18:21 04.09.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը: «Այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում… Նրա հետագա կարգավիճակը պայմանավորված կլինի ՍԴ-ում քննվող այլ գործերի վերջնական ելքով…»,- գրել է նա:
18:05 04.09.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին. «Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության […]
17:50 04.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Լեհաստանում՝ Կրինիցայի 29-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում, հայկական պատվիրակությունը քննարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անցած 10 տարիների ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաև ծրագրի զարգացման հեռանկարները։ Արման Եղոյանը ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո ԵՄ հետ հարաբերությունների համատեքստում Հայաստանում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները։
17:39 04.09.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը իր ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում է որոշ պարզաբանումներ․ «Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի […]
17:32 04.09.2019
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
17:10 04.09.2019
Վրաստանի արտգործնախարարությունն աշխատում է Ժնևի բանակցությունների ակտիվացման ու մակարդակի բարձրացման հարցի շուրջ, որոնք Ռուսաստանի հետ քաղաքական քննարկումների միակ ձևաչափն են: Այդ մասին ասել է Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնի թեկնածու Դավիթ Զալկալիանին: Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան 2008 թվականից ի վեր, Վրաստանը խզեց դրանք` ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) […]
17:07 04.09.2019
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները: ՍԴ առջևում հավաքված քաղաքացիների մի մասը, որ դժգոհ էին այս որոշումից, երթով շարժվեցին դեպի դատախազություն: Մի քանիսը բարձրացան վերև՝ քննարկումների: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ որոշել են հեռանալ՝ ժամանակ տալով դատախազությանը:
16:46 04.09.2019
Դեռ երկու ամիս առաջ ԱԻՆ աշխատակիցներին ուղարկվել են ծանուցումներ, և հոկտեմբերից սկսվելու է կրճատումների գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ առաջին հերթին աշխատանքից ազատվելու են նրանք, ովքեր «սպիտակ վերնաշապիկներով հայտնվում էին» հրդեհների վայրերում ու գործ չէին անում, մինչ մյուսներն այդ պահին կրակի մեջ էին աշխատում։ Ցոլակյանը […]
16:36 04.09.2019
Ամռան ընթացքում եղել են հրդեհներ, որոնք, ապացուցված է, եղել են միտումնավոր, դիտավորյալ հրդեհման հետևանք։ Սակայն խոսքը ոչ մեծ հրդեհների մասին է։ Այս մասին այսօր հայտնել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ իրենց նախնական քննությունների արդյունքները նախարարության մասնագետները ուղարկել են իրավապահներին՝ այդ դեպքերին իրավական գործընթաց հաղորդելու համար։ Դատախազությունում, ըստ նախարարի, այդ դեպքերի առիթով արդեն 3 […]
16:30 04.09.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը Քելլի Դեգնանին Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու մասին, ըստ publicpool.kinja.com կայքի, տեղ է գտել վարչական հիմնական պաշտոններում նոր նշանակումների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ 2018 թվականի ապրիլից ի վեր Վրաստանում այդ երկրի դեսպան Յան Քելիի ժամկետը լրանալուց հետո ԱՄՆ-ը Վրաստանում չունի դեսպան: Դեսպանի թեկնածությունը պետք է հավանություն […]
16:25 04.09.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը որևէ արտասովոր բան չի տեսնում, որ գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոչ միայն մասնակցում էր «Մալաթիա Մոլում» հրդեհի մարմանը, այլև երբեմն ղեկավարում էր աշխատանքները։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Ցոլակյանն այսօր դա բացատրեց սրտացավությամբ, քանի որ հրդեհված շենքը հենց Ալեքսանյանին է պատկանում։ Ինչ վերաբերում է Ալեքսանյանի այն խոսքերին, որ «պատիվ է տալու» […]
16:20 04.09.2019
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու հարցը: Կառավարությանը ներկայացրած նախագծի մանրամասները պարզաբանել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ օրենքով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում ճանապարհային ոստիկանության հետ կապված գործարքները կատարել ոչ միայն անձամբ, այլև էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա նվազեցնել հերթերը: […]
16:12 04.09.2019
«Ես երեկ ուղարկել եմ արդեն կառավարության որոշման նախագիծը։ Որոշման նախագծով մենք առաջարկությունը ներկայացրել ենք։ Քննարկման փուլում է»։ Փրկարարների աշխատավարձերի բարձրացման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հարցը պետք է քննարկվի ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ։ Իրենք, ըստ Ցոլակյանի, առաջարկել են աշխատավարձերի «զգալի բարձրացում», և հուսով են, որ հենց այդպես […]
15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. […]
15:43 04.09.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը․ «Մավրերն արեցին իրենց գործը, Մավրերին կարող եք ճանապարհել գաղութ։ Կայացվեց հակասահմանադրական, հակաօրինական որոշում, որի համար ՍԴ անկարգավիճակ, իրենք իրենց Սահմանադրությունից դուրս դրած անդամները վերազանցել են լիազորությունները, ավելի ստույգ՝ իրենց վերապահել են չունեցած լիազորություններ։ Պահանջում եմ ՀՀ իշխանություններից չկատարել ՍԴ ապօրինի որոշումը։ Խափանման միջոցի […]
15:42 04.09.2019
ՍԴ որոշումը պարտադիր է դատական մարմնի, գործադիրի և բոլորի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի է առհասարակ: Հարցին՝ արդյոք ո՞ր ատյանը պետք է վերանայի երկրորդ նախագահի խափանման միջոցը, պաշտպանը պատասխանեց. «Խափանման միջոցի վերանայումը կարող է լինել և քրեակատարողական ծառայության […]
15:31 04.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ Սահմանադրական դատարանի այսօրվա որոշման եզրափակիչ մասը: Նա մասնավորեցրեց՝ երկրորդ նախագահի անձնական ազատությունը սահմանափակվել է, և դա հակասում է Սահմանադրությանը: Փաստաբանն ասաց՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հոդվածը Սահմանադրությանը համապատասխանում է, սակայն 35-րդ հոդվածն ընդհանուր է, իսկ 135-րդը ավելի նեղ կարգավորում է, սակայն դրանք միմյանց […]
15:30 04.09.2019
«Եթե մեր առաքելությունը հակասեր ԱՀ Սահմանադրությանը, մենք դիտորդություն իրականացնելու հրավեր չէինք ստանա Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից, երկրորդ՝ ԿԸՀ-ն պարզապես չէր հավատարմագրի մեր դիտորդներին»,- սեպտեմբերի 3-ին, անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ արցախյան ընտրությունները երկու հասարակական կազմակերպությունների կողմից դիտարկելն «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»,- ասաց […]
15:22 04.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշումը։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ Սահմանադրական դատարանը որոշեց. 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի մասով ճանաչեց Սահմանադրության որոշ հոդվածների հակասող և անվավեր, 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]
15:20 04.09.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վետո է դրել «Մանկապիղծներին ամորձատելու մասին» օրենքի վրա: Այս մասին հայտնում է 112 Украина-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը: Հաղորդվում է, որ փաստաթուղթը վերադարձվել է Ռադա` Զելենսկու առաջարկներով: Աղբյուրը մանրամասնում է, որ օրենքը նախատեսում է 14 տարին չլրացած անձի բռնաբարության դեպքում մանկապիղծին քիմիական ամորձատման ենթարկել: Միևնույն ժամանակ, օրինագիծը չի տարածվում այն անձանց վրա, […]
15:08 04.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ 168.am-ը կապ է հաստատել «Սանիթեք» ընկերության հետ: Ընկերության մամուլի խոսնակը պատասխանել է հետևյալը. «Այս պահին չենք մեկնաբանում՝ շաբաթվա վերջում հանդես կգանք […]
15:00 04.09.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է, որ Էջմիածնում նախատեսվում է ունենալ «խելացի կանգառներ»: «Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով. ? Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր), ?Էլեկտրոնային սարքերի լիցքավորում, ?Անվճար Wi-Fi, ?Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ, ?Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ, ?Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար, ?Վենդորային սարքեր սուրճի և […]
14:56 04.09.2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]
14:36 04.09.2019
Արցախում 2019թ. սեպտեմբերի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի: Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ցանկություն են հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Այդ կենտրոնների ներկայացուցիչներն այսօր կայացած ասուլիսի ընթացքում կարևորեցին դիտորդական առաքելության իրականացումն Արցախում՝ արդար, […]
14:30 04.09.2019
Սահմանադրական դատարանն այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այն նախատեսված էր օգոստոսի 29-ին, սակայն ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ գործի դատաքննությունը սկսելու ժամկետը հետաձգվել էր: Նշենք, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննվում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
14:29 04.09.2019
«Էմոցիաների աճուրդն» այլևս կարող է հատել կարմիր գիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառումն այսպես է սկսել: «Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևն ու ադրբեջանական մամուլը կրկին էքստազի մեջ են։ Հայաստանի և Արցախի քաղաքական որոշ շրջանակների միջև վերջին երկու օրերի «էմոցիաների փոխհրաձգությունը» կրկին պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը։ Կանգ առնել է պետք. […]
14:26 04.09.2019
Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում […]
14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
14:12 04.09.2019
«Ես կարծում եմ՝ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական տեսանկյունից, թե՛ տնտեսական տեսանկյունից և թե՛ բնապահպանական»։ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ միայն այս երեք փորձագիտական եզրահանգումների ճիշտ համակցությունը կարող է բերել ճիշտ որոշման։ Հնարավոր ռիսկերի մասին հարցին պատասխանելիս Գրիգորյանն ասաց, որ այդ ամենի համար խոր փորձագիտական […]
14:04 04.09.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: Ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է փոքր-ինչ ընդլայնել ազատազրկված անձանց իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում: