23:36 18.08.2019
Իսլանդիայի գիտնականները ցուցանակ են պատրաստել՝ արձանագրելու համար այն փաստը, որ մարդկային գործունեության հետևանքով կորցրել են Օքյոքուլ սառցադաշտը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ փոխանցելով գիտնականների այն պնդումը, որ եթե քաղաքական միջամտություն չլինի, 200 տարվա ընթացքում նման ճակատագիր է սպասվում մոլորակի բոլոր սառցապատ տարածքներին: Հիշեցնենք, որ այն սառցադաշտի կարգավիճակը կորցրել էր դեռևս 2014 թվականին: Այս ցուցանակով գիտնականներն […]
22:29 18.08.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը լրագրողի հետ զրույցում ասել է, որ ոչ մեկից չի վախենում։ Փոխանցում է Lenta.ru-ն։ Չեչնիայի ղեկավարի խոսքերով՝ եթե վախենար որևէ մեկից, ապա չէր սկսի այն, ինչ սկսել էր իր հայրը։ «Մենք պատերազմում էինք տանսյակ հազարավոր միջազգային ահաբեկիչների դեմ»,- ընդգծել է նա։ «Ես վախենում եմ կորցնել խիղճս, պատիվս և արժանապատվությունս։ Ուրիշ ոչ մի […]
21:23 18.08.2019
Ինստագրամի ղեկավարությունը նոր հնարավորություն է ավելացրել, որը թույլ է տալիս նշել հրապարակումը, եթե այն ֆեյք է/կեղծ/կամ ոչ հավաստի: Օգոստոսի 15-ից այդ հնարավորությունից օգտվում են ԱՄՆ -ի օգտատերերը, իսկ երկու շաբաթ անց այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Որպեսզի օգտատերը տեղեկացնի կեղծ ինֆորմացիայի մասին, բավական կլինի սեղմել աջ անկյունում գտնվող «․․․» նշանը, որից հետո կբացվի «կեղծ տեղեկություն» […]
20:50 18.08.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը, հանրության մեջ է դուրս եկել վնասված ձեռքով: Ինչպես հայտնում է ֆրասիական Journal du Dimanche-ը՝ Ֆրանսիայի առաջին տիկինը նավարկության ժամանակ սայթաքել ու վնասել է ուսը: Դա, սակայն, չի խանգարել նրան ներկա գտնվել Բորմ-լը-Միմոզայի քաղաքապետի կազմակերպած միջոցառմանը: Նշվում է, որ չնայած վնասվածքին՝ Բրիժիտ Մակրոնը ակտիվ շփվել է հանրության հետ։ Նրանք […]
16:25 18.08.2019
Վրաստանում ափսոսանք են հայտնել ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) լքելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է Известия-ն՝ այդ երկրի նախկին վարչապետ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանը ոչինչ չի շահել՝ կազմակերպությունից դուրս գալով: Ըստ նրա՝ նման որոշման հիմնական պատճառը եղել է ցույց տալը, որ իրենք կարողանում են լքել Ռուսաստանի մասնակցությամբ հարթակը։ «Դա պարզապես քաղաքական քայլ էր, որը ցույց […]
15:28 18.08.2019
«Կոշտ» Brexit-ի դեպքում ( Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից առանց համաձայնագրի դուրս գալու դեպքում-խմբ.) այդ երկիրը կարող է մի շարք խնդիրների առաջ կանգնել: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով կառավարական փաստաթղթերը։ Brexit-ի հնարավոր հետևանքների մասին փաստաթղթում նշվում է, որ Լոնդոնի կողմից Իռլանդիայի հետ սահմանի կոշտ վերադարձը կարող է լայնածավալ բողոքի ալիք բարձրացնել, ինչի հետևանքով կարող […]
14:14 18.08.2019
Վրացական հյուրանոցներից մեկի սեփականատեր Մանանա Մենաբդեն հայտնել է, որ Քոբուլեթում մեծ հյուրանոցներ ունեցող գործարարները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով փոխհատուցում ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սեփականատերը պատմել է, որ այդ պահանջը նրանք ներկայացրել են իշխանություններին, քանի որ քաղաքական խնդիրների պատճառով զբոսաշրջային բիզնեսը հայտնվել է վատ վիճակում: Մինչ այդ, զբոսաշրջիկների […]
12:09 18.08.2019
Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կառավարությունում քննարկում է լինելու ջերմուկցիների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: «Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուստի, մենք՝ […]
23:38 17.08.2019
Կա՞ն արդյոք քաղաքական բանտարկյալներ Հայաստանում, ո՞րտեղ է սահմանը քաղբանտարկյալի և սովորական քրեական հանցագործի միջև, հարցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է, որ սահմաններ կդրվեն, եթե մենք գանք իրավական հարթություն: «Կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք քննվում են, դրանցով անցնող նախորդ իշխանության ներկայացուցիչները, որպեսզի ապագա քաղաքական գործունեություն իրականացնելու համար մաքրեն իրենց […]
23:30 17.08.2019
Անգլիացի բռնցքամարտիկ Իման Բարլոուն ընկերոջ հետ Իսպանիայում ավազակային հարձակումից փրկել են մի տղամարդու և նրա երեխային, գրում է The Sun-ը: Երկու անհայտ անձինք պատին են սեղմել տղամարդուն, իսկ քիչ հեռվում բնակվել են բռնցքամարտիկները: Ավազակները պահանջել են տղամարդու 25.000 ֆունտ սթերլինգ արժողությամբ ժամացույցը: Նրանցից մեկը բռնել է տղամարդու ձեռքը, մյուսը փորձել է հանել ժամացույցը: Կին բռնցքամարտիկը […]
19:51 17.08.2019
«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց, որ […]
19:00 17.08.2019
Բնապահպան ակտիվիստները քննարկել են Սասեքսի դքսի ու դքսուհու Gulfstream 550-ով թռիչքը դեպի Իբիցա: Այս մասին հայտնում է The Sun-ը: Բնապահպանները բարկացել են նրա համար, որ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի ինքնաթիռն ամենաշատն է աղտոտում օդը, քան սովորական Airbus A319 ինքնաթիռը: Ակտիվիստները նկատել են, որ նախկինում արքայազն Հարրին ավելի շատ էր ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի պաշպանության […]
18:44 17.08.2019
«Միջազգային փորձ կա, որ զարգացած երկրներն ունեն հատուկ սարքեր, որոնք ձայնային ազդանշանների միջոցով վանում են տարածքից թռչուններին»,- «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի արտակարգ վայրէջքին անդրադառնալով` «Հորիզոնի» տաղավարում ասել է Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նրա խոսքով` թռչուններ կան, որ մինչև 3000 մ բարձրության վրա են լինում, դրա համար միայն ինքնաթիռի վերելքի ժամանակ չէ, որ պետք […]
18:40 17.08.2019
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացական ընկերության դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ առևտրի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Վրաստանի նավթաքիմիական և «Ավիատեխ» ընկերություններին, որոնք «փորձել են ապօրինի կեռրպով գնել ալյումինե խողովակներ և դրանք Մալայզիայի միջոցով կրկին արտահանել Իրան»: ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում հայտնվել են նաև 15 ընկերություն Հայաստանից, Ռուսաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, […]
18:30 17.08.2019
«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ […]
18:22 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին և հայտնել, որ ուշադիր կարդացել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացության» (Էլարդի եզրակացություն) 3-րդ և 4-ր գլուխները: «Այս պահին արդեն ունեմ ձևավորված […]
18:16 17.08.2019
Ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել 2008 թվականի վրաց-հարավօսական պատերազմի աշխարհաքաղաքական հետևանքների մասին: Հոդվածի հեղինակ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Անատոլի Ցիգանոկը նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ազդել է նաև ղարաբաղյան հակամարտության վրա: «Առաջին անգամ 1991 թվականից հետո հետխորհրդային տարածքում երկու նոր պետություն է ճանաչվել: Ղարաբաղի […]
18:10 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին՝ հիշեցնելով, որ Ամուլսարի շահագործման թույլտվություն ընկերությանը տրվել է նախորդ իշխանության կողմից: «Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։ 1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ […]
17:55 17.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային համաժողովի ամփոփիչ ելույթի ժամանակ մի քանի արձանագրում արեց: Նա նշեց, որ Կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի առումով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա: Նա ընդգծեց գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: «Մեր շահագրգռությունն այն չէ, որ մենք փող աշխատենք, այլ այն, որ դուք փող աշխատեք: «Փող աշխատել» ասելիս նկատի ունեմ օրինական, […]
17:53 17.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
17:48 17.08.2019
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» ներդրումային համաժողովի ավարտին ամփոփիչ ելույթի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 3 րոպե ժամանակ տրվեց: Փաշինյանը գրպանից հանեց հեռախոսը: Համաժողովը վարողը հետաքրքրվեց. «Զարթուցի՞չ եք դնում»: Վարչապետն արձագանքեց. «Չէ: Էս րոպեի պահը կազմակերպիչները պետք է նաև հոգ տանեն, որ վայրկյանաչափ դրվի, որովհետև խոսողները մեղավոր չեն, որ խոսելիս երբեմն ժամանակի զգացողությունը կորսվում է»:
17:47 17.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից: «Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ […]
17:42 17.08.2019
Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամեն ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, […]
17:36 17.08.2019
«Եթե թռչունը մտավ շարժիչի մեջ, ապա ինքնաթիռը պետք է ընկնի: Դրա համար պետք է ապահովեն, որ թռչունները օդանավակայանի տարածքում չհայտնվեն»,- «Ուրալյան ավիաուղիներ»-ի` թռչնի պատճառով արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մասին խոսելիս ասել է Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Նա պատմել է, որ երբ տարիներ առաջ աշխատում էր Ստեփանակերտում, օդանավակայանում առաջին գործը, որ արել է, […]
17:20 17.08.2019
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որոնք բավարարում են ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները: Այս մասին ասված է ֆիսկալ թափանցիկության մասին 2019 թվականի հաշվետվությունում, որը հրապարակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Փաստաթղթում գնահատված է 140 երկիր, որոնք բաժանվել են երկու խմբի: Մի խմբում ներկայացված են այն երկրները, որոնք բավարարում են ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները, […]
16:51 17.08.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է անձամբ հետևել Օդեսայի «Տոկիո Սթար» հյուրանոցում տեղի ունցած հրդեհի հետաքննությանը, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին Զելենսկին հայտնել է իր «Ֆեյսբուքի» էջում: Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ վթարը տեղի է ունեցել անփութության և հրդեհային անվտանգության չափանիշների խախտման հետևանքով: «Գիշերը մենք 8 մարդու կորցրեցինք հանցավոր անփութության և հրդեհային […]
16:47 17.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված քննարկումներին: «Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած […]
16:44 17.08.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց, որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր. «Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, […]
16:43 17.08.2019
Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել Օդեսայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքների մասին: «Օդեսայի ոստիկանությունը հաղորդում է, որ «Տոկիո սթար» հյուրանոցում հրդեհի պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գրանցված հյուրերի ցանկում չեն եղել։ Միևնույն ժամանակ, բոլոր զոհվածների ինքնությունն առայժմ չի պարզվել, քանի որ դիերը մոխրացած են։ Ըստ […]
16:30 17.08.2019
Շուտով կմեկնարկի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: «Թե ուզում ես դիմագրավել աղետն ու ճգնաժամը, պիտի պատրաստվես վատթարագույն սցենարին: Արարատից մինչև Ֆուջիյամա: 2010թ. Ճապոնիա, Կիոտոյի համալսարանի աղետների թանգարան (Ճապոնիայում ամեն աղետից հետո ուսուցողական թանգարան են կառուցում), արձանագրված ցունամիների վավերագիր՝ առավելագույնը 7մետր: Ամբողջ երկիրը ծովից պաշտպանված էր […]