17:23 02.08.2024
ԱՄՆ-ը կարծում է, որ նույնիսկ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելը և պաղեստինյան շարժումը կկարողանան հրադադարի շուրջ համաձայնության գալ, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք դեռ հավատում ենք, նույնիսկ Հանիեի սպանության մասին հաղորդումներից հետո, որ հրադադարի մասին համաձայնագիրը դեռ հնարավոր է, որ բանակցությունները դեռ հնարավոր են, և մենք […]
15:56 02.08.2024
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Ռուստեմ Ումերովը բանակցություններ են վարել Անկարայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ում (նախկինում՝ Twitter)՝ չհայտնելով մանրամասներ։ Ուկրաինացի նախարարն ավելի վաղ Թուրքիա էր այցելել մայիսին և հունիսին։ Բոլոր հանդիպումները փակ են եղել մամուլի համար։
14:25 02.08.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելի հետ Եգիպտոսի և Կատարի միջնորդների շփումները՝ կապված Գազայի հատվածում խաղաղ բանակցությունների հետ, ամբողջությամբ դադարեցվել են։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը ՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայության աղբյուրները։ Ըստ նրանց՝ «ՀԱՄԱՍ-ի ղեկավարության զայրույթը Գազայի հատվածում և դրանից դուրս», ինչպես նաև Հանիեի մահվան կապակցությամբ միջնորդների հուսահատությունը հանգեցրել […]
12:37 02.08.2024
Չինաստանի իշխանությունները դատապարտում են իսրայելական հարվածը Լիբանանի տարածքին և դեէսկալացիայի կոչ են անում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանը դատապարտում է ցանկացած գործողություն, որը վնաս է հասցնում խաղաղ բնակչությանը և խորը մտահոգություն է հայտնում իրերի ներկա վիճակի վերաբերյալ»,- ճեպազրույցում ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, Պեկինը բոլոր շահագրգիռ […]
12:19 02.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Դիլիջան քաղաքում՝ Շամախյան ½ հասցեում, մասնավոր հատվածի կողմից կառուցվում է «Ալլուր» բնակելի համալիրը։ «Ներդրումների ծավալը հասնում է 16,5 մլն դոլարի։ Կառուցվում են 6 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Ներկա պահին այն վերակառուցվում է որպես բազմաբնակարան համալիր՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով»,-գրել է Փաշինյանը […]
12:11 02.08.2024
Ֆրանսիայի Սենատի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված է արտաքին վնասակար ազդեցությունը հետաքննելու համար, հրապարակել է իր զեկույցը: Փաստաթղթում արձանագրվում է, որ Ֆրանսիային վնաս հասցնող սպառնալիքներից մեկը ստեղծում է Ադրբեջանը: Ո՞րն է այդ սպառնալիքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանական այդ հատուկ հանձնաժողովը ձևավորվել էր մայիսին, այն բանից հետո, երբ Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիայում զանգվածային […]
11:52 02.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից:
11:31 02.08.2024
Պակիստանում ուրբաթ օրը մեկօրյա սուգ է հայտարարվել Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։ Ըստ Daily Pakistan թերթի, Իսլամական Հանրապետության բոլոր մզկիթներում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, մահմեդական ծեսերի համաձայն տեղի է ունենալու Հանիեի թաղման խորհրդանշական արարողություն: Համազգային սգո օր անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և […]
21:51 01.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել քաղաքական վերջին զարգացումներին՝ հայ-թուրքական բանակցությունների վերսկսմանը, դրա վրա Արևմուտքի ազդեցությանը, ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուն և բազմաթիվ այլ թեմաների: Ազատ Արշակյանը կրկին անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի գաղափարին: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք արդյո՞ք Եվրամիությունից ստացել ենք ազդակներ, […]
21:33 01.08.2024
Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հաստատ վրեժխնդիր կլինեն Իսրայելից՝ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Մենք և Դիմադրության առանցքը անպայման վրեժխնդիր կլինենք Հանիեի արյան համար, այժմ այդ հարցը քննարկվում է, պետք է տարբեր միջոցներ ձեռնարկվեն, սիոնիստները […]
21:24 01.08.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում։ «Ես Պուտինի հետ խոսելու կարիք չունեմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի փետրվարի 12-ին, մինչ այդ՝ 2021 թվականի վերջին։ Պուտինի և Բայդենի՝ որպես պետության ղեկավարների […]
21:04 01.08.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ, զրույցի ընթացքում նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Այսօր առավոտյան Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ: […]
20:18 01.08.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դին հասցվել է Դոհա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա նրա հուղարկավորությունը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Հինգշաբթի օրը Թեհրանում տեղի է ունեցել Հանիեի հրաժեշտի արարողությունը, որին մասնակցել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի դին կհուղարկավորեն Կատարի մայրաքաղաքի արվարձանում գտնվող գերեզմանատանը։ Հուլիսի […]
20:00 01.08.2024
Ռուսաստանը բաց է եղել և բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդների համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը, իսկապես, և մեր նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին, եղել և մնում է բաց հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդների համար», – ասել է Պեսկովը «Կոմսոմոլսկայա պրավդա» […]
16:00 01.08.2024
Իրանցի պաշտոնյաները և լիբանանյան, իրաքյան և եմենյան խմբավորումների ներկայացուցիչները հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպում կունենան՝ քննարկելու Իսրայելին պատասխանելու հնարավոր տարբերակները՝ մայրաքաղաքում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նյութում ասվում է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է «Իսրայելի և Իրանի ու նրա դաշնակիցների միջև հակամարտության ընդլայնման» […]
15:39 01.08.2024
Իսրայելը վճռական է հաղթել արմատականների դեմ պատերազմում և չի ենթարկվի արտաքին և ներքին ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք (Իսրայելը) չենք ենթարկվի ճնշումներին, մենք վճռական ենք հաղթելու», – գրել է Իսրայելի կաբինետի ղեկավարը X-ում (նախկինում Twitter): Այս հայտարարության ներքո վարչապետը հրապարակել է մի հատված հուլիսի 31-ին իր հնչեցրած հեռուստաուղերձից։ Դրանում Նեթանյահուն […]
14:35 01.08.2024
2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ավելի քան 39,400 պաղեստինցի է սպանվել Գազայում։ Այս տվյալները տրամադրել է ոլորտի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն առ այսօր հասել է 39 480-ի, տուժել է 91 128 մարդ»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ «միայն վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ուժերի ռմբակոծությունների հետևանքով սպանվել է […]
14:26 01.08.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Իրանին՝ խնդրելով հակահարված չտալ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ զրույցի ընթացքում Բլինքենը նրան խնդրել է այս ուղերձը փոխանցել […]
12:49 01.08.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից ամբողջությամբ վերականգնվել են գազաբաշխման ցանցի գազատարները, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում ստեղծված աղետի հետևանքով։ Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։ Թումանյանի ՏՏ պետի […]
12:13 01.08.2024
Հայ-թուրքական սահմանին գործող «Մարգարա» անցակետը վաղուց պատրաստ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը և հավելել, որ այն պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց։
11:22 01.08.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարանում հյուրընկալվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Զրույցի ընթացքում հյուրերը պատգամավորից հետաքրքրվել են կրթության ոլորտի բարեփոխումներով, կանանց խնդիրներին եւ իրավունքներին վերաբերող հարցերով, համայնքների խորշորացման արդյունքում […]
11:04 01.08.2024
ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից չի զեկուցվում 22-ը: Եվս 3 հարց գաղտնի է: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
22:33 31.07.2024
Վլադիմիր Զելենսկին Monde թերթին և ֆրանսիական այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները և դրանց հնարավոր արդյունքները մարտահրավեր և ռիսկեր են ներկայացնում Ուկրաինայի համար։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Գործող նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ որոշել էր չվերընտրվել՝ կապված իր առողջությամբ պայմանավորված մտահոգությունների և աճող քննադատության հետ, և հավանություն էր […]
22:23 31.07.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչպես նաև Իսրայելի հարվածները Բեյրութին, ներկայացնում են իրավիճակի վտանգավոր սրացում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ հարձակումները, որոնք մենք տեսանք հարավային Բեյրութում և Թեհրանում, […]
21:17 31.07.2024
Թեհրանում «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Ի՞նչ է հայտնի Հանիեի մասին, ինչո՞ւ հենց հիմա ու ինչո՞ւ հենց Իրանում, ինչպե՞ս են տեղի ունեցածին արձագանքում մեր հարևան երկրներում, և մասշտաբային պատերազմի վտանգը իրակա՞ն է: Բոլոր հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
21:08 31.07.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին հրավիրում է արտակարգ նիստ։ Դրանում ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ Թուրքիայի օրենսդիր ժողովի ղեկավարի կարգադրությամբ։ «Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է […]
20:47 31.07.2024
Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակիչները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո զանգվածային ցույցեր են անցկացնում քաղաքի փողոցներում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ըստ թղթակցի՝ Իրանի քաղաքացիների երթն անցնում է Թեհրանի կենտրոնական փողոցներով։ Բոլորը՝ երեխաներից մինչև տարեց ցուցարարները ծածանել են Պաղեստինի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» դրոշները: Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց […]
20:25 31.07.2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 31-ին արտակարգ նիստ կանցկացնի Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսին հանդես է գալիս որպես Անվտանգության խորհրդի նախագահ։ «Իրանի խնդրանքով, Չինաստանի, Ալժիրի և Ռուսաստանի աջակցությամբ, մեր նախագահությունը ծրագրել է ՄԱԿ-ի […]
17:47 31.07.2024
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին և նրա կառավարության գործողությունները անհամատեղելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
17:00 31.07.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մեկնաբանել է Լիբանանի վրա վերջին հարձակումը՝ ասելով, որ Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է ցանկացած զարգացման, չորեքշաբթի հաղորդում է Ynet լրատվական պորտալը։ «Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման», – մեջբերում է լրատվական պորտալը Գալանտի հայտարարությունը։ Երեքշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ փորձելով […]