TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանապարհներն ի՞նչ կապ ունեն խմած վարելու հետ․ Գաբրիելյանը հակադարձեց ԲՀԿ պատգամավորներին

16:18 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգի վերաբերյալ ԲՀԿ որոշ պատգամավորներ դժգոհություն հայտնեցին։ Նրանց պնդմամբ՝ ճանապարհների այս վիճակում չի կարելի մարդկանց այդքան տուգանել։ «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց նրանց։ Պատգամավորը բալային համակարգով տուգանվող որոշ օրինակներ բերեց ու բացատրեց, որ այդպիսի խախտումներ անողների համար ճանապարհի որակը նշանակություն չունի։ «Դուք ասում եք՝ ճանապարհներ-ճանապարհներ, բայց էս մարդիկ բերել […]

̰
Ավտովթարների զոհերի 80%-ը լինում են լավ բարեկարգված, արագընթաց ճանապարհների վրա․ Արմեն Խաչատրյան

16:13 10.09.2019

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահվան դեպքերի մեծ մասը՝ 80-ից ավելի տոկոսը, լինում է բարեկարգված և արագընթաց ճանապարհների վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա այս խոսքերով հակադարձեց ԲՀԿ պատգամավորների պնդումներին այն մասով, որ քանի դեռ ճանապարհների վիճակը վատն է, բալային համակարգն անարդյունավետ է լինելու։ Ապա Խաչատրյանը թվարկեց այս վիճակագրությամբ […]

̰
Արդյոք ընդունելի՞ է Վրաստանի համար առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին անդամակցելը. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

16:10 10.09.2019

«Կարծում եմ, որ դուք պետք է սկսեք քննարկումներ այն մասին, թե արդյոք առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին անդամակցելը ընդունելի՞ է Վրաստանի համար: Խնդիրն այն է, թե որն է առավել ռիսկային` ներկայիս  իրավիճա՞կը, թե՞ նոր խոսակցություններ սկսելը ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության վերաբերյալ»,- «ԻնտերպրեսՆյուս»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Եթե Վրաստանը […]

̰
«Սանիթեք»-ը պայմանագրի ստորագրումից 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել. Երևանի քաղաքապետ

16:03 10.09.2019

«Սանիթեք» ընկերությունը պայմանագիրը ստորագրելուց հետո 14 ամիս անց նոր սկսել է աշխատել: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել, 5 մեքենա էլ բերեցինք, ընթացքում աշխատել ենք, երեկ ևս 8 մեքենա բերեցինք, սպասում ենք նոր մեքենաներ, համալրում ենք մեր անձնակազմը: Դու անգամ […]

̰
Պատգամավորն առաջարկում է տուգանքները նշանակել մեքենայի գնին համապատասխան

15:51 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգի վերաբերյալ Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն առաջարկեց տուգանքները նշանակել մեքենաների գներին համապատասխան։ Նա բացատրեց, որ այլ երկրներում կա պրակտիկա, երբ մարդիկ հայտարարագրում են իրենց ծախսերը, և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները նշանակում են հենց այդ հայտարարագրված գումարների համապատասխան։ Պողոսյանն ասաց, որ Հայաստանում միայն պաշտոնյաներն […]

̰
«Դիրքի սնունդ». Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

15:50 10.09.2019

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` դրանք մակագրելով հետևյալ կերպ. «Դիրքի սնունդ…»:

̰
«Լրագրողներն էին մեղավոր»․ պատգամավորն իր ելույթից ուշանալու համար մեղադրեց լրագրողներին

15:34 10.09.2019

Ազգային ժողովում ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի քննարկումը ընդհատվեց այն ժամանակ, երբ լրացավ դրա համար տրամադրված ժամանակը։ Նիստը նախագահող Արարատ Միրզոյանը խնդրեց ներկայացնել պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ։ Սակայն հանձնաժողովի կողմից այդ եզրակացությունը ներկայացնելու համար նշանակված պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացակայում էր դահլիճից։ Միրզոյանը դիմաց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին, որպեսզի վերջինս մեկ այլ պատգամավորի […]

̰
Վարորդների բալային համակարգի արդյունավետությունը շատ հեշտ կերևա զոհերի թվով․ փոխոստիկանապետ

15:31 10.09.2019

Հայաստանում ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի ներդրումից առաջ երկար քննարկումներ, փորձի ուսումնասիրություն է իրականացվել, հանդիպումներ են եղել եվրոպական երկրների ու ԱՄՆ համապատասխան մասնագետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց նախագիծը ներկայացնող ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ հիմա իրենցից պահանջվում է նվազեցնել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը, բայց ներկա տուգանային համակարգը սպառել […]

̰
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և նրան արդարացնելու վերաբերյալ

15:30 10.09.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս. Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք […]

̰
Վարորդները բալային համակարգում կարող են բալեր վերադարձնել քննության միջոցով

15:27 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգը, որ նախատեսվում է ներդնել Հայաստանում, ունի վարորդական իրավունքը վերադարձնելու կարգավորումներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն […]

̰
Վարորդների բալային համակարգը չի տարածվի օտար համարանիշներով մեքենաների վարորդների վրա

15:18 10.09.2019

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը, որի նախագիծն այսօր ներկայացվեց Ազգային ժողով, չի տարածվելու օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Պաշտոնյան նշեց, որ այդպիսի մեքենաների վարորդների համար պատասխանատվության այլ միջոցներ են գործում, ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, սակայն բալային համակարգ չի կարող սահմանվել։

̰
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Armtimes.com

15:16 10.09.2019

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է նրանց պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին և նրա […]

̰
Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը. Հայկ Մարության

15:08 10.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց իր հրաժարականը պահանջողների հայտարարություններին: «Մենք 6500 քմ մեր մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, մենք երկու միլիարդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն, այսինքն՝ հավաքագրումը: Մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերները, անօրինական սեփականաշնորհումները: Մեծ կառուցապատում ենք սկսում, մեծ պլաններ ունենք: Ինչի՞ մասին է խոսքը, […]

̰
Վերջին 24 ժամում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին պատկանող 2 ԱԹՍ է խոցվել. իրանագետ

14:38 10.09.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում միջուկային գաղտնի հաստատության շուրջ տեղի ունեցող գործընթացներին: «Իրանում միջուկային գաղտնի հաստատության առկայության շուրջ Իսրայելի և Իրանի ղեկավարների միջև ընթացող հեռակա բանավեճին զուգահեռ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ռազմական ոլորտում: Վերջին 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին պատկանող 2 ԱԹՍ է խոցվել: Այդ փաստն առանձնահատուկ […]

̰
«Սանիթեք»-ը փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա. Հայկ Մարության

14:30 10.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային: «Գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր, որ տարվա ընթացքում, դեռ մեկ տարին չի լրացել իմ պաշտոնավարման, մենք պարբերաբար ՄԻՊ գրասենյակից ստանում էինք նամակներ, որտեղ մեզ ասում էին՝ «Սանիթեք»-ի աշխատակիցները դիմել են, որ չեն տալիս իրենց աշխատավարձը, վերջնահաշվարկ չեն անում, տարբեր խնդիրներ կան: […]

̰
Ռուսական կողմը տեղյակ է, որ Հայաստանում նախատեսում են սահմանափակել ՌԴ վարորդական վկայականի գործողությունը․ փոխոստիկանապետ

14:27 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նոր նախագիծը նախատեսում է փոխադարձության սկզբունքով արգելել օտարերկրյա պետությունների վարորդական վկայականներով Հայաստանում վարորդ աշխատելը, եթե օտար պետությունները նույն արգելքը սահմանել են ՀՀ կողմից տրված վարորդական իրավունքների վրա։ Խորհրդարանում այս նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրին, որ Ռուսաստանում թեև օրենսդրական մակարդակում կա ՀՀ վարորդական […]

̰
Բալային համակարգը չի ազդի օրինավոր վարորդների վրա, որոնք 80 տոկոսն են․ փոխոստիկանապետ

14:20 10.09.2019

Ազգային ժողով այսօր ներկայացվեց ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգը, որը տուգանային միավորներ է տալու խախտումներ անող վարորդներին։ Իսկ սահմանաչափի հատումից հետո վարորդները ժամանակավորապես զրկվելու են վարորդական իրավունքից։ «Մեր վարորդների 80 տոկոսը օրինավոր վարորդներ են։ Հետևաբար, օրենքի ազդեցության գոտում էն 10-20 տոկոսի մասին կարող է խոսքը գնալ։ Իսկ օրինավոր վարորդներին, որոնք տարվա մեջ 4-5 խախտում են […]

̰
Քաղաքապետին բարկացրեց ավագանու անդամի խորհուրդը՝ լինել ավելի դուխով

14:13 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Հարցը վերաբերում էր վթարային շենքերին, նշելով, որ վթարային շենքերի հարցը կարգավորելու համար քաղաքապետարանը կարող է բյուջեում գումար ավելացնել՝ ինքնակամ շինություններին օրինականացնելու թույլտվություն տալով: «1 տարի է՝ Դուք քաղաքապետ եք, և ես ինչքան գիտեմ, ոչ մի ինքնակամ շինության թույլտվություն չեք […]

̰
Պոմպակայանի տանիքն այրվել է

14:09 10.09.2019

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 21:03-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ այրվում է Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող գինու գործարանի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է գործարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի տանիքը (մոտ 12 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել՝ 21:51-ին: Մասամբ […]

̰
Վարորդների բալային համակարգի նախագիծը ներկայացվեց Ազգային ժողով․ մանրամասներ

14:08 10.09.2019

Ազգային ժողովի այսօրվա քննարկմանը ներկայացվեց նախագիծ, որը հայտնի է որպես վարորդների բալային համակարգ։ Այն ենթադրում է վարորդներին բալերի տրամադրում, որոնք նվազում են երթևեկության վտանգավոր խախտումների դեպքում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրեց, որ 2012 թվականից սկսած՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը աճի միտում է ցույց տալիս։ Դա, ըստ փոխոստիկանապետի, տեղի է ունենում անկախ […]

̰
Վարորդների տուգանքների էական նվազում կլինի, բայց կմտցվեն տուգանային բալեր․ փոխոստիկանապետ

14:05 10.09.2019

Վարորդների բալային համակարգի ներդրմամբ ոչ թե տուգանքների չափերը կավելանան, այլ ընդհակառակը՝ կնվազեն։ Բայց որպեսզի անվտանգությունը չտուժի, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։ Այս մասին Ազգային ժողովում իրենց նախագիծը ներկայացնելիս նշեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ «Բալի ամբողջ իմաստը հետևյալն է՝ պարբերաբար խախտում կատարող անձը երթևեկությունից պետք է մեկուսացվի։ Սա է ամբողջ իմաստը։ Այսինքն՝ եթե […]

̰
Նման բան չի եղել. Սոֆյա Հովսեփյանը՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին

13:53 10.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց՝ Ամուլսարի հարցով իր քաղաքական թիմի հետ քննարկում եղել է: «Իհարկե, եղել են քննարկումներ թիմային հայտարարությունների հետ կապված: Կան մարդիկ, որ Ամուլսարի շահագործմանը դեմ են արտահայտվել, ոչ միայն ես, այլև մի խումբ պատգամավորներ: Ինչպես մնացած, այնպես էլ այս հարցում թիմը տարակարծություններ ընդունում է, այլ […]

̰
Արցախում կհյուրընկալենք հայ ժողովրդի լավագույն բարեկամ Վալերի Բուաեին․ Մայիլյան

13:51 10.09.2019

«Այսօր Արցախում կհյուրընկալենք հայ ժողովրդի լավագույն բարեկամ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուաեին (Valérie Boyer), որ մեր երկիր կժամանի իր մի խումբ գործընկերների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։ Վալերի Բուաեն, հիշեցնենք, ֆրանսիացի այն պատգամավորն է, որ նախաձեռնել էր Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացումը։ https://www.facebook.com/MasisMayilian/photos/a.477567732312433/2484864344916085/?type=3

̰
Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել. վարչապետի գրառումը

13:50 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ «Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի […]

̰
Պարո՛ն Միքայելյան, Ձեր անգլերեն ելույթը ողջունելի կլինի հանրության կողմից․ Սիմոնյանը՝ Սասուն Միքայելյանին

13:47 10.09.2019

Երբ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին թույլ չեն տալիս իրենց մեքենաներով աշխատել, պատճառաբանում են Հայաստանում ռուսերենի կարգավիճակի խնդրով։ Իսկ ԵԱՏՄ մյուս պետություններում ռուսերենը երկրորդ լեզվի կարգավիճակ ունի, և այդ պետությունները խնդիր չունեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ «Ես համոզված եմ, որ այդ թյուրիմացությունը, որ կապված է Հայաստանում ռուսերեն […]

̰
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը

13:44 10.09.2019

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացվել է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկությունների հիման վրա։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն այն է, որ ըստ միջնորդության ՝ 14 սնանկության գործերով որոշակի դատական ընթացակարգեր են խախտվել։ Դատավորը միջնորդեց կարճել կարգապահական վարույթը, քանի որ խախտվել են միջնորդությունը քննելու ժամկետները։ […]

̰
Պատճառները խիստ անձնական են. Էդգար Առաքելյանը՝ մանդատը վայր դնելու պատճառների մասին

13:41 10.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մանդատը վայր դնելու պատճառներին: «Ես ունեմ համոզմունք՝ քաղաքականությամբ զբաղվող անձը պետք է տիրապետի որոշակի հատկությունների, որ ես չունեմ, և չունենալով հանդերձ՝ չեմ էլ պատրաստվում դրանք իմ մեջ զարգացնել և փոխել»,- ասաց նա: Առաքելյանը մասնավորեցրեց՝ խոսքը այն որակների մասին է, որ հնարավորություն են […]

̰
Սա միտումնավոր պահվածք է, և ես պահանջում են պարոն Բեգոյանին դուրս հրավիրել դահլիճից. Անի Խաչատրյան

13:35 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Երևանի ենթակայության տակ կան տասնյակ ՀՈԱԿ-ներ, ինչո՞ւ է ավագանու նիստին նստած միայն Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենը»: Ի պատասխան հարցին` քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Տարօրինակ հարց եք տալիս։ Տեղյակ էլ չեմ, թե ով է ներկա այս պահին, ով ոչ»։ Անի Խաչատրյանն […]

̰
ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց կողմից տարբեր պատճառներով կատարվում են բազմաթիվ ինքնավնասումներ. ՄԻՊ ներկայացուցիչ

13:32 10.09.2019

Ինքնասպանությունների համար ավելի խոցելի խումբ են այն անձինք, ովքեր գտնվում են փակ հաստատություններում: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՔԿՀ-ներում կատարվող ինքնասպանության և ինքնավնասման դեպքերի մասին է խոսել ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը: «Ինքնավնասումներն ու ինքնասպանություններն իրար շատ մոտ կատեգորիաներ են: ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց կողմից կատարվում են շատ ինքնավնասումներ: […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

13:28 10.09.2019

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Պաշտպանի որոշմամբ` դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու […]

̰
BACK_TO_TOP