14:44 19.09.2019
Ադրբեջանում կրկին խոսել են ռազմագերիների փոխանակման հարցի մասին: ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին լրագրողները հարցրին՝ այս թեմայով խոսե՞լ է ՀՀ վարչապետի հետ: Վերջինս պատասխանեց. «Ես անձամբ չեմ խոսել, բայց մենք տեղյակ ենք, որ քննարկվում է այդ հարցը»: Հարցին՝ արդյոք համաձայնություն կտրվի՞ փոխանակմանը, Կարապետյանն ասաց. «Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումների […]
14:42 19.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ: Նա հետաքրքրվեց՝ արդյոք ցանկանո՞ւմ են հենց այժմ հանդիպել, թե՞ կարող են սպասել, մինչ արտերկրից վերադառնա և հանդիպեն դահլիճային պայմաններում: Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա են անում կառավարության առջև:
14:40 19.09.2019
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված է «Լրացել է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը […]
14:35 19.09.2019
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գենադիի Վալկոն: Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ […]
14:26 19.09.2019
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևելով Գագիկ Ջհանգիրյանի օրինակին, իր գործը վերաբացելու խնդրով դիմի Վճռաբեկ դատարան: «Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն: Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է եղել, և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են […]
14:17 19.09.2019
Պաշտոնանկությունների պատճառները, հատկապես ուժային կառույցներում, հայտնի կդառնան ավելի ուշ, դրանք, հավանաբար, ներկայումս հրապարակման ենթակա չեն։ Այսպիսի ենթադրություն արեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը «Հորիզոնի» տաղավարում: Նրա խոսքերով՝ իշխող ուժը ներկայումս փորձում է իր նշանակումներով, իր կադրային բազայով լրացնել ու ամրապնդել բոլոր տեղերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:12 19.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղեցի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության»:
14:10 19.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին միմյանց փոխանցելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հայտարարության, Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի […]
14:00 19.09.2019
ԵՄ խորհրդում նախագահող Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեն Մեծ Բրիտանիայի ղեկավարությունից պահանջել է, որ 12-օրյա ժամկետում Բրյուսելին ներկայացնեն ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Նա նշել է, որ եթե բրիտանական կառավարությունը համաձայնագիր չներկայացնի, ապա Brexit-ը տեղի կունենա առանց դրա: «Եթե մինչև սեպտեմբերի վերջ որևէ առաջարկ չստացվի, նշանակում է` ամեն […]
13:58 19.09.2019
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նրա հնչեցրած արտահայտության վերաբերյալ: Կարապետյանն ասել էր, որ պետք է պարզել՝ ով է գրել այդ հրաժարականի տեքստը: «Ինքը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են: Խնդիրը դա՞ է, թե ով է գրել»,- ասաց վարչապետի խոսնակը: Հարցին՝ ո՞ւմ և […]
13:56 19.09.2019
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց հրաժարականների թեմային: Հարցին, որ եթե Վալերի Օսիպյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից չգոհացնող աշխատանքի պատճառով, ինչպե՞ս կարող է լավ կատարել վարչապետի խորհրդականի աշխատանքը, պատասխանել է «Աշխատանքի տարբեր ուղղություններ և պատասխանատվություններ կան, այսինքն` մարդը մի տեղ […]
13:46 19.09.2019
«Ես համաձայն չեմ, որ հիմա հետապնդումն իրականացվում է «նախկին» լինելու հատկանիշով պայմանավորված: Պետք է իշխանություններն ամեն ջանք գործադրեն, որպեսզի այդպիսի տպավորություն չստեղծվի: ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում է նաև օպերատիվ-հետախուզական ծառայությունների իրականացումը: Թե որքանով դա առնչություն ունի ԱԱԾ տնօրենի հրաժարականը դրա հետ, հրապարակային տեղեկություն չէ և ես էլ, բնականաբար, այդ մասին իմանալ չեմ կարող»,- «Հեռանկար»-ի տաղավարում […]
13:26 19.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն հրապարակված է ԱԺ կայքում: Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցությունը:
13:08 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծ, որով Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Բենիամինի Սեխլիյանը բուժման կուղարկվի Գերմանիա։ Նրա հետագա բուժման համար կառավարությունը կտրամադրի 9,4 մլն դրամ։ Նրա բուժումը շարունակվելու է Գերմանիայում, քանի որ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ այս վիրավորումները հնարավոր չէ բուժել Հայաստանում։
13:00 19.09.2019
«Այն ձևակերպումները, որոնք տրվել են հրաժարականիս ժամանակ իմ կողմից ու վարչապետի կողմից, դրանց որևէ նոր բան չեմ ավելացնի՝ աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն: Ընդունենք այսքանը»: «Հեռանկար»-ի տաղավարում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարաձայնություններ է ունեցել կառավարության ու վարչապետի հետ: Հիշեցմանը, թե հրաժարականի ժամանակ ասվել է, որ տարբեր են […]
12:52 19.09.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: «ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի […]
12:49 19.09.2019
Առաջիկա օրերին մարտական ուսումնական հավաքներին ներգրավված երիտասարդների միայն 6 տոկոսն է ընդգրկվելու 3-5 օրով։ Մնացած ավելի քան 90 տոկոսը միայն ներկայանալու է հավաքակայան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Այս օրերին պահեստազորայիններին ծանուցումներ են ուղարկվում առաջիկա ռազմավարական զորավարժության ընթացքում ներկայանալու համար։ Տոնոյանը վստահեցրեց, որ 96 տոկոսը միայն 1 օրով է ներգրավվելու […]
12:37 19.09.2019
Գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացվել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է […]
12:35 19.09.2019
Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: […]
12:34 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է խոշոր զորավարժություն, որն իր մասշտաբներով աննախադեպ է։ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ իրենք կազմակերպելու են նաև զորահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այս մասշտաբի զորավարժություններ Հայաստանում չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանը դուրս չի գալու ստանձնած միջազգային պարտավորություններով նախատեսված […]
12:24 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդեն երկու-երեք անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակում է ՇՄԱԳ ընթացակարգի վերաբերյալ։ Այս ընթացակարգը լայն քննարկման առարկա է դարձել հատկապես Ամուլսարի հանքի բացման-չբացման թեմայով։ Գյումրիի մաքսատան վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ Փաշինյանը նորից հիշատակեց ՇՄԱԳ-ը։ «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը […]
12:20 19.09.2019
«Ժառանգություն» կուսակցությունը, գնահատելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել: Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների […]
12:16 19.09.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Գյումրիի ավտոմաքսատան բացման հետ կապված ևս մեկ նախագիծ, որ վերաբերում է դրա բացման ֆինանսավորմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ հասցնելո՞ւ եք բացել հոկտեմբերին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց՝ այո։ Նա մանրամասնեց, որ նախանշված է հոկտեմբերի 11-ը, բայց իրենք կհետևեն վարչապետի օրակարգին, և եթե Փաշինյանն այդ օրը Հայաստանում լինի, ապա հենց այդ օրը […]
11:59 19.09.2019
Կառավարությունը որոշեց շուրջ 38 միլիոն դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, որը նախատեսում է իրականացնել 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ սրա արդյունքում զգալի չափով ջուր՝ գրեթե 30 միլիոն խորանարդ մետր, կմնա Հայաստանում և կօգտագործվի, ոչ թե ուղղակի կհոսի կամ կգնա ապօրինի շրջանառության։ Մեկ այլ նախագծի […]
11:56 19.09.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չի մեկնաբանել տեղեկությունը, իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել: Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից […]
11:49 19.09.2019
Կառավարության նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանկարծակի ընդմիջեց «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» նախագծի ընդունումը։ Պարզվեց՝ նախարարությունն այստեղ գործառույթ ունի։ Գրիգորյանը բացատրեց, որ եթե փաստաթուղթը հայեցակարգային է, ապա պետք է գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ «Մի րոպե, հիմա մենք ծրագիրը հաստատում ենք, բայց ուժի մեջ […]
11:37 19.09.2019
«Մի կողմից արտաքին շուկայում (Իրանի Իսլամական Հանրապետություն, արաբական մի շարք երկրներ) Հայաստանում աճեցված կենդանի ոչխարների և ոչխարամսի նկատմամբ առկա պահանջարկը, ինչպես նաև Հանրապետությունում ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանները, մյուս կողմից՝ այծի կաթից վերամշակված արժեքավոր պանրի տեսակների նկատմամբ պահանջարկի ավելացումը, հուսալի երաշխիք են հանդիսանում այս ոլորտի կայուն զարգացման համար»։ Այս մասին գրված է Հայաստանում […]
11:31 19.09.2019
Կառավարության որոշմամբ այսօր հաստատվեց ԱԳՆ առաջարկած նախագիծը՝ Եթովպիայում Հայաստանի դեսպանություն բացելու վերաբերյալ։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այդ երկիրը զգալի դերակատարում ունի Աֆրիկայում, ու հենց այնտեղ է տեղակայված Աֆրիկյան միության կենտրոնակայանը։ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը, ըստ Զոհրաբ Մնացականյանի, հնարավորություն կտա ոչ միայն սերտ հարաբերություններ հաստատել հենց Եթովպիայի, այլև աֆրիկյան այլ պետությունների հետ, քանի որ Աֆրիկայում Հայաստանը […]
11:30 19.09.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է շրջակա միջավայրի նախարարին: ՀԲՃ դիմումում, մասնավորապես, ասված է. «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։ Սակայն ՇՄԱԳՓ մասին […]
11:24 19.09.2019
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանք Փալոնը հոկտեմբերի մեկին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաև Լեռնային Ղարաբաղ այցելել: Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, այս մասին ԱՄՆ-ի Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն. «Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին […]