13:26 06.08.2024
Իսրայելի հյուսիսում հնչել է օդային տագնապ՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բնակավայրերում է ահազանգը հայտարարվել։ Օրվա սկզբից սա երկրորդ ահազանգն է Իսրայելի հյուսիսում հրթիռակոծման սպառնալիքի մասին։ Մինչ այս բանակը ավիահարվածի մասին ահազանգ էր հայտարարել առավոտյան: Խոսքը լիբանանյան տարածքից երկրի օդային տարածք կասկածելի թիրախի […]
11:48 06.08.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը վայր է դնում մանդատը։ ԱԺ-ից ստացել են Գուրգեն Արսենյանի կողմից ներկայացված դիմումը՝ պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին։
21:52 05.08.2024
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն է իր քաղաքացիներին հորդորել ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց: Տարբեր վերլուծությունների համաձայն`Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո Իրանը պատասխան հարված է հասցնելու Իսրայելին և դա հնարավոր է լինի մի քանի ճակատից, այդ թվում` Լիբանանից: Ի՞նչ իրավիճակ է մերաձավորարևելյան այդ երկրում և ի՞նչ տեղեկություններ են […]
21:41 05.08.2024
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, ինչպես նաև BRICS-ում փոխգործակցությունը: Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել BRICS-ի շրջանակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ […]
21:18 05.08.2024
Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: Չի բացառվում, որ պատերազմական գործողությունը սկսեն արդեն այս շաբաթ: Կա՞ն տեղեկություններ, թե կոնկրետ երբ ու ինչ տեսքով են լինելու այդ գործողությունները, ինչպես կդրսևորեն իրենց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, և ինչպես են արձագանքում զարգացումներին Բաքվում. այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում պատասխանել է Արտյոմ Երկանյանը:
20:24 05.08.2024
Իրանի հնարավոր հարվածն Իսրայելին կարող է վնասել ապագայում Վաշինգտոնի և Թեհրանի փոխգործակցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի խմբի (G7) ԱԳ նախարարների հետ զրույցում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է, երեկ Բլինքենը նախազգուշացրել է, որ Թեհրանը «կարող է հարձակվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում», սակայն չի […]
19:02 05.08.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում նշել է ԵՄ դիրքորոշումը ԼՂ հայերի՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի: ԵՄ-ն շատ հստակ է […]
18:38 05.08.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում շեշտել է, որ խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև։ Այսպես նա անդրադարձել է այն հարցին, թե «եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո»։ «Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք […]
15:52 05.08.2024
Մերձավոր Արեւելքը ներկայումս ականատես է լինում իր պատմության չափազանց վտանգավոր շրջադարձի, եւ այն հաղթահարելու համար տարածաշրջանի երկրները պետք է զգալի ինքնատիրապետում ցուցաբերեն։ Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանն այժմ չափազանց վտանգավոր շրջադարձ է ապրում, որը մեզանից պահանջում է ցուցաբերել բարձր մակարդակի ինքնատիրապետում […]
15:07 05.08.2024
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Թեհրանում նա բանակցություններ կանցկացնի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Շոյգուին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Բանակցություններին կքննարկվի երկկողմ համագործակցության լայն շրջանակ՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես […]
13:52 05.08.2024
Իրանի իշխանությունները շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ, սակայն Իսրայելը պետք է պատժվի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում լարվածության սրում չի փնտրում, եթե Իրանը խոսի ագրեսորին (նկատի ունի Իսրայելին) պատժելու […]
12:05 05.08.2024
Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն օգոստոսի 5-ին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ Բլինկենը համաժողով է հրավիրել՝ համաձայնեցնելու դաշնակիցների հետ դիվանագիտական ճնշում գործադրելը Իրանի և Հեզբոլլահի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց արձագանքը՝ ի պատասխան […]
11:52 05.08.2024
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի անվտանգության 28 պաշտոնյաների, դատավորների և լրագրողների, այդ թվում՝ «ԲելՏԱ» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի նկատմամբ, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել լրացուցիչ արգելող միջոցներ ձեռնարկել 28 անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԵՄ-ն նրանց մեղադրել է «ներքին բռնաճնշումներին» և «մարդու իրավունքների խախտումներին» աջակցելու մեջ։ […]
21:17 03.08.2024
Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով կարծես թե ավելի է սրվում: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո հայտնի դարձավ, որ Թեհրանում հենց իր կեցավայրում սպանվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին, ավելին՝ խոսում է վրեժի մասին, իսկ Իսրայելը հակադարձելով պնդում է, թե պատրաստ […]
20:14 03.08.2024
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շտաբը շաբաթ օրը հայտարարեց իր անհամաձայնության մասին հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ի բանավեճը Fox News-ում կազմակերպելու որոշման հետ և կոչ արեց նրան հարգել նախկին պայմանավորվածությունները: «Նա պետք է դադարեցնի խաղերը և գա բանավեճի սեպտեմբերի 10-ին, ինչպես խոստացել էր։ Փոխնախագահը, այնուամենայնիվ, այնտեղ կլինի՝ օգտվելու ազգին փրայմ թայմում դիմելու հնարավորությունից», […]
19:06 03.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ սուբվենցիոն ծրագրով Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցում իրականացվել են տուֆապատման աշխատանքներ: «Ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն-ը տրամադրել է Կառավարությունը»,-գրել է նա և հրապարակել տեսանյութ։
17:53 03.08.2024
Սուբվենցիոն ծրագրով Այրումում իրականցում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդհանուր ենթածրագրի արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է վարչապետը:
15:31 03.08.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է: 144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ: Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»:
15:07 03.08.2024
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել […]
12:18 03.08.2024
Ուկրաինայի գլխավոր անհրաժեշտությունը պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելն է։ Այդ մասին իր ամենօրյա ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Արտաքին գործերի նախարարությունից զեկուցել են մեր արտաքին հատուկ քաղաքական հնարավորությունների վերաբերյալ: Այդ հնարավորություններն են՝ Ուկրաինան աշխարհի ուշադրության կենտրոնում պահելը, աջակցությունն ավելացնելը, ուկրաինական կարիքները գործընկերներին փոխանցելը և գլխավոր անհրաժեշտությունը՝ այս պատերազմը հնարավորինս արագ և արդար ավարտելը»,- ասել […]
11:06 03.08.2024
Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել է Fox News-ի հետ սեպտեմբերի 4-ին բանավեճ անցկացնել ԱՄՆ փոխնախագահի և նախընտրական մրցավազքում նրա մրցակից Քամալա Հարիսի հետ։ «Ես պայմանավորվել եմ Fox News-ի հետ՝ Քամալա Հարիսի հետ բանավեճի վերաբերյալ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ին», – գրել է նա Truth Social-ի էջում: Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա Փենսիլվանիայում, […]
21:57 02.08.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հավաքել է անհրաժեշտ թվով ձայներ Դեմոկրատական կուսակցության պատվիրակներից, որոնք մասնակցում էին առցանց ընտրություններին, որպեսզի պաշտոնապես դառնա երկրի բարձրագույն պաշտոնի թեկնածու։ Այս մասին գրավոր հայտարարություն է արել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը։ «Ես հպարտ եմ հաստատել, որ փոխնախագահ Հարիսը շահել է համագումարի բոլոր պատվիրակների մեծամասնության ձայները և կդառնա դեմոկրատների թեկնածուն, […]
21:39 02.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումներին և հարակից թեմաներին: Մեզ բարեփոխումնե՞ր են պետք, թե՞ նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրություն պետք է, որովհետև ժողովո՞ւրդը պետք է լեգիտիմ ճանապարհով իր Սահմանադրությունն ընդունի, թե՞ նրա համար, որ աշխարհն ու աշխարհակարգն է փոխվել: Իսկ ի՞նչ […]
21:16 02.08.2024
Վրաց ուղափառ եկեղեցին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող Կուրմուխիի վանքը վրացական պատրիարքությանը ու հնարավորություն տալ այնտեղ կանոնավոր ծեսեր անցկացնել: Բաքվի իշխանությունները տարիներ շարունակ արգելում են հավատացյալներին օգտագործել եկեղեցին որպես աղոթատեղի: Ի՞նչն է հերթական դիմումի առիթ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ առիթը եղավ այն, որ հաճախակի […]
21:01 02.08.2024
Լիբանանն իրավունք ունի պաշտպանելու իր հողը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը բոլոր հասանելի միջոցներով, հայտարարել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին։ Երեքշաբթի օրը Բեյրութի հարավային արվարձանն իսրայելական ավիահարվածների է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է կին և երկու երեխա, վիրավորվել՝ առնվազն 74 մարդ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակումը Լիբանանի մայրաքաղաքի վրա տեղի է ունեցել՝ նպատակ ունենալով […]
20:29 02.08.2024
ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ օգնելու Իսրայելին պաշտպանվել Իրանից: Այս մասին գրում է New York Times-ը: Հիշեցնենք, որ լարվածության սրմանը նպաստեց նաև Իրանի նորընտիր նախագահի երդմանակալությունից հետո Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Այդ դեպքի համար Իրանը մեղադրում է Իսրայելին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին […]
17:30 02.08.2024
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԵՄ լռությունը Լիբանանում և Եմենում Իսրայելի հարվածներից, ինչպես նաև Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանից հետո Իսրայելին մղում են հետագա ագրեսիվ քայլերի։ Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի […]
17:23 02.08.2024
ԱՄՆ-ը կարծում է, որ նույնիսկ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իսրայելը և պաղեստինյան շարժումը կկարողանան հրադադարի շուրջ համաձայնության գալ, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ «Մենք դեռ հավատում ենք, նույնիսկ Հանիեի սպանության մասին հաղորդումներից հետո, որ հրադադարի մասին համաձայնագիրը դեռ հնարավոր է, որ բանակցությունները դեռ հնարավոր են, և մենք […]
15:56 02.08.2024
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Ռուստեմ Ումերովը բանակցություններ են վարել Անկարայում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ում (նախկինում՝ Twitter)՝ չհայտնելով մանրամասներ։ Ուկրաինացի նախարարն ավելի վաղ Թուրքիա էր այցելել մայիսին և հունիսին։ Բոլոր հանդիպումները փակ են եղել մամուլի համար։