11:45 20.08.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: «Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը: Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում, հաշվի […]
11:43 20.08.2019
S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին և կառավարության դիրքորոշմանը: Բարսեղյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, չի առաջնորդվում ժողովրդի կարծիքով: «Ես հարգում եմ նրա խոսքի արժեքը, որ ինչ ասել է՝ պիտի անի, բայց մեր լիազորած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որին մենք կռվով-դավով տվել ենք որոշումներ կայացնելու իրավունք, կայացնում է որոշումներ, […]
11:12 20.08.2019
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի վերաբերյալ որոշ մտահոգությունների բարձրաձայնումներին: «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն […]
11:08 20.08.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գրավոր հարցմամբ դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: ՀԲՃ-ն ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել. «Այս հարցումն ուղարկեցինք շրջակա միջավայրի նախարարին․ «Գեոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ65 դրական եզրակացության մեջ նշված […]
10:55 20.08.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նշենք, որ Դատական դեպարտամենտից «Հետք» թերթին […]
10:40 20.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման ցուցանիշները: «Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորև. Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս: Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ, 7 տոկոս: Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, […]
10:24 20.08.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի ու կառավարության հետ ամբողջությամբ կիսում եմ քաղաքական պատասխանատվությունը Ամուլսարի հարցով։ Նույնն անելու եմ ցանկացած ոչ համընդհանուր պոպուլյար որոշման կայացման դեպքում, եթե վերջինս համարեմ ճիշտ։ Ամենայն անկեղծությամբ ցավում եմ նաև բոլոր այն քաղաքացիների համար, որոնք դժգոհ են մեր դիրքորոշումից։ Սակայն քաղաքականությունը՝ […]
23:03 19.08.2019
«Հյուսիսային պողոտայի գործերով ովքեր կարողացել են սպառել ներպետական ատյանները, ովքեր լավ փաստաբան են ունեցել, կարողացել են նորմալ ժամկետների մեջ, բոլոր չափանիշներին բավարարելով ներկայացնել իրենց բողոքը ՄԻԵԴ, հաղթել են Հայաստանի դեմ: Բայց բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր տուն են կորցրել, դարձել են անտուն և չեն դիմել ՄԻԵԴ: Ոչ միայն Հյուսիսային պողոտայի, այլև Բյուզանդի փողոցի բնակիչները: Դա […]
22:38 19.08.2019
Քիմիական/էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ամուլսարի հարցով խոսել է Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ես հիմա խոսեցի Նյու Յորքի և Փարիզի Արբիտրաժի միջազգային դատական հանձնաժողովի (ICC) խորհրդատուների հետ, և նրանք ասացին, որ կարևոր չէ, եթե ընկերությունը օֆշորային գրանցված է, թե […]
21:59 19.08.2019
Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Վան, Հաքքարի և Շըրնաք նահանգներում։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հիշյալ 3 նահանգներում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է քուրդ զինյալների պատկանող 43 թաքստոց և ապաստարան: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայում քուրդ զինյալների դեմ պայքարը տևում է ավելի քան 3 տասնամյակ։
20:17 19.08.2019
«Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Էլարդ» կազմակերպության փորձաքննության գնահատականների վերաբերյալ մնում եմ նույն կարծիքին. «Լիդիան» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) առկա են լուրջ բացեր և թերացումներ, որոնք առհասարակ հարցականի տակ են դնում եղած եզրահանգումների և գնահատականների վստահելիությունը: Բայց կուզենայի հատկապես շեշտել մտահոգությունս հետևյալի շուրջ. «Էլարդ» ընկերությանը ներկայացված […]
19:33 19.08.2019
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Նշենք, որ մինչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել հայ զինծառայողին:
19:30 19.08.2019
ԱՄՆ Անվտանգության ազգային արխիվը հրապարակել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հաշվետվությունը: Այն գաղտնազերծել էին 2011 թվականին: Ըստ զեկույցի՝ 1986 թվականի վթարի առաջին օրերին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածներ ունեին զոհերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների հետ կապված: Հետևություններն արվել են Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի մասշտաբային ավերածությունների լուսանկարների հիման վրա: «Ամբողջ հետախուզական հանրությունը անհեթեթ է համարում այն տվյալները, […]
19:29 19.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ խնդրելով գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների, հայտնում է hetq.am-ը: «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում, մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին […]
19:23 19.08.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում ինքը հայտնել է իր դիրքորոշումը և մտահոգությունները «ԷԼԼԱՐԴ» կազմակերպության փորձաքննության «Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր» հատվածի վերաբերյալ: «Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն […]
19:18 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
18:52 19.08.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների […]
18:30 19.08.2019
ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ բերման էին ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին: Ոստիկանությունում բերման են ենթարկել 6 մարդու` 1 կնոջ և 5 տղամարդու: Նրանցից մեկի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, նրան տեղափոխել են Նոր Նորքի հիվանդանոց: «Առանձնազրույց եմ ունեցել բոլոր բերման ենթարկվածների […]
18:12 19.08.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ […]
18:00 19.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ու նկատել, որ հաճախակի դարձած գործնական աշխատանքային հանդիպումները վկայում են նախարարության և հիմնադրամի միջև ձևավորված ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։ Տանյա Ռադոչայը փոխնախարարին է ներկայացրել հիմնադրամի կողմից […]
17:48 19.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի Ֆրանսիայում և բանակցություններ կվարի Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ:
17:30 19.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Առանց ժողովրդի համաձայնության՝ Ամուլսարը չի կարող շահագործվել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Ամուլսարի շուրջ ստեղված իրավիճակը։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն ժողովուրդն է իրավասու կայացնելու նման կարևորագույն որոշումներ։ Ու […]
17:25 19.08.2019
Օգոստոսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի […]
17:18 19.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ ձևաչափով տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին չի հաջողվել խոսել վարչապետի հետ: Հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա խոստացել է՝ եթե բացահայտվի, որ հանքի շահագործմամբ թեկուզ չնչին վնաս է հասցվում շրջակա միջավայրին, հանքը չի շահագործվի: Սիմոնյանը նաև ընդգծել է, որ այս […]
17:13 19.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի […]
17:00 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում է ունեցել Ամուլսարի հարցով, լսել է բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: «Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- գրել է Փաշինյանը:
16:27 19.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն ավարտվեց: Վարչապետը, հանդիպման սրահից դուրս գալով, լրագրողներին տեսնելով՝ միայն նշեց. «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար»: Որևէ հարցի Փաշինյանը չպատասխանեց:
16:24 19.08.2019
Նախնական տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ ավարտվեց: Ակնկալվում է, որ վարչապետը կիջնի և կպատասխանի լրագրողների հարցերին: Հիշեցնենք` կառավարության ղեկավարը խորհրդարանական իշխանական խմբակցության հետ հանդիպում էր՝ քննարկելու Ամուլսարի հարցը:
16:00 19.08.2019
Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է, երբ արժանին է մատուցվում այն մարդկանց, ովքեր ձեռք են մեկնում աշխարհի տարբեր վայրերում ճգնաժամային իրավիճակներում հայտնվածներին՝ վտանգելով իրենց սեփական կյանքը: Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: «2019թ. Մարդասիրության համաշխարհային օրը նվիրվում է կին-մարդասերներին և աշխարհն ավելի լավը դարձնելուն ուղղված նրանց անխոնջ ջանքերին: Այս տարվա իրազեկման արշավի նպատակն է արժանի […]