10:20 10.07.2024
ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ի և Գերմանիայի կառավարությունները «ուժեղ հակազդեցություն» են ցուցաբերում Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու հարցում։ «Ի վերջո, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը դաշնակիցների որոշումը կլինի»,- ընդգծել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև հիշեցրել է, որ ուկրաինական իշխանությունները չափազանց դժգոհ են Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի […]
22:11 09.07.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
21:55 09.07.2024
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պաշտոնական այցով հրավիրել է իր երկիր։ Այս մասին Իրանի նախագահն ասել է Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարն ընդունել է հրավերը։
21:42 09.07.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր: Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ […]
21:35 09.07.2024
Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու վերաբերյալ Եվրամիության որոշումը չի խոչընդոտի երկրի եվրաինտեգրման ձգտուներին, լրագրողներին ասել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։ Ավելի վաղ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել էր, որ ԵՄ առաջնորդները որոշել են կասեցնել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր ուղարկել Վրաստանի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ «Վրաստանը պետք […]
21:31 09.07.2024
Հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։ Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
21:20 09.07.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և առաջին տիկին Ելենա Զելենսկայան ժամանել են Վաշինգտոն։ Այսօր այնտեղ մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովից առաջ Զելենսկին և առաջին տիկինը ծաղկեպսակներ են դրել Հոլոդոմորի զոհերի հուշարձանին և հանդիպել տեղի ուկրաինական համայնքի հետ։ Զելենսկու խոսքերով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինան աշխատելու է հակաօդային պաշտպանության և F-16 ինքնաթիռների քանակի ավելացման հարցերի ուղղությամբ։ «Մենք պայքարում ենք […]
21:13 09.07.2024
Հնդկաստանը և Ռուսաստանը կզարգացնեն տնտեսական համագործակցությունը՝ ավելացնելով բեռների մատակարարումները Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, Հյուսիսային ծովային երթուղու և Չենայ-Վլադիվոստոկ նոր ուղիների գործարկման միջոցով: Այս մասին ասվում է երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի՝ մինչև 2030 թվականը ռուս-հնդկական տնտեսական համագործակցության ռազմավարական ուղղությունների զարգացման մասին համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։ […]
20:58 09.07.2024
Թուրքիան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ակտիվ ջանքեր կգործադրեն Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում՝ ասելով Նեթանյահուի կառավարությանը՝ բավական է»,- Քուրթուլմուշի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։ Նրա […]
20:08 09.07.2024
Հնդկաստանը գնահատում է Ռուսաստանի հետ իր բարեկամությունը։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին։ «Ռուսաստանի հետ բարեկամությունը մի բան է, որը մենք շատ ենք գնահատում»,- գրել է նա X-ում: Ավելի վաղ Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպմանը Մոդին ասել էր, որ կինոն կարեւոր դեր է խաղացել երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ «Ռաջ […]
17:11 09.07.2024
Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինան «անվճար տոմս» չի ստանա դեպի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։ «Մենք կպնդենք, որ տեքստի համապատասխան պարբերությունը հղում պարունակի ՆԱՏՕ-ին միանալու մասին: Եթե դրա պայմանները կատարվեն, և դաշինքի երկրները նման որոշում կայացնեն, այս փաստաթուղթը չի կարող ծառայել որպես «անվճար տոմս» դեպի ՆԱՏՕ։ Յուրաքանչյուր երկիր, […]
16:44 09.07.2024
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի որոշ երկրներ կորցնում են վստահությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ և չեն ցանկանում քննարկել նրա հետ ռազմավարական հարցեր, քանի որ Բուդապեշտը հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ: Այսպիսի գնահատական է տվել Le Monde թերթը։ Ըստ թերթի՝ «Բուխարեստյան ինյակի» (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Չեխիա և Էստոնիա) երկրների մեծ մասը […]
16:00 09.07.2024
Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունները, որոնք նախատեսում են առաջխաղացում դեպի Ասիա, վտանգ են ներկայացնում աշխարհի և տարածաշրջանի կայունությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «ՆԱՏՕ-ի, այսպես կոչված, անվտանգությունն ապահովվում է այլ երկրների անվտանգության հաշվին, իսկ դաշինքի գործողությունները անվտանգության չափազանց բարձր ռիսկեր են ստեղծում աշխարհում ու տարածաշրջանում։ Որպես սառը պատերազմից մնացած ամենամեծ ռազմական […]
15:52 09.07.2024
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ «Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- նշված է Հարությունյանի […]
15:42 09.07.2024
Հնդկաստանը Ռուսաստանի հետ շփումներում պետք է հստակ նշի Ուկրաինայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա կատարած այցը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը պաշտոնյային հարցրել էր, թե ինչ է մտածում Հնդկաստանի առաջնորդի՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստան կատարած այցի մասին։ «Մենք կոչ ենք անում Հնդկաստանին, ինչպես ցանկացած […]
15:34 09.07.2024
Կրեմլն ուշադիր հետևելու է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հայտարարություններին և որոշումներին, քանի որ դաշինքը Ռուսաստանը դիտարկում է որպես թշնամի և ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք հնարավորինս ուշադիր կհետևենք։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի Դաշնությունը համարում է թշնամի, դա մի դաշինք է, որը բազմիցս հայտարարել […]
15:05 09.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական է։ «Երբ ասում ենք Ռուսաստան, առաջին խոսքը, որ գալիս է յուրաքանչյուր հնդիկի մտքին, բարեկամն է: Ռուսաստանը բարեկամ է թե՛ երջանկության, թե՛ տխրության մեջ: Ռուսաստանը Հնդկաստանի իսկական բարեկամն է: Ռուսաստանում երբեմն […]
14:46 09.07.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման […]
14:15 09.07.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակումներ չի իրականացնում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա, մեկնաբանելով Կիևի հիվանդանոցներից մեկի մոտ հրթիռի ընկնելու միջադեպը՝ Պեսկովն անդրադարձել է ՌԴ ՊՆ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ տվյալ դեպքում խոսքը հակահրթիռի անկման մասին է, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, […]
13:56 09.07.2024
Նախորդ հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության նոր իրողություններ կառուցելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ներկա պատմական պայմաններում Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին, և եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել […]
13:44 09.07.2024
ՆԱՏՕ-ն պետք է ստեղծի 35-50 հավելյալ բրիգադներ՝ ռուսական հնարավոր հարձակումից պաշտպանվելու իր նորացված ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրին, որը ծանոթ է Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովին նախապատրաստված հաշվարկներին։ Reuters-ի զրուցակիցը մանրամասներ չի հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գաղտնի պլանի մասին։ ՆԱՏՕ-ի բրիգադը բաղկացած է 3000-7000 զինվորից, ուստի ևս 35-50 նման ստորաբաժանումների ստեղծումը լուրջ […]
13:29 09.07.2024
Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կասեցվել է, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Եվրամիության ղեկավարների համար անհասկանալի են Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները: «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ակնհայտորեն հետքայլ է: Բացի դրանից, հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակների հետ: Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցված է»,- ասել է նա։ Եվրամիությունը սառեցրել է նաեւ […]
13:25 09.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում մտադիր է բարձրացնել հակաահաբեկչական, Գազայի, Ուկրաինայի հարցերը, և հատկապես այն, որ դաշինքը չպետք է դառնա այս հակամարտության կողմ։ «Այս գագաթնաժողովից մենք ակնկալում ենք արդյունքներ, որոնք հարգում են մեր ազգային անվտանգության շահերը և կամրապնդեն համերաշխությունը դաշինքի ներսում: Վաշինգտոնում շփումների ընթացքում մենք ուշադրություն կդարձնենք […]
13:00 09.07.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր-2024» զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգումը, այնուհետև ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը, հապճեպ հետևանք է և հանրապետության իշխանությունների կողմից թշնամական քաղաքականություն՝ իրենց գործընկերների նկատմամբ։ «ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց պաշտպանության ուժերի համար 30 միլիոն եվրոյի սառեցումը: Սա պատասխան է իշխող կուսակցության՝ իրենց նկատմամբ վարած […]
12:52 09.07.2024
Եվրամիության երկրների ղեկավարները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր տրամադրել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները նույնպես որոշել են սառեցնել այն գումարները, որոնք հատկացվելու էին Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար։ […]
12:41 09.07.2024
ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտությանը մասնակցում է Կիևի կողմից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա դաշինք է (ՆԱՏՕ-խմբ.), որն անմիջականորեն ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ՝ Ուկրաինայի կողմից, հետևաբար, մենք, իհարկե, շատ ուշադիր հետևելու ենք այն հռետորաբանությանը, որը տեղի կունենա բանակցությունների ընթացքում, որոշումներին, որոնք կպատրաստվեն և կգրվեն թղթի վրա»,- ասել է Պեսկովը։ […]
12:15 09.07.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը նախատեսում է նաեւ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ անցկացնել։ Հունիսի վերջին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով այցով գտնվում էր Բաքվում, ասել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է […]
12:10 09.07.2024
Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին հաջորդած ՆԱՏՕ-ի անդամների համատեղ կոմյունիկեի նախնական տեքստում Ուկրաինայի ուղին դաշինքին միանալու համար անվանվում է «անշրջելի», հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։ Հարցը, թե որքան ամուր երաշխիքներ պետք է տրվեն Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, դարձել է դաշինքի 32 անդամների քննարկման առանցքային կետը գագաթնաժողովից առաջ։ Փաստաթղթի նախագիծը դեռ կարող է փոփոխվել, սակայն նման […]