17:09 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot […]
16:51 02.08.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել: Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա […]
16:18 02.08.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել պայթյուն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երբ աշխատանքները վերսկսվեն, երթևեկությունը բացելու համար կառաջարկվի ժամանակավոր լուծում. «Նախատեսում ենք այսօր կամ վաղը երթևեկությունը բացելու համար ժամանակավոր աշխատանքներ իրականացնել»: Մեր թղթակցի այն հարցին, թե ինչի՞ց կարող է տեղի ունեցած լինել պայթյունը, […]
15:48 02.08.2019
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել ֆուտբոլասերներին՝ կոչ անելով գնալ մարզադաշտ և երկրպագել նախընտրած թիմերին. «Այսօր Գյումրիում և Երևանում կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի հերթական՝ 28-րդ մրցաշրջանը, որին մասնակցելու են 10 թիմեր: Վերջին անգամ մեր բարձրագույն խմբում մասնակիցների նման քանակ ունեցել ենք հեռավոր 2002 թվականին: Օրեր անց մեկնարկելու է նաև […]
15:40 02.08.2019
ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են […]
15:25 02.08.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ. «Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի […]
15:24 02.08.2019
ԱՄՆ-ում 23 տարեկանում մահացել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր եղբոր՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու թոռնիկը՝ Սիրշա Քենեդին: Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն The New York Times պարբերականի տվյալներով՝ աղջիկը մահացել է թմրանյութի գերդոզավորումից: Աղջկա դիակի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի տանը: 1961-64 թթ Ռոբերտ Քենեդին, եղբոր նշանակմամբ, […]
14:48 02.08.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում […]
14:36 02.08.2019
ԱՄՆ ղեկավարությունը պատրաստ է ազատ արձակել ԻՊ բոլոր ահաբեկիչներին, եթե եվրոպացիները հրաժարվեն վերջիններիս ընդունել: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք բռնում են հազարավոր ահաբեկիչների և ցանկանում ենք, որ Եվրոպան նրանց վերցնի: Եվ եթե նրանք հրաժարվում են դա անել, ապա ստիպված ենք նրանց բաց թողնել Եվրոպա»,- ասել է Թրամփը: Թրամփի խոսքերով՝ ահաբեկիչները հիմնականում […]
14:28 02.08.2019
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նորա Հովսեփյանը SHANTNEWS-ին մեկնաբանություններ է տալիս ԱՄՆ-ի կողմից Արցախին ուղղվելիք օժանդակությունը կրճատելու տեղեկության շուրջ: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը մտադիր կրճատել կամ դադարեցնել Արցախին և Հայաստանին տրվող օգնությունը, և արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանին տրվող օգնության չափն ավելացնելու մասին լուրերը, պարզաբանում է ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը՝ նշելով, որ ամեն դեպքում ԱՄՆ […]
14:27 02.08.2019
Երևանի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսը Երևանի փոխարեն ի սկզբանե նախատեսվել էր իրականացնել Թբիլիսիում, ապա ընկերությունում հրաժարվեցին այդ մտքից։ Ասուլիսը տեղափոխվեց Երևան, բայց հեռակա․ ընկերության ղեկավարը հարցերին պատասխանում է տեսակապի միջոցով։ Միաժամանակ ընկերության նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով։ Այս կապակցությամբ լրագրողները հարցրին՝ ընկերությանը ղեկավարը կարծում է, որ իրեն կարող են […]
14:12 02.08.2019
Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության ղեկավարն այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս հերքեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կապն ընկերության հետ։ «Նա ո՛չ սեփականատեր է, ո՛չ բաժնետեր է, ո՛չ գործընկեր է և ո՛չ էլ կապ ունի «Սանիթեքի» հետ։ Ուղղակի այն ժամանակ, երբ ընկերությունը եկավ Հայաստան և սկսեց գործունեությունը, Մարգարյանը Երևանի քաղաքապետն էր»,- ասաց ընկերության ղեկավարը։
14:09 02.08.2019
Այսօր`օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Վալերիյ Օսիպյանի հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ […]
13:58 02.08.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆԽԱԽՏ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ Հարգելի՛ հայրենակիցներ, Կուսակի՛ց ընկերներ, Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, մեր ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք անցկացնելու նախաձեռնությանը՝ այն համարում եմ աննախադեպ իրադարձություն: Կարծում եմ՝ այդ քայլն առաջին հերթին նորովի արժևորում է 1988-ի […]
13:38 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունը մտադիր է դիմել միջազգային արբիտրաժի իրականացման։ Իսկ մինչ այդ՝ երկուշաբթի, մտադիր են հանդիպում ունենալ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին այսօրվա հեռակա ասուլիսի ժամանակ հայտնեց ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլը։ Նա ասաց, որ անկախ դրանից՝ իրենք ոչ մի դուռ չեն փակում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հարցում, նույնիսկ երկու առաջարկ ունեն, որոնք պատրաստ են իրականացնել […]
13:29 02.08.2019
Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը ծածկել է ավելի քան 600 բնակավայր, գրում է РИА «Новости գործակալությունը: Ծխածածկույթում են հայտնվել քաղաքներ, գյուղեր և այլ բնակավայրեր: Դժվար իրավիճակում են Բուրյաթիայի, Յակուտիայի, Իրկուտսկի, Մերձբայկալյան և Կրասնոյարսկի շրջանները: «34 շրջանի 618 բնակավայրերում ծխածածկույթ է»,- հաղորդում է ԱԻ ծառայությունը: Այդ բնակավայրերում անընդհատ ստուգվում է օդի աղտոտվածության մակարդակը, որպեսզի բացառվի […]
13:02 02.08.2019
«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր հերքեցին բոլոր մեղադրանքները, որ իրենց հասցեին հնչում են այս օրերին։ Իրավաբանն ապօրինի համարեց քրեական գործը, որով ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ, իսկ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ դժվարին պայմաններում իրենք մշտապես շարունակել են կատարել իրենց աշխատանքը։ «2018 թվականին, երբ «Սանիթեքի» համար կրիտիկական և ընկերության համար բարդ ժամանակաշրջանի մեջտեղում սկսվեց հեղափոխությունը, […]
12:50 02.08.2019
«Սանիթեք» ընկերությունն անհիմն է համարում այն քրեական գործը, որ հարուցվել է 2019-ի փետրվարին այն մեղադրանքով, որ ընկերությունը չի վճարել հարկերը։ Ընկերության իրավաբան Արմեն Հարությունյանն այսօրվա ասուլիսի ժամանակ որոշ հակափաստարկներ ներկայացրեց այդ առիթով։ Նա ասաց, որ որպես օտար ներդրող՝ հարկային փոփոխությունների դեպքում ընկերությունն իրավունք ունի օգտվել նախորդ հարկային ռեժիմից, որից օգտվել է ներդրումներ անելիս։ 2017 թվականի […]
12:23 02.08.2019
«Սանիթեք» ընկերության ղեկավարի ասուլիսն այսօր անցկացվում է հեռակա՝ տեսակապի միջոցով։ Ընկերության ղեկավարն այսօր բացատրեց, թե ինչու է խոսում տեսակապով և ինչու էր ուզում ասուլիսն անցկացնել Թբիլիսիում, ոչ թե Երևանում։ ««Սանիթեք» ընկերությունն արդեն տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների։ Եվ այդ ճնշումների օրինակներից մեկն այն քրեական գործն է, որ հարուցվել […]
12:20 02.08.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ: Դրանք կապված են 2018 թվականի մարտին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային թունավորելու փորձի հետ: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը: ԱՄՆ պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին որոշում է ընդունել, որ Ռուսաստանը Սկրիպալների գործով խախտել է 1991 թվականի […]
12:05 02.08.2019
Աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել […]
11:56 02.08.2019
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատելու են արտակարգ ռեժիմով. «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնում ենք, որ վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի […]
11:47 02.08.2019
ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության […]
09:24 02.08.2019
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարվել է խանդի հողի վրա։ Հանցագործը խանդել է նախկին կնոջը։ Նա կրակոցներ է արձակել նախկին կնոջ և սիրեցյալի ուղղությամբ, որից հետո փախել է անհայտ ուղղությամբ։ Որոշ տեղեկություններով՝ մահացածներից 4-ը երեխաներ են։ Հրաձգության ժամանակ […]
21:40 01.08.2019
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն թունավորելու մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը: Lenta-ի փոխանցմամբ՝ Նավալնին և նրա փաստաբանը պահանջել են քիմիա-թունաբանական դատաբժշկական հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչ նյութով է կատարվել թունավորումը, և պահանջել է այդ օրվա տարածքի տեսահսկման խցիկների […]
20:58 01.08.2019
Սիդնեյում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որ ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար […]
20:16 01.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշման նախագծին. «Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան և Գոգավանը՝ թերբեռնված: Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն […]
19:49 01.08.2019
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի՝«1920-ին Վրաստանից Հարավային Օսիայի ցեղասպանությունը ճանաչելու մասին» հայցադիմումը ստանալուց հետ այն քննարկման դնել Դումայի խորհրդի առաջիկա նիստին: «Պետդումայի խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկված են Դումայի ղեկավարությունը, բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները և հանձնաժողովների նախագահները, մենք կքննարկենք ՀՕ-ի այդ ուղերձը»,- ռուս լրագրողներին հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը: […]
19:27 01.08.2019
Գեղարվեստական մոտեցում երկրաշարժի հետևանքներին… Այսպես է իր աշխատանքը անվանում հրապարակախոս, լուսանկարիչ ու ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը: Նա Լենինականի տեքստիլ կոմբինատի պատմությունն է ներկայացրել այսպես կոչված՝ լոնգրիդի միջոցով, որը նշանակում է երկար կարդացվող պատմություն: Սա նոր մուլտիմեդիա հոդված է, որը պարունակում է տեսանյութեր, լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր: Հեղինակը ներկայացրել է տեքստիլ կոմբինատի ողջ պատմությունը՝ բացումից մինչև լուծարում: «Կանգ […]