21:00 22.08.2019
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը բողոքի նոտա է հղել գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ իրենց ուղարկած նամակի տեքստն առաջիկա օրերին կհրապարակվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու Գլխավոր ասամբլեայում: Ավելի վաղ, Արցախի արտաքին գործերի նախարարությունը […]
20:49 22.08.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Պետության աջակցությունը պետք է ուղղվի […]
20:38 22.08.2019
Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի (լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։ Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։ Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի […]
20:34 22.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
20:25 22.08.2019
«Շշի Մելո» մականունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2-ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ: SHANTNEWS.am–ի հետ զրույցում դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ` նյութեր նախապատրաստելու համար։ Հիշեցնենք, որ […]
19:43 22.08.2019
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ի՞նչ հարցերում են հակասության մեջ: SHANTNEWS.am-ի տաղավարում թեմային անդրադարձել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Կան հարցեր, որոնցում երկու երկրների միջև համագործակցությունը շահավետ է, բայց կան հարցեր, որոնցում չկա փոխշահավետություն, և առկա է բացահայտ հակամարտություն»,- ասում է թուրքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:38 22.08.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, արձագանքել է իշխանության հասցեին հնչող քննադատություններին: «Հայկական «Ֆեյսբուքը» քիչ-քիչ սպառում ա օբյեկտիվության, սթափության ու առողջ բովանդակային քննարկման հնարավորությունները: Էմոցիոնալությունը, սարկազմը, վիրավորանքն ու միակ խելացին լինելու մոլուցքն արդեն գիրիշխող են: Օդից կախված մամուլ, կոնտեքստից կտրված արագ տարածվող անբովանդակ մտքեր, սեփական ճշտի մոլուցքով տառապող ու դիմացինի անհաջողության վրա ուրախացող […]
19:12 22.08.2019
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Երկու երկրների արտգործնախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական […]
19:00 22.08.2019
Իսրայելի բանակը սխալմամբ կրակ է արձակել իսրայելական քաղաքացիական ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Գոլանի բարձունքի տարածքում: Նշվում է, որ զինվորակաները թռչող սարք են նկատել Սիրիայի հետ սահմանի կողմից և կարծել են, որ դա վտանգ կարող է ներկայացնել իրենց համար: Կրակահերթը դադարեցրել են այն պահին, երբ […]
18:45 22.08.2019
ԱՄՆ հայազգի քաղաքացիներ 88-ամյա Պարգև Ղազարյանն ու նրա որդին` Կարո Ղազարյանը, Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել մուտքի վիզա չտրամադրելու համար: Ղազարյանները ցանկացել են պատմական հայրենիքում այցելել իրենց պապերի գյուղը: Պարգև Ղազարյանը ծնվել է 1931-ին Թուրքիայի Կալադուրան գյուղում: 2017-ին որոշել է մեկնել Թուրքիա և իր հայրենի գյուղ այցելել: «Պարգև Ղազարյանը դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, […]
18:02 22.08.2019
Մեջբերելով Ուկրաինայի նախագահի խոսքերը՝ Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ Զելենսկիին «իմաստ չարտահայտող տառակույտ են դեմ տվել»:
17:53 22.08.2019
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը: «Սույն թվականի օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան օգտատեր ոմն Հայկ Գրիգորյան, որը ներկայանում է որպես «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ, իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու […]
17:44 22.08.2019
Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ազգությամբ հայ Արամայիս Հովհաննիսյանը դարձել է ՃՏՊ մասնակից: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, պատահարը տեղի է ունեցել Չուգուևի շրջանում, երբ նա ճանապարհին մեքենայից դուրս է եկել՝ անիվը փոխելու: «54-ամյա վարորդը կայանել է Կիև-Խարկով-Դոլժանսկի մայրուղում մեքենայի անիվը փոխելու համար: Այդ պահին նրան հարվածել է Chevrolet Lacetti-ն»,- տեղեկացրել են լրատվամիջոցին: Հովհաննիսյանը տեղի ունեցածից հետո […]
17:35 22.08.2019
ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարում: «Մարիա Զախարովան մասնակցում է կովկասյան պարի դասընթացի»,- ասված է ՌԴ ԱԳՆ թվիթերյան էջում: ?? М.Захарова посетила на «Машуке» секцию обучения кавказским танцам. pic.twitter.com/iqviQZwq74 — МИД России ?? (@MID_RF) August 22, 2019
17:21 22.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են իր հարցմանը: «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան-Ձորագլուխ ավտոճանապարհի Չքնաղ-Ձորագլուխ հատվածի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ նախարար Սուրեն Պապիկյանին 12․08․2019թ․ ուղղված իմ հարցմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ […]
17:13 22.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում […]
17:11 22.08.2019
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ դիմելով բնակության հասցեն փոխող քաղաքացիներին: «Իրազեկում քաղաքացիներին. բնակության վայրի հասցեի փոփոխության դեպքում կատարողական վարույթի կողմերը պարտավոր են այդ մասին տեղեկացնել հարկադիր կատարողին․ Հարգելի քաղաքացի, Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» […]
17:00 22.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին ընդառաջ, փոխնախարար Վաչե Տերտերյանն այցելել է Գյումրի, շրջել փողոցներում, ծանոթացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 23,8 միլիոն եվրոյի վարկային-դրամաշնորհային միջոցներով Գյումրու քաղաքապետարանի կողմից առաջին փուլով իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես՝ այս պահին ավարտվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի կողմից Երևանյան խճուղու (3կմ 396 […]
16:50 22.08.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել մայրաքաղաք Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների շուրջ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Մարտիկ Հայրապետյանը: Երկրի ղեկավարն անթույլատրելի է համարել ներկայիս իրավիճակը և հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետում ձեռնարկել […]
16:29 22.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շրջակա միջավայրի նախարարության պատասխանն իր հարցմանը: «Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պատասխանը որսի իրավունքի տրամադրման արժեքի բարձրացման և որսի օրերի կրճատման խնդրի վերաբերյալ, որը կարող եք տեսնել կից։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ քննարկումների արդյունքում որոշում է […]
16:19 22.08.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրությունը։ Ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը ներառել է 2015-2019 թվականները: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների որոշ ընթացակարգերի, ձեռք բերված գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև ուսանողական սննդի կետում սննդապահովման կազմակերպման գործընթացներում։ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և վերջինիս վերաբերյալ վերահսկվող օբյեկտի կարծիքն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության […]
16:00 22.08.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց ամերիկյան Սոլթ Լեյք Սիթի քաղաքի հարևանությամբ մեկ դարից ավելի գործող Բինգհամի կիրճի հանքը՝ որպես հաջողված օրինակ: Հանքի մասին մանրամասներ ներկայացրել է «Ամերիկայի ձայն»-ը: Ամեն տարի Սոլթ Լեյք Սիթի այցելող զբոսաշրջիկները այնտեղ թողնում են ավելի քան 9 մլրդ դոլար: Բինգհամի կիրճի հանքը ևս տուրիստական ոլորտի մաս է […]
15:57 22.08.2019
Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը: Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. […]
15:51 22.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին: «Սկսեմ նրանից, որ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը հարցը մանիպուլատիվ է․․․քանի որ դրա պատասխանը տրվել է ինչպես վարչապետի, այնպես էլ այլոց կողմից, եթե հարցը նոր լիներ, ապա «Լիդիան»-ը թույլատվություն չէր ստանա․․․Ըստ այդմ` նշվածի համատեքստում չմոռանանք, որ […]
15:26 22.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ Երևանում կլինի օգոստոսի 29-ին: «Եթե հարցնող լինի, ես օգոստոսի 29-ին կլինեմ Երևանում: Սեպտեմբերի օրակարգը նայում եմ ու … #թեժաշուն, #ԱԺ, #tejashun, #Aj»,– գրել է պատգամավորը:
15:17 22.08.2019
Երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը և նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը, ապօրինի մուտք են գործել իր տուն, ապա Ա. Ղազարյանը փորձել է […]
15:06 22.08.2019
Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Մենք չունենք չկանխատեսված կամ անսպասելի բացասական փոփոխություններ, մշտապես մենք ամեն ամիս, ամիսն ավարտվելուց հետո հրապարակում ենք ազդագիրը, որտեղ բոլոր մանրամասներով տեսնում եք՝ տարվա ընթացքն ունենում է և´ աճ, և´ նվազում՝ թե արտաքին, […]