TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամների հետ

18:24 19.09.2019

Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]

̰
«Տավուշն աշխարհի աչքերով». Հաղարծինը համախմբել է աշխարհի 17 երկրից ժամանած նկարիչներին

18:20 19.09.2019

Հաղարծին վանական համալիրում տեղի է ունեցել «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, […]

̰
Ո՞վ ասաց, որ ես գրագետ եմ. քաղաքական գործիչը` «անգրագետ Պողոսի» մասին արված հայտարության մասին

18:17 19.09.2019

«Իսկ ո՞վ ասաց, որ ես գրագետ եմ: Մի քանի գիրք ավելի կարդալով կամ պակաս կարդալով ոչինչ չի որոշվում: Դա ներսում դրված համակարգ պետք է լինի, մենք ներսից իրոք տգետ հանրույթ ենք առայժմ և կրթվելու շատ լուրջ խնդիր ունենք: Էս ընթացքը ուղիղ հակառակն է, կարծեք թե տանում է դեգրադացիայի»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ պահպանողական կուսակցության […]

̰
Դիմել եմ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրգործ հարուցելու պահանջով. Մարուքյան

18:16 19.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երկու օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման փաստով քրեական գործ հարուցելու պահանջով. «Սիրելի՛ քաղաքացիներ Տեղեկացնում եմ, որ երկու օր առաջ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ. Ընթացիկ տարվա հուլիսի 06-ին «Առաջին ալիք» լրատվականի ֆեյսբուքյան […]

̰
Հայերը կողմնորոշվելու են ոչ թե խոստումներով, այլ արդյունքներով․ Հայ դատի հանձնախումբը՝ սենատորի թեկնածուներին

18:11 19.09.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որն ուղղված է Մասաչուսեթսից Սենատի պատգամավոր ընտրվելու համար առաջադրված թեկնածուներին։ Դրանում նշվում է, որ հայ ընտրողները իրենց քվեարկությունը կատարելիս կողմնորոշվելու են ոչ թե խոստումներով, այլ հայանպաստ օրինագծերի վերաբերյալ թեկնածուների արձանագրած արդյունքներով։ Այդ օրինագծերն են․ Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի մասով ԱՄՆ արտաքին օգնության այն տարբերակի ընդունումը, որին կողմ է […]

̰
Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան

18:09 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել տնտեսության մեջ գրանցված դրական միտումների մասին: «Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,- գրել է նա:

̰
Նեթանյահուն ընտրություններում իր մրցակից Գանցին առաջարկել է միասնության կառավարություն կազմել

18:08 19.09.2019

Քվեաթերթիկների 97%-ի հաշվարկի համաձայն՝ Բենի Գանցի դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում ստացել է 33 մանդատ, Նեթանյահուի կուսակցությունը՝ 31:

̰
Շոտլանդիան հույս ունի դառնալ ԵՄ-ի անկախ անդամ երկիր, եթե «Բրեքսիթը» տեղի ունենա

18:05 19.09.2019

Շոտլանդիայի առաջին նախարարը նշել է, որ առանց համաձայնագրի բրեքսիթի դեպքում Մեծ Բրիտանիան լուրջ կորուստներ կկրի:

̰
Էստոնիայի նախագահը «մեծ սխալ» է համարել Եվրոպայի` ՌԴ-ի հետ նախկին հարաբերությունների վերականգնումը

18:00 19.09.2019

«Ռուս-վրացական պատերազմից մոտ երեք ամիս անց Եվրոպան վերադարձավ Ռուսաստանի հետ իր սովորական հարաբերություններին: Հետևանքը Ղրիմի բռնակցումն էր»,- այս մասին հայտարարել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը: «Այն ժամանակ Ռուսաստանը հիմք ստացավ հայտարարելու, որ այն, ինչ նրանք այժմ խոսում են մեր մասին, երեք ամիս ինչ կդադարի: Դա, իրոք, ավարտվեց: Վրաստանի հետ պատերազմից երեք տարի անց Ռուսաստանը ԵՄ-ի […]

̰
Նախագահը հրամանագրեր է ստորագրել

17:56 19.09.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային […]

̰
Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում

17:50 19.09.2019

«Кавказский узел»-ի հաղորդմամբ` Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Աբխազիայում և Ցխինվալի շրջանում: Դրանք մեկնարկել են ՌԴ-ի հարավում գտնվող զորավարժարանում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայի տարածքում: Զորավարժություններին մասնակցում է 10 հազար զինծառայող: Զորավարժություններին ընդգրկված է ավելի քան 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 2 հազար միավոր ռազմական տեխնիկա, 20 անօդաչու սարք: Զորավարժությունների ընթացքում կատարելագործվում են մարտավարական գործողությունները, ուսումնասիրում […]

̰
Կանադայում հուշարձան է դրվել՝ ի պատիվ Հայոց եղեռնից մազապուրծ հայերին օգնած կանադացի բուժքրոջ

17:40 19.09.2019

Կանադայում՝ Նովա Սկոտիա նահանգի Յարմութ քաղաքում, տեղադրվել է կանադացի բուժքույր, Կարմիր խաչի շարժման երախտավոր Սառա Քորնինգին նվիրված հուշարձանը, որի հեղինակը հայ քանդակագործ է: 1918 թվականին՝ 46 տարեկանում, արդեն կայացած բուժքրոջ կարգավիճակում, Քորնինգը եկել է Կոստանդնուպոլիս, որտեղ միացել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի փրկության, աջակցման ու ապաքինման գործին։ https://www.facebook.com/2116883491920495/photos/a.2118447508430760/2382533362022172/?type=3&theater

̰
Սաուդյան Արաբիան ստիպված կլինի կռվել մինչև վերջին ամերիկյան զինվորը. Զարիֆ

17:30 19.09.2019

Ըստ Զարիֆի՝ Իրանը հույս ունի խուսափել հակամարտությունից և պատրաստ է խոսել իր հարևան երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

̰
Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է դրել Ռիգայի Ազատության հուշարձանին

17:20 19.09.2019

Լատվիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է դրել Ռիգայի Ազատության հուշարձանին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

̰
Ադրբեջանում Երևանի անունով ֆուտբոլային ակումբ են բացել

17:16 19.09.2019

Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում նոր ակումբ է հայտնվել, որին տվել են Հայաստանի մայրաքաղաքի անունը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ 2019-2020 թվականների մրցաշրջանում այն կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։ Ակումբը ստացել է «Իրևան» անունը, որ Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։ Ներկայումս Ադրբեջանում գործում է նաև «Ղարաբաղ» […]

̰
2012թ. Փաշինյանի վրա հարձակված կինն այսօր կառավարության դիմաց է եղել. Ալեն Սիմոնյանի գրառումը

17:15 19.09.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր կառավարության դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած քաղաքացիներից մեկը 2012թ. Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն է եղել. «2012-ին Փաշինյանի վրա Մալաթիայում հարձակված կինն այսօր` կառավարության դիմաց»: https://www.youtube.com/watch?v=T_bfPW1NNMg&t=482s&fbclid=IwAR3pEGLvIv61ltj1twSN011cNNIQ3j7XpMzjpMtjd6a0Fk9Ks-GHp88KGVw

̰
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում որոշ փողոցներ փակ են լինելու

17:13 19.09.2019

Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեության գնահատականը անկում է ապրել. հարցում

17:00 19.09.2019

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած ուսումնասիրության համաձայն` Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործունեությունը բացասական է գնահատել հարցվածների 40 տոկոսը, ինչը 10 տոկոսով ցածր է ապրիլին կատարված հետազոտության  ցուցանիշներից: Մասնավորապես, հարցին, թե ինչպես կգնահատեն նախագահի գործունեությունը, հարցվածների 12%-ը պատասխանել է «լավ», ինչը նույնպես ցածր ցուցանիշ է վերջին 5 տարվա ընթացքում: Ի դեպ, հարցվածների 12 տոկոսը Սալոմե […]

̰
ԱՄՆ հետախուզությունը Կոնգրեսին բողոքել է նախագահի վերաբերյալ

16:57 19.09.2019

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները ստիպված են եղել հատուկ ձևաթղթով իրենց դժգոհությունը ներկայացնել Կոնգրեսին ԱՄՆ նախագահի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, գաղտնի տեղեկատվության հետ անփույթ վարվելու մասին է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Հետախուզությունը բողոքել է, որ արտասահմանյան պետություններից մեկի ղեկավարի հետ խոսելիս Դոնալդ Թրամփը խոստումներ է տվել, որոնք կապված են նաև գաղտնի […]

̰
Ռումինիայում Հայոց լեզվի և մշակույթի օր են հռչակել

16:41 19.09.2019

Ռումինիայի Սենատը միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էին հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանը և Վարուժան Ոսկանյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Սյփուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia/photos/a.925951747757158/977209469298052/?type=3&theater

̰
Ասադին «կանաչ լույս» են տվել ռուսական Ս-300 հրթիռները Իսրայելի դեմ կիրառելու հարցում

16:30 19.09.2019

Սիրիայի իշխանությունները այսուհետ կարող են ինքնակամ և առանց համաձայնեցման Ռուսաստանից գնած Ս-300 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերը օգտագործել Իսրայելի զինված ուժերի դեմ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ անանուն աղբյուրներին հղումով։ Միաժամանակ անհրաժեշտության դեպքում այդպիսի հակադարձումներ անելիս սիրիական կողմը պատասխանատվությունը վերցնելու իր վրա։ Մինչ այս ներքին կարգով Սիրիան չէր օգտագործում ռուսական այդ զինատեսակը՝ պայմանով, որ իսրայելական […]

̰
ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

16:21 19.09.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են […]

̰
Սյունիքի մարզում «UAZ-469»-ը կողաշրջվել է. կա տուժած

16:19 19.09.2019

Սեպտեմբերի 19-ին` ժամը 11:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «UAZ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Հովիկ Աղազարյանը պարզաբանել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր խոսքերը

16:03 19.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն արձագանքել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառմանը: «Հարգելի ընկերներ և ընտրողներ, «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցիս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում ընդգծել այն, որ Հրայր Թովմասյանն իր գործողություններով ցույց է տվել, որ անաչառ չէ: Հենց դա եմ նկատի ունեցել հարցազրույց տալիս: Գուցե ձևակերպումների հարց է, ասածս կարող եք ընդունել […]

̰
Գործող պաշտոնյաները վայելում են վարչապետի աջակցությունը. Վլադիմիր Կարապետյան

15:54 19.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը օրերս հրաժարական տված պաշտոնյաների մասին հերթական հարցին արձագանքեց. «Էնքան ուրախ կլինեմ նոր պաշտոնյաների մասին խոսել, առաջիկայից: Այդ մարդիկ որպես պաշտոնյա արդեն գոյություն չունեն»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործող պաշտոնյաներից ոմանց մասին մամուլը գրում է, որ նրանց ազնվության հարցում կասկածներ կան, և նոր պաշտոնանկություններ են սպասվում: «Եթե նրանք շարունակում են պաշտոնավարել, […]

̰
«Մասնավոր ընկալում է.» Լիլիթ Մակունցը` Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

15:50 19.09.2019

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է լրագրողների հետ զրույցում խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու շարժառիթների մասին հայտարարությանը: «Ներքոնշյալ ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակունցը : «Եթե Հրայր Թովմասյանը մեր դեմ տղա չբերեր, գուցե իր […]

̰
Ծառայության պետն աշխատանքային այցով եղել է «Գորիս» ՔԿՀ-ում

15:45 19.09.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներկայիս պայմաններին, ընդհանուր վիճակին ծանոթանալու, այնտեղ առկա խնդիրները վերհանելու և արձանագրելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը շարունակում է իր աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ: Սեպտեմբերի 18-ին ծառայության պետը տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]

̰
Սայլը տեղից շարժվել է. Անի Սամսոնյան

15:42 19.09.2019

Սայլը տեղից շարժվել է: Նման վերտառությամբ գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: «Հուլիս 16-ին տեղի ունեցած համատիրությունների ռեստարտի վերաբերյալ մեր ասուլիսից հետո օգոստոսի 20-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտի օրենսդրական բարեփոխումներով։ Այս մասին ինձ հայտնում են արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան իմ նամակին։ […]

̰
Սեպտեմբերի 21-ին Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

15:39 19.09.2019

Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով. «Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով»:

̰
Իվետա Տոնոյանը տեղեկություն չունի Գագիկ Ծառուկյան-Արթուր Վանեցյան հանդիպման մասին

15:36 19.09.2019

Այսօր առավոտյան մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես նշվում էր, որ նրանց հանդիպման ընթացքում քննարկվել և որոշում է կայացվել, որ Արթուր Վանեցյանը պետք է անդամակցի ԲՀԿ-ին և դառնա վարչության անդամ: Տարածված լուրերի վերաբերյալ SHANTNEWS.am-ը պարզաբանում է ստացել Գագիկ Ծառուկյանի մամուլի […]

̰
BACK_TO_TOP