11:45 24.08.2019
Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։
«2500 հոգուց բաղկացած այս քարավանում ես տղամարդկանց չտեսա, բացառությամբ, հավանաբար, 30-40 հոգուց։ 15 տարեկանից բարձր տղամարդիկ առանձնացվել էին և, հավանաբար, սպանվել։ Մտածված կերպով այս հայերը շրջանցող ու վտանգավոր ճանապարհներով էին բերվել. Մարաշի վրայով չորս օրվա ճանապարհով բերվելու փոխարեն նրանք արդեն մեկ ամիս ճանապարհին էին։
Այնթապի մոտակայքում այս քարավանի բազմաթիվ կանայք Այնթապից քաղաքացիական անձանց կողմից գիշերը բռնաբարվել էին։ Այրան-Փնար կոչվող վայրում հարձակման ժամանակ տղամարդիկ և կանայք կապկպվել էին ծառերին ու այրվել», «Ինչ ես գրում եմ, միայն մի չնչին մասն է բոլոր այն սարսափների, որոնք երկու ամսից ի վեր այստեղ տեղի են ունենում, և որոնք ամեն օր ավելի մեծ ծավալների են հասնում։ Սա միայն չնչին մասն է այն ամենի, որոնք ես ինքս եմ տեսել ու տեղեկացել ականատես դարձած ծանոթներից ու ընկերներից։ Այս ամենի համար, ինչի մասին ես զեկուցում եմ, կարող եմ յուրաքանչյուր պահի թվային տվյալներ ու ականատեսների անուններ նշել», «պատառոտված փորերով, կտրատված ձեռքերով և բոլոր հնարավոր խեղումներով, որոնց թվում կային մեկից երկու տարեկան երեխաներ»` վկայում են գերմանացի ամուսինները:
Լինելով Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական կայսրության հպատակների վկայություններ՝ Շպիքերները չէին կարող միտում ունենալ իրենց զեկույցներով ու նկարագրություններով հանիրավի վնաս հասցնել իրենց դաշնակից երկրին, հետևաբար նաև Գերմանիային։
Շպիքերներն իրենց վկայություններում նշում են ցեղասպանության ականատես մի շարք այլ գերմանացիների անուններ։
Իրենց օրինակով Շպիքերները ցույց են տալիս, որ անհրաժեշտ վճռականություն հանդես բերելու պարագայում անգամ առանց լուրջ լծակների հնարավոր էր ոչ միայն այս կամ այն աջակցությունը ցուցաբերել հայ տարագիրներին, այլև առանձին դեպքերում անգամ փրկել նրանց մեկ տասնյակից ավելի թուրքերի ձեռքից։
Նրանց աջակցության ձևերը տարբեր էին. տարագիրներին սնունդ կամ օճառ բաժանելուց մինչև Եվրոպայից օգնություն հայթայթելը, ստացված (նաև հյուպատոս Ռյոսլերի միջնորդությամբ) միջոցներն իրենց վստահելի հայերի միջոցով տարագիրներին բաշխելը, այս ու այն կողմ ընկած դիակները թաղելը, իրենց զեկույցները Հալեպի հյուպատոսին փոխանցելը, որն էլ դրանք փոխանցում էր ռայխսկանցլերին, որոշ դեպքերում անգամ կանանց ու երեխաներին (հնարավոր է՝ որոշ ժամանակով) փրկելը՝ապաստան տալով անգամ սեփական հարկի տակ։
11:23 02.07.2025
5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հեռավոր կղզիներումՆոր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Տոկարա հեռավոր կղզիների մոտակայքում։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժը կազմել է 5.5 մագնիտուդ: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել անմիջապես ցնցումից հետո, սակայն մի քանի րոպե անց նախազգուշացումը չեղարկվել է: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում Տոկարա կղզիների […] ...
11:11 02.07.2025
Իրանում ուժի մեջ է մտել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրենքըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել է օրենք, որը դադարեցնում է Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը, հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Նախագահի կողմից փաստաթուղթը ստորագրելու պահից օրենքը համարվում է ուժի մեջ մտած և պարտադիր է կատարման համար։ Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատեցին Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) համագործակցությունը […] ...
11:00 02.07.2025
Ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացնել ՀՀ շուրջ 200 քկմ ինքնիշխան տարածք․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանումԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանում: ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, 1951 թվականին վավերացված Ցեղասպանության կոնվենցիան սահմանել է մարդու դեմ ամենածանր հանցագործությունների կանխարգելման եւ պատժելու իրավական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցավալի իրականության առջեւ, երբ այս պարտավորություններն անտեսվում են, իսկ […] ...
10:52 02.07.2025
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...
10:45 02.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...