22:35 21.08.2019
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարել «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լուսանկարին կից կատարել է հետևյալ գրառումը. «Գնացի պարոն Փաշինյանի հետ մի բաժակ կոֆե խմեմ, որ երազս իրականանա, մտա` տեսա վարչապետն ու Սուրենը նստած կոֆե են խմում։ – Սուրեն […]
22:21 21.08.2019
«էջմիածին» ՋՕԸ ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Թաիրով-Արգավանդ-Մուսալեռ-Փարաքարի հատված Էջմիածին-Շադրլու ջրանցքների մաքրում աղբից, մամուռից և խոտաբույսերից ձեռքով և մեխանիզմով»:
21:55 21.08.2019
Գյումրիում ուսումնասիրություններ են կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդման ստորաբաժանման ղեկավար Ջիովաննի Բոկկարդին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտոնին։ Մասնագետներն ուսումնասիրելու և գնահատելու են քաղաքի պատմական միջուկում գտնվող ճարտարապետական հին կառույցների տեխնիկական վիճակն ու վերականգնման հնարավորությունները։ Սրանք կարևոր նախապայմաններ են Գյումրին` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն, ճանաչելու ուղղությամբ: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի քաղաքապետի […]
21:44 21.08.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է G8 վերադառնելու Ռուսաստանի հնարավորությունները: Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն: Նրա խոսքով` ռուսական կողմը քննարկում է առաջարկը: «Հիմա դժվար է հասկանալ, թե խոսքն ինչի մասին է»,- ասել է Զախարովան: Զախարովան նաև հավելել է, որ ՌԴ-ի` G8 վերադառնալու հավանականությունը պետք է հրապարակային ժամանցային ձևաչափից բերել նեղ պրոֆեսիոնալ դաշտ: […]
21:38 21.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այսօր իր նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը […]
21:30 21.08.2019
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր: Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ բերվեցին կամ բերման ենթարկվեցին մի շարք […]
21:10 21.08.2019
Նոր ուսումնական տարին Գյումրիի թիվ 10 հիմնական դպրոցը սկսում է շենքային պայմաններն ու գույքային խնդիրները չկարգավորած: Այս պատճառները հանգեցրել են երբեմնի հեղինակավոր դպրոցում աշակերտների թվի նվազման: Վերջին 5 տարում տնօրինության դիմումները, շենքային խնդիրների լուծմանն ուղղված, անպատասխան են մնացել: Քաղաքի` ֆրանսիական թեքումով միակ դպրոցի հետագա գործունեությունը չվտանգելու համար անհրաժեշտ ֆինանսական լրացուցիչ միջոցներ գտնելու համար մանկավարժներն ու […]
20:29 21.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարին վերաբերող քննարկումներին և կատարել հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև. «Ամուլսարի մասով էմոցիոնալ վիճակներից հետ գանք ու սկսենք լուծումներ փնտրել ․․․Մի իրավիճակ է, որ ինչ էլ անենք կորուստ է․․․շախմատային լեզվով «ցուգցվանգ»: Ու այս վիճակը նախկին իշխանությունների թողած հերթական «նվերն» է։ Այնուհանդերձ, […]
19:44 21.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որում ասվում է. «Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ […]
19:34 21.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սվիտալսկու դիվանագիտական գործունեությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում և կարևորել նրա ակտիվ ներգրավվածությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներում: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած աշխատանքի և Հայաստանի […]
19:30 21.08.2019
ԱՄՆ իշխանությունները մերժել են Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի ընկերուհու` Քերի Սայմոնդսի մուտքը երկիր, իբր, անցյալ տարի Սոմալիլենդ չճանաչված նահանգ այցելելու պատճառով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Սայմոնդսը նախատեսում էր առաջիկա օրերին մեկնել ԱՄՆ` մի քանի հանդիպումներ անցկացնելու` որպես Oceana շահույթ չհետապնդող բնապահպանական կազմակերպության համար կատարվող աշխատանքի մի մաս, սակայն ԱՄՆ իշխանությունները մերժել են նրա […]
18:38 21.08.2019
«Հենց նոր նախաքննությունն ավատվեց»։ Այս մասին Hraparak-ի հետ զրույցում ասել է Պետական վերահսկողության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե ավարտվե՞լ է Սանասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Պաշտպանը նաև նշել է, որ այլ հարցերի այս պահին չի կարող պատասխանել։ Ավելի վաղ, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, […]
18:22 21.08.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի հայտնի կտավներից մեկն ու մի քանի հարցադրումներ արել ներքաղաքական խնդիրների մասին: «Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։ Բայց ես հիմա զարմանում եմ հետևյալ բաների վրա․ Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս […]
18:20 21.08.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բելառուսին և Հայաստանին միավորում են պատմամշակութային երկարատև կապերը, որոնք պահպանելու գործում մեծ է քրիստոնեության դերը: «Ձեր հովվական ջանքերը ուղղված են միջկրոնական երկխոսությանը, […]
18:09 21.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տարածել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը Ամուլսարի շուրջ քննարկումների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում […]
18:01 21.08.2019
Արայի լեռան տարածքում բռնկված հրդեհի վերաբերյալ SHANTNEWS.am-ին այսօր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը: «Օգոստոսի 20-ին Արայի լեռան ստորոտին բռնկվել էր հրդեհ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Արագածոտնի մեր մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները և Կոտայքի կողմից: Հրդեհաշիջման աշխատանքների առումով բավական դրական դինամիկա կա: Մոտ 30 հրշեջ-փրկարար […]
17:45 21.08.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ճանաչված ռուսաստանաբնակ երկրաբան Սերգեյ Վարդանյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության զարգացմանն առնչվող հարցեր: Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին և հույս հայտնել, որ այսուհետև ևս անվանի […]
17:36 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի խնդրանք-պահանջին: «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը քիչ առաջ զեկուցեց. Սույն թվականի օգոստոսի 9-ին ՀՀ ՊԵԿ նախագահին է դիմել ՀՀ քաղաքացի Վ. Մ.-ն՝ հետևյալ խնդրանք-պահանջով. «Կից ուղարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոց. ցանցում գրված պոստից մի հատված. «Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 […]
17:12 21.08.2019
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լուրերի գլխավոր հաղորդման՝ «Կուրիերի» թողարկման մեկնարկին մեկնաբաններ Դիանա Ջոջուան և Միխեիլ Սեսիաշվիլին հրաժեշտ են տվել հեռուստադիտողին՝ հայտարարելով, որ լքում են հեռուստաընկերությունը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «13 տարի ձեզ ողջունում եմ այս տաղավարից, այսօր առավել հուզված եմ, քան եթեր դուրս գալու առաջին օրը»,- այս խոսքերով է հաղորդավար Դիանա Ջոջուան սկսել եթերը: «Ես՝ Դիանա […]
17:05 21.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Վեհափառ Տեր, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Կարևորում եմ Ձեր դերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցության ամրապնդման գործում, ինչին նպաստում է նաև մեր համատեղ որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը։ Մեր […]
17:00 21.08.2019
Facebook-ն աշխատանքի է հրավիրում լրագրողների News Tab լրատվական կոնտենտի համար: Պարբերականի տվյալներով՝ լրագրողները կհամակարգեն ընկերության բջջային հավելվածի նոր բաժինը, որը կլուսաբանի ամենաթարմ և արդիական իրադարձություններն ու թեմաները: Նշվում է, որ ավելի վաղ Facebook-ը հիմնականում ավտոմատ ալգորիթմներից էր օգտվում, որոնք էլ սոցիալական կայքի օգտատերերի էջում հայտնվող լրահոսն էին ապահովում: Սոցկայքը լրատվամիջոցներից պահանջել էր տարեկան 3 մլն […]
16:56 21.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել այսօր կայացված որոշման վերաբերյալ տարընթերցումներից խուսափելու համար: «Այսօրվա քննարկման ամենավերջում (ինչպես ավելի վաղ տեղեկացրել եմ, ներկա էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը և բոլոր իրավասու նախարարությունների ներկայացուցիչները) ասացի, որ վերջին անգամ եմ հարցը դնում. «Էլարդի» եզրակացության մեջ կա՞ արդյոք մի տվյալ, որից ենթադրում է, որ Ամուլսարի նախագիծը պետք է անցնի […]
16:53 21.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին: Նա մասնավորապես գրել է. «Արդեն քանի օր է՝ Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի՞ Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա […]
16:40 21.08.2019
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ այսօր Ահաբեկչությունից տուժածների հիշատակման և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել, որտեղ նշվում է. «Ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավեր: Այն շարունակում է վնաս պատճառել անհատներին, ընտանիքներին ու համայնքներին: Սպիները խորն են և ինչքան էլ որ […]
16:22 21.08.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 20-ի հրամանագրով` Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում:
16:15 21.08.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Ամենայն Հայոց կաթողիկոսին: «Վեհափառ, արձագանքե՛ք Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը ևս ոչնչացման եզրին են։ Այսօր ինձ […]
15:57 21.08.2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմն արձագանքել է մամուլում տեղ գտած տեղեկություններից մեկին: «Ի պատասխան 21․08․2019թ․ մամուլում հայտնված տեղեկատվությանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով, «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին […]
15:33 21.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմից: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, և այս համատեքստում կարևոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ գործադիրը […]
15:29 21.08.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Անանյանի գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի և Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել […]
14:54 21.08.2019
Դանիայի թագավորական ընտանիքն արձագանքել է Դոնալդ Թրամփի այցը Կոպենհագեն հետաձգելու որոշմանը: Թագավորական ընտանիքի համար Թրամփի կողմից այցը հետաձգելու որոշումն անակնկալ էր: Այդ մասին հայտնել է դանիական հրատարակչություններից մեկը՝ հղում անելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչ Լինե Բալլեբյուին: Վերջինս նաև նշել է, որ առայժմ թագավորական ընտանիքը որևէ բան չունի ավելացնելու այս հարցի հետ կապված: Ավելի վաղ նշվել էր, […]