TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է, որ Կիևը չպետք է միանա դաշինքին. Bloomberg

17:20 13.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է միանա դաշինքին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Օրբանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ լիագումար նիստի ժամանակ ոչ միայն հրաժարվել է միանալ Ուկրաինային ռազմական աջակցության դաշինքի խոստումներին, այլև ասել է, որ Ուկրաինան ընդհանրապես «չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին»։ Ինչպես գրում […]

̰
ԱՄՆ-ը և դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ Փեզեշքիան

12:39 13.07.2024

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում միջուկային զենքի կիրառում։ Այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները չարամտորեն օգտագործել են միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամ ստեղծելու համար,  հակառակ իրենց սեփական հետախուզական […]

̰
Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

11:56 13.07.2024

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի ու այստեղ ՆԱՏՕ-ի դերակատարության մասին վրացական ծառայության լրագրող Անի Չխիկվաձեի հարցազրույցի շրջանակում: Իր խոսքում, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Հյուսիսատլանտյան դաշինքի համար Հարվային Կովկասի տարածաշրջանի կայունության կարևրությունը և աջակցություն հայտնեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի […]

̰
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին

11:23 13.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքում: Սուբվենցիոն ծրագրով համայնքի 25 բնակավայրերում իրականացվել են 22.4 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից կառավարությունը հատկացրել է 749,8 մլն դրամ: Աշտարակում կառավարության ղեկավարն […]

̰
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում զինադադարի շուրջ. Բայդեն

21:50 12.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են Գազայի հատվածում զինադադարի «շրջանակային» պարամետրերին և աշխատում են մանրամասների վրա։ «Վեց շաբաթ առաջ ես շարադրեցի համապարփակ շրջանակային ծրագիր, թե ինչպես հասնել զինադադարի և պատանդներին տուն բերել: Դեռ աշխատանք կա անելու, և կան բարդ խնդիրներ, բայց այս «շրջանակը» այժմ համաձայնեցվել է և՛ […]

̰
Հայ ռազմագերուն Բաքվի դատարանը դատապարտել է շինծու մեղադրանքով

21:40 12.07.2024

Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար: Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել […]

̰
Ի՞նչ պայմաններում է անցկացվում Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը

20:08 12.07.2024

Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով այսօր մամուլի ասուլիս է անցկացվել: «Ադրբեջանի Քրեական […]

̰
Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է պաշտպանական արդյունաբերության անխափան գործունեությանն ուղղված միջոցառումները

15:51 12.07.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է լրացուցիչ միջոցները, որոնք կօգնեն ապահովել պաշտպանական ձեռնարկությունների անխափան աշխատանքը։ «Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք լրացուցիչ միջոցները՝ ապահովելու ռազմարդյունաբերական համալիրի անխափան աշխատանքը»,- ասել է երկրի ղեկավարը՝ բացելով խորհրդակցությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը և այլք։

̰
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին

15:25 12.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ […]

̰
Ռուսական կողմը շահագրգռված է ընդլայնել Բելառուսի մասնակցությունը համատեղ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներում

14:24 12.07.2024

Ռուսական կողմը շահագրգռված է ընդլայնել Բելառուսի մասնակցությունը համատեղ ինքնաթիռների արտադրրության աշխատանքներում։ «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ռուս արդյունաբերողները շահագրգռված են բելառուսական դաշնակիցների մասնակցության ընդլայնմամբ, ինչպես ռուսական ինքնաթիռների արտադրության, այնպես էլ համատեղ օդանավերի ստեղծման գործում»,- ասել է նա։ Ըստ Գալուզինի՝ այս հեռանկարը լիովին համապատասխանում է Միութենական պետությունում տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման և […]

̰
Իտալիայի վարչապետն ասել է, որ Բայդենի հետ ամեն ինչ կարգին է, և նա  լավ տպավորություն է թողնում

13:49 12.07.2024

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավ տպավորություն է թողնում և լավ է։ «Մենք խոսեցինք Բայդենի հետ, նա լավ է, մենք քննարկեցինք ՆԱՏՕ-ի հարավային սահմանները, ինչը ինձ համար առաջնահերթություն է, նա լավ գագաթնաժողով անցկացրեց», – Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Մելոնին: Այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը։ «Բայդենը […]

̰
Բրազիլիան Պուտինին կուղարկի G20-ի գագաթնաժողովի հրավեր

13:00 12.07.2024

Բրազիլիայի իշխանությունները G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար շուտով հրավերներ կուղարկեն պետությունների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, RIA Novosti-ին հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ սոցիալական հաղորդակցության բաժնի ղեկավար Ժոել Սոուզա Պինտո Սամպայոն։ «Առաջիկա շաբաթների ընթացքում հրավերներ կուղարկվեն բոլոր մասնակից պետությունների ղեկավարներին», – ասել է Սամպայոն:

̰
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

12:18 12.07.2024

Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի առաջին ընթերցմամբ կարգավորումները՝ այստեղ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, […]

̰
Դանիել Դանիելյանը ներկա է եղել «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգին և մրցանակաբաշխությանը

11:44 12.07.2024

Վաղարշապատի համայնքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել պատանի երաժիշտ կատարողների «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխության արարողությունը: «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնն իրականացնում է «Արտպրոգրես» մշակութային կազմակերպությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավար […]

̰
Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինային աջակցելու ՆԱՏՕ-ի միասնության մասին

11:19 12.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ «ազդանշան են ուղարկել Մոսկվային» Ուկրաինային աջակցելու իրենց միասնության մասին: «Այսօր մենք ազդանշան ուղարկեցինք Մոսկվային մեր միասնության մասին, որ բռնությունն ու ահաբեկումը արդյունք չեն տա, և որ Ուկրաինան կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի վրա այժմ և երկարաժամկետ հեռանկարում», – ասել է […]

̰
Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան»

11:04 12.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, […]

̰
Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի․ Գալուզին

10:44 12.07.2024

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել տարաձայնությունների կարգավորմանը, Գալուզինը պատասխանել է․ «Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը։ Ամեն դեպքում, մենք հուսով […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

10:07 12.07.2024

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։

̰
Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Էրդողան

10:00 12.07.2024

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է […]

̰
Ինչ նպատակով է Հայաստան գալու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

22:20 11.07.2024

Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]

̰
Ադրբեջանը հայտարարել է BRICS-ի անդամ դառնալու ցանկության մասին

21:55 11.07.2024

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ, հայտարարել է Միլի Մեջլիսի  նախագահ Սահիբա Գաֆարովան՝ հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով BRICS X-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։ «Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խրախուսում է երկխոսությունը, համագործակցությունը և համերաշխությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, մասնավորապես, դա վերաբերում է BRICS-ի հետ համագործակցությանը», – ասել է Գաֆարովան։ Նրա […]

̰
Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան որոշել են ստեղծել ռազմական միջանցք

21:37 11.07.2024

Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան որոշել են ստեղծել ռազմական միջանցք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, հայտնում է RBC-Ukraine-ը։ «Իմ բուլղարացի և ռումինացի գործընկերների՝ Աթանաս Զապրյանովի և Անխել Թիլվարի հետ մենք այսօր ստորագրել ենք մտադրությունների նամակ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ ներդաշնակեցված ռազմական շարժական միջանցք ստեղծելու համար»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ աշնանը Ալեքսանդրապոլիսում […]

̰
Վրաստանի 2024 թվականի պաշտպանական բյուջեն կավելանա 36 մլն դոլարով

17:22 11.07.2024

Վրաստանի կառավարությունը Պաշտպանության նախարարության 2024 թվականի բյուջեն կավելացնի 100 մլն լարիով (մոտ 36,3 մլն դոլար)։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Առաջին երկու եռամսյակում մենք ունեցանք բարձր տնտեսական աճ, ինչպես նաև հարկաբյուջետային կոնսոլիդացիայի բարձր տեմպեր, ինչը մեզ հնարավորություն տվեց ավելացնելու այս տարվա բյուջեն ընդհանուր առմամբ 519 մլն լարիով (մոտ 188,7 մլն […]

̰
Քլունին կոչ է անում  Բայդենին դուրս գալ ընտրապայքարից

14:50 11.07.2024

Ջորջ Քլունին կոչ է արել Ջո Բայդենին դուրս գալ ԱՄՆ նախագահական մրցապայքարից, հաղորդում է BBC-ն: Հոլիվուդյան դերասան և Դեմոկրատական ​​կուսակցության դրամահավաք իրականացնող Քլունին ասել է, որ նախագահն իր կարիերայի ընթացքում հաղթել է բազմաթիվ մարտերում, «բայց միակ ճակատամարտը, որը նա չի կարող հաղթել, ժամանակի դեմ պայքարն է»։ Քլունին The New York Times-ում հոդված է հրապարակել ու […]

̰
Ադրբեջանը 2024-ի  առաջին կիսամյակում Եվրոպային մատակարարել է 6,4 մլրդ խ/մ  գազ

14:21 11.07.2024

Ադրբեջանը 2024 թվականի առաջին վեց ամսում արտահանել է 12,7 մլրդ խ/մ գազ, ընդ որում՝ ընդհանուր ծավալի կեսից ավելին (6,4 մլրդ խ/մ) արտահանվել է եվրոպական շուկա։ Այս մասին հայտնում են հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից գազի արտահանման ցուցանիշը 6%-ով գերազանցում է 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի արտահանման ծավալը։ Այդ ծավալից 51 տոկոսը […]

̰
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ

14:18 11.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ […]

̰
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել

13:34 11.07.2024

Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: […]

̰
Սուբվենցիոն ծրագրեր անելուն զուգահեռ պետք է նաև դրանց սպասարկման հարցը լուծել. վարչապետ

13:00 11.07.2024

Պետությունը 2 մլդ 228 մլն դրամ կհատկացնի 8 մարզի 20 համայնքի՝ թվով 26 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորելու համար: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանը մեկնաբանել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները ռազմական ոլորտում

12:29 11.07.2024

«Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը և Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու ԵՄ-ի մտադրությունը, չեն խրախուսում Թբիլիսիի՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու ակնկալիքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այդ որոշումը ցավալի է։ Ես մեկ անգամ չէ, որ ափսոսանք եմ հայտնել, քանի որ այն չի […]

̰
ՆԱՏՕ-ն Չինաստանին համարում է Ռուսաստանի Դաշնության առանցքային դաշնակից ուկրաինական հակամարտությունում. Reuters

11:41 11.07.2024

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Չինաստանը համարում են Ռուսաստանի առանցքային դաշնակիցը, որն աջակցում է նրան Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հռչակագրի նախագծին։ Գործակալության տվյալներով՝ փաստաթղթի նախագծում ասվում է, որ ՉԺՀ-ն օգնում է Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններում և դրանով մեծացնում է վտանգը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը եվրատլանտյան անվտանգության համար»։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են կոչ […]

̰
BACK_TO_TOP