափերից մեկում քաղաքացին ջրի մեջ չի շարժվում և դուրս է բերվել ափ․ անհրաժեշտ է շտապօգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղում գտնվող […]
19:53 24.08.2024
Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրել: Այս որոշումը շատ հարցեր առաջացրեց: Հենց այդ հարցերի պատասխաններին անդրադարձել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցը՝ տեսանյութում:
19:25 24.08.2024
Երևանի քաղաքապետարանը «Green Green» կազմակերպության հետ, Հրազդանի կիրճում այսօր շաբաթօրյակ է անցկացրել. քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մաքրման աշխատանքներին միացել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակիցներ, կամավորներ: Հավաքված աղբը տարածքից հեռացվում էր բեռնատարների միջոցով. շաբաթօրյակի մասնակիցները աղբը նախ տեսակավորում էին՝ չորացած ճյուղեր, որոնք, Արմեն Բեգոյանի հավաստմամբ, հետագայում մուլճի կամ թեփի են վերածվելու, կենցաղային աղբ, […]
14:47 24.08.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ: Նամակում ասվում է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ, որոնք հարուստ ավանդույթներ ունեն։ «Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Մտադիր ենք հետագայում ևս […]
14:27 24.08.2024
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտական դաշտն ընդլայնելու համար Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրները և Եվրասիան։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Նախարարը նաև նշել է, որ Իրանը կշարունակի բանակցությունները՝ վերացնելու պետության դեմ պատժամիջոցները: «Մենք կշարունակենք Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հետ կապված բանակցությունները, դրա հետ կապված ավելորդ շտապողականություն կամ […]
13:07 24.08.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Լեհաստանի առաջնորդի գրասենյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մեկնարկել է նախագահ Անջեյ Դուդայի այցը Ուկրաինա։ Նա կմասնակցի Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձի հանդիսավոր միջոցառումներին»,-ասվում է հաղորդագրությունում: Նախագահի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ Դուդան դուրս է գալիս գնացքից Կիևում: Նրան դիմավորել են ուկրաինական կողմի ներկայացուցիչները։
12:58 24.08.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել […]
11:56 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։ Կողմերը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ Կահիրեում կայանալիք բանակցությունները, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ առաջնորդները քննարկել են «Կահիրեում կայանալիք բանակցությունները և գործարքի համար մնացած բոլոր խոչընդոտները […]
11:31 24.08.2024
ԱՄՆ վարչակազմը հերքում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները մոտ են ձախողմանը և պնդում են, որ առաջընթաց է գրանցվել այս ուղղությամբ։ «Գործընթացն իրականում առաջ է ընթանում: Այն ընթանում է այնպես, ինչպես մենք նախանշել էինք ավելի վաղ՝ բանակցությունների հետագա փուլերի առումով»,-ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքով, […]
11:20 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակության մասին, ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ որպես նախկինում հայտարարված օգնության նոր փաթեթի մաս՝ Կիևին կտրամադրվեն ՀՕՊ հրթիռներ՝ երկրի կարևոր ենթակառուցվածքը պաշտպանելու համար, հակատանկային հրթիռներ, ինչպես նաև զինամթերք՝ առաջնագծում զինվորների պաշտպանության համար»,-X […]
11:04 24.08.2024
Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան եւ կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ «Վան Իի հրավերով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան՝ չին-ամերիկյան ռազմավարական հաղորդակցության նոր փուլ անցկացնելու համար»,- նշված է գերատեսչության ներկայացուցիչ Մաո Նինգի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ […]
10:55 24.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, նա խոսել է հայտարարված ռազմական օգնության նոր փաթեթի բովանդակության մասին, ուրբաթ օրը հայտնել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն՝ շնորհավորելու նրան Ուկրաինայի գալիք Անկախության օրվա առթիվ»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
22:02 23.08.2024
Այսօր Ելիսեյան պալատում կսկսվեն Ֆրանսիայի նոր վարչապետի թեկնածուի ու կառավարության կազմի շուրջ բանակցությունները: Նախագահ Մակրոնը հանդիպումներ է ունենալու խորհրդարանական ուժերի առաջնորդների հետ: Ո՞վ է վարչապետի հավանական թեկնածուն: «Գրեթե երկու ամիս է արդեն անցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, բայց չի հաջողվել կոնսենսուսի գալ վարչապետի անձի շուրջ: Այսօրվա հանդիպումը հավանաբար վերջին փորձը կլինի՝ ներքաղաքական ճգնաժամից երկիրը դուրս […]