TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձրինք սուպերՊԵԿ, որն արդեն գործատուի և աշխատողի հարաբերություններ է ճշտելու․ Թանդիլյան

11:40 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում է մի նախագիծ, որով աշխատանքային հարաբերությունների որոշ լիազորություններ են տրվում Պետեկամուտների կոմիտեին։ Ընդդիմադիր որոշ գործիչներ դեմ են սրան։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, մասնավորապես, նշեց, որ այդպիսի հարաբերություններին հետևելու լիազորությունը պետք է տրվեր Առողջապահության և աշխատանքի տեսչությանը, քանի որ այն պետք է իրականացնի Աշխատանքային օրենսգրքի հետ կապված բոլոր լիազորությունները։ «Մենք ուղղակի […]

̰
Ստվերից դուրս բերված աշխատատեղերի քանակն արդեն 63 հազար է․ ՊԵԿ նախագահ

11:10 11.09.2019

Վարչապետի նշած 51 հազար աշխատատեղի փոխարեն այս պահի դրությամբ արդեն 63 հազար աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս նա նշեց, որ սրանք արդեն սեպտեմբերի դրությամբ ճշգրտված տվյալներն են։ Ինչ վերաբերում է շարունակականությանը, ՊԵԿ նախագահը նշեց, որ ստվեր միշտ լինելու է, ըստ […]

̰
Խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ՀԱՊԿ վերաբերյալ նոր կարգավորումները

11:00 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ վավերացրեց ՀԱՊԿ վերաբերյալ 4 արձանագրություններ, որոնք վերաբերում էին կառույցի կանոնադրությունում և կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին – 105 կողմ, «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը […]

̰
ՀՀ-ն փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով Հայաստանում վարորդ աշխատելը․ նախագիծն ընդունվեց

10:33 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունն օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ Սկզբունքորեն այս սահմանափակումը հիմնականում վերաբերելու է Ռուսաստանի քաղաքացիներին այնքանով, որքանով որ Ռուսաստանում արգելվում է հայկական […]

̰
Թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների և «ատկատների» վրա. վարչապետ

10:30 11.09.2019

2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ, արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումն ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ դրվել է պետական միջոցներն արդյունավետ ծախսելու հստակ խնդիր: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում: «Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ […]

̰
Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգն առաջին ընթերցմամբ ընդունվեց

10:25 11.09.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։ Նոր նախագիծն առաջարկում է ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ […]

̰
̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

20:11 10.09.2019

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգել են 33-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բեռնված է եղել շուրջ 4խմ փայտանյութով։ Վարորդը չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերն ու հայտնել, որ փայտանյութն ինքն է պատրաստել երկու օր առաջ․ Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել […]

̰
Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ

20:07 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ:

̰
Յուրա Իվանյանն այլևս չի քննում Ամուլսարի գործը. հայտնի է, թե ով կփոխարինի նրան

19:58 10.09.2019

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը այլևս չի քննում Ամուլսարի գործը: Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա […]

̰
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

19:25 10.09.2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ ժ. 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ: Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 […]

̰
Նոր Գեղիում կկառուցվեն մոտ 20 հեկտար տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ

19:07 10.09.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում կկառուցվեն մոտ 20 հեկտար տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ: Կառավարությունն ընկերությանը ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն է տրամադրել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ-ին վերջին մեկ տարում տրվել են 27 նոր արևային կայանների կառուցման լիցենզիաներ. Ավինյան

18:55 10.09.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ-ին վերջին մեկ տարվա ընթացքում տրվել են 27 նոր արևային կայանների կառուցման լիցենզիաներ. «Արևային էներգետիկայի զարգացման մասին Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ տարվա ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել են 100 ՄՎտ հզորությամբ թվով 27 նոր արևային կայանների կառուցման լիցենզիաներ։ Կառավարությունը վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրով […]

̰
Էստոնիայի խորհրդարանը հավանություն չի տվել էստոներենով միասնական կրթական համակարգի անցնելու առաջարկին

18:50 10.09.2019

Էստոնիայի խորհրդարանն չի աջակցել էստոներենով միասնական կրթական համակարգի անցնելու առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Օրենսդրական նախաձեռնությանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 32 պատգամավոր, 44-ն էլ դեմ է քվեարկել: Օրենքի նախագիծն առաջ է քաշվել Ռեֆորմիստական կուսակցության կողմից: Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հենց նախակրթարաններից սկսել էստոներենով ուսուցումը: Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ ռուսախոս երեխաներին դա […]

̰
Անակլիայի նավահանգիստը մեծացնում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը. Ֆիլիպ Ռիկեր

18:35 10.09.2019

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Թբիլիսիում կայացած միջազգային գիտաժողովում, խոսելով Անակլիայի նավահանգստի մասին, հայտարարել է, որ դա պատմական կարևոր հնարավորություն է Վրաստանի համար, որից օգուտ կստանա ժողովուրդը: Ըստ նրա` Անակլիայի նավահանգիստը կարող է Վրաստանի համար բացել հնարավորությունների պատուհան. «Համաձայնագիրը կբացի հնարավորությունների լայն պատուհան Վրաստանի համար` անկախ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ […]

̰
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար Գյումրիի ավագանին տարածքի հատկացման որոշում է կայացրել

18:34 10.09.2019

Ամառային հանգստից հետո Գյումրիի ավագանին վերադարձել է աշխատանքային ռեժիմին և գումարել հերթական նիստը՝ օրակարգային 32 հարցերով, ավագանու 11 բացակա անդամներով: Նախագծերի մեծ մասը դարձյալ վերաբերում էր ֆինանսական օգնությունների տրամադրմանը: Իսկ հողհատկացման մասին նախագծերից կարևորը, որին սպասում էր հունահռոմեական ոճի մարզադպրոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզական դպրոցի կառուցման տարածքի հատկացման էր վերաբերում: Այս մասին […]

̰
ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է քվոտաներ սահմանել մենաշնորհային շուկաներում

18:27 10.09.2019

Տնտեսական զարգացման տեմպերը չեն բավարարում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Նա Ազգային ժողովի այսօրվա իր ելույթում հայտարարեց, որ անհրաժեշտություն կա օրենսդրական լուծումներ տալ մենաշնորհների դեմ պայքարին։ «Առնվազն մենք կարող ենք ապրանքային շուկաներում, որտեղ մենաշնորհներ կան, քվոտավորել ներկրվող ապրանքների ծավալը։ Պայմանական ասած՝ այս ընկերությունը իրավունք չունի 25 տոկոսից ավելի ապրանք ներկրել հանրապետություն։ Դրանով իսկ հնարավորություն կտանք նոր […]

̰
Հարութ Ակլունցը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

18:16 10.09.2019

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են` Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար: […]

̰
Հայտնի է աշխարհի ամենախիստ գրաքննություն ունեցող երկրների տասնյակը

18:11 10.09.2019

Հայտնի է դարձել աշխարհի ամենախիստ գրաքննադատությունն ունեցող երկրների առաջին տասնյակը: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին զեկույցը հրապարակվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից: Ցուցակում ընդգրկված երկրներն են. Էրիթրեան Հյուսիսային Կորեան Թուրքմենստանը Սաուդյան Արաբիան Չինաստանը Վիետնամը Իրանը Հասարակածային Գվինեան Բելառուսը Կուբան Աղբյուրի փոխանցմամբ՝ ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով այս երկրներում առկա մի քանի կարևոր ցուցանիշներ, այդ թվում՝ ազատազրկման […]

̰
Արցախի 2 համայնքում 2-ական թեկնածու նույնքան ձայն էին հավաքել, վիճակահանությամբ են ընտրել հաղթողին․ Վարդանյան

18:08 10.09.2019

Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունների ժամին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ որպես դիտորդական խմբի ղեկավար` Արցախի ՏԻՄ ընտրությունները դիտարկելիս շատ տպավորվել է։ «Մենք տեսանք, թե ինչպես են Արցախի իշխանությունները ունակ կազմակերպել եվրոպական չափորոշիչներին համահունչ ՏԻՄ ընտրություններ»,- ասաց պատգամավորը։ Նրա խոսքերով՝ դա կարևոր անկյունաքար է Արցախում պետականության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության ապահովման գործում։ Վարդանյանը […]

̰
ԱԻՆ-ը հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել

17:50 10.09.2019

ԱԻՆ-ը հրշեջ փրկարարների աշխատանքի վերաբերյալ պարզաբանում է տարածել։ «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհաշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ: Տեսակետ է հնչել, որ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ գրեթե բան չի արել: Թյուրիմացությունից […]

̰
Դեռահասը օգնել է բացահայտել 27 տարի առաջ անհետացած կնոջ գործը

17:47 10.09.2019

Կանադական Ռեվելստոկ քաղաքում դեռահասը հայտնաբերել է ավտոմեքենա, որը պատկանել է այն կնոջը, որը անհետացել է 1992-ին, գրում է CBS News-ը: Օգոստոսին 13-ամյա Մաքսը մոր հետ գնացել էր լիճ: Նրանք վարձել էին նավակ և զբոսանքի ժամանակ ջրի տակ նկատել են ավտոմեքենա: Հեռախոսազանգով լիճ ժամանած ոստիկանները չեն կարողացել ուժեղ արևի հետևանքով նշմարել մեքենան: Այդ ժամանակ դեռահասը GoPro տեսախցիկով […]

̰
Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետի և Շիրակի մարզի փոխոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի նյութերն ուղարկվել են ՀՔԾ

17:43 10.09.2019

Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի և Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` ուսումնասիրելու և նյութեր նախապատրաստելու համար։ «Համացանցում օգտատիրոջ հրապարակած տեսագրություններն ու նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ուսումնասիրությունից հետո միայն պարզ կդառնա` դատախազությունում քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր […]

̰
Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, և հրաբուխն անխուսափելի է․ Զոհրաբյան

17:39 10.09.2019

«Ամուլսարի շուրջ օղակը սեղմվում է, և հրաբուխը, բոլորիս համար էլ պարզ է, որ անխուսափելի է»։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա պատմեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ թվացել է, որ իրավիճակը «կամ-կամ» է, պետք է ընտրել վատի և ավելի վատի միջև։ Բայց ամեն անգամ, […]

̰
Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը զրոյական է. Մեդվեդև

17:20 10.09.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը զրոյական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իհարկե, մենք կարող ենք ապրել առանց այդ հարաբերությունների, հիմնվելով երկկողմ նախագծերի վրա, զարգացնելով հարաբերությունները բացառապես Սլովենիայի մեր ընկերների հետ, մեծ թվով այլ եվրոպական երկրների հետ, բայց սա նորմալ չէ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը: […]

̰
50-60 հազար մեքենայի կուտակում ենք ունենալու. Միքայել Մելքումյան

17:10 10.09.2019

«Շաբաթ օրը այցելել եմ Նորագավիթի ավտոմաքսակետ … Հերթը հասնում էր Նորագավիթի կամրջից փոքր օդանավակայան տանող ճանապարհ»,- այս մասին այսօր Ազգային ժողովի իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հիշեցրեց, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ կարգավորումները մտնելու են ուժի մեջ, և Հայաստանի համար նոր իրավիճակ է ստեղծվելու ավտոշուկայի տեսանկյունից։ Մելքումյանի խոսքերով՝ դրան պատրաստվելու համար մարդիկ այնքան […]

̰
Բաբաջանյանն «իրերը հավաքել էր», բայց մանդատը վայր չդրեց

17:05 10.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր նորից հայտարարեց ԼՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, այս անգամ՝ խորհրդարանի ամբիոնից ու որոշակի էպատաժով։ Բաբաջանյանը ամբիոնին մոտեցավ պայուսակով, «իրերը հավաքած», ինչը առաջացրեց սպասում, որ նա հնարավոր է ելույթի վերջում հայտարարի մանդատը վայր դնելու մասին։ Օրեր առաջ հենց դա էր պահանջում ԼՀԿ խմբակցությունը, որի կազմում Բաբաջանյանն անցել է խորհրդարան։ Սակայն […]

̰
ԲԴԽ-ն չպատժեց դատավորներին

17:01 10.09.2019

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է սեպտեմբերի  4-ին սկսած դատական նիստը, որի ընթացքում քննվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը: Հիշեցնենք՝ միջնորդությունները հարուցվել էին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Դատավորներին վերագրվում էին տասնյակից ավելի դեռևս չավարտված գործերում դատավարական և նյութաիրավական նորմերի խախտումներ: […]

̰
Մեր ճանապարհներին 1 տարում ավելի շատ մարդ է մահանում, քան Ապրիլյան պատերազմում մեր զոհերի թիվն է․ փոխոստիկանապետ

16:34 10.09.2019

Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգում ներառված են բացառապես այն խախտումները, որոնք կատարվում են դիտավորությամբ և չարամտորեն։ Այնտեղ չկա որևէ խախտում, որ կապ ունի ճանապարհների վիճակի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պնդելով բալային համակարգի արդյունավետությունը։ «Չկա այլընտրանք բալային համակարգին։ Տուգանքների բարձրացումը չի կանխում մահերը։ Մեր ճանապարհներին 1 տարում ավելի շատ մարդ […]

̰
Աննա Հակոբյանը Ազգային պատկերասրահից լուսանկար է հրապարակել

16:30 10.09.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Հայաստանի ազգային պատկերասրահում:

̰
BACK_TO_TOP