21:16 26.08.2019
Սպիտակ տան ղեկավարը նաև հնարավոր է համարել, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Մայամիում գտնվող իր Գոլֆի ակումբում:
20:54 26.08.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի տեսլականը: ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու նպատակով նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել բոլոր շահագրգիռ […]
20:16 26.08.2019
Օգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման […]
20:13 26.08.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին: Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ […]
19:30 26.08.2019
Իրանը կանանց, որոնց արգելված էր այցելել ֆուտբոլային խաղերին, թույլատրվել է գնալ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի: Ըստ սպորտի փոխնախարար Ջամշիդ Թաղիզադեի` կանայք կկարողանան գնալ Թեհրանի «Ազադի» մարզադաշտ՝ հոկտեմբերի 10-ին Կամբոջայի դեմ Իրանի հավաքականի որակավորման հանդիպմանը: Այդ արգելքը, որն ուժի մեջ է արդեն մի քանի տասնամյակ, միայն երբեմն հանվում էր հանդիսատեսի որոշակի խմբերի համար:
19:15 26.08.2019
Սեպտեմբերի 1-ը տոն է դպրոցների համար, Գիտելիքի օրն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ բոլոր դպրոցները այդ օրը միջոցառում են կազմակերպում, երեխաներին են ընդունում, առաջին դասարանցիներին ծանոթացնում դպրոցի հետ: «Դա տոն է, սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է: Յուրաքանչյուր դպրոց ինքն է կազմակերպում […]
19:05 26.08.2019
Օգոստոսի 26-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման […]
18:55 26.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության և ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության և ռադիոյի ու Կինոյի մասին օրենքների մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ […]
18:51 26.08.2019
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին: «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է, և վնաս է կրում քաղաքապետարանը»,- նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։ Հիմնական խնդիրներից […]
18:45 26.08.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննեբորնին: Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը, ինչպես և խոստացել էր, այս անգամ Արցախ է ժամանել 25 հոգանոց խմբով՝ նպատակ ունենալով աջակցելու տուրիզմին և իր հայրենակիցներին ծանոթացնելու մեր երկրին։ Պատվիրակությունը Արցախում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի և գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։
18:43 26.08.2019
«Մեկ պատուհան» հանրապետության ամբողջ տարածքում. հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մեկ պատուհան»-ը դյուրացրել է ֆիզիկական անձանց և հարկ վճարողներին ծառայությունների մատուցումը: Վանաձորում գտնվող սպասարկման թիվ 16 բաժինը սպասարկում է տարածաշրջանում գործող ավելի քան 9400 հարկ վճարողի: […]
18:00 26.08.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունները՝ հայտարարելով, որ «դրանք խախտում են Վրաստանի ազգային ինքնիշխանությունը»: Ինչպես հաղորդում է RT-ն, Վրաստանի նախագահը թվիթերյան իր էջում նշել է. «Դե-ֆակտո, Աբխազիայի իշխանություններն այսօր անցկացնում են անօրինական նախագահական ընտրություններ»: Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը դեմ է այս «ձևական գործընթացին»: Ավելի վաղ, Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան […]
18:00 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության […]
17:44 26.08.2019
Անցումային արդարադատության ճանապարհային քարտեզն այսօր կամ վաղը կհրապարակվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Լրամշակված տարբերակի թարգմանությունը կապահովենք և կուղարկենք Վենետիկի հանձնաժողով, որովհետև մայիսին նախապես այդպիսի պայմանավորվածություն է եղել»։ Նախարարը նշեց, որ ծանոթ է նաև քննադատություններին և այդ մասով կարող են նաև փոփոխություններ լինել: Մանրամասները` տեսանյութում:
17:25 26.08.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օվկիանոսներից հավաքված պլաստիկից պատրաստված ժամացույցներ է նվիրել G7 գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում է BFMTV-ն: G7-ի կլիմայի նստաշրջանից հետո G7-ի ղեկավարները, հրավիրյալ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները իրենց համար նախատեսված տեղերում նվեր են գտել Ֆրանսիայի նախագահի կողմից: «Յուրահատուկ նվեր` պլաստիկե ժամացույցներ, որոնք պատրաստված են օվկիանոսներում գտնված և բասկերի համայնքի կողմից արտադրված նյութերից»,- ասվում […]
17:01 26.08.2019
Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օգոստոսի 24-ին Գնդեվազ գյուղի կենտրոնական հատվածում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք: Հենց այդ միջադեպի ընթացքում էլ տղամարդիկ […]
17:00 26.08.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։ Այդ բողոքները հիմք ընդունելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշակել է նախագիծ՝ Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է. «Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձինք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական […]
16:30 26.08.2019
Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից 3 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյուն է դուրս եկել, որն ուղևորվում է դեպի Աքչաքալեի շրջան: Աղբյուրի փոխանցմամբ` զրահատեխնիկան սիրիական սահման է ուղարկվում տեղի թուրքական զինված ստորաբաժանումների ուժերն առավել ամրապնդելու համար: Զինտեխնիկայի տեղափոխումն իրականացնելու համար իրականացվել են անվտանգային […]
16:29 26.08.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի […]
16:21 26.08.2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը […]
16:10 26.08.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քնննարկման: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22թթ. ռազմավարության թեմայով ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ Բադասյանի՝ առաջին քայլով պետք է ստեղծվի ինստիտուցիոնալ համակարգը՝ Հակակոռուպցիոն անկախ մարմինը, որը կզբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և […]
16:04 26.08.2019
Գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի։ Այս մասին օգոստոսի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքերով` այս թեման իրեն «բավական սպառել է»։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են: «Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում […]
15:47 26.08.2019
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել ղեկավարների և նրանց կանանց ընկերական համբույրները:
15:44 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ահազանգ ստանալով հիմնարկի բնակելի գոտում նկատվող շարժի մասին, դիտարկել են նշված տարածքը և հայտնաբերել 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9,6 գր կանաչ, 5,2 գր դեղնականաչավուն, չոր բուսական և 4 գր դեղնականաչավուն, թաց բուսական զանգվածներով 3 փաթեթ, 13,7 գր թմրամիջոց […]
15:30 26.08.2019
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքին: «Պատկերացնում եմ, թե ինչքան ծանրաբեռնված ու դժվար աշխատանքներ են իրականացնում մեր հրշեջ-փրկարարներն այս մի քանի ամիսներին: Ձեր գործն աննկատ չի մնում, ու մենք քաղաքացիներս անչափ գնահատում ենք այն: Շնորհակալ ենք ձեր քաջության, նվիրվածության ու անձնազոհության համար»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2442026739407933&id=100008018927331
15:20 26.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33.8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները աճել են 28.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9% ով:
15:16 26.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ԱՎԿ-ի հրապարակած տվյալներին: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ […]
15:09 26.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հուլիս ամսվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, համաձայն որոնց` տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով Արդյունաբերություն +16.1% Ծառայություններ +14.9% Շինարարություն +4.1% Առևտրաշրջանառություն +9.1% Արտահանում +19.5% Ներմուծում +10%»,- գրել է Ավինյանը:
15:06 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի շենք և տեղեկացրել, որ դպրոցի շենքն ամբողջությամբ վերակառուցվում է: «Նոր Հայաստանում` նոր դպրոց: Աշխատանքները սկսվել են»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
15:00 26.08.2019
Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են խորհրդարանի 3 փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկաման խմբի անդամների հետ: