TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա սադրիչ քայլ էր. Բրայզան` Գիորգի Գախարիայի վարչապետ ընտրվելու մասին

13:20 10.09.2019

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան երեկ Վրաստանի մայրաքաղաքում մասնակցելով «Թբիլիսիի միջազգային գիտաժողովին», իր մեկնաբանությունն է արել Գիորգի Գախարիայի վարչապետ ընտրվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Նրան երբեք չեմ հանդիպել, սակայն լսել եմ, որ նա արդյունավետ մենեջեր է և լավ կդրսևորի իրեն կառավարության ամենօրյա ղեկավարման մեջ: Սակայն ցանկացած ոք, ով հունիսից հետո […]

̰
Ավտովթարի դեպքում հնարավոր կլինի չսպասել ԱՊՊԱ մասնագետին, եթե այդ վայրում տեսախցիկ լինի․ նախագիծ

13:19 10.09.2019

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե մոտակայքում կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են վթարը, այլևս պարտադիր չի լինի սպասել ավտոտեսուչներին և ԱՊՊԱ մասնագետներին։ Այս կարգավորումը ներառված է օրենսդրական նոր նախագծում, որ այսօր ներկայացվեց Ազգային ժողով։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրեց, որ եթե վթարի վայրում տեսանկարահանող սարք լինի, ապա իրենց մասնագետները վթարի պահի տեսանյութը կուղարկեն ԱՊՊԱ գործակալություններին, […]

̰
Երևանի քաղաքապետին կից գործող խորհուրդների թիվը կավելանա

13:18 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի առաջարկությամբ փոփոխություն կատարվեց քաղաքապետին կից գործող խորհուրդների կազմում: Ըստ նրա ներկայացրած նախագծի` քաղաքապետին կից այսուհետ կլինի 11 խորհուրդ՝ նախորդ 7-ի փոխարեն, իսկ քաղաքապետարանի 2 գործող խորհուրդների փոխարեն այսուհետ լինելու է 6 խորհուրդ: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև

13:16 10.09.2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանք պահանջում էին օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը վճարել: Ընկերությունն աշխատավարձը չի վճարել՝ տեղեկացնելով, որ պատճառը Երևանի քաղաքապետարանի՝ գումար չփոխանցելն է: Երևանի քաղաքապետարանից խոստանում են վերջիններիս աշխատանքի տեղավորել՝ իրենց ստացածից ոչ պակաս աշխատավարձով: Խնդիրը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, փուլային լուծում կստանա:

̰
Երբ ՌԴ-ն ՀՀ վարորդական վկայականով աշխատելու թույլտվություն տա հայերին, փոխադարձ իրավունք կստանան ՌԴ քաղաքացիները

13:05 10.09.2019

Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով Ռուսաստանի քաղաքացիները իրենց վարորդական իրավունքներով չեն կարողանա Հայաստանում աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական կողմը չի հանել Հայաստանի վարորդական իրավունքներով աշխատելու արգելքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում օրենքի քննարկման ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի պարզաբանումներից։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում այդ արգելքը […]

̰
Վարորդական իրավունքների թարգմանության պարտադրանքն առնչվում է իրանահայերին և սիրիահայերին․ փոխոստիկանապետ

13:00 10.09.2019

ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա բոլո՞ր օտարերկրացիներին է վերաբերում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը մանրամասնեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական […]

̰
Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ

12:44 10.09.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրամանով` Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի ծառայությունից:

̰
ՃՈ-ն այլևս չի հանի մեքենաների համարանիշները՝ շահագործումն արգելելու համար․ նախագիծ

12:40 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված նախագծի ընդունման դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այլևս չի հանի մեքենաների պետհամարանիշները՝ դրանց շահագործումն արգելելու նպատակով։ Կարգավորման բնույթն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Խոսքը տեխզննում անցած չլինելու, կտրոնը փակցրած չլինելու կամ մեքենան անօրինական վերասարքավորելու դեպքերի մասին է։ Դրա փոխարեն տրանսպորատային միջոցի շահագործումը կարգելվի հաշվառման փաստաթուղթը վերցնելու միջոցով, իսկ վարորդին կտրվի […]

̰
Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն 6.911.000 դրամով

12:39 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը: Զեկուցողը փոխքաղաքապետ  Հայկ Սարգսյանն էր. «Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով, որից 3.630.000 դրամը  ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպօություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 […]

̰
Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ

12:30 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ «Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ […]

̰
Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ է ստացել

12:28 10.09.2019

2019 թ.-ի սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի ևս 5 հաղորդում է ստացվել: Բոլոր հաղորդումները ստացվել են Քաշաթաղի շրջանից: Հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, և տարվում է հետաքննություն:  

̰
Ավելի առաջ ենք գնացել միանգամից. Հայկ Մարությանը ավագանու նիստը սկսեց լավ լուրով

12:20 10.09.2019

Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սկսեց 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Նիստը մեկնարկել է  լավ լուրով՝  ավագանու նիստերի ընթացքում գործարկվելու է էլեկտրոնային քվեարկության համակարգը: «Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար, և այսուհետ մեր քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ թաչ սքրինով: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Էլեկտրոնային քվեարկության համակարգի սարքավորումները, […]

̰
Երևան քաղաքի ավագանին մեկնարկել է նոր նստաշրջանը

12:18 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին  գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը:  Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Մասնավորապես քննարկվելու է. – Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցը, -«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություն կատարելու […]

̰
Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի. Էդգար Առաքելյան

12:08 10.09.2019

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի այն հոդվածը, համաձայն որի` «իմքայլականները ստիպել են նրան վայր դնել մանդատը»: «Քանի որ այսօր թերթերից մեկում տեղ գտած անհեթեթ հերյուրանքը առցանց լրատվամիջոցները տարածել են առանց նույն հրապարակման մեջ իմ հերքման խոսքի, անհրաժեշտ եմ համարում ինքս հրապարակել այդ հատվածը. «Կատարյալ անհեթեթություն է: […]

̰
Հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար հեղափոխությունն այն չէր, որ պիտի ողջունեին. Շավարշ Քոչարյան

11:59 10.09.2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ կա՞ արդյոք որևէ հնարավորություն՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը բացառելու համար: «Երկկողմանի կամ բազմակողմանի որևէ դրույթ չկա, որը դա արգելում է անել: Մեզ շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություն: Մյուս կողմից՝ չէ՞ որ մենք անհամեմատ ավելի մատչելի գնով ենք զենք ստանում, […]

̰
2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով. վարչապետ

11:54 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր էջում` հայտնելով, որ 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը, որովհետև դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ»,- գրել է վարչապետը:

̰
Ադրբեջանը նույնիսկ չի կարող ծպտալ, որ կարող է ԵԱՏՄ-ում դիտորդ դառնալ․ Շավարշ Քոչարյան

11:42 10.09.2019

Ինչպես որ հիմա մտավախություններ կան, որ Ադրբեջանը կարող է անդամակցել կամ դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում, այնպես էլ հիմա նույնը կատարվում է ՀԱՊԿ հարցում։ Բայց Հայաստանը կարողացել է արգելափակել ԵԱՏՄ մուտքը, հիմա նույնն անում է ՀԱՊԿ հարցում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Չէ՞որ ժամանակին խոսք էր գնում, որ Ադրբեջանն ուզում է դիտորդ դառնալ […]

̰
Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, Հայաստանը չի ապահովի դա․ Ռուբինյան

11:40 10.09.2019

«Իմ քայլը» խմբակցության և այդ քաղաքական ուժի կանխավարկածն այն է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և առանց Հայաստանի, ՀԱՊԿ-ում չեն կարող որոշումներ ընդունվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում գործընկեր և դիտորդ պետությունների կարգավիճակի ամրագրումը Հայաստանին թույլ կտա կազմակերպության աշխատանքներին ներգրավել այն երկրներին, որոնց […]

̰
Մտածե՞լ ենք՝ միգուցե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալն օգուտ տա Հայաստանին․ Վիկտոր Ենգիբարյան

11:22 10.09.2019

ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ կառույցն արդյունավետ է։ Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարեփոխումներ նախաձեռնել այդ կառույցում։ «Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ […]

̰
ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության. ԱԳ փոխնախարար

11:06 10.09.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է արվում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու համար: «ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին: Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից որևէ բան չեն խախտում, բայց մենք ելնում […]

̰
Ադրբեջանը ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի, ունի անուղղակի ազդեցություն՝ այլ անդամ-պետությունների միջոցով. Շավարշ Քոչարյան

10:59 10.09.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմելով՝ բարձրաձայնեց իր որոշ մտահոգությունների մասին: «ՀԱՊԿ-ում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան Հայաստանը, որ ՀԱՊԿ անդամ է, արդյո՞ք ծանրութեթև արել ենք ռիսկերը, և ընդամենը մեր վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանին՝ այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհմանը»,- հետաքրքրվեց նա: Քոչարյանը նշեց՝ ինքնին այդ՝ դիտորդի […]

̰
Խորհրդարանն այսօր ընդունեց 16 օրենք, մերժեց ընդդիմության 2 նախագիծ

10:53 10.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին և մերժվեցին երեկ քննարկված նախագծերը։ Ընդունվեց 16 օրենք, որից 6-ը՝ ընդդիմության ներկայացրած։ Խորհրդարանի քվեարկությամբ բավարար ձայներ չստացան և մերժվեցին ընդդիմության 2 նախագծեր։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում, հեղինակ՝ Գևորգ Պապոյան) – 82 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ, «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և […]

̰
Խորհրդարանում քննարկում են ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցը

10:37 10.09.2019

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: Քոչարյանը ներկայացրեց՝ բարձրագույն խորհրդում ներկայացված են պետությունների ղեկավարները, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ էր համապատասխան փոփոխություններ իրականացնել, ինչը հնարավորություն կտա՝ Հայաստանը ներկա լինի այնտեղ վարչապետի բարձրագույն մակարդակով: Փոխնախարարը հայտնեց՝ արձանագրությունը վավերացված է ՌԴ […]

̰
Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում. Գևորգ Պետրոսյան

10:23 10.09.2019

Իշխանական պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց՝ իրենք նմանատիպ նախագիծ էին ներկայացրել, որը մերժվել էր, հիմա կառավարությունը նույնանման նախագիծ է ներկայացրել: «Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում, բայց քանի որ սա օգուտ […]

̰
Պարոն Միքայելյանի համապատասխան կոճակը սարքեք, խնդրում եմ. Արարատ Միրզոյան

10:06 10.09.2019

Խորհրդարանն այսօր շարունակում է իր աշխատանքը: Այսօրվա նիստին ներկա է 97 պատգամավոր, քվորումն ապահովված է: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց երեկ քննարկված նախագծերի քվեարկություն: Հերթական նախագծի քվեարկության ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը դժգոհեց, որ չի կարողանում քվեարկել: «Պարոն Միքայելյանի համապատասխան կոճակը սարքեք, խնդրում եմ»,- արձագանքեց ԱԺ նախագահը:

̰ ̰
Ինչու «մտածել երկարաժամկետ ու լայն համայնապատկերով», եթե նաղդը թելադրում է շատերին․ Ստյոպա Սաֆարյան

09:37 10.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Ամուլսարի հարցը ոչ միայն բնապահպանական, հանրային առողջության, այլ շատ ավելի մեծ ու չլուծված խնդրի հետևանք է. ծեծված բան եմ գրելու, բայց երկրի տեսլականի, տվյալ պարագայում՝ զարգացման ուղու, տնտեսության կառուցվածքի մասին հայեցակարգի բացակայության հարց է: Ամուլսարն, այո, […]

̰
Խաշըգջիին սպանողների ձայնագրությունը հայտնվել է համացանցում

22:55 09.09.2019

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիին Ստամբուլում Սաուդիան Արաբիայի հյուպատոսություն ժամանելուց հետո խոստացել են Ինտերպոլի հրամանագրով ուղարկել Սաուդյան Արաբիա, ինչից հետո նրան խեղդել և անդամահատել են, գրում է Sabah-ը, որը գտել է լրագրողին սպանողի ձայնագրությունը, որը տրամադրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները: «Անցեք, նստեք, մենք պետք է ձեզ վերադարձնենք Էր-Ռիադ, դա Ինտերպոլի հրամանն է: Ինտերպոլը խնդրել է Ձեզ […]

̰
ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. Armtimes.com

20:47 09.09.2019

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Ինտերֆաքս»-ը այս […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

19:18 09.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և […]

̰
BACK_TO_TOP