18:17 01.08.2019
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է ունեցել ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատգամավորները, ամենօրյա շփումներ ունենալով հասարակության անդամների հետ, նախարարին փոխանցել են նաև ժողովրդի մտահոգությունները և փորձել են ստանալ մասնագիտական պարզաբանումներ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների վերաբերյալ: […]
17:57 01.08.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և արդարադատության նախարարի հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։ Այս մասին տեղեկությունները քննարկումից հետո հաստատեց ինքը՝ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ պատգամավորներն ուսումնասիրել էին կոնվենցիան, ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատասխանել են կոնվենցիայի և դրա առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրար […]
17:41 01.08.2019
«Մենք հիմա վերջնական բանակցություններ ենք վարում լոուքոսթեր ավիաընկերությունների ղեկավարների հետ: Նրանց ղեկավարները գալու են Հայաստան, որ արդեն վերջնական որոշում կայացնեն՝ ամռանը թռնելո՞ւ են, թե՞ ոչ»,- հաջորդ տարում էժան ավիաուղիների հետ համագործակցության մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ այս ընթացքում այդ ընկերությունների հետ արդյունավետ բանակցություններ են վարել, որոնց արդյունքում […]
17:40 01.08.2019
«Եթե Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման օրինակներ լինեն, Դավիթ Գրիգորյանը չի լինի այդ ցանկի, համենայնդեպս, առաջին հարյուրյակի մեջ»,- դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ լրագրողների հարցին այսօր այսպես պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը, հիշեցնենք, այն դատավորի մասին է, որի որոշման հիման վրա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատվել էր կալանքից։ Նրա նկատմամբ հիմա գործ է հարուցված մեկ այլ […]
17:35 01.08.2019
«Իմ քայլը» խմբակցության և արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկումը դեռ շարունակվում է։ Այս մասին քննարկումից շուտ դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ քննարկում են ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլև այլ հարցեր։ Բայց թե այլ ի՞նչ հարցեր են քննարկվում, չասաց։ Սիմոնյանը նաև չասաց, թե ինչ ուղղությամբ են […]
17:29 01.08.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավարտվել են պատգամավորների սենյակների վերանորոգման աշխատանքները. «ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր կողմից ավարտվեցին պատգամավորների սենյակների վերանորոգման աշխատանքները։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ պլանավորված 26 սենյակների փոխարեն կարողացանք գտնել ռեսուրսներ 39 սենյակների վերանորոգման համար»:
17:20 01.08.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանների պղծման առիթով: «Հերոս տղաների շիրմաքարերի պղծումը աննախադեպ վանդալիզմ էր։ Պղծել են հերոս զինվորների շիրիմները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Ապրիլյան պատերազմի օրերին թշնամին սպանեց ու անարգեց հայ զինվորի մարմինը, իսկ այսօր «ներքին թշնամին» պղծում է հերոսների շիրիմները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստագույնս դատապարտում է տեղի […]
17:02 01.08.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ից արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի թեման է:
16:56 01.08.2019
Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հայտնում են, որ այգին համալրել է իր կենդանացանկը. «Հրաշալի լուր բոլոր կենդանասերների համար Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով. թռչուններ՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili) , 2 ճառագայթանախշ […]
16:55 01.08.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ձեռքով մաքրել է Ապրիլյան պատերազմի մասնակիցների գերեզմանները: Տեսանյութը՝ Armlur.am-ի:
16:10 01.08.2019
Մեղրիում՝ հայ-իրանական սահմանին, սահմանը հատող քաղաքացիների ուղեբեռը տեղափոխող էլեկտրական մեքենայի ծառայության համար գումար վերցնելու համար ՊԵԿ մեկ աշխատակից հեռացվել է աշխատանքից։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Էլեկտրամոբիլների վրա հայերեն և պարսկերեն փակցրել ենք, որ սպասարկումն անվճար է: Բայց նաև ներքին քննություն ենք իրականացնելու, հետևողական ենք լինելու»,- ասաց Անանյանը։ Հիշեցնենք, […]
15:59 01.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կոմիտեի հետ սերտ համագործակցելու՝ ՀՀ քննչական կոմիտեի մինի-ֆուտբոլի հավաքականին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին և ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանին: «ԱՊՀ մասնակից պետությունների քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում ՀՀ քննչական կոմիտեի հաղթանակը ապահովել եք […]
15:40 01.08.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» […]
15:36 01.08.2019
Ղազախստանի քաղաքացիները զանգվածաբար գալիս են Հայաստան, ստանում այստեղի գրանցում, այստեղից գնում ԱՄՆ-ից բերված էժան մեքենաներ ու հայկական պետհամարանիշներով տանում Ղազախստանում օգտագործելու։ Սա նրանց ձեռնտու է, որովհետև ԵԱՏՄ կազմում Հայաստանը դեռ արտոնություն ունի և կարող է ցածր մաքսազերծում առաջարկել։ Ղազախստանի իշխանությունները մինչ այս որոշել էին կոշտ միջոցներով պայքարել այս երևույթի դեմ։ Սակայն հիմա մեղմացրել են իրենց […]
15:24 01.08.2019
Էդմոն Մարուքյանի քննադատությանն ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը «Հեռանկարի» տաղավարում ասել է, որ այդ քննադատությունն ընդհանրապես տեղին չէր: «Իրականում, հենց որ իմացանք այդ խնդրի մասին, բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներին կանչեցինք մեր մոտ, հասկացանք՝ ինչով կարող ենք աջակցել, որ այդ հարցը լուծենք, այսինքն՝ ռեալ օգնենք, որ ուղևորները չտուժեն: Հրատապ լուծում տվեցինք, ու հուլիսի 8-ից բոլոր […]
15:16 01.08.2019
«Հեռանկարի» տաղավարում Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի գործածությանն առնչվող անհարմարություններին և խնդիրներին: «Նախ անօդաչու թռչող սարքը պետք է օդանավակայանից 7 կմ հեռավորության վրա օգտագործել: Սա շատ կարևոր է, ու շատերն այդ օրենքը չգիտեն: Պետք է լուրջ վերաբերվել այդ օրենքին, և հիմա մենք դրանով զբաղվում ենք: Սակայն հիմա միջազգային կարգավորում չկա […]
14:32 01.08.2019
Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ՝ դառնալու նրա խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելիներս, Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել: Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում […]
14:07 01.08.2019
ՀՀ ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի պղծման դեպքով։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ դեպքով զբաղվում է ՌՈ-ն, և այժմ որևէ նախնական վարկած չկա:
13:49 01.08.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ կուզենար 10 տարի հետո լինել Եվրախորհրդարանի պատգամավոր: «Ես շատ կուզենայի 10 տարի հետո ողջ լինել, իսկ իմ քաղաքական կարիերան ավարտել Եվրախորհրդարանում՝ պատգամավորի պաշտոնում»,- պատասխանել է Պորոշենկոն ուկրաինական թերթերից մեկի թղթակցի տված այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում իրեն 10 տարի անց: Պորոշենկոն հրաժարվել է մեկնաբանել հարցն այն […]
13:11 01.08.2019
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. «Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում՝ 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում, հատկապես կեսօրից հետո, սպասվում են […]
12:47 01.08.2019
Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է […]
12:43 01.08.2019
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեղադրել է ԱՄՆ-ին մանկական պահվածքի մեջ, գրում է Reuters-ը: Դրա պատճառն Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Զարիֆի հանդեպ սահմանված պատժամիջոցներն են: Երկու երկրների միջև հարաբերությունները բավականին լարված են: Իրանի ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն նման պահվածքով երեխայի է հիշեցնում: «Նրանք իրենց երեխայի պես են պահում: ԱՄՆ-ն ամեն անգամ ասում է, որ ցանկանում […]
12:24 01.08.2019
Օգոստոսի 6-ից 17-ը Հայաստանում անցկացվելու են Համահայկական 7-րդ խաղերը, որոնց ընթացքում Հայաստան են ժամանելու նաև արտերկրի հայազգի մարզիկներ։ Նրանց ֆինանսական բեռը թեթևացնելու համար կառավարությունն այսօր որոշում ընդունեց նրանց ազատել Հայաստան մուտքի արտոնագրի վճարումից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ կառավարության նիստը վարող փոխվարչապես Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ խաղերի բացումն անցկացվելու է Ստեփանակերտում՝ Արցախում, ինչին հասնելու համար […]
12:05 01.08.2019
Հայաստանում օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը 2019-ի առաջին եռամսյակում բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։ Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ տարեկան ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,17% ու 4,71%, և Ադրբեջանում՝ 2,95% և 2,59%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի […]
11:58 01.08.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու […]
11:33 01.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավով տեղակացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան մասին: Անգնահատելի է պարոն Ղազանչյանի դերը հայ թատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումներն իրենց նշանակալի հետքն են թողել ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական կյանքում: Համոզված եմ, որ դրանք երկար տարիներ իրենց […]
11:27 01.08.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից»,- իր ուղերձում […]
11:00 01.08.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայկական իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահ Գարո Ղազարյանին: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: Ա.Բեգլարյանը գոհունակություն է հայտնել Միության հետ զարգացող համագործակցության առթիվ և ընդգծել, որ իր վերջին այցը Կալիֆորնիա նոր փուլ է բացել այդ կարևոր հարաբերություններում: Նա բարձր է […]
08:15 01.08.2019
Իվան Վոլինկինը, ով ըստ ռուսական լրատվամիջոցների, աշնանը կփոխարինի Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին, Վրաստանում persona non grata` «անցանկալի անձ» է հայտարարված: 2007 թվականին Վրաստանի իշխանությունները Վոլինկինին և ևս երկու ռուս դիվանագետի երկրից արտաքսել են: Հարցը վերաբերում էր, այսպես կոչված, «լրտեսության գործին», որի շրջանակներում 2007-ին գործեր հարուցվեցին այն ժամանակվա ընդդիմության մի քանի առաջնորդների նկատմամբ: Ռուսական լրատվամիջոցներն […]
23:59 31.07.2019
«Վարչապետի հետ այցելության ժամանակ որևէ մեկի հետ հանդիպումից չխուսափեցին: Այսինքն՝ չեղավ մարդ, որը ուներ մտածմունք և ասելիք, որը կուզենար կիսվել և չհասցրեց: Դրանից հետո մենք հասցրինք աշխատել այն մարդկանց հետ, որոնք էդ օրը չգտան իրենց հարցերի պատասխանները կամ մասնակի գտան դրանք»,- Գյումրիում տեղի ունեցած ֆորումի և վարչապետի այցելության մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Շիրակի մարզպետ […]