17:40 14.07.2024
Հավաքական Արևմուտքի երկրներն ու Ռուսաստանը այսօր գտնվում են խորը և սուր առճակատման փուլում, և այս իրավիճակից դուրս գալու նախադրյալներ դեռ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա-1» հեռուստաալիքի հետ զրույցում։ «Մենք այժմ գտնվում ենք խորը առճակատման, սուր առճակատման փուլում, և մենք նույնիսկ որևէ նախադրյալ չենք տեսնում այս վիճակից դուրս գալու […]
17:37 14.07.2024
Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ Թել Ավիվից հարավ-արևելքում հարձակման փորձի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հարձակվողը վնասազերծվել է։ «Կասկածելի ահաբեկչություն Նիր Ցվի խաչմերուկում: Ոստիկանությունը ուժեր է ուղարկել Ռամլա քաղաքի Նիր Ցվի խաչմերուկ՝ ենթադրյալ ահաբեկչության մասին հաղորդումից հետո: Նախնական տվյալներով՝ երկու անձ վիրավորվել է, ահաբեկիչը վնասազերծվել է: Դեպքի վայր են ուղարկվում մեծ […]
17:25 14.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Նա ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԱՄՆ-ին՝ որպես իր դաշնակցի։ «Խստորեն դատապարտում եմ ԱՄՆ 45-րդ նախագահ և նախագահի թեկնածու պարոն Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձը։ Հուսով եմ, որ հարձակման հետաքննությունը կիրականացվի հնարավորինս արդյունավետ, իսկ մեղավորներն ու սադրիչները հնարավորինս շուտ […]
17:08 14.07.2024
Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ հարձակման ենթարկված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունում դիպուկահարների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու ունակ կառույցներ չկան։ Այս մասին հայտնում է ամերիկյան New York Post (NYP) թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Թրամփը ԱՄՆ-ում տեղաշարժվում է անվտանգության անձնակազմի միայն չնչին մասով՝ համեմատած ներկայիս պետությունների ղեկավարներին ուղեկցող անվտանգության անձնակազմի հետ։ Թրամփի անվտանգությունը […]
16:49 14.07.2024
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է արմատական պաղեստինյան շարժման որոշման մասին՝ դադարեցնել հրադադարի բանակցությունները Գազայի հատվածում՝ Իսրայելի դիրքորոշման պատճառով։ Նրան մեջբերում է Agence France-Presse-ը։ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն մի շարք հեռախոսազրույցների ընթացքում տեղեկացրել է տարածաշրջանի միջնորդներին և շահագրգիռ կողմերին բանակցությունները դադարեցնելու շարժման որոշման մասին», – նշել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը՝ բացատրելով այս մտադրությունը Իսրայելի ենթադրյալ «անլուրջ […]
16:41 14.07.2024
Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, ասել է, որ պալատը լիարժեք կքննի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հանգամանքները։ «Ներկայացուցիչների պալատը լիարժեք կքննի այսօրվա ողբերգական իրադարձությունները: Ամերիկայի ժողովուրդն արժանի է իմանալու ճշմարտությունը: Մենք կհրավիրենք Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլին և ներքին անվտանգության նախարարության և ՀԴԲ-ի այլ համապատասխան պաշտոնյաների` ներկա գտնվելու […]
16:20 14.07.2024
ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, այն որակելով քաղաքական բռնություն։ Նա այս մասին հայտարարություն է տեղադրել X-ում: «Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ իրականացված մահափորձից, ես նրան ցանկանում եմ շուտափույթ ապաքինում, դատապարտում եմ այդ հարձակումը։ Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական երկրներում»,- ասվում է […]
16:15 14.07.2024
Կրեմլը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսեւորում։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախկին նախագահ և նոր նախագահական մրցարշավի մասնակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը, հայտում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը միշտ դատապարտել է, և մենք հիմա էլ խստորեն դատապարտում ենք քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում»,- ասել է Պեսկովը։ Բոլոր արտաքին […]
15:59 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը քրեական պատմություն չի ունեցել Փենսիլվանիայի իշխանությունների կողմից, և պաշտոնյաները դեռ չեն պարզել նրա շարժառիթը, հայտնում է New York Times-ը։ «Հրաձիգը Փենսիլվանիայի դատարանի հրապարակային փաստաթղթերում գրանցված քրեական պատմություն չի ունեցել»,- գրում է հրատարակությունը։ Պաշտոնյաները դեռ չեն պարզել կասկածյալի շարժառիթը, նշում է թերթը։
15:55 14.07.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում զանգահարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, ով փրկվել է մահափորձից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Որքանով ես գիտեմ, ոչ, նման ծրագրեր չկան»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է զանգահարել Թրամփին։
15:43 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ում խրախուսում են ատելության սերմանումը քաղաքական հակառակորդների նկատմամբ։ «Ուղիղ 2 ամիս առաջ ես ուշադրություն հրավիրեցի այն փաստի վրա, որ ԱՄՆ-ում բառացիորեն խթանում են ատելության սերմանումը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, ինչպես նաև օրինակներ բերեցի նախագահների և նախագահի թեկնածուների նկատմամբ մահափորձերի […]
13:43 14.07.2024
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը Փենսիլվանիայի աջակիցների առջեւ հրապարակային ելույթի ժամանակ։ «Ուզում եմ հայտնել, որ խստագույնս դատապարտում եմ Դոնալդ Թրամփի կողմից իրականացված հարձակումը։ Բռնությունն ու ատելությունը տեղ չունեն ժողովրդավարության մեջ», – գրել է վարչապետը X-ի միկրոբլոգում։ Սանչեսը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Սպիտակ տան նախկին ղեկավարին և […]
13:03 14.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձն անվանել է շոկ և նրան մաղթել շուտափույթ ապաքինում։ «Իմ մտքերը մահափորձի ենթարկված նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ են: Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է Մակրոնը X-ում: Նրա խոսքով, «Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի վրդովմունքը» կատարվածի կապակցությամբ։
12:44 14.07.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը Փենսիլվանիայի աջակիցների առջեւ իր հրապարակային ելույթի ժամանակ։ «Նման բռնությունը արդարացում չունի», – գրել է նա X-ում և հանրապետականին մաղթել շուտափույթ ապաքինում։ Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, և Թրամփը վիրավորվել է։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի […]
12:07 14.07.2024
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասարակայնության հետ կապերի ղեկավարի տեղակալ Մարգո Մարտինը X սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նախկին նախագահը ժամանում ամերիկյան օդանավակայաններից մեկը՝ հանդիպելու կողմնակիցների հետ տեղի սրճարաններից մեկում։ «Ուժեղ և տոկուն, նա երբեք չի դադարի պայքարել հանուն Ամերիկայի», – գրել է Մարտինը՝ տեսանյութին կից։ Ավելի վաղ հայտնել էինք, […]
11:59 14.07.2024
Հետաքննությունների դաշնային բյորոյին հաջողվել է բացահայտել Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի ինքնությունը։ Նա 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ ՀԴԲ-ն նրան համարում է մահափորձի մասնակից։ Քրուքսը, որը ծագումով Փենսիլվանիայի Բեթել պարկից էր, գրանցված էր որպես հանրապետական, ըստ ընտրողների ցուցակի: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ Բեթել պարկի օդային […]
11:47 14.07.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից։ «Ես խորապես ցնցված եմ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա հարձակումից: Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ, և մենք դատապարտում ենք դրա բոլոր ձևերը: Մաղթում եմ նախագահ Թրամփին շուտափույթ և լիարժեք ապաքինում: Իմ մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են: […]
11:32 14.07.2024
Ամերիկյան իշխանությունները դեռ չեն կարող հստակ ասել, թե արդյոք լուրջ սխալներ են թույլ տրվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունն ապահովելու հարցում։ Այդ մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Քեւին Ռոջեքը։ «Իրականում մենք նման գնահատականներ չենք տալու, դեռ շատ բան է արվելու, որպեսզի գնահատականներ տրվեն, թե ինչ անհաջողություններ […]
11:22 14.07.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում […]
10:22 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իր աջ ականջին կրակել են Փենսիլվանիայում ելույթի ժամանակ։ «Ինձ դիպավ մի գնդակ, որը խոցեց իմ աջ ականջի վերին մասը: Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ լսեցի սուլոցի ձայն, կրակոցներ և անմիջապես զգացի, որ փամփուշտը պատռում է մաշկս: Ուժեղ արյունահոսություն եղավ, հետո հասկացա, թե […]
09:48 14.07.2024
ԱՄՆ նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ, ով վիրավորվել է Փենսիլվանիայում իր նախընտրական հանրահավաքում հրաձգության ժամանակ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Այսօր երեկոյան նախագահը զրուցել է նախկին նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա զրույցի մանրամասներ չի հայտնել։ Բայդենը […]
09:40 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքում հրաձիգը, հավանաբար, միայնակ է գործել, սակայն ոստիկանությունը փնտրում է այլ հավանական կասկածյալների, ասվում է նահանգի ոստիկանության հայտարարության մեջ։ Ավելի վաղ New York Post-ը, վկայակոչելով աղբյուրներին, գրել էր, որ Թրամփի հանրահավաքում կրակոցներն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող արդյունաբերական շինության […]
09:30 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգությունն իրականացրել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, ով թաքնվել է բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ձեռնարկության տանիքում, գրում է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Հրաձիգը, ով շաբաթ օրը փորձել է սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է»,-նշված է հրապարակման մեջ։
09:25 14.07.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «X» սոցիալական ցանցում ասել է, որ ցնցված և տխուր է Փենսիլվանիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից։ «Ես ցնցված և տխուր եմ նախկին նախագահ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից»,- գրել է պետքարտուղարը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգներում, ինչպես ավելի վաղ հավաստիացրել էր նախագահ Ջո Բայդենը, քաղաքական դրդապատճառներով բռնությանը «տեղ չկա»:
09:21 14.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղեկացված է Դոնալդ Թրամփի հանրահավաքում տեղի ունեցած հրաձգության մասին, նշել է, որ աղոթում է նրա ապաքինման համար և կոչ է արել ողջ երկրին դատապարտել այդ արարքը։ Ավելի վաղ Թրամփը Փենսիլվանիայի հանրահավաքում կրակոցների ձայնի պատճառով ընդհատել էր հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ուղեկցում նրան։ […]
09:16 14.07.2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո ասել է, որ «լավ է», հայտնում է Associated Press-ը։ Ավելի վաղ Թրամփը կրակոցների ձայնի պատճառով ընդհատել էր հանրային ելույթը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ուղեկցում արյունոտված ականջով Թրամփին։
08:50 14.07.2024
Փենսիլվանիայում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ ԱՄՆ նախկին նախագահի ելույթը Բաթլեր քաղաքում համախոհների առջեւ տևել է ընդամենը մի քանի րոպե և անսպասելիորեն ընդհատվել, երբ քաղաքական գործիչը խոսում էր անօրինական միգրացիայի խնդիրների մասին։ Հանկարծ կրակոցներ են լսվել, որից հետո բեմում գտնվող Թրամփը լռել է, ձեռքը մոտեցրել է […]
21:44 13.07.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում հետագա քայլերը։ «Կարծում եմ, որ մոտ ապագայում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հանդիպմանը մենք կքննարկենք այդ խնդիրները և կմտածենք, թե ինչպես կշարունակենք հետագա ընթացքը», – մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքերը «Բելտա» գործակալությունը։
21:06 13.07.2024
Վաշինգտոնը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հույս ունի, ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ «Մենք հուսով ենք ամրապնդել համագործակցությունը Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ նպաստելու օրենքի ժողովրդավարական գերակայությանը, պայքարելու կոռուպցիայի դեմ և բարեփոխելու դատական համակարգը», – գրել է Զեյան X սոցիալական ցանցում։ ԱՄՆ դեսպանատունը հուլիսի 10-ին հայտարարել […]
18:47 13.07.2024
Այս շաբաթը Վաշինգոնում տեղի ունեցավ Միրզոյան- Բլինքեն- Բայրամով հանդիպումը: Դրանից հետո տարածված հաղորդագրությունը շատ համեստ էր: Ի վերջո, ինչո՞վ առանձնացավ այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: