11:50 20.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ […]
11:47 20.09.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 28 և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Համերգին ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան […]
11:45 20.09.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր իր լիբանանցի գործընկեր Էլիաս Բու Սաաբի հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի առաջարկին՝ փոխանակել երկու հայ գերիներին ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ: Նախարարն ասել է, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ քննարկում են այդ հարցը և ոչինչ չեն բացառում: Հնչած դիտարկմանը, թե Ադրբեջանում կա երրորդ գերին, որի մասին չի […]
11:44 20.09.2019
Ջերմուկցիներն այսօր առավոտից գործադուլ ու դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ: Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջում դասադուլի կամ գործադուլի կոչ երբեք չի եղել, ամեն ինչ թողել են ինքնաբուխ լինի, սակայն այսօրվա ակցիան ապացուցեց՝ Ամուլսարի հարցում Ջերմուկի բնակչության մեջ կա այն պատկերացումը, որ կարող են ինքնակազմակերպվել և ընտանիքներով […]
11:40 20.09.2019
Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը ՀՀ ՊՆ-ում իր գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր կնոջ հետ է այցելել Հայաստան: Դավիթ Տոնոյանը, որպես շարունակություն, ասել է, որ լիբանանցի պաշտոնյայի կինը կիսով չափ հայ է և արաբական աշխարհում ամենահայտնի երգչուհիներից մեկը: Էլիաս Բու Սաաբն արձագանքել է, որ իր երեխաները քառորդ հայ են:
11:37 20.09.2019
Սնանկության գործընթացում այժմ 181 կազմակերպություն կա, որոնցից միայն 2-ը միասին պետությանը պարտք են 47 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք են․ «Նաիրիտ» – 10 միլիարդ դրամ պարտք, «Արմավիա» – 37 միլիարդ դրամ պարտք։ Ընդ որում, ՊԵԿ նախագահի խոսքով՝ «Արմավիայի» 37 միլիարդ դրամ պարտքի 98-99 տոկոսը հավաքագրված «օդի տուրքերն» […]
11:30 20.09.2019
«Ես առաջին անգամ եմ Հայաստան գալիս որպես Լիբանանի պաշտպանության նախարար, և այստեղ եմ իմ ընտանիքի հետ, քանի որ իմ ընտանեկան կապերը շատ խորն են»,- այսօր ՀՀ ՊՆ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը: Նրա խոսքով` ՀՀ և Լիբանանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունները խորն են, և կյանքի են կոչվում տարբեր համաձայնագրերով նախանշված […]
11:29 20.09.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին (ANCA)` նշելով, որ ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը: «ԱՄՆ-ը պետք է մեկընդմիշտ արտահայտի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք երբեք չպետք է մոռանանք ու լռենք […]
11:25 20.09.2019
Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը ՀՀ ՊՆ-ում այսօր առավոտյան հանդիպում է ունեցել նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նախարարն ասել է, որ պայմանավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, խոսքը ռազմատեխնիկական, հետախուզական ոլորտներում փորձի փոխանակման մասին է։ Դավիթ Տոնոյանն ասել է, որ լիբանանցի գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում իրականացվող խաղաղապահ գործունեության մասին: «Շեշտեցինք երկու բարեկամ երկրների […]
11:22 20.09.2019
Ազգային ժողովում այսօր արտահերթությամբ ներկայացվում է ՊԵԿ կողմից նախաձեռնված փոփոխությունը, որով հարկատուների դեբետային մնացորդները (պետության պարտքը) վերադարձվելու է նրանց։ Օրենքը քննարկվելու է արագացված կարգով, որպեսզի գումարներն արագ վերադարձվեն տնտեսվարողներին։ Մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։ Այս […]
11:21 20.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին շնորհվել է ՀՀ հարկային ծառայության պետական խորհրդականի դասային աստիճան: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Սանասարի Անանյանին շնորհել […]
11:15 20.09.2019
Ազգային ժողովում այսօր գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կա ընդամենը 1 հարց՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ ներկայացնում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին հատուկ ընթացակարգ, որով առաջին ընթերցումից հետո օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջինից 24 ժամ անց։
11:14 20.09.2019
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
11:12 20.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին ՀՀ պետական պարգևներ շնորգելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել՝ […]
10:03 20.09.2019
Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են Բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։ Այսօր դասադուլ և գործադուլ է հայտարարվել Ջերմուկում և Գնդեվազում։ Այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում ընդդեմ Ամուլսարի շահագործման՝ հեծանվաերթ, մոտոերթ, ֆլեշմոբեր։ Ժամը 18։30-ին Երևանում բոլոր խմբերը կհավաքվեն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, որտեղից երթ կսկսվի։
09:11 20.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապ է հաստատել քաղաքացիների հետ՝ կից նշելով․ «ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին»։ Վարչապետը շնորհավորել է նորանշանակ ԺՊ-ին և նշել, որ թեև ԱԱԾ-ն կայացած կառույց է, սակայն իրենք գնում են պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացման։
23:40 19.09.2019
Կիևում հարձակվել են Ռադայի պատգամավոր Վլադիմիր Նազարենկոյի վրա: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին՝ վերջինիս պաշտոնական լիազորությունների կատարման ժամանակ: Հաղորդվում է, որ հարձակման պահին Նազարենկոն գտնվել է ապօրինի կառուցված շինության տարածքում՝ Ժելեզնոդորոժնի փողոցում: Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալիս նա գլխին հարված է ստացել աղյուսով: «Ներկա դրությամբ պատգամավորի վիճակը նորմալ է, սպասում […]
22:19 19.09.2019
Ռուսական Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչի բնակարանում հայտնաբերել են երեք «տղա-մաուգլիների»: 12, 8 և 4 տարեկան եղբայրները չեն կարողանում խոսել և հոգալ իրենց կարիքները, ունեն մտավոր խնդիրներ և այլ հիվանդություններ: Անչափահասների հարցերով տեսուչները պարզել են, որ նրանց 32-ամյա մայրը, որ աշխատում է որպես հավաքարար, գործնականում չի հոգացել երեխաների մասին: Տղաները չեն գնացել դպրոց կամ մանկապարտեզ, չեն […]
21:25 19.09.2019
Կուրսկի շրջանային դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառման և երկրից արտաքսելու մասին Կորենևյան դատարանի որոշումը: ՀՀ քաղաքացու՝ այդ երկրում ապօրինաբար բնակվելու փաստը պարզվել է սեպտեմբերի 4-ին Կուրսկի շրջանի Կորենևո գյուղում անցկացված ստուգումների ժամանակ: «Պարզվել է, որ բացակայում են գործող միգրացիոն քարտերը, որոնք իրավունք են տալիս բնակվել Ռուսաստանի Դաշնությունում: Պաշտպանի բողոքները […]
21:01 19.09.2019
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Armtimes.com-ի հետ զրույցում աբսուրդ և ամոթ է որակել լուրերն այն մասին, որ ինքն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Հրաժարականից հետո Վանեցյանն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Վրաստանում: «Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- ասել է Արթուր Վանեցյանը: […]
20:23 19.09.2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Պարոն Ռոբերտ Օ’Բրայենին։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձե՛րդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը […]
19:57 19.09.2019
Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր […]
19:49 19.09.2019
2019 թվականի սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նշված համայնքներից 12-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են […]
19:25 19.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով այսօր ԱԺ աշխատակազմի անդամներից մեկի ձերբակալման մասին հայտարարությանը: «ՀՀ քննչական կոմիտեն այսօր արդեն հայտարարել է, որ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը։ Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ […]
19:15 19.09.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե արդյոք ՍԴ-ի` սեպտեմբերի 4-ի որոշումը ուղղակի կապ ունի մեծամասնության որոշման հետ. «Այո´, կապ ունի»,- ասել է Զեյնալյանը: Ինչ վերաբերում է հանգամանքին, թե ինչու մեծամասնությունը որոշեց փոխել ՍԴ նախագահին, նշել է. «Եկեք արձանագրենք հետևյալը, որ քաղաքական մեծամասնությունը ժողովրդից ուղղակիորեն մանդատ ստացած ուժ է […]
19:12 19.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին և ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է Ռիչարդ Մուեհլենբեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ […]
19:03 19.09.2019
Ո՞ւմ եք դուք քաղաքական գործիչ համարում խորհրդարանում. այս հարցը «Հեռանկար»-ի տաղավարում ուղղվել է ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին: «Օրինակ` իրեն կլասիկ համարած լուսավորի առաջնորդը, այո´, քաղաքական գործիչ է: Աճող քաղաքական գործիչներ կան, տեսնում եմ երիտասարդների մեջ: Մանե Թանդիլյանի մտածողությունը քաղաքական է»,- ասել է Հայրապետյանը:
18:44 19.09.2019
Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենը մեկնաբանել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանելու ընդդիմության նախագիծը: Նրա խոսքերով` ժողովուրդը պետք է հարգի խորհրդարանական մեծամասնության որոշումները: Նա նաև զգուշացրել է հանրությանը պատժամիջոցներ սահմանելու հնարավոր հետևանքների մասին: Նախագծն առաջարկել էր «Եվրոպական Վրաստանը»: Այն ենթադրում էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տարածում բոլոր այն […]
18:33 19.09.2019
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ: «Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում ենք Թբիլիսիում: Լուսանկարում իմ լավ ընկերներ Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին է և պետական անվտանգության ծառայության պետի Ժ/Պ Գրիգոլ Լիլուաշվիլին»,- լուսանկարին կից գրել է նա: View this post on Instagram Ընտանիքիս հետ այս օրերին գտնվում […]