14:43 22.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վարդավառի օրը ԱԺ բակում գորգերի լվացմանը բյուջեից մի քանի միլիոն դրամի հատկացմանը: Նախարարը նշեց, որ կդժվարանա գնահատական տալ, քանի որ ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակներում և այն ընթացակարգերով, որոնցով պետք է կատարվեն: «Հիմա դուք ինձանից ինչպիսի՞ գնահատական եք ակնկալում, չեմ պատկերացնում, բայց, […]
14:38 22.08.2019
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին: «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումի առնչությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է. […]
14:24 22.08.2019
Ամուլսարի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների […]
14:13 22.08.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա: Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն: «Պետական բյուջեի եկամուտների կանխատեսում չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը […]
14:01 22.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ ԱԳ նախարարների հանդիպում: «Մեր հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել: Բնականաբար, ամենը շարունակվում է, ըստ կանոնի՝ մենք համաձայնեցված ժամին, պահին կհայտարարենք այդ մասին»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ արդյոք գործո՞ւմ է Ադրբեջանի հետ օպերատիվ կապը, որի մասին հայտարարել էր […]
14:00 22.08.2019
Ռեսայքլինգ մեթոդը փողոցաշինության մեջ վաղուց կիրառելի պրակտիկա է, որն առաջին անգամ փորձարկվում է Գյումրիի փողոցների կառուցապատման մեծ ծրագրում։ Նոր տեխնոլոգիան շինարարները միայն Վազգեն Սարգսյան փողոցում են օգտագործելու։ Ռոտորային խառնիչին կցված է նաև ջրային մեքենա, որը կանխում է փոշու արտանետումը միջավայր։ Մեքենայի մնացած գործողություններն ուղղված են կտրած, հանված հին ասֆալտի շերտի տեղում վերամշակմանը։ Նույնիսկ վերամշակում անցնելու […]
13:55 22.08.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանը հատած և Ադրբեջանում գերության մեջ հայտնված Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված գործընթացին: «Ես կարծում եմ՝ մեզ համար մնում է մտահոգիչ հարց: Նորություն այս պահին ես չունեմ, այսինքն՝ նորություն չունեմ ասելու այն առումով, որ և´ Կարմիր խաչը, և´ պաշտպանության նախարարությունը, և´ բոլոր նրանք, որ անմիջապես […]
13:46 22.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են: Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ Քրեական […]
13:45 22.08.2019
«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակներում պետական մարզային կառույցների հետ համագործակցություն հաստատելուն ուղղված հանդիպումների շարքը շարունակվում է։ Հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և սոցիալական դեպքերի համակարգող Զառա Ասլանյանը այցելել էին Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզեր։ Նրանք հանդիպել են մարզպետարանների Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ինչպես […]
13:31 22.08.2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Տրդատ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար: Դեռևս նախորդ տարի՝ […]
13:27 22.08.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր հետաքրքրվեցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ օրակարգով է մեկնում ԱՄՆ: «Ամենը հայտարարվելու է, երբ վերջնական ծրագիրը լինի: Բնական է՝ հիմա նախապատրաստվում է ամբողջ ծրագիրը»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ երկխոսության՝ անհրաժեշտ մակարդակը չունենալու մասին քննադատություններին՝ Մնացականյանն ասաց. «Եղել են շփումներ, մի հատ գնահատեք՝ ինչպես, ինչ մակարդակի շփումներ են եղել […]
13:05 22.08.2019
«Հանրապետություն» կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային և բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն և հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, և մենք […]
12:55 22.08.2019
Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Անգելինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռ քննության փուլում է: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Խաչատուրյան քույրերը կարդարացվեն և ազատ կարձակվեն, փաստաբանը պատասխանեց, որ նրանք ազատ են արձակվել, սակայն դատի […]
12:46 22.08.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար պետական տուրքի պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի […]
12:27 22.08.2019
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ֆեյսբուքում արձագանքել է իր ծննդյան օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին: «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը ծննդյան Մեր տարեդարձի առիթով հղված բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Աղոթում ենք, որ Ամենազորն Աստված Իր օրհնության ու առատ շնորհների մեջ առաջնորդի բոլոր հայորդիների կյանքը` պայծառացնելով այն բազում հոգեշահ […]
12:22 22.08.2019
ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Արմավիրում սկսվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները: 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արմավիր քաղաքային համայնքում սկսվել են համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգման աշխատանքները: Նեկայումս իրականացվում են մայթերի և ջրատար առուների եզրաքարերի և ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 70 […]
12:05 22.08.2019
Կառավարությունն այսօր հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող ՊՆ 500 զինծառայող: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված […]
11:56 22.08.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի՝ օգոստոսի 21-ին արած գրառմանը: «Թույնն ավելի մահաբեր է երեխաների համար… Ծանոթացա Փաշինյանի դստեր գրառմանը: Մի տեսակ տարակուսած եմ: Մի՞թե արդեն այլախոհներին սաստելու հերթը հասել է իրավահաջորդներին… Չեմ ուզում քննարկել ոճաբանությունը, որն, անշուշտ, ընդունելի չէ… Փաստորեն, քաղաքականության մեջ դեռ […]
11:44 22.08.2019
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: Բաբկեն Թունյանի գրառման տակ բանավեճ են սկսել Լենա Նազարյանը և Բաբկեն Թունյանը:
11:36 22.08.2019
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ֆինանսավորում տրամադրել երկու կազմակերպության՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: «Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը: […]
11:18 22.08.2019
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին: […]
11:14 22.08.2019
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Այսուհետ ամեն առավոտ, մինչև Ամուլսարի հանքի մասին խոսակցությունների փակման պահը, հիշեցնելու եմ, որ․ Ամուլսարը հանք չի՛ դառնալու։ Հայաստանը դրանից շահելու ա առողջությո՛ւն, բնությո՛ւն, ժողովրդավարությո՛ւն, մաքուր տնտեսությո՛ւն, ինքնուրույնություն։ Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ։ Որ մի օր մոռանամ, հիշեցրեք, […]
11:06 22.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Որպեսզի հարցեր չմնան Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչև վերջ կարդացեք, եթե կարդալու եք ? Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետև […]
10:53 22.08.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող: Օրակարգային հարցերի շարքում են բյուջեի վերաբաշխումից մինչև մաքսային արտոնության տրամադրում, Երևանի համայնքին գույք նվիրաբերելուց քրեական դատավարության օրենսգրքի լրացում:
09:43 22.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, […]
23:57 21.08.2019
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ շրջանակում կնքված ևս մեկ համաձայնագրից. այս մասին որոշում է կայացրել երկրի կառավարությունը օգոստոսի 21-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարված է այդ մասին տեղյակ պահել ԱՊՀ գործադիր կոմիտեին: «Դուրս գալ 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկում կնքված համաձայնագրից, որը կոորդինացնում է զանգվածային ոչնչացման զենքի և հրթիռային համակարգերի արտադրության համար անհրաժեշտ հումքի, նյութի, տեխնոլոգիաների և […]
23:45 21.08.2019
2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կողբավան համայնքում սկսվել են համայնքի խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 60%՝ 46 մլն 833.4 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 40%` 31 մլն 222.3 հազար դրամ: Արմավիրի մարզի 40 […]
23:00 21.08.2019
«Հյուսիս-Հարավ» արագընթաց մայրուղու «Տրանշ 5»-ն ընդգրկում է Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա հատվածները, որոնց նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր Մարմաշեն համայնքի վարչական շրջանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է «Հյուսիս-Հարավ»-ի առաջատար ճարտարագետը: Նա գյուղերում, այսպես կոչված, գույքագրման աշխատանքներ է կատարում: Գյուղապետերը նախագծային փոփոխությունների համար իրենց առաջարկություններն են ներկայացնում: Դրանք, ինչպես նախորդ տրանշի դեպքում, վերաբերում են […]
22:50 21.08.2019
Երեկ հրդեհ է բռնկվել Արայի լեռան ստորոտի խոտածածկ հատվածում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 82 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 18 աշխատակից և 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է գիշերը: Այրվել է մոտ 1800 հա խոտածածկույթ: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզպետը ասել է, որ հրդեհի երկու օջախ էլ բռնկվել է Սաղմոսավանում, որոնք նույնպես մեկուսացվել են։ Ըստ ԱԻՆ-ի՝ այսօր […]