08:15 03.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավական կարգավիճակը փոխող արձանագրությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Արձանագրություններից մեկը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու ՀԱՊԿ խորհրդում քննարկվող հարցերի շուրջ:
Մյուս արձանագրությունը կանոնադրության մեջ փոփոխություններ է սահմանում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել միջազգային կազմակերպություններին և այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն:
Արձանագրության համաձայն՝ եթե պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն, և միջազգային կազմակերպությունները, որոնք կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են գործընկերոջ կարգավիճակ ստանալ:
ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունն առաջարկում է հստակեցնել ՀԱՊԿ «անդամ պետությունների ներկայացուցիչներ» հասկացությունը. ՀԱՊԿ-ին ներկայացնել մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնը, ինչպես նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը: Արձանագրությամբ առաջարկվում է արտոնություններ և անձեռնմխելիություն սահմանել ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նրա ընտանիքի անդամների, այլև նրա տեղակալների և նրանց ընտանիքի անդամների համար, ինչը սահմանում է 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:
15:03 10.07.2025
Լավրովը և Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա ԼումպուրումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են անցկացնում Կուալա Լումպուրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Այն տեղի է ունենում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում։ Դիվանագետները նախկինում մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել և առաջին անգամ անձամբ հանդիպել էին փետրվարին Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության եկան սկսել երկրների […] ...
14:54 10.07.2025
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակովԿառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին: 2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ […] ...
14:48 10.07.2025
«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին«Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի առաջնությունը ներկայացնող «Կավասակի Ֆրոնտալե» ակումբի ֆուտբոլիստ Կոտա Տակաիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու մասին: 20-ամյա ֆուտբոլիստի համար ակումբը վճարել է 5 միլիոն ֆունտ: Ճապոնացի պաշտպանի հետ «Տոտենհեմը» կնքել է 5 տարվա պայմանագիր: 2025-ին Կոտա Տակաին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ազգային […] ...
14:40 10.07.2025
Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներԿառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, […] ...
14:35 10.07.2025
Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարարՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Ներկայացնում ենք հատված «Ազատության» հարցազրույցից. «Ազատություն». – Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. – Բանակցությունների ժամանակ […] ...