20:25 31.07.2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 31-ին արտակարգ նիստ կանցկացնի Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսին հանդես է գալիս որպես Անվտանգության խորհրդի նախագահ։ «Իրանի խնդրանքով, Չինաստանի, Ալժիրի և Ռուսաստանի աջակցությամբ, մեր նախագահությունը ծրագրել է ՄԱԿ-ի […]
17:47 31.07.2024
ԱՄՆ-ը դադարեցնում է օգնությունը Վրաստանին և նրա կառավարության գործողությունները անհամատեղելի է համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
17:00 31.07.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մեկնաբանել է Լիբանանի վրա վերջին հարձակումը՝ ասելով, որ Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է ցանկացած զարգացման, չորեքշաբթի հաղորդում է Ynet լրատվական պորտալը։ «Իսրայելը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման», – մեջբերում է լրատվական պորտալը Գալանտի հայտարարությունը։ Երեքշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ փորձելով […]
16:50 31.07.2024
Հորդանան գետի արևմտյան ափում գործող պաղեստինյան խմբերն ու կազմակերպությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության դեմ։ Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը։ Պաղեստինի ազգային և իսլամական ուժերի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Հանիեի սպանությունը չի կոտրի Պաղեստինի ժողովրդի կամքն ու տոկունությունը, այլ միայն կամրապնդի նրանց […]
16:21 31.07.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ Թեհրանում սպանված՝ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Դոհայում։ Պաշտոնական հայտարարության տեքստը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Իսմայիլ Հանիեի հրաժեշտի պաշտոնական և համաժողովրդական արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ օգոստոսի 1-ին, Իրանի մայրաքաղաքում։ Վաղը ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մարմինը Թեհրանից կտեղափոխվի Կատարի մայրաքաղաք։ Հուղարկավորության աղոթքը և թաղման արարողությունը կիրականացվի […]
15:54 31.07.2024
Թուրքիան դատապարտել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Թեհրանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք դատապարտում ենք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրդին, որը զոհաբերեց Հանիեի նման հարյուր հազարավոր նահատակների, որպեսզի կարողանա խաղաղ ապրել իր հայրենիքում, իր պետությունում։ Եվս […]
15:44 31.07.2024
Միացյալ Նահանգները առնչություն չունի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան հետ։ Այս մասին CNA-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Հանիեի սպանության մեջ: Շատ դժվար է ենթադրություններ անել, և ես տարիների ընթացքում սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մի իրադարձություն […]
15:23 31.07.2024
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, և այս հարցը մնում է առաջնահերթություն։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ի պատասխան բանակցային գործընթացի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան հնարավոր ազդեցության մասին մեկնաբանելու խնդրանքին։ «Ես չեմ ենթադրի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ որևէ կոնկրետ իրադարձություն […]
15:13 31.07.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի էջում անդրադարձել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը։ «Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը:
14:00 31.07.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով հավակնում է երկրի բարձրագույն պաշտոնի համար, կարծում է, որ մրցապայքարի իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփը ցանկանում է խուսափել իր հետ նախընտրական բանավեճերին մասնակցելուց։ «Մրցարշավի դինամիկան փոխվում է: Եվ կան ապացույցներ, որ Դոնալդ Թրամփը դա զգում է: Դուք գուցե նկատել եք, որ անցյալ շաբաթ նա դուրս եկավ սեպտեմբերյան բանավեճից, որին նա […]
13:53 31.07.2024
Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումը Բեյրութի արվարձաններին և պահանջում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատվության ենթարկի Իսրայելի իշխանություններին։ Համապատասխան նամակը, որի տեքստը ՏԱՍՍ-ին տրամադրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, ուղարկվել է Անվտանգության խորհրդի նախագահին, որի գործառույթները հուլիսին իրականացնում է Ռուսաստանը, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ «Վերջին ագրեսիայի ակտը, որն իրականացվել է Իսրայելի ռեժիմի […]
13:15 31.07.2024
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր։ ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ անցնող նստաշրջանի ընթացում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:09 31.07.2024
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստ է անցակցնում՝ կապված ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաները ներկա են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրում կայացած հանդիպմանը։ Չորեքշաբթի առավոտյան Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է Հանիեի մահվան մասին։ ՀԱՄԱՍ-ը […]
10:07 31.07.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և այն համարել վտանգավոր զարգացում։ Այս մասին ասվում է Աբասի գրասենյակի հաղորդագրությունում, որը հրապարակել է WAFA-ն։ Հայտարարության համաձայն՝ Աբասը պաղեստինցիներին կոչ է արել «միասնություն, համբերություն և տոկունություն ցուցաբերել Իսրայելի օկուպացիայի դեմ»: Հուլիսի 31-ի առավոտյան Tasnim գործակալությունը հայտնել է Հանիեի մահվան մասին։ ՀԱՄԱՍ-ը հայտնել […]
19:53 30.07.2024
Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարկուս Ֆաբերը խոստովանել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել հնարավոր ներխուժման մասին հայտարարություններից հետո Գերմանիան ստիպված կլինի վերանայել Թուրքիա զենքի արտահանումը։ Այս մասին գրում է Bild թերթը։ Ըստ հրատարակության՝ փորձագետները քիչ հավանական են համարում Թուրքիայի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը, սակայն մտավախություն կա, որ Թուրքիան կսկսի ռազմական տեխնիկա […]
19:07 30.07.2024
Ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները Մոսկվան վճռականորեն հերքում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է այս մեղադրանքներին, ապա մենք կտրականապես հերքում ենք դա»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը շարունակում են միջամտել […]
18:50 30.07.2024
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Իսրայելի և Լիբանանի միջև ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծման օգտին, չնայած հակամարտության սրման դեպքում հրեական պետությանը աջակցելու իր հանձնառությանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում։ «Ես չեմ կարծում, որ զինված առճակատումն անխուսափելի է, մենք կցանկանայինք, որ ամեն ինչ լուծվեր դիվանագիտական ջանքերով, անկախ նրանից՝ դա տեղի […]
18:17 30.07.2024
Թայվանի շուրջ հնարավոր ռազմական հակամարտությունը կունենա հետևանքներ ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է պահպանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում «2+2» ձևաչափով հանդիպման արդյունքներով, որին ամերիկյան կողմից մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իսկ ֆիլիպինյան կողմից՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությությունների ղեկավարներ Էնրիկե Մանալոն և […]
16:00 30.07.2024
Իսրայելը չի փոխել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և այնտեղ կրակի դադարեցման մասին համաձայնագրի պայմաններն ու պահանջները, բոլոր խոչընդոտները ստեղծում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությունը խոչընդոտում է համաձայնագրի կնքմանը: Իսրայելը չի փոխել կամ որևէ պայման չի ավելացրել այդ ծրագրին: Ընդհակառակը, մինչ այժմ […]
15:45 30.07.2024
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը կատարել է երկրի պատմության մեջ առաջին հեղաշրջումը, որը ստիպել է նախագահ Ջո Բայդենին հրաժարվել վերընտրվելու իր ծրագրերից։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Նրանք (դեմոկրատները) հեղաշրջում կատարեցին Միացյալ Նահանգների նախագահի դեմ: Նրանք եկան նրա մոտ և ասացին. «Դուք դուրս եք գալիս նախագահական մրցավազքից, Դուք շատ հետ եք մնացել ըստ […]
14:54 30.07.2024
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային […]
13:02 30.07.2024
Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայտնում է «Արմենպրես»-ը։ Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:
12:55 30.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
12:47 30.07.2024
Սպիտակ տունը կարծում է, որ Վենեսուելայում ընտրությունների արդյունքները մեծացրին երկրի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ Վաշինգտոնը կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնք հաղթող են ճանաչել Մադուրոյին, և պահանջել են հրապարակել ձայների մանրամասն հաշվարկը։ Անկախ exit poll-ները ցույց են տվել ընդդիմության հաղթանակը։ Մադուրոյի ընդդիմադիր […]
11:46 30.07.2024
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Սաուդիան Արաբիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, համատեղության […]
11:40 30.07.2024
Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել […]
11:17 30.07.2024
Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու […]
10:51 30.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
22:15 29.07.2024
Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ այս ձևաչափում արդեն 5-րդ հանդիպումն է: Այս ընթացքում Թուրքիայից էլ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում են հայկական թեմաներին: Այս ու այլ հարցերի անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:39 29.07.2024
Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը: