TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովրդից». Սահմանադրական դատարանի առջև ծաղկեպսակ են դրել

14:13 05.09.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Պապան մեռե՞…»: Լուսանկարում պատկերված է ծաղկեպսակ, որ դրված է Սահմանադրական դատարանի դռների առջև: Ծաղկեպսակի վրա գրություն կա. «Սահմանադրական դատարանին՝ ժողովրդից»:

̰
Հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր. իրավաբանը՝ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշման մասին

13:55 05.09.2019

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը: «Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։ Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող […]

̰
Լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տնից բաղկացած թաղամաս

13:51 05.09.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. «Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 […]

̰
Հնդկաստանը և Ռուսաստանը 5 մլրդ դոլարի 50 համաձայնագիր են կնքել

13:49 05.09.2019

Ռուսաստանը և Հնդկաստանը Արևելյան տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրել են մոտ 50 համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ դոլար, հայտնում է TASS-ը: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրները համաձայնության են եկել գրեթե 50 հարցի վերաբերյալ: Հնդկաստանի վարչապետը համաձայնագրերի մասին մանրամասն տեղեկություններ չի հաղորդել:  

̰
«Զվարթնոց»-ում զբոսաշրջիկին վերադարձրել են կորցրած 3 հազար դոլարը

13:44 05.09.2019

«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ օտարերկրացի զբոսաշրջիկին վերադարձվել է կորցրած 3 հազար դոլարը. «Մենք ուրախ ենք, երբ մեր ուղևորներն են ուրախ։ Ուղևորի կորցրած գումարը՝ 3000 ԱՄՆ դոլարը, գտնվեց և վերադարձվեց վերջինիս»:

̰
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաները շարունակվում են

13:31 05.09.2019

Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս մասին գրում է aliq.ge կայքը: Այսօր սկսվող ցույցը կանցկացվի ազատ հարթակի ձևաչափով, որտեղ, ըստ կազմակերպիչների, ելույթ ունենալու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Ցույցի կազմակերպիչների խոսքերով՝ դրանք կշարունակվեն ամեն օր, իսկ սեպտեմբերի 20-ին մասշտաբային ցույց են խոստանում:

̰
Պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները պարտադիր հրապարակվելու են. Ավինյան

13:25 05.09.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը. «Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրության ուժով ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու […]

̰
Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ն հերքում է

13:21 05.09.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել: Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում: Ինչ վերաբերում է […]

̰
Մեքենա կա, որ մաքսազերծումը նույնիսկ մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ. Դավիթ Անանյան

13:13 05.09.2019

ՊԵԿ-ը մոտ օրերս հրապարակելու է անիմացիոն տեսահոլովակ, որը ցույց է տալու, թե ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում: Միասնական դրույքաչափերը, որոնք կիրառվելու են ֆիզիկական անձի հետ կապված, բազմապիսի են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեքենա կա, որ նույնիսկ մինչև 70 տոկոս կարող է բարձրանալ, կա, որ 10 […]

̰
Եթե գործարարը օրինապահ լինի, այդ պահին ՀԴՄ չկիրառելու հետ կապված չենք տուգանի. Անանյան

13:05 05.09.2019

«Այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ ունեցել է ՀԴՄ ՊՈԱԿ-ը 13 500 ՀԴՄ մեքենա 3300 հայտի պայմաններում, մենք կարծում էինք, որ դա մինչև նոյեմբերի 1-ը կբավականացնի, այդ ընթացքում բիզնեսը ադեկվատ արձագանք կունենա, մանավանդ, որ նախորդ տարում 5 կազմակերպություն եկել ու ՊԵԿ-ի հետ կնքել էր տեղեկատվության չբացահայտման համաձայնություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ […]

̰
Ամուլսարի հարցով քննարկումները շարունակվում են. Վլադիմիր Կարապետյան

12:55 05.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հարցին: Նա նշեց՝ այդ խնդրով քննարկումները շարունակվում են, և առաջիկայում պատկան գերատեսչությունները կանդրադառնան այդ հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

12:30 05.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հակոբ Ավագյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:

̰
Մինիվենները միջպետական ուղևորափոխադրումների իրավունք չունեն. Փոխադրողների միության նախագահ

12:29 05.09.2019

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում ՌԴ-ում և Վրաստանում տեղի ունեցող հաճախակի վթարներին, որոնց հետևանքով հայ ուղևորներ են մահանում: Բանախոսն ասել է, որ այսօր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ավելի շատ են, քան կանոնավորները: «Այսօր ամեն մեկը, ով որոշակի գումար է հայթայթում, գնում է քաղաքից դուրս քշելու, սկսում են խնայել վարորդների […]

̰
Հարավային Օսիան սկսել է վերազինել Վրաստանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը

12:16 05.09.2019

Հարավային Օսիայի սահմանապահ ծառայությունը սկսել է Ուեստա գյուղի մոտակայքում դիրքերի վերազինումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է երկրի Պետանվտանգության կոմիտեն: «Պետական անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը նախատեսում էր սահմանային հենակետ կազմակերպել հարավօսական-վրացական սահմանի Ուեստա (Ծնելիս) գյուղից արևմուտք գտնվող հատվածի մի հատվածի վրա: Սահմանային անցակետը տեղակայված է Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի սահմանային գծում ՝ 944.8 բարձրության […]

̰
Կամ պիտի աշխատանք չանենք, կամ անենք լուրջ չարաշահումներո՞վ․ Փաշինյանը՝ կառավարությանը

12:02 05.09.2019

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և «Դատապարտյալների հիվանդանոցի» փոխարեն Երևանի Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ։ Սակայն քանի որ դրա աշխատանքներն ավելի ուշ կսկսվեն, Արդարադատության նախարարությունը որոշել է գումար հատկացնել գործող քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավման համար։ Նախարարը հայտարարեց, որ մրցույթ պետք է հայտարարեն այդ հիմնարկների նորոգման համար։ «Էն նոր քրեակատարողական հիմնարկը երևի ավելի շուտ կկառուցենք», […]

̰
177 միլիոն դրամ կուղղվի քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավմանը

11:52 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ 177 միլիոն դրամ կտրամադրվի մի քանի քրեակատարողական հիմնարկներում կոյուղաջրերի, ջրամատակարարման գծերի և այլ ենթակառուցվածքների ու կենցաղային պայմանների բարելավմանը։ ՀՀ  արդարադատության նախարարության  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներ 12 580 900 դրամ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրամատակարարման և  ջրահեռացման  համակարգի ցանցի վերանորոգման, սանհանգույցների և բաղնիքի վերանորոգման աշխատանքներ […]

̰
Նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում. Արայիկ Հարությունյան

11:47 05.09.2019

Մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հայտնել է, որ այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում:

̰
Կառավարությունը հաստատեց Մարտի 1-ի տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

11:45 05.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու կարգը և չափը։ Ընդհանուր առմամբ, դրա համար կհատկացվի 720 միլիոն դրամ։ «30 միլիոն դրամ՝ զոհված, մահացած անձանց իրավահաջորդների համար է, 15 միլիոն՝ ծանր մարմնական վնասվածքի դեպքում, միջին ծանրության վնասվածքի դեպքում՝ 5 միլիոն դրամ»,- օգնության չափերը ներկայացրեց արդարադատության նախարար […]

̰

11:34 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով հավանության արժանացավ այն նախագիծը, որով ԱՄՆ կողմից Հայաստանին տրվող օգնության ծավալը կավելանա 3,7 միլիոն դոլարով։ Սրանով հանդերձ, ըստ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, Հայաստանին տրվող ընդհանուր օգնությունը կհասնի մոտ 84,4 միլիոն դոլարի։ Օգնության նոր չափաբաժինը կուղղվի երկու ծրագրի․ Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում – 1,7 մլն դոլար, Ենթակառուցվածքների զարգացում – 2 մլն դոլար։ […]

̰
25 հազար դրամ ստացող ուսուցիչն ի՞նչ է տալիս մեր երեխեքին, տալու բան ունի՞․ Փաշինյան

11:27 05.09.2019

Հայաստանի դպրոցներում երբեմն հանդիպում են դեպքեր, երբ մեկ դրույքում աշխատում է 4-5-6 ուսուցիչ, ինչի հետևանքով նրանք ստանում են 25 հազար դրամ աշխատավարձ։ Սա, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազդում է կրթության որակի վրա։ «Սա ուղիղ հարված է մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքին։ Մենք մեզ հարց պիտի տանք՝ էն ուսուցիչը, որ համաձայն է 25 հազար դրամով գնալ […]

̰
Կառավարությունն ընդունեց ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու որոշումը

11:16 05.09.2019

Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]

̰
Ոչ մի բան մեզ համար՝ առանց մեզ. հաշմանդամները բողոքի ակցիա են իրականացնում

11:10 05.09.2019

Այսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Արարատի մարզում հաշմանդամների համար առանձին քաղաք կառուցելու գաղափարը չեղարկել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ դա կարող է մեկուսացնել հաշմանդամներին, իսկ դա սխալ է, քանի որ Հայաստանը հիմա գնում է դեպի ներառականություն: «Եթե խնդիրը կապված է հաշմանդամություն ունեցող, խնդիր ունեցողների հետ, ապա թող […]

̰
Հովհաննես Իգիթյանը կհեռանա՞․ «Փաստ»

09:33 05.09.2019

««Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հե­տագայում պարզվեց` սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին: Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից: Ահա այս ամենի հետ […]

̰
Ի՞նչ է սպասվում ընդդիմադիր դաշտում․ «Փաստ»

09:22 05.09.2019

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։ Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչև 2020 թվականը կարող […]

̰
Փաշինյանը կշտամբել է իր թիմակիցներին կարևոր իրադարձություններն «ականջի հետև» գցելու համար․ «Ժողովուրդ»

08:27 05.09.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ հորդորել է լծվել Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքների փոփոխության գործին: Ըստ մեր տեղեկությունների` Նիկոլ Փաշինյանն իշխանության ներկայացուցիչներին հիշեցրել է, որ ինքը վաղուց էր ցանկացել այդ փոփոխություններն իրականացնել, բայց, կարծես թե, իշխանական վերնախավը որևէ քայլ չի ձեռնարկում […]

̰
«Ռոսսելխոզնադզոռն» արգելել է հայկական ընկերության ձկան արտահանումը Ռուսաստան

23:50 04.09.2019

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» պետական գործակալությունը որոշել է արգելել հայկական ձկնարտադրող ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումը ռուսական շուկա։ Արգելքը գործելու է վաղվանից՝ սեպտեմբերի 5-ից։ Այս մասին տեղեկացնում է ռուսական մամուլը։ Գործակալության պարզաբանման համաձայն՝ արգելքը պայմանավորված է հայկական «Գոյտեկս» ընկերության արտադրանքում ԵԱՏՄ և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնությամբ։ Հայկական ընկերության արտադրած ձկան մեջ, ըստ հաղորդագրության, հայտնաբերվել է «մալաքիտային կանաչ» […]

̰
Վրաստանի վարչապետի հրաժարականը սպասելի էր, ժամանակի հարց էր․ վրացագետ

21:50 04.09.2019

Վրաստանի վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հրաժարականը սպասելի էր, ընդամենը ժամանակի հարց էր։ Նրա հրաժարականի հարցը քննարկվել էր դեռ նախորդ տարի։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը։ Վրացագետի խոսքերով՝ այդ ժամանակը ընտրվեց հերթական խորհրդարանական ընտրությունների շեմին, քանի որ Բախտաձեն այլևս չուներ ծանրակշիռ ազդեցություն։ Նրա փոխարեն Գեորգի Գախարիայի նշանակումը, ըստ Մելիքսեթյանի, նույնպես կապված […]

̰
Առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումն ազատել ԱԱՀ-ից․ կառավարության դիրքորոշումը միանշանակ չէ

20:11 04.09.2019

Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։ Հարցը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում, և գործադիրի եզրակացությունը մի քանի կետ ունի, որոնց մի մասով կառավարությունը դեմ չէ նախագծի ընդունմանը, […]

̰
Մեդվեդևը բարձր է գնահատել ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի գործունեությունը

19:25 04.09.2019

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բարձր է գնահատել ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի դերը և´ ԵՏՀ կոլեգիայում, և´ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում։ «Ուզում եմ ընդգծել Ձեր բացառիկ դերը ԵՏՀ կոլեգիայում այդ աշխատանքի կազմակերպման հարցում։ Ինձ թվում է՝ վերջին տարիներին հաջողվել է կազմակերպել կատարյալ հանգիստ, արդյունավետ աշխատանք»,- ասել է Մեդվեդևը։ Տիգրան […]

̰
Ռուստամ Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ

19:19 04.09.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա անձնական ջանքերն ու ներդրումը հայ-բրիտանական կապերի ամրապնդման ու զարգացման գործում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից […]

̰
BACK_TO_TOP