16:34 04.08.2019
Տնտեսության օլիգարխիկ համակարգի դեպքում տնտեսական գործունեություն իականացնելու հնարավորությունը տրվում է սահմանափակ թվով մարդկանց՝ կապ չունի՝ 20, 40, թե 100։ Եվ այդ մարդիկ իրենց տնտեսական գործունեության ընթացքում սահմանափակում են ուրիշներին։ Իր այսօրվա ուղիղ հեռարձակման ընթացքում այս ամենը բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս հնարավորությունները, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ օգտագործում են քաղաքական իշխանությունը վերարտադրելու համար։ «Հիմա մենք ի՞նչ […]
16:09 04.08.2019
Հայաստանում առկա որոշ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ առկա խնդիրները լուծում են ստանալու։ Այդ գործոններից մեկը Իջևանի անտառագողերի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին տրված գնահատականներն են եղել։ Այս մասին այսօրվա ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մի քիչ էլ ինձ համար անսպասելի, բայց հաճելի էր արձանագրել, որ այդ հարցում մեր գործողություններն ունեն լիարժեք հանրային […]
15:54 04.08.2019
2014 թվականին Հայաստանի իշխանությունները կազմել են գաղտնի փաստաթուղթ, որի եզրակացության համաձայն՝ հեղափոխությունից առաջ և ինչ-որ չափով նաև դրանից հետո Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս մասին իր այսօրվա ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ փաստաթղթին ծանոթացել է դեռ նախորդ տարի, սակայն որոշել է արագ հետևություններ չանել ու ևս մեկ անգամ […]
15:53 04.08.2019
ՀՀ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն Պաշտպանության նախարարության կազմից ամբողջությամբ տեղափոխվում է Բարձր տեխնոլոգիաներին նախարարության կազմ։ Որոշումը կա, իրականացումն ընթացքի մեջ է։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդման եթերում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Այս տարի, ըստ նախարարի, ռազմարդյունաբերությանն ուղղվող գումարներն ավելացել են 114 տոկոսով և հասել են 6 միլիարդ դրամի։ Արշակյանն ասաց, որ գումարներն ուղղվում են […]
15:25 04.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի վերջին օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչ է հասցրել անել արձակուրդային ժամանակահատվածում։ Նա ասաց, որ արձակուրդի մեծ մասն անցկացրել է Սևանի ափին ու աշխատել է շատ ճամփորդել։ Փաշինյանն ասաց, որ դրսի աչքով է փորձել նայել Հայաստանի զբոսաշրջային ներուժին ու կարող է ասել, որ այդտեղ, իրոք, ձեռքբերումներ կան, ինչի շնորհիվ […]
15:10 04.08.2019
Հայաստանի բնակչությունն աճել է մինչև 1990 թվականը, քանի որ տնտեսությունը հիմնվում էր տեխնոլոգիական և գիտելիքահեն արդյունաբերության վրա։ Արդյունքում տեղի էր ունենում տաղանդների ներհոսք, ոչ թե արտահոսք, ինչպես հիմա է։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում այսպիսի միտք հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Եթե մենք նորից հետ ենք գալիս գիտելիքահեն տնտեսության և ինովացիոն տնտեսության, այդ նույն գիտահետազոտողները և […]
15:02 04.08.2019
Աստանայի մէջ կայացած բանակցութիւններու աւարտին Իտլիպի մէջ հրադադար յայտարարուած է։ Այս մասին լուրը հաղորդեց «Ռօյթըրզ» գործակալութիւնը դիտել տալով նաեւ, որ հրադադարի մասին յայտարարութիւնը ողջունուած է ԱՄՆ-ի կողմէ։ Ըստ եղած համաձայնութեան Իտլիպի մէջ տեղակայուած իսլամիստ խմբաւորումներ ետ պիտի քաշուէին, պիտի օժանդակէին, որպէսզի Իտլիպի սահմանային հատուածները դառնան զինազուրկ շրջաններ։ Սուրիոյ հարցերով զբաղուող վերլուծաբաններու կարծիքով, եթէ Իտլիպի մէջ […]
14:18 04.08.2019
Երևանում ժամանցի վայրերի և շինարարության աղմուկի կարգավորման նկատառումներով ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է այս հարցում ավագանուն տալ որոշ լիազորություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։ «Մասնավորապես` սահմանելու առևտրի և ծառայությունների, ինչպես կառուցապատման օբյեկտներում լռությունն ապահովելու օրերը և ժամերը` ըստ դրանց գտնվելու վայրերի: Առաջարկում ենք նաև ավագանուն տալ նույն […]
13:29 04.08.2019
Իրանի զինված ուժերի կազմավորումները Պարսից ծոցում կալանքի են ենթարկել օտար պետության դրոշի տակ նավարկող ևս մեկ տանկեր։ Այս մասին հայտնել է հենց իրանական կողմը՝ տեղական իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը։ Հրապարակումների համաձայն՝ նավը կալանքի տակ է առնվել մաքսանենգ ճանապարհով դեպի արաբական երկրներ վառելիք տեղափոխելու պատճառով։ Նավի մեջ եղել է 700 հազար լիտր վառելիք, որի տեսակը չի հստակեցվում։ […]
20:25 03.08.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է այն արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը: Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ: Քաղաքագիտական վերլուծությունների համաձայն՝ այս […]
19:36 03.08.2019
Այսօր Դոհայում մեկնարկել է ԱՄՆ-ի և «Թալիբան» շարժման բանակցությունների 8-րդ փուլը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ-ն թալիբների հետ բանակցում է Աֆղանստանում իրավիճակի կարգավորման և ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ: Բանակցությունները մեկ անգամ չէ, որ դժգոհություն են առաջացրել աֆղանական կառավարության մոտ: ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը մնում է այն, որ երկրի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցային պրոցեսին: Գործակալության […]
18:25 03.08.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ օգոստոսի 3-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել […]
16:41 03.08.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրն է հաղորդման վարող Արամ Աբրահամյանը, խոսվել է մեդիագրագիտության մասին: Հաղորդումը նվիրված էր «Առավոտ» օրաթերթի 25-ամյակին: Խոսելով ժամանակակից մեդիագրագիտության և առհասարակ մամուլի մասին՝ Արամ Աբրահամյանը նշել է, որ կան վերնագրեր, որոնք տեսնելիս հակացուցված է տվյալ նյութը բացելը: «Եթե ընկնես լայքերի և սրտիկների հետևից, դու կմտնես հոսանքի մեջ և կդառնաս […]
14:48 03.08.2019
Վրաստանի Քաղավիացիոն գործակալությունը փոխանցում է, որ ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 բազմազգ զորավարժության պատճառով շաբաթ օրվանից Թբիլիսիի օդային տարածքում թռիչքների սահմանափակում կգործի: Օդային տարածքը փակվել է առավոտյան ժամը 9:30-11:30-ը, այն նաև կփակվի 21:30-23:30-ն: Թբիլիսիի երկնքում քաղավիացիայի թռիչքները կսահմանափակվեն նաև օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին: Հուլիսի 27-ից մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը:
14:02 03.08.2019
Այսօր առավոտյան SHANTNEWS-ն ահազանգ ստացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գտնվող Երևան-Բարսելոնա չվերթի ուղևորներից, ովքեր պատմում էին, որ թռիչքը նախատեսված էր ժամը 10-ին, սակայն մոտ 1 ժամ ինքնաթիռում ուղևորներին սպասեցնելուց հետո իջեցրել են ինքաթիռից՝ բացատրելով, թե տեխնիկական խնդիրներ կան, բացի այդ, օդանավակայանում փաստաթղթային ստուգումներ են իրականացվում: Պատճառաբանություններն անհասկաանալի էին ուղևորներին, և նրանք անհանգստացած էին, մանավանդ որ թռիչքի […]
12:32 03.08.2019
Արցախում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ եւ մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումը անվտանգ […]
12:15 03.08.2019
Համացանցում տարածվել է ձայնագրություն, որը վերաբերում է Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու թեմային: Ձայնագրությունն արվել է գաղտնի: Տեսանյութում խոսող հայ աղջիկն օդանավակայանի այն 29 աշխատակիցներից է, ովքեր ստորագրել են Սոչիի օդանավակայանից ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային հեռացման մասին հայտարարությունը: «Ինչո՞ւ ես ստորագրել նամակի տակ, մեզ մոտ չեն սիրում, երբ դժգոհում են: Պետք է լռեիր, նստած սպասեիր: […]
08:42 03.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1, 5, 8 փողոցների սեփական տները, «Արթուր» ՍՊ ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 34 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-16:00 Խորենացի փ. 164-183, 211 սեփական տները, Սասունցի […]
08:15 03.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը փոխող արձանագրությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Արձանագրություններից մեկը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե […]
19:18 02.08.2019
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անցում ներդրումային զարգացման 1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջին կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից (8.9%)։ Ինչպես […]
18:56 02.08.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Սևան ստարտափ» աամիթի ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին: Նախարարի խոսքերով՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում պրոֆեսիոնալ խմբերի առկայությունը թույլ կտա գաղափարներ տալ այդ խմբերին և նրանցից գաղափարներ ստանալ: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բուհում սովորողների ընդամենը 8 %-ն է ինժեներական ուղղություն ընտրում: Այսօր հայտարարում եմ բարձր տեխնոլոգիական խորհրդակցական մարմնի […]
18:33 02.08.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Սևան ստարտափ» սամիթի ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին: Նա նշել է, որ տաղանդի արտահոսքի կանխումն իրենց համար առաջնային է, քանի որ մարդու միտքն ամենակարևոր արժեքն է: Հակոբ Արշակյանի խոսքերով՝ տաղանդավոր մարդկանց համար ամենակարևոր բանը հնարավորությունն է: Նախարարի խոսքերով՝ եթե Հայաստանը ունենար նույն տեմպով արդյունաբերական աճ, ապա ՀՀ […]
18:17 02.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Սևան ստարտափ» սամիթում նշեց, որ 2018-ի հեղափոխությունը, ըստ էության, ստարտափ էր, քանի որ մարդիկ հավաքվեցին մի գաղափարի շուրջ և այսօր, որպես արդյունք, ՀՀ-ում տարածված է ժողովրդի իշխանություն: Նրա խոսքերով՝ ստարտափ երևույթը պետք է յուրացնի ՀՀ-ում առկա ամեն քաղաքացի: «Մեր կառավարությունն ամեն օր մարդկանց ուզում է ասել, որ կարևորը փողը չէ, […]
18:03 02.08.2019
Այսօր տեղի ունեցած «Սանիթեքի» ասուլիսին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ ասուլիսին առանձնապես նորություն չեն ասել, և քննարկված հարցերից իրենք տեղյակ են եղել: Իսկ ինչ վերաբերում է «Սանիթեքի» ղեկավարի այն խոսքին, որ իրենց քաղաքական ճնշումների են ենթարկել, և այդ ճնշումների վառ ապացույցը 2019-ի փետրվարին ընկերության դեմ հարուցված […]
18:00 02.08.2019
Metallica ռոք խմբի երգերից մեկի օգնությամբ Կանադայի բնակչուհին փրկվել է պումայից, գրում է vicnews.com-ը: Աղջիկը վայրի կատվին հանդիպել է, երբ զբոսնում էր շան հետ: Սկզբում նրան թվացել է, թե իրեն ինչ-որ մեկը հետևում է, հետո իրենից աջ նկատել է պումային: Աղջիկը վախեցել է, սկսել է գոռալ և նկարահանել կենդանուն, սակայն պուման դրանից ամենևին չի շփոթվել: […]
17:52 02.08.2019
Ռուսաստան Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկատվություն է ստացել հուլիսի 31-ին օդանավակայանի հայ աշխատակիցների այն հայտարարության վերաբերյալ, թե խտրականություն դրսևորելով՝ նրանց ազատում են աշխատանքից. «Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Զրույցներ են տեղի […]
17:46 02.08.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներին. «Ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել է մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա»: ԱԱԾ տնօրենն ասել է, որ եթե կլինեն անձինք, որոնք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, ապա անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից՝ կենթարկվեն պատասխանատվության: Անդրադառնալով ֆեյքերի դեմ ԱԱԾ […]
17:43 02.08.2019
«Հպարտ եմ ձեզանով եղբայրներ… ավելի ճիշտ՝ ախպերիկներ: Դուխով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մեկնաբանել է այն լուրը, որ 2019-ի ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել է կանխատեսվածից շուրջ 15 տոկոսով ավելի քաղաքացի։
17:28 02.08.2019
Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների շրջանում կան ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիներ։ Համաձայն ստացված տեղեկատվության՝ տուժել է 1980թ․-ի ծնված հայազգի ՌԴ քաղաքացի Ե․Ա․ -ն ( գրանցված՝ ք․Վոլգոգրադ) և իր երկու զավակները (ծնված՝ 2010թ․-ին և 2015թ․-ին): Տուժած քաղաքացիները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասի Ապանասենկովսկիի շրջանային հիվանդանոց։ Դոնի Ռոստովում […]