TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի տուն լիքը մանուկներ. Գրիգորյանների ընտանիքն անասնապահությամբ զբաղվելու համար դիմել է պետության աջակցությանը

14:44 24.08.2019

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրի շահառուներին ամեն ամիս տրվում է գումար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Տրվում է նաև կենդանիների և համապատասխան քանակի ականջապիտակների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում` առավելագույնը 350.0 հազ. դրամ: […]

̰
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ

14:08 24.08.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի բնականոն ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը կրկին կարևորել է քաղաքում առաջացած ջրամատակարարման խնդրի հնարավորինս կարճ ժամկետում լուծման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի […]

̰
Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

14:00 24.08.2019

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքայն էջում խոսել է Գյումրու օդանավակայանի զարգանալու հեռանկարների մասին: «Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ: Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղևորներին, և պետք […]

̰
Եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռը մասնատում են

13:45 24.08.2019

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերության Airbus А321 ինքնաթիռը, որ վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում, սկսել են մասնատել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ավիաընկերությունում որոշել են, որ ինքնաթիռը վերականգնման ենթակա չէ: Այն մասնատում են հիդրավլիկ մկրատներով, որպեսզի մաս-մաս տանեն ոչնչացնելու: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Մերձմոսկովյան շրջանի «Ժուկովսկի» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար […]

̰
Շնորհավոր ծնունդդ, Վիկինգս. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը դստերը 

13:43 24.08.2019

Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դստեր ծննդյան օրն է: Այդ առիթով Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ: ունիկալ բնավորություն և ուժ ունի իր մեջ, դրա պատճառով իրեն տարբեր անուններով ենք հաճախ դիմում` ես ասում եմ Վիկինգ, մոտ ընկերս շրջանառության մեջ է դրել Կանցլեր բառը, մայրը ասում է սիրտս, […]

̰
Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը

13:34 24.08.2019

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է էրդողանի կուսակցության ազգությամբ հայ անդամ Մարգար Եսայանին: Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Էս կենդանին նորից ակտիվացել է: Ժամանակին, երբ Ստրասբուրգում «սատկացրեցի» ազգությամբ հայ, էրդողանի կուսակցության նվիրյալ մանկուրտ Մարգար Եսայանին, ով կողմ էր քվեարկել Բոբ Վոլթերի հակահայ խայտառակ զեկույցին, Եվրոպայի […]

̰
Ջո Բայդենն ընտրողների մոտ երևակայել է Բարաք Օբամայի մահը

13:25 24.08.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ և 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր ընտրողներին պատմել է, թե ինչ կլիներ, եթե սպանվեր երկրի նախկին ղեկավար Բարաք Օբաման: Այս մասին գրում է Fox news-ը: Հստակեցվում է, որ Բայդենը հիշել է Օբամային և նշել նրա մասին, երբ  խոսել է 1968 թվականի ապրիլի 4-ին սպանված ամերիկացի ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգի […]

̰
Թրամփի նախկին խորհրդականը հայտարարել է, որ Թրամփը հոգեկան խնդիրներ ունի

12:50 24.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչին ասել է, որ ԱՄՆ առաջնորդը հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյայի` հենց հոգեկան խնդիրներն են, որ թույլ չեն տա նրան վերընտրվել երկրորդ ժամկետով: «Թրամփը 73 տարեկան է, հինգ տարի հետո նա կդառնա 78 տարեկան: Նրա վրա հարձակվում են բոլոր կողմերից, նա կորցնում է իր մտավոր […]

̰
Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած ակտիվ քաղաքացիներին և անկեղծորեն պայքարող ուժերին. «Սասնա Ծռեր»

12:45 24.08.2019

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում Ամուլսարի խնդրին վերաբերող հայտարարություն է տարածել: «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական ուժերս ու հանրային գործիչներս, բարձրաձայնում ենք մեր միասնական մտահոգությունը Ամուլսարում մետաղահանքի հնարավոր շահագործման շուրջն ընթացող զարգացումների առնչությամբ։ Չկա ու չի կարող լինել որևէ ֆինանսատնտեսական, քաղաքական, սոցիալական հիմնավորում, որը կարդարացնի այն անդառնալի և անվերականգնելի կորուստը, որ կպատճառի հանքի շահագործումը Հայաստանի բնությանն ու հայ ժողովրդին։ […]

̰
Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկուն շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առթիվ

12:38 24.08.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:  

̰
Բելառուսը հայտարարում է ԱՀԿ-ին անդամակցության նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին

12:30 24.08.2019

Բելառուսն ավարտում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու աշխատանքները: Այս մասին ասել է վարչապետ Սերգեյ Ռումասը: «Մնացել են շատ քիչ չկարգավորված հարցեր»,-այդ մասին վարչապետը հայտնել է Belarus 1 հեռուստաալիքի եթերում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման հարցով Մինսկի չորս գործընկեր պետություններն արդեն ԱՀԿ անդամ են: Ռումասը նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպությանն անդամակցելը իր […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

12:12 24.08.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալների համաձայն` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի […]

̰
Թրամփը հայտարարել է, որ նախատեսվածից ավելի կբարձրացնի Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

12:00 24.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող 300 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը սեպտեմբեր ամսին կբարձրանան ոչ թե նախատեսված 10, այլ 15 տոկոսի չափով, իսկ հոկտեմբերից 250 միլիարդ դոլար արժողությամբ մեկ այլ ապրանքների մաքսատուրքերի աճը կլինի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս: Թրամփի այս քայլը կապված է ավելի վաղ Չինաստանի […]

̰
Մարի և Վիլհելմ Շպիքերներ. Հայոց ցեղասպանության ականատես գերմանացի հումանիստ ամուսինները

11:45 24.08.2019

Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։ «2500 հոգուց բաղկացած […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել ու չեղարկվել է ավելի քան 40 չվերթ

10:46 24.08.2019

Այսօր առավոտյան Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 31, չեղարկվել՝ 12 չվերթ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Яндекс.Расписание» ծառայության տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 7․45-ին «Վնուկովո»-ում հետաձգվել է 6, չեղարկվել՝ 2 չվերթ։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 25 չվերթ, ևս 10-ը՝ չեղարկվել։ Թե ինչն է հանդիսացել չվերթների հետաձգումների և չեղարկումների պատճառ, չի հստակեցվում։ «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների չվացուցակներում փոփոխություն […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգի իրավիճակը

23:31 23.08.2019

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է կայացել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը: Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։ Այս ամենը մեծապես անհանգստացրել է […]

̰
Անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

23:13 23.08.2019

Օգոստոսի 23-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը գործել է ըստ մարտական հաշվարկի` ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և կարգապահություն, կրկին անգամ հաստատելով առկա ուժերով ու միջոցներով առաջադրված մարտական խնդիրը կատարելու ունակությունը:

̰
Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Փաշինյան

23:11 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է: «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»:

̰
Քաղաքի օրը՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտից, Գյումրիում մի շարք փողոցներ փակ կլինեն

23:00 23.08.2019

Քաղաքի օրվա միջոցառուների նախապատրաստությունները կենտրոնական հրապարակում  սկսվել են։ Հրապարակում  համերգի բեմն է տեղադրվում, իսկ փողոցներում ճանապարհային երթևեկության գծանշումներն են թարմացվում։ Իսկ ինչպես է կանոնակարգվելու փողոցների երթևեկությունը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում Գյումրիի քաղաքապeտարանի տրանսպորտի բաժի պետը տեղեկացրել է, որ  օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են լինելու կենտրոնական մի քանի փողոցներ։ «Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան` ժամը 07.00-ին, […]

̰
ՌՈ գնդապետը 6 մլն կաշառք է վերցրել. նա կալանավորվել է

21:44 23.08.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ՌԴ իրավապահների կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող ազգությամբ հայ քաղաքացին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակցին տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ քննությունից թաքնվելու և հետախուզման հարցերը լուծելու համար: Օգոստոսի 9-ին, ձեռնարկված միջոցառումների արդյուքնում, հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում, բերման ենթարկվել և կալանավորվել: Նա […]

̰
ԱՄՆ-ում հայուհին քաղաքացիություն է ստացել երկունքի ցավերն սկսելուն պես

21:30 23.08.2019

17 տարեկանում Հայաստանի ԱՄՆ տեղափոխված Կալիֆոռնիայի քաղաքացի, 31-ամյա Տաթևը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել է անսովոր կերպով: Տաթևը սպասում էր իր երկրորդ երեխային և նրա ցավերը սկսվել են հենց Լոս Անջելեսի քաղաքացիների ընդունելության կենտրոնում, որտեղ այդ պահին քաղաքացիության երդում էին տալիս 3200 փախստականներ: «Նա հրաժարվել է գնալ հիվանդանոց, քանի դեռ ԱՄՆ քաղաքացու երդումը չի տվել»,- հայտնում […]

̰
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

21:15 23.08.2019

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական […]

̰
Մարդիկ գիտեն և վստահ են, որ ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետի գրառումը

21:01 23.08.2019

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի վերաբերյանլ: Գրառումը՝ ստորև. «Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»:

̰
Գյումրիում պարգևատրվել են բանակից զորացրված զինծառայողները

21:00 23.08.2019

Այսօր Գյումրիում պատվոգրերի ու հուշանվերների են արժանացել պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած զինվորները, դպրոցների զինղեկներն ու ծանուցման տեղամասերի պետերը։ Հայրենիքի սահմաների պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու համար զինվորներին պարգևատրել են Գյումրիի զինկոմիսարը, Շիրակի մարզպետի տեղակալը, համայնքների ղեկավարները։ Հայրենիքը սկսվում է սահմաններից․ այս սկզբունքին հավատարիմ, զինծառայությունը վաղուց կյանքի ու պատվի հարց է դարձել հայ զինվորի համար, իսկ բանակում […]

̰
ՔԿ-ի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարևոր լրացում է. Փաշինյանի գրառումը

20:31 23.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Լիդիան Արմենիայի» կողմից ստանձնած՝ Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյա լՔԿ հոլովակը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Քննչական կոմիտեի այս նյութը մեր այսօրվա խոսակցության կարևոր լրացում է: Հ.Գ. Ձեր մեկնաբանություններին ի պատասխան պարզաբանում ստացա ՔԿ-ից, որ նյութը կառուցվել է «Լիդիան» ընկերությունների տված պարզաբանումների, բացատրություններում առկա նյութերի հիման […]

̰
Նախարարության պարզաբանումը 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկելու լուրերի մասին

20:20 23.08.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե շաքարային դիաբետ ունեցող 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: «Այսօր զանգվածային լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել այն մասին, թե, իբր, շաքարային դիաբետ ունեցող մոտ 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: Անդրադառնալով այդ հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
ՔԿՀ-ներում  խուզարկություննների արդյունքում մի շարք արգելված իրեր են հայտնաբերել

20:10 23.08.2019

Օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում «Արթիկ», «Նուբարաշեն», «Կոշ», «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 6 լիցքավորման սարք, 1 մարտկոց և 1 ականջակալ, 1 wi-fi սարք, խաղաքարտի 4 տրցակ, 4 հատ զառ, կտրող-ծակող 18 առարկա, դաջվածքի ինքնաշեն սարք և պարաններով ամրացված 4 պարկ, որոնց միջոցով ազատազրկված անձինք կատարում են […]

̰
Գերմանիայում անօրինական բնակվող անձանց պայմանների խստացում է սպասվում

19:32 23.08.2019

Այս պահին Գերմանիայի կառավարությունը մշակում է ավելի խիստ կանոններ՝ Գերմանիայում անօրինական բնակվող անձանց ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջը: Այդ կանոները դեռևս օրենքի ուժ չեն ստացել, բայց այդ գործընթացը մեկնարկել է։ BAMF-ը խոստանում է տեղեկացնել այդ մասով նորությունների մասին #rumoursaboutgermany թեմատիկ կայքում:

̰
Ժամանակն է անցում կատարել արդար և բարեխիղճ տնտեսական մրցակցության. Գեղամ Գևորգյան

19:20 23.08.2019

«Այս պահին գրեթե բոլոր շուկաներում կա կենտրոնացվածության աստիճան, սակայն կա տենդենց, որ կենտրոնացվածությունը իջնում է: Շուկայի ուսումնասիրումը բերել է մեզ շուկայում տարբեր անբարեխիղճ մրցակցության երևույթների հայտնաբերմանը: Կարծում եմ՝ շուտով մենք կհրապարակենք մեր հաշվետվությունը»,- այս մասին ասել է  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Գևորգյանը ցավով է նշել, որ անբարեխիղճ մրցակցությունը բավական լայն տարածում […]

̰
ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային շահերից. ԱԳՆ խոսնակ

18:51 23.08.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հարցազրույց է տվել News.am լրատվական գործակալությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Նաղդալյանը, անդրադառնալով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության վիճակագրական տվյալներին, ասել է. «Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն, հայակենտրոն է, ուստի նաև զարմանալի չի լինի մի հիմնական պատասխանն այս հարցին, որ ՀՀ-ն միջազգային կառույցներում քվեարկում է՝ ելնելով իր ազգային […]

̰
BACK_TO_TOP