11:16 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց նախագիծը, որով Արտաքին գործերի նախարարությունը դեսպանություն կբացի Իսրայելում։ ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց, որ իրենք վաղուց էին աշխատում այս որոշման վրա։ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Զոհրաբ Մնացականյանը խուսափեց որևէ ժամկետ նշել, թե երբ կբացվի դեսպանությունը։ Նախարարը բացատրեց, որ շատ բան կախված է նաև ընդունող կողմից՝ Իսրայելից։ Ինչ վերաբերում է Հայաստանում Իսրայելի դեսպանություն […]
11:13 19.09.2019
Կառավարության նիստից առաջ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նշանակել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Էդուարդ Մարտիրոսյան (ԱԱԾ տնօրենի տեղակալ), Ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Արման Սարգսյան (Ոստիկանության պետի առաջին տեղակալ)։ Փաշինյանն ասաց, որ ֆորմալ առումով սպասում են նախագահի հրամանագրերին, և արդեն իսկ կարող են շնորհավորել պաշտոնյաներին։
11:02 19.09.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարում: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 32 հարց է, որից 2-ը՝ գաղտնի, մյուսները՝ զեկուցվող: Օրակարգային հարցերի շրջանակը բազմազան է՝ պետական բյուջեի վերաբաշխումից մինչև ՀՀ դեսպանությունների ստեղծում, գույքի նվիրատվությունից նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխությունների կատարում:
10:27 19.09.2019
Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին միմյանց փոխանցելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հայտարարության, Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ հետ: Փոխանակման պատրաստակամության վերաբերյալ դիմումը Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն […]
23:45 18.09.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա առանց շպարի է և վատառողջ: Նա հայտնել է, որ զանգել են ռուսական հեռուստաընկերություններից մեկից և նշել, որ նա այսօր պետք է ներկայանար հաղորդման՝ որպես հյուր: «Ես նրանց ասացի, որ վատառողջ եմ, և մարդիկ ինձ այս տեսքով, որ տեսնեն, կվախենան, սակայն նրանք […]
23:39 18.09.2019
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու […]
22:37 18.09.2019
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հանդիպում էր կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ 60 դատավորի հետ։ Քննարկման թեման դատական համակարգի խնդիրներն էին։ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ որդեգրել են բաց և փակ թափանցիկ գործելաոճ և ԶԼՄ-ների համար հասանելի են միշտ։ Բացի այդ, ամբողջ դատական համակարգի համակարգչային ցանցը կթարմացվի։ Որպես նորամուծություն՝ մտադիր են նաև ներդնել դատավորների […]
21:19 18.09.2019
Աշխարհով մեկ այսօր վաճառքի է հանվել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հուշագրությունների գիրքը։ ԱՄՆ իշխանությունները որոշել են արգելել գրքի տարածումը, որովհետև այն խախտում է գաղտնիքների մասին տեղական օրենքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հենց Սնոուդենը։ «Սա այն գիրքն է, որ Միացյալ Նահանգները չեն ուզում՝ դուք կարդաք», – գրել էր Սնոուդենն իր […]
21:08 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում ընդունել հեռացնել և՛ Արթուր Վանեցյանին, և՛ Վալերի Օսիպյանին: ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ այսօրվա զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարը հատուկ շեշտեց, որ իրենք կարևորում են, որ սա արձանագրվի: Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Փաշինյանի և Վանեցյանի ասածների մեջ անհամապատասխանությունները և Վանեցյանի ազատման մասին Փաշինյանի ասած խոսքերը հարգալից են եղել նաև […]
20:58 18.09.2019
ՔՊ վարչության նիստի ժամանակ չեն քննարկվել ո՛չ հնարավոր նոր պաշտոնանկությունները, ո՛չ ԱԱԾ և ոստիկանության պետերի թափուր պաշտոնների համար թեկնածությունները: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչ վերաբերում է ՔՊ վարչության քննարկումներին, Աղաջանյանն ասաց, որ տարբեր ընթացիկ հարցեր են եղել:
20:50 18.09.2019
«Հայտնի պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ, և, ըստ էության, ոչ մի ավելացնելու բան չկա»: Այս մասին ՔՊ նիստից հետո հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Պատճառների վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը, որ երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել … Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում»,- ասաց Աղաջանյանը: Ինչ վերաբերում է […]
20:00 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ, որտեղ անցկացվում է կուսակցության վարչության նիստ: Փաշինյանը շենք մտավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Իսկ հարցերն առաջին հերթին վերաբերում էին ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկություններին: Նույն կերպ վարվեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ նույնպես մասնակցում է նիստին:
19:53 18.09.2019
Ընթացքի մեջ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մինչ միջոցառման սկիզբը նա պատասխանեց լրագրողների՝ պաշտոնանկությունների մասին հարցերին: ԱԱԾ պետի հայտարարությունների վերաբերյալ նա նշեց, որ չի կարող մեկնաբանել և ավելացնելու բան չունի, քանի որ ԱԱԾ պետն իր ազատումից հետո արդեն իսկ հայտարարություններ արել է: Իսկ հնարավոր […]
19:48 18.09.2019
ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների ազատումները բնականոն գործընթաց է համարում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հետ այսօրվա զրույցում այդ իրավիճակը Մակունցը բնորոշեց «պաշտոնները հավերժ չեն» արտահայտությամբ: Իսկ թե ինչու էր պետք ոստիկանության պետին աշխատանքից ազատել, ապա նշանակել վարչապետի խորհրդական, Մակունցն ասաց, որ տեղյակ չէ: Նա չմանրամասնեց նաև, թե ինչ են քննարկելու ՔՊ վարչության […]
19:20 18.09.2019
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը: Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա: […]
19:15 18.09.2019
Ադրբեջանում տեղական տոներից մեկի առիթով կազմակերպված արյուն հանձնելու ակցիայի ժամանակ դոնորներից զգալի մասի մոտ հիվանդություններ են արձանագրվել։ Հիվանդ է եղել 169 դոնոր․ Հեպատիտ С (HCV) – 76 մարդ, Հեպատիտ В (HbsAg) – 44 մարդ, Սիֆիլիս – 49 մարդ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ այն մարդկանց արյունը, որոնց մոտ հայտնաբերվել են այս հիվանդությունները, «չեզոքացվել են»։
19:15 18.09.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, որում նա մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, ռազմատենչ հայտարարությամբ էր հանդես եկել: «Աստարացի Զաքիրը կրկին հոխորտացել է պատերազմով, ասում է, որ երազում է դրա մասին: Երևի մտածում է, որ Հայաստանում […]
19:00 18.09.2019
2010 թվականից ի վեր աշխարհում միգրանտների թիվը աճել է 51 միլիոնով: Այդ տվյալները ներառված են ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում: «Աշխարհում միջազգային միգրանտների թիվը 2019 թվականին հասել է 272 միլիոնի»,- ասվում է զեկույցում: ՄԱԿ-ի փորձագետները հայտնում են, որ այժմ միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3.5%-ը (համեմատության համար՝ 2000-ին 2.8% […]
18:52 18.09.2019
Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչպես է Թումանյան-Մաշտոց խաչմերուկում մեքենայի բեռնախցիկից ընկնում նոր աղբարկղերի մի խումբ: SHANTNEWS.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը հավաստիացրել է, որ աղբամանները չեն վնասվել. «Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարձակալած մեքենան, որը տեղափոխում էր աղբամանները, մի քիչ անհաջող շրջադարձ է կատարել, աղբամաններից մի քանիսն […]
18:46 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ: Քննարկվել են մասնավորապես Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու […]
18:30 18.09.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականությունն ուղղված է նախ` սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, ապա նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարողությունների զարգացմանը, նրանց անհատական կարիքների գնահատմանը և ոչ ֆինանսական ծառայությունների տրամադրմանը. «Մենք մեր ջանքերն ուղղում ենք այդ […]
18:23 18.09.2019
Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունների հետ։ Գ․ Ջհանգիրյանն արդարացվեց, հայտնում է hetq.am-ը: Նշենք, որ 2008-ի փետրվարի 23-ին գլխավոր դատախազի տեղակալ Ջհանգիրյանը ձերբակալվել էր: 2009 թվականի մարտի 23-ին նա դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն […]
18:13 18.09.2019
«Քաղաքացիական պայմանագիրը» այսօր վարչության նիստ է գումարում: SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ նիստին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում պաշտոնանկություններն են ու թափուր մնացած պաշտոններին նոր թեկնածուների նշանակումները:
18:10 18.09.2019
Այսօր ԱԺ-ում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը որոշ խնդիրներից է խոսել, որոնք վերաբերում են Սևանա լճին: Սանոսյանը մասնավորապես անդրադարձել է լճում կողակի պաշարների վերականգնման ծրագրին՝ հավելելով, որ բավական ժամանակ է, ինչ դանդաղկոտություն է նկատվում ծրագրի իրագործման հարցում: «Ես հայտնաբերել եմ 22-ից 24 հատ մայր […]
17:51 18.09.2019
Այսօր նիստ էր հրավիրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման թեման Սևանա լճի հիմնախնդիրներն են եղել: Ինչպե՞ս պետք է կարգավորվի ձկան որսը լճում, որպեսզի որսագողությունը նվազագույնի հասցվի: Հիշեցնենք, որ մտադրություն կա պաշտոնապես թույլատրել սիգի որսը՝ 150 տոննայի չափով: Մանրամասները՝ տեսանյութում:
17:50 18.09.2019
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
17:42 18.09.2019
Միացյալ Նահանգների նախագահը իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջի հրապարակմամբ՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Օ՛Բրայանը մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանի պաշտոնը։ I am pleased to announce that I will name Robert C. O’Brien, currently […]
17:32 18.09.2019
Այսօր նիստ է հրավիրել նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման թեման Սևանա լճի հիմնախնդիրներն են եղել: Ինչպե՞ս պետք է կարգավորվի ձկան որսը լճում, որպեսզի որսագողությունը նվազագույնի հասցվի: Հիշեցնենք, որ մտադրություն կա պաշտոնապես թույլատրել սիգի որսը՝ 150 տոննայի չափով: Անդրադարձ է եղել նաև Սևանա լճում իշխանի բազմացման համար տեղադրված […]
17:29 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն են հայտնել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր […]
17:20 18.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական և աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին և HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել […]