21:05 29.07.2024
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ իրավիճակի սրումը Իսրայելի և Լիբանանի սահմանին, չի ազդի հրեական պետության և ՀԱՄԱՍ-ի բանակցությունների վրա։ Այս մասին առցանց հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Իսրայելի հյուսիսի հրթիռակոծումը Լիբանանից կարող է խաթարել համաձայնագրի […]
20:23 29.07.2024
ԱՄՆ-ը համոզված է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընդլայնումից կարելի է խուսափել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի սահմանին իրավիճակի կտրուկ սրմանը։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ոչ ոք չի ցանկանում, որ պատերազմը ընդլայնվի, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք խուսափել նման […]
20:16 29.07.2024
Հուլիսի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնք վարում էին ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ […]
16:33 29.07.2024
Հիմնվելով Չինաստանի արտգործնախարար Վան Իի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էնթոնի Բլինքենի և Դմիտրի Կուլեբայի հետ վերջին հանդիպումների արդյունքների վրա, Չինաստանի իշխանությունները կշարունակեն անկողմնակալ դիրքորոշում ունենալ ուկրաինական ճգնաժամի հարցում և աջակցել դրա քաղաքական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ ՉԺՀ-ն […]
16:10 29.07.2024
Իսրայելը ցանկանում է հարվածել լիբանանյան «Հըզբոլլահին», սակայն չի ցանկանում տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ հակամարտության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրին։ Գործակալության երկու այլ աղբյուրների համաձայն՝ Իսրայելը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում կռվելու հնարավորությանը։ Հուլիսի 27-ի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից երկրի հյուսիսի հերթական զանգվածային գնդակոծության մասին։ Հրթիռներից […]
15:42 29.07.2024
Լեհաստանը 50 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնությանը։ Այս մասին Visegrad Insight ամսագրին տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Մենք բարձր ենք գնահատում զինամթերքի չեխական նախաձեռնությունը, որի համար հատկացրել ենք 50 միլիոն եվրո»,- ասել է լեհական դիվանագիտության ղեկավարը։ Նա չի պատասխանել հրատարակության լրագրողի հարցին, թե Պրահան երբ […]
14:31 29.07.2024
Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել՝ 93-ը։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39 363-ի, վիրավորվել է 90 923 մարդ»,- նշել են գերատեսչությունում։ Որոշ տուժածներ դեռևս փլատակներում են, իսկ շտապօգնության […]
13:19 29.07.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին՝ հայ-ամերիկյան զորավարժությունների ու Բաքվից հնչած արձագանքի, ինչպես նաև այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին Արձագանքելով զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս [նահանգի] […]
13:03 29.07.2024
Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։ Կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին: Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
12:21 29.07.2024
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները համատեղ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։ Ինչպես հայց ներկայացնելուց առաջ Բաթումիում լրագրողներին ասել են պատգամավորները, իրենք բողոքում են ամբողջ օրենքի, այլ ոչ թե դրա առանձին դրույթների դեմ։ Ընդդիմությունը կարծում է, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության […]
11:55 29.07.2024
Ոչ պիտանի 31 տրանսպորտային հենակմախք և 83 այլ իրեր են վարչական շրջաններից դուրս բերվել և այլ տարածք տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ոչ սահմանված վայրերում կայանած մեքենաներից ազատվելու և մասնավոր օբյեկտների հարակից տարածքներում մայթեր կառուցելու ու բակերը բարեկարգելու մասին: «Այս աշխատանքը որոշ տեղերում արդեն […]
21:40 28.07.2024
Արդեն 7 օր Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»-ը համախմբվել էր ներդրողների, մենթորների, պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ մասնակցել են այս ոչ ֆորմալ բիզնես […]
13:45 28.07.2024
Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության ու Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, ԵՄ իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ: Սրանք Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներն են։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Հանձնաժողովն ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում գումարել […]
22:44 27.07.2024
Ջո Բայդենը բացատրեց նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշումը: Քամալա Հարիսն էլ ամրապնդում է իր դիրքերը: Բայց վերլուծաբանները դեռ դժվարանում են կանխատեսումներ անել: Ինչպիսի՞ առանձահատկություններ ունի ամերիկյան քաղաքականությունը: Այս ու այլ հարցերի պատասխանել է «ԱՊՐԻ-ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:
22:15 27.07.2024
Հայկական թեմաներով ստահոդ տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե ամենօրյա լրահոսում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է եղել, իսկ առիթը՝ այն գիրքը, որում քարտեզագետը հիմնավորում, փաստականորեն ապացուցում է ադրբեջանական կեղծիքները։ Այդ կեղծիքներին եւ այլ հարցերին անդրադարձել է Ռուբեն Գալչյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
20:18 27.07.2024
Թայվանը Չինաստանի մի մասն է և երբեք չի եղել և չի դառնա առանձին պետություն, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Վան Իի և Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կազմակերպած միջոցառումների շրջանակում։ «Թայվանը Չինաստանի մի մասն է, այն չի եղել և […]
18:45 27.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շարունակել բացօթյա հանրահավաքները՝ չնայած Փենսիլվանիայում իր դեմ կատարված մահափորձին, քանի որ կարծում է, որ ոչ ոք երբեք չպետք է միջամտի խոսքի ազատությանը։ «Ես մտադիր եմ շարունակել հանրահավաքներ անցկացնել բաց երկնքի տակ: ԱՄՆ գաղտնի ծառայությունը համաձայնել է զգալիորեն մեծացնել ջանքերը, և նրանք ունակ […]
16:04 27.07.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցով ժամանել է Մալայզիա, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Կուալա Լումպուրի օդանավակայանում։ Այցի մանրամասները չեն հաղորդվում։ Լավրովը Կուալա Լումպուր է ժամանել Լաոսից, որտեղ մի քանի երկկողմ հանդիպում է ունեցել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ երկրների գործընկերների, ինչպես նաև Չինաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։
13:00 27.07.2024
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իր չինացի գործընկեր Վան Ին իրեն տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցի մասին, ով վերջերս այցով գտնվում էր Չինաստանում։ «Վան Ին մեզ պատմեց, թե ինչպես են անցել իր զրույցները Կուլեբայի հետ, և մենք զգացինք, որ Չինաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն, ես նորից եմ ասում, կենտրոնանացած […]
11:29 27.07.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժեզոպ Բորելը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին և դադարեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կայքը։ Բորելը Լաոսում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերությունները։ Մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարը բացատրել […]
21:29 26.07.2024
Վաշինգտոնը տեղեկացրել է Թեհրանին, որ պատրաստ է արագացված կերպով քննարկել միջուկային գործարքի պայմաններին վերադառնալու հարցը: Այդ մասին տեղեկացնող լրատվամիջոցները վկայակոչում են իրանական դիվանագիտական կառույցներում իրենց աղբյուրներին: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
20:35 26.07.2024
Չինաստանն առաջարկում է միջազգային կոնֆերանս անցկացնել՝ նվիրված պաղեստինա-իսրայելական հակամարտության երկարաժամկետ լուծմանն ու պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը։ «Այս շաբաթվա սկզբին պաղեստինյան խմբակցությունները բանակցություններ անցկացրեցին Պեկինում և ձեռք բերեցին կարևոր կոնսենսուս, որը նշանակալից քայլ էր Պաղեստինում պաղեստինցիների կառավարման սկզբունքի իրականացման ուղղությամբ: Չինաստանը ուժեղ աջակցություն է […]
19:14 26.07.2024
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:Ծրագրված են նաև հանդիպումներ […]
18:17 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․ «Այգեշատում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրի արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նույն բնակավայրում կրկին սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է մանկապարտեզը: Աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից […]
12:09 26.07.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը եւ Շիրակ Թորոսյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: «Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան […]
11:16 26.07.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Այցելել եմ Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտվնվող ծրագրերին: Առաջին կանգառը Փարաքարի միջն. դպրոցում էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 1,979 մլրդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Նոր դպրոցը նախատեսված է 576 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն այս […]
10:20 26.07.2024
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը, այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ « Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,-ասված […]
21:45 25.07.2024
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է Լիբանանի հետ սահմանին շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորության մասին, եթե զինված արմատականները չնահանջեն Լիտանի գետից այն կողմ սահմանային գոտուց: Նա համապատասխան հայտարարություն է արել Bloomberg-ին տված հարցազրույցում։ «Մեծ հավանականություն կա, որ ավելի լայն հակամարտություն կլինի Լիբանանի հետ։ Մենք (Իսրայել) չենք ընդունի «լռություն լռության դիմաց» բանաձեւը […]
20:30 25.07.2024
Հնդկաստանը ընտրության ազատություն ունի աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ԱՄՆ-ը պետք է դա գիտակցի։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ մեկնաբանելով Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի հայտարարությունը, թե Վաշինգտոնը հիասթափված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցից։ «Պետք է հասկանալ, […]
17:46 25.07.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը […]