TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

12:57 06.07.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որում ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]

̰
Բայդենը Զելենսկու հետ կհանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

12:45 06.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կոլեկտիվ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Կիևի հետ երկկողմ համաձայնագրեր ստորագրած այլ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հուլիսի 9-11-ը կայանալիք դաշինքի գագաթնաժողովին նվիրված հատուկ առցանց ճեպազրույցում ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Բայդենը միջոցառում կանցկացնի նախագահ Զելենսկու և մեր մոտ 20 դաշնակիցների ու […]

̰
Բայդենն ասել է, որ ինքը կհեռանա նախընտրական մրցապայքարից, եթե Աստված իրեն ասի դա անել

12:23 06.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա ընտրապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։ «Եթե Ամենակարող Տերն իջնի երկնքից և ինձ այդպես ասի, ես հավանաբար այդպես էլ կանեմ», – ասել է նա ABC-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք հանելու է իր թեկնածությունը: Միևնույն ժամանակ Բայդենը նաև ասել […]

̰
Բրիտանիայում անվանել են նոր կառավարության հիմնական առաջնահերթությունները

11:26 06.07.2024

Եվրոպական երկրների հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատումը և Գլոբալ հարավի պետությունների հետ շփումների ակտիվացումը կլինեն Միացյալ Թագավորության լեյբորիստական ​​կառավարության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նոր արտգործնախարար Դեյվիդ Լամմին։ «Ես ցանկանում եմ տեսնել Եվրոպայի և Գլոբալ հարավի հետ մեր հարաբերությունների ակտիվացում և կլիմայական խնդիրների վերակայում: Ես նաև ցանկանում եմ տեսնել մոտեցումների […]

̰
Սպիտակ տունը կարծում է, որ Օրբանի այցը Ռուսաստան չի նպաստում Ուկրաինայում խաղաղությանը

11:00 06.07.2024

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան չի նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ «Մենք մտահոգված ենք, որ վարչապետ Օրբանն ընտրել է այս այցը Մոսկվա, որը չի նպաստում խաղաղության գործընթացին և հակաարդյունավետ է Ուկրաինայի ինքնիշխանության, ամբողջականության և անկախության խթանման գործում», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը: Նա լրագրողների հետ […]

̰
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հետ

10:48 06.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերի հետ և ասել, որ ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։ «Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը զանգահարել է Միացյալ Թագավորության վարչապետ Սթարմերին՝ շնորհավորելու նրան երեկվա ընտրություններից հետո նշանակվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ […]

̰
Կուլեբան հայտարարել է Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարի այցի մասին

10:36 06.07.2024

Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ​​ծառայության նոր ղեկավար Դեյվիդ Լամմին ընդունել է ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի՝ Ուկրաինա այցելելու հրավերը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների և Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը։ «Արտաքին գործերի պետքարտուղարն ընդունեց Ուկրաինա այցելելու իմ հրավերը»,- Telegram-ի ալիքում Կուլեբային […]

̰
Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]

̰
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ հակամարտության ամբողջական ավարտի օգտին

21:41 05.07.2024

Ռուսական կողմը հանդես է գալիս ոչ թե հրադադարի, այլ Ուկրաինայում հակամարտության ամբողջական ավարտի օգտին։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցություններից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա նշել է, որ ավելի վաղ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր ներկայացրած առաջարկները թույլ են տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ: «Դա […]

̰
Պաշտոնական Կիևն արձագանքել է Օրբանի Մոսկվա այցին

20:32 05.07.2024

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա գնալու որոշումը կայացվել է «առանց Ուկրաինայի համաձայնության կամ համաձայնեցման»։ «Հիշեցնում ենք, որ մեր երկրի համար «Ուկրաինայի վերաբերյալ առանց Ուկրաինայի համաձայնագրեր չկան» սկզբունքը մնում է անխախտ, և կոչ ենք անում բոլոր երկրներին խստորեն պահպանել այն։ Արդար խաղաղությունը վերականգնելու միակ իրատեսական ճանապարհը մնում […]

̰
Սի Ծինփինն ունի ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանալին․ Ֆինլանդիայի նախագահ

17:30 05.07.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը ամերիկյան Wall Street Journal թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքը ոչինչ չի կարող անել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ունի այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանալին։ Մենք Արևմուտքում, նույնիսկ Միացյալ Նահանգները, չենք կարող դա անել։ Այն, ինչ կարող ենք անել, միայն զենք մատակարարելն է Ուկրաինային», – […]

̰
Լը Պենը գնահատել է կուսակցության հնարավորությունները՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար

17:18 05.07.2024

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) բացարձակ մեծամասնություն ստանալու կուսակցության լուրջ հնարավորությունների մասին։ Ավելի վաղ Harris Interactive-ի հարցումը BFMTV հեռուստաալիքի համար ցույց էր տվել, որ կուսակցությունը կարող է ստանալ  խորհրդարանի 577 մանդատներից մինչև 220-ը՝ ավելի քան 60 տեղով պակաս լինելով […]

̰
Սունակը ներողություն է խնդրել բրիտանացիներից՝  ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո

17:11 05.07.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին և ներողություն խնդրեց բրիտանացիներից։ «Առաջինը և ամենակարևորը, որ կցանկանայի ասել երկրին, սա է՝ կներեք, ես ամբողջ ուժերս տվել եմ այս գործին, բայց դուք հասկացրել եք, որ Միացյալ Թագավորությունը պետք է այլ կառավարություն ունենա», – ասել է Սունակը՝ ելույթ ունենալով Դաունինգ […]

̰
Լեհաստանում հայտարարել են, որ Ուկրաինան չի ընդունվի ՆԱՏՕ

17:02 05.07.2024

Ուկրաինայի ղեկավարները հասկանում են, որ իրենց երկիրը չի ընդունվի ՆԱՏՕ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Տոմաշ Սեմոնյակը։ «Ուկրաինայի առաջնորդները ռեալիստներ են և գիտեն, որ այն երկիրը, որը պատերազմում է և հարձակման է ենթարկվել, չի ընդունվի ՆԱՏՕ»,- ասել է Սեմոնյակը «Լեհական ռադիոյի» եթերում: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ […]

̰
ՆԱՏՕ-ն ցանկանում է, որ  ուկրաինացիները կարողանան զսպել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ

16:35 05.07.2024

ՆԱՏՕ-ն չի ցանկանում «Մինսկ-3», դաշինքը ցանկանում է, որ Ուկրաինան ձեռք բերի Ռուսաստանին զսպելու կարողություն, և, հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հասնելու համար Կիևին անհրաժեշտ է ավելի շատ զենք տրամադրել, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բանակցային սեղանի շուրջ ստեղծված իրավիճակը սերտորեն կապված է մարտադաշտում տիրող իրավիճակի հետ: Հետևաբար, եթե մենք ցանկանում […]

̰
Էրդողանը կարծում է, որ ԱՄՆ-ի օգնությամբ հնարավոր է Գազայում հրադադարի հասնել

16:22 05.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է հրադադարի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին նա լրագրողներին ասել է ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստան կատարած այցից վերադառնալիս։ «Արևմտյան երկրներն այս փուլում պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա, ես կարծում եմ, որ այդ ճնշման արդյունքում կապահովվի վերջնական հրադադար, […]

̰
Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

16:09 05.07.2024

Լեյբորիստական ​​կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը՝ Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո, հայտնում է Sky News-ը։ «Թագավորն առաջարկեց սըր Քիրին դառնալ վարչապետ և ձևավորել նոր կառավարություն՝ ընտրություններում ճնշող հաղթանակից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

̰
Փարիզն ու Լոնդոնը կշարունակեն համագործակցությունը ընտրություններից հետո․ Մակրոն

16:05 05.07.2024

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կշարունակեն համագործակցությունը խորհրդարանական ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության հաղթանակից հետո, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում։ «Իմ շնորհավորանքները, Քիր Սթարմեր, ես գոհ եմ մեր առաջին զրույցից, մենք կշարունակենք աշխատանքը, որը սկսել ենք Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համագործակցության, Եվրոպայում խաղաղության և անվտանգության, կլիմայի և արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ»,- գրել է Մակրոնը: Հուլիսի […]

̰
Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […]

̰
Պուտինը Օրբանին հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

15:37 05.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը նրան հրավիրել է քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Մենք, հուսով եմ, հնարավորություն կունենանք կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ այս դժվարին իրավիճակում և, իհարկե, խոսելու ամենամեծ եվրոպական ճգնաժամի զարգացման հեռանկարների մասին, նկատի ունեմ ուկրաինական ուղղությունը»,- ասել է ՌԴ նախագահը։ ԵՄ Խորհրդում առաջիկա վեց ամիսների ընթացքում նախագահում է […]

̰
ԵՄ-ն բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական շփումների հնարավորությունը. Բորել

15:23 05.07.2024

Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն Մոսկվա այցի ժամանակ։ «Այս այցը տեղի է ունենում բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Վարչապետ Օրբանը ոչ մի մանդատ չի ստացել ԵՄ խորհրդի կողմից Մոսկվա այցելելու համար», – ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի […]

̰
Ֆինլանդիա-ԱՄՆ պաշտպանական համաձայնագիրը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից

14:58 05.07.2024

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է Ֆինլանդիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Պաշտպանական համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։ Ստուբը հավանություն է տվել համաձայնագրի ընդունման և ուժի մեջ մտնելու ակտին, ինչպես նաև որոշ ազգային օրենքներում համապատասխան փոփոխություններին, պարզաբանվում է հաղորդագրության մեջ։ Հելսինկին և Վաշինգտոնը համաձայնագիրը ստորագրել են […]

̰
Օրբանը ժամանել է Մոսկվա

14:35 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա, որտեղ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին։ «Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակներում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», –  Հավաշիի խոսքերը մեջբերել է MTI լրատվական […]

̰
Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

14:24 05.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

14:21 05.07.2024

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

13:55 05.07.2024

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Պետության իրավասությունն է որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխարինելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպանի աշխատանքից, «նա զգալի […]

̰
ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

13:45 05.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում: «Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում […]

̰
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

13:34 05.07.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: […]

̰
Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

13:22 05.07.2024

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: «Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,–ասաց ԱԺ նախագահը: Այլ մեկնաբանությունների համար նա առաջարկեց դիմել Արտաքին գործերի նախարարությանը: Այս […]

̰
Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ մինչև 2034 թվականը Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին

13:02 05.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ուկրաինան մինչև 2034 թվականը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ «Ես իսկապես հուսով եմ, որ մինչ այդ Ուկրաինան կդառնա դաշնակից»,- ասել է նա DPA-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է դաշինքի կազմը փոխվել մինչև 2034 թվականը։ Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացնում […]

̰
BACK_TO_TOP