TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր

11:14 11.07.2024

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։ «Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ […]

̰
Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

10:39 11.07.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի իր պաշտոնակցի՝ Հաջա Լահբիբի հետ հանդիպում է ունեցել։ X-ի իր միկրոբլոգում Միրզոյանը հայտնել է, որ  հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը: «Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու […]

̰
Գալուզին. Ռուսաստանը ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար

10:14 11.07.2024

Ռուսաստանը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Անդրադառնալով անվտանգության ոլորտին, քաղաքական գործիչն ընդգծել է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում: Փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի […]

̰
Մակրոնը նշել է, թե ինչ սկզբունքներով է վարչապետ նշանակելու

10:00 11.07.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել քաղաքական ուժերին ամուր մեծամասնություն կազմել Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններից հետո և խոստացել գնահատել վարչապետի թեկնածուներին՝ երկրում կայունությունը կուսակցական և անձնական հավակնություններից վեր դասելու պատրաստակամությամբ։ Նրա խոսքերը մեջբերում է Sud Ouest պարբերականը։ «Խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին անկեղծ  երկխոսության մեջ մտնել՝ ամուր մեծամասնություն ստեղծելու համար։ Միասնությունը պետք […]

̰
Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Բլինքեն

22:05 10.07.2024

ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ հանդիպումը «հնարավորություն կտա գնահատել ձեռք բերված առաջընթացը և անելիքները»։ «Հիմնվելով մեր բոլոր շփումների վրա, այդ թվում՝ վերջին մի […]

̰
Բորելը հայտարարել է, որ Մոլդովան չի միացել ՌԴ-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին

21:54 10.07.2024

Մոլդովան ներառված չէ ութ գործընկեր երկրների և ԵՄ անդամակցության թեկնածուների ցուցակում, որոնք միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթին, որը ներառում է գազի տարանցման սահմանափակումներ: Այս մասին Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ «Թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու […]

̰
Կարծում եմ՝ Հայաստանի բնակչության 50-60 տոկոսը  կողմ է լինելու Եվրամիությանը. Արմեն Հովհաննիսյան

21:26 10.07.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանին: Անդրադարձ է եղել Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Իրանում կայացած ընտրությունների արդյունքներին Հայաստանի շահերի տեսանկյունից: Վերլուծաբանը խոսել է նաև ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններից և դրա ադյունքների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների տարբեր սցենարներից: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին: Պե՞տք է արդյոք […]

̰
Իրանի արտգործնախարար կնշանակվի արցախյան խնդրով գլխավոր բանագնացը

21:18 10.07.2024

Մամուլ է թափանցել տեղեկություն այն մասին, թե ով է զբաղեցնելու Իրանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը: Ըստ այդ լուրերի՝ գերատեսչության ղեկավարությունը կստանձնի ներկայիս փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Սա սպասվա՞ծ նշանակում էր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պետք է նկատի ունենաք, որ Իրանում ցանկացած նախարարի՝ առաջին հերթին արտգործնախարարի նշանակումը, իհարկե, համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ, ով իրավունք […]

̰
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցել

21:12 10.07.2024

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պնդում է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին Ուկրաինայում։ Ելույթ ունենալով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Օսթինը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու պլաններ չունի։ «Ինչպես այս վարչակազմը շատ պարզ հասկացրել է, մենք չենք ներքաշվի Պուտինի ընտրած անխոհեմ պատերազմի մեջ: Այնուամենայնիվ, մենք կաջակցենք Ուկրաինային, որը պայքարում […]

̰
Օրբանը Էրդողանին խնդրել է աջակցել Ուկրաինայում իր խաղաղապահ առաքելությանը

19:06 10.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փորձել է ստանալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը՝ Ուկրաինայում խաղաղապահ առաքելությունն իրականացնելու հարցում։ Կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշիի խոսքերով՝ նրանց միջև հանդիպումը կայացել է Վաշինգտոնում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ «Երեքշաբթի օրը վարչապետ Վիկտոր Օրբանը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հունգարիայի խաղաղապահ առաքելության շուրջ՝ նշելով, […]

̰
Եվրահանձնաժողովը հայտնել է, թե երբ Ուկրաինան կստանա առաջին տրանշը ռուսական սառեցված ակտիվների հաշվին

18:33 10.07.2024

Եվրահանձնաժողովն ակնկալում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում փոխանցել Ուկրաինային առաջին տրանշը Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցներից, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ-ի խոսնակ Քրիստիան Ուիգանդը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված միջոցների առաջին մասնաբաժինը հասանելի դարձնենք Ուկրաինային առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա։ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և […]

̰
Համաշխարհային ուժերը պետք է բանակցությունների տանեն Ռուսաստանին և Ուկրաինային. Օրբան

17:44 10.07.2024

Կիևում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, երբ հրթիռը խոցել էր մանկական հիվանդանոցը, հաստատում է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար կրակի շուտափույթ դադարեցման և խաղաղ բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ «Կիևի վրա ողբերգական և սարսափելի հարձակումը հաստատեց մեր մտավախությունները: Ռուս-ուկրաինական պատերազմի դաժանությունը նոր մակարդակի է հասել: […]

̰
ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 միլիարդ եվրո կտրամադրի 2025 թվականին

16:40 10.07.2024

Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են Վաշինգտոնում ընթացող գագաթնաժողովում հայտարարել 2025 թվականին Ուկրաինային առնվազն 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին: Այս գումարը տրվելու է հակամարտության ընթացքում Ռուսաստանին հակազդելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ։ «Դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարվա ընթացքում նվազագույնը 40 միլիարդ եվրոյի հիմնական ֆինանսավորում տրամադրելու իրենց մտադրության մասին՝ այսպիսով […]

̰
Ուկրաինական հակամարտությունը բացահայտում է ՆԱՏՕ-ի պատրաստվածության հսկայական բացերը․ Ստոլտենբերգ

16:18 10.07.2024

Ուկրաինական հակամարտությունը բացահայտեց ՆԱՏՕ-ի ուժերի մարտական ​​պատրաստության և փոխգործունակության զգալի բացեր, որոնք դաշինքը պետք է արագ լրացնի, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գագաթնաժողովի շրջանակում ռազմական արդյունաբերության ֆորումում։ «Ուկրաինայի պատերազմի իրողությունը ցույց տվեց, որ մեր պաշարներն ու արտադրական հնարավորությունները չափազանց ցածր էին, նաև ցույց տվեց մեր ուժերի փոխգործունակության հսկայական բացերը»,- ասել […]

̰
ՆԱՏՕ-ն ծրագրում է առաջիկա հինգ տարում արտադրել 650 F-35 կործանիչ

16:04 10.07.2024

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են առաջիկա հինգ տարիների ընթացքում իրենց ռազմական զինանոցում ավելացնել 650 F-35 կործանիչներ և կառուցել առնվազն 50 նավ և սուզանավ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Առաջիկա հինգ տարում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները, իրենց ռազմական զինանոցը արդիականացնելու նպատակով, կարտադրեն ավելի քան 650 հինգերորդ սերնդի F-35 կործանիչ, ավելի […]

̰
Տեղի է ունեցել Մխիթար Հայրապետյանի և Գևորգ Պապոյանի երդման արարողությունը

15:58 10.07.2024

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երդման արարողությունը: Վերջիններս՝ ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել […]

̰
Զախարովան սադրանք է անվանել Կիևի մեղադրանքները քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների վերաբերյալ

15:53 10.07.2024

Ուկրաինայի մեղադրանքները Ռուսաստանին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու վերաբերյալ, հերթական սադրանքն են։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա ևս մեկ սադրանք է, որը ձեռնարկել է Կիևի ռեժիմը՝ իբր հիմք գտնելով Ռուսաստանին մեղադրելու քաղաքացիական օբյեկտներին հարվածելու մեջ», – ասել է դիվանագետը: Ինչպես նշել է Զախարովան, Ռուսաստանը «պատասխանում և հարվածում […]

̰
ԵՄ երկրները լուրջ դժվարությունների կհանդիպեին Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում առանց ԱՄՆ-ի մասնակցության․ Շվեդիայի վարչապետ

15:46 10.07.2024

ԵՄ երկրները լուրջ դժվարությունների կհանդիպեին Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Կիևը չի կարող հաղթել առանց Արևմուտքի համատեղ աջակցության։ Այս կարծիքը հայտնել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը երեքշաբթի օրը հրապարակված ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցում։ «Եվրամիության երկրները մնացին միասնական Ուկրաինային աջակցելու հարցում, բայց Եվրոպայի համար շատ դժվար կլինի միայնակ օգնել Ուկրաինային։ Բոլորը […]

̰
ՀՀ-ն մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, ԱՄՆ-ն կօգնի այն իրագործելու հարցում․ Սամանթա Փաուեր

15:35 10.07.2024

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ-ն պատրաստակամ են օգնել Հայաստանին բարեկեցություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ «Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի […]

̰
Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

15:25 10.07.2024

Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական կարգավորմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ […]

̰
Քննարկվել են ՀՀ և Հունգարիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցեր

15:18 10.07.2024

Հուլիսի 10-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հունգարիայի ազգային էկոնոմիկայի նախարարության պետքարտուղարի տեղակալ Մարթոն Բոկային (Marton Bokay)։ Քննարկվեցին ՀՀ և Հունգարիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաև հայ-հունգարական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները:

̰
Փաշինյանը և Փաուերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

15:12 10.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն […]

̰
Հնդկաստանի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը քննարկել են Ուկրաինայում կարգավորման հարցը

14:58 10.07.2024

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունը։ «Այսօր մենք քննարկել ենք ավելի մեծ ներգրավվածությունը և խաղաղ գործընթացի վերսկսման հնարավորությունը»,- ասել է Նեհամերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը ցանկացել է լսել Հնդկաստանի տեսակետը եւ նրան փոխանցել եվրոպական կողմի մտահոգությունները։ Մեկնաբանելով Մոդիի՝ Մոսկվա կատարած […]

̰
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում

14:52 10.07.2024

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 10-ի արտահերթ նիստում: Զեկուցողի խոսքով քրեական արդարադատության եւ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը

14:14 10.07.2024

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 10-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում […]

̰
Պուտինն ու Մոդին բանակցությունների ընթացքում տարաձայնություններ չեն ունեցել․ Պեսկով

13:54 10.07.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բոլոր հարցերը, և առանց բանակցությունների ընդլայնված ձևաչափի, տարաձայնություններ չեն եղել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչու կողմերը բանակցություններ չեն վարել ընդլայնված կազմով, Կրեմլի խոսնակն ասել է. «Դա բացարձակապես կապված չէ ոչ տարաձայնությունների, […]

̰
Լեհաստանի նախագահը կարծում է, որ աշխարհը կրկին Սառը պատերազմի իրավիճակում է

12:20 10.07.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծում է, որ աշխարհը վերադարձել է Սառը պատերազմի իրավիճակի, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։ «Մենք պետք է ազնիվ լինենք և ինքներս մեզ ասենք, որ սառը պատերազմի իրավիճակը վերադարձել է», – ասել է նա ամերիկյան Politico թերթին տված հարցազրույցում՝ ԱՄՆ մայրաքաղաքում դաշինքի գագաթնաժողովին ժամանելուն պես: Այս կապակցությամբ Դուդան կարծիք […]

̰
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ինտեգրել Ուկրաինան դաշինքին

12:03 10.07.2024

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին կոչ է արել նպաստել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրմանը և մեծացնել ռազմական ծախսերը։ «Մեր դաշնակիցները պետք է ավելի շատ ծախսեն: Մենք պետք է շտապ շարունակենք մեր աշխատանքը պաշտպանական արդյունաբերությունն ամրապնդելու համար, մենք պետք է շարունակենք աշխատել Ուկրաինային եվրատլանտյան հանրությանը ինտեգրելու ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք զգալի […]

̰
Ռուսաստանը և Հնդկաստանը կողմ են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը

11:09 10.07.2024

Ռուսաստանը և Հնդկաստանը կողմ են Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև աջակցում են այս ուղղությամբ միջնորդական ջանքերին։ Այս մասին ասված է ռուս-հնդկական գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։ Մոսկվան և Նյու Դելին «ընդգծել են Ուկրաինայի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հրատապ անհրաժեշտությունը երկխոսության և դիվանագիտության միջոցով՝ ներառյալ երկու կողմերի ներգրավվածությունը», նշվում է փաստաթղթում։

̰
Միրզոյանը Բլինքենի հետ մտքեր է փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ

10:46 10.07.2024

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

̰
BACK_TO_TOP