TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին

15:54 19.08.2019

Քանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որը միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին: «Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ […]

̰
Ի՞նչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ

15:43 19.08.2019

Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները: Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: Դրա մասին […]

̰
ԱԺ այգու դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներից 5-ին բերման են ենթարկել

15:31 19.08.2019

Ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներից 5-ը բերման են ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Նա թվարկեց բերման ենթարկվածների անունները: Նրանք են՝ Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Միքայել Մարգարյան, Անի Հակոբջանյան: Շահնազարյանն ասաց՝ բերման է ենթարկվել նաև մի տղա, ում անունն իրեն հայտնի չէ, և ում մասին տեղյակ է, որ իրեն շատ […]

̰
Ժամանակն է վերջ տալ մի խումբ մարդկանց կողմից իրականացվող ապօրինությանը. Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետին

15:25 19.08.2019

Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծարգո պարոն վարչապետ Մեկ տարուց ավելի է, ինչ մենք՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներս Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության զոհ ենք: Մի խումբ  մարդիկ արդեն մեկ տարուց ավելի հանդես են գալիս համայնքների անունից՝ Լիդիանին դուրս մղելու իրենց ցանկությունը ներկայացնելով որպես ողջ […]

̰
ԱԺ դարպասները փակվել են ցուցարարների առաջ, որովհետև ռուպրով ու պլակատներով են. պատգամավորի օգնականի գրառումը

15:25 19.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանի օգնական Անուշիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «ԱԺ այգու դարպասները փակվել են ցուցարարների առաջ, որովհետև ռուպրով ու պլակատներով են»: «Եթե ԱԺ այգի ցանկանան մտնել առանց դրանց, ոչ ոք չի խոչընդոտի»,- գրել է պատգամավորի օգնականը: Ավելի վաղ հայտնել էինք` ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:  

̰
Դուք պատեհապաշտությամբ եք զբաղվում. ակտիվիստը՝ Անի Սամսոնյանին

15:22 19.08.2019

ԱԺ այգու առջև՝ ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներին միացավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Վերջինս տեղում քննադատությունների արժանացավ: Ակտիվիստները նրան մեղադրեցին ավելի վաղ այս պայքարին չմիանալու մեջ: «Դուք պատեհապաշտությամբ եք զբաղվում, ինչո՞ւ սպասեցիք՝ մենք Ջերմուկից գանք, հասնենք, նոր խոսեցիք»,- ասաց ակտիվիստը:

̰
Թրամփը հաստատել է՝ 2020-ին Մայք Փենսի հետ կմասնակցի ընտրություններին

15:10 19.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին փոխնախագահ Մայք Փենսի հետ: Պետության ղեկավարի հայտարարությունը հնչել է ճեպազրույցի ժամանակ: Երբ ԱՄՆ առաջնորդին հարցրել են՝ արդյոք չի՞ ցանկանում փոխել փոխնախագահին, Թրամփը հայտարարել, որ Փենսը հիանալի փոխնախագահ է: «Ես շատ գոհ եմ Մայք Փենսից»,- ընդգծել է նա:  

̰
Լարված վիճակ ԱԺ այգու դիմաց

15:08 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այժմ ԱԺ այգու դիմաց են, նրանք փորձում են մուտք գործել այգի: Ոստիկանները նախազգուշացնում են, որ նրանց հավաքն արտոնված չէ, որ խախտվում է «Հավաքների ազատության մասին» օրենքը: Քաղաքացիներին նախազգուշացրեցին՝ ոստիկանությունը կարող է ուժի դիմել: Ոստիկաններին չենթարկվող քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել: Այժմ ԱԺ այգու դիմաց լարված իրավիճակ է:

̰
Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Իսրայելի վարչապետին

15:02 19.08.2019

Նեթանյահուն վերջին 20 տարիների ընթացքում Իսրայելի առաջին վարչապետն է, որ այցելում է Ուկրաինա:

̰
Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը. Կարապետյան

14:45 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության հետ

14:38 19.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը փակ է, մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Նախնական տվյալներով՝ հանդիպումն Ամուլսարի թեմայով է:

̰
Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան

14:21 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի […]

̰
Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության գրասենյակի ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը

14:10 19.08.2019

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օգոստոսի 19-ին  ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային […]

̰
Վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է. բնապահպանները որոշել են շարունակել պայքարը

13:59 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնապահպանների ու ջերմուկցիների հետ ավարտվեց: Քննարկումների առանցքում Ամուլսարի հանքի շահագործման հարցն էր: Բնապահպաններին հանդիպումը կարծես թե չի գոհացրել: Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը հանդիպման դահլիճը լքել էր կեսից, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»: Ակտիվիստներից Անի Խաչատրյանն էլ, դահլիճից դուրս գալով, հայտարարեց, որ պայքարը […]

̰
Ամուլսարի պայքարը շարունակվում է. ակտիվիստը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

13:52 19.08.2019

Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գո՞հ է հանդիպումից: Խաչատրյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի ուզում տալ, ապա հավելեց. «Ուզում եմ ասել, որ Ամուլսարի պայքարը շարունակվում է, Ամուլսարը սար է մնալու: Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի […]

̰
«Թղթե երազանք»-ը՝ «Շանթ»-ի եթերում սեպտեմբերի 2-ից. ֆիլմի ստեղծման պատմությունն ու նկարահանումների ընթացքը

13:40 19.08.2019

Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]

̰
Եթե գոռալով ա, ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում

13:25 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև լարվածություն առաջացավ: Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը ոստիկաններից պահանջում էր թույլ տալ, որ դիմացի մայթին հավաքված ջերմուկցիները միանան իրենց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եկել է՝ ժողովրդի կողքին կանգնելու: Նա նշեց՝  ծրագիրն առնվազն թերի է, հետևաբար՝ եթե խնդիրները, բացերը լուծված […]

̰
Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր. ակտիվիստը վարչապետի հետ հանդիպման կեսից լքել է դահլիճը

13:10 19.08.2019

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը Բաղրամյան 26-ում մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ Ամուլսարի հարցով ընթացող քննարկմանը, հանդիպման կեսից դուրս է եկել սրահից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն […]

̰
Վարչապետի ու բնապահպանների հանդիպումը կտևի 2 ժամ

12:56 19.08.2019

Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բնապահպանների ու հարակից տարածքների բնակիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ենթադրվում է, որ հանդիպումը 2 ժամ կտևի: Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ի առջևում հավաքված են բնապահպաններ, ակտիվիստներ, ովքեր իրենց դժգոհությունն ու մտահոգություններն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:

̰
Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կինը Կիևում գետնին է նետել աղ ու հացը

12:55 19.08.2019

Կիևում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ու կնոջը՝ Սառային, դիմավորել է 3 աղջիկ՝ ավանդական ուկրաինական հագուստներով, աղ ու հացով: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Նշվում է, որ ինքը՝ Նեթանյահուն, կտրել է հացը, թաթախել աղի մեջ ու համտեսել: Հետո մի կտոր էլ փոխանցել է կնոջը՝ Սառային, սակայն վերջինս հացը նետել է գետնին:

̰
Ամուլսարի շահագործման հետևանքով կաղտոտվեն թե՛ Ջերմուկի, թե՛ Սևանի ջրերը. ակտիվիստ

12:46 19.08.2019

Բաղրամյան 26-ի առջև հավաքված են Ջերմուկ համայնքի բնակիչները, քաղաքացիներ, ովքեր դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի շահագործման հետևանքով կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի, թե՛ Սևանա լճի ջրերը, իսկ Սևանը տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրն է: Ակտիվիստ Անի Խաչատրյանը դժգոհեց, որ ոստիկանները խոչընդոտում են Ջերմուկ համայնքի բնակիչների մուտքը, […]

̰
Շիրակի մարզային քննչական վարչության պետը հանդիպել է Անիի ղեկավարի հրաժարականը պահանջողների հետ

12:44 19.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը Մարալիկ քաղաքի հրապարակում հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Շիրակի մարզի Անի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 179-րդ հոդվածի 3-րդ […]

̰
Մեկնարկել է Զելենսկու և Նեթանյահուի հանդիպումը

12:39 19.08.2019

Կիևում՝ Մարիինյան պալատում, ընթանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Պաշտոնական այցը մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ: Հայտնի է, որ այսօր նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն հանդես կգան հայտարարություններով:  

̰
Մերկելը հանրության առաջ ներկայացել է 20-ամյա վաղեմության զգեստով

12:37 19.08.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտնվել է հանրությանը 23 տարի առաջ գնված զգեստով, գրում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ վերջերս քաղաքական գործչին նկատել են վառ գույներով, ճապոնական կիմոնոյի նմանվող վերնաշապիկով: Առաջին անգամ Մերկելը այդ հագուստով մարդկանց ներկայացել է 2002-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած «Վագներ» երաժշտական փառատոնի բացմանը: Նա գնել էր այդ զգեստը, ըստ թերթի, […]

̰
Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն. Արսեն Գասպարյան

12:10 19.08.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմից իր հեռացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արսեն Գասպարյանը հայտնել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Ազատվել եմ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից իմ սեփական դիմումի համաձայն: Վարչապետի կադրային քաղաքականությունը կարող է նախատեսել որոշ վերադասավորումներ և կադրային էթիկայի կանոնների համաձայն չէի ուզենա […]

̰
Վարչապետի խոսնակը հանդիպեց Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին

12:03 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցել է Ամուլսարի հանքը չշահագործելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիներին: Վերջիններս Կարապետյանին փոխանցեցին իրենց դժգոհությունը, որ ոստիկանները պահանջում են՝ ակցիա անել դիմացի մայթին: SHANTNEWS.am-ը Կարապետյանից հետաքրքրվեց՝ քանի՞ բնապահպան է մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող խորհրդակցությանը: «Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են […]

̰
Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

11:50 19.08.2019

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել` հայտնելով, որ դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է: «ՀՀ ԶՈւ-երն ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և, ինչպես միշտ, գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։  

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Անկախության 100-ամյակի առթիվ

11:40 19.08.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը: Նա նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին հաջողություններ է մաղթել, իսկ Աֆղանստանի ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:

̰
Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյան

11:03 19.08.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայկական զինված ուժերի հերթական ձեռքբերմանը: «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»,- գրել է նա:

̰
Շատ մեծ վեճ կա. Էդմոն Մարուքյանը՝ ՊՊԾ գնդի գրավման գործի մասին

23:57 18.08.2019

«Ես չեմ լսել, որ Հայաստանի իրավապաշտպան կառույցներն ասեն, թե ՊՊԾ գունդը գրավածները քաղաքական բանտարկյալներ են: Շատ մեծ վեճ կա այդ գործերի հետ կապված: Նրանք ասում են՝ ապստամբություն են արել, դե հիմի զոհեր էլ կարող են լինել, բայց դա որևէ  իրավապաշտպան կազմակերպության համար չի եղել ընդունելի և ընկալելի: Էդ գործը ես չեմ դիտարկի էդ տարածքում: Հիմա […]

̰
BACK_TO_TOP