12:15 09.07.2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Բայրամովը նախատեսում է նաեւ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ անցկացնել։ Հունիսի վերջին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով այցով գտնվում էր Բաքվում, ասել էր, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին հրավիրել է […]
12:10 09.07.2024
Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովին հաջորդած ՆԱՏՕ-ի անդամների համատեղ կոմյունիկեի նախնական տեքստում Ուկրաինայի ուղին դաշինքին միանալու համար անվանվում է «անշրջելի», հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։ Հարցը, թե որքան ամուր երաշխիքներ պետք է տրվեն Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, դարձել է դաշինքի 32 անդամների քննարկման առանցքային կետը գագաթնաժողովից առաջ։ Փաստաթղթի նախագիծը դեռ կարող է փոփոխվել, սակայն նման […]
11:54 09.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի և չի ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ «Նախագահը պայքարե՞լ է Պարկինսոնի հիվանդության դեմ: Ոչ: Նա այժմ բուժվո՞ւմ է: Ոչ: Նա որևէ դեղամիջոց ընդունո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ոչ»,-ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Միաժամանակ Ժան Պիերը նշել է, որ Բայդենը երեք […]
11:51 09.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր […]
22:05 08.07.2024
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […]
21:58 08.07.2024
Մայիսի 15-ին մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին։ Այս մասին հայտնում է Սլովակիայի պետական հեռուստատեսությունը։ Ֆիցոն անցած ուրբաթ առաջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման։ Այն համընկել է հանրապետության պետական տոնի հետ։ Նա կարճ ելույթ է ունեցել Դևինում, որը Բրատիսլավայի արվարձանն է։
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
21:37 08.07.2024
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ պայմաններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի հաստատման համար։ Նա համապատասխան հայտարարություն է արել Պեկինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը։ «Միջազգային հանրությունը պետք է պայմաններ ստեղծի և աջակցի երկու կողմերին՝ վերսկսելու ուղիղ երկխոսությունը և բանակցությունները։ Միայն այն դեպքում, երբ բոլոր խոշոր տերությունները բացասական էներգիայի փոխարեն դրսևորեն դրական […]
21:21 08.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, այնուհետև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում նախագահներին հարցրել է ռազմական գործողությունների գոտում սահմանափակ ժամկետով հրադադարի հնարավորության մասին։ Ինչպես վստահեցնում է Օրբանը՝ երկու նախագահներից էլ նույն պատասխանն է ստացել, որ ժամանակավոր հրադադարն առավելություն կտա հակառակորդին: «Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները նույն պատասխանը տվեցին՝ հրադադարը […]
21:07 08.07.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները միջնորդներից պահանջում են ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների պաշտոնական Telegram ալիքում։ «Մինչ ՀԱՄԱՍ-ը ճկունություն է ցուցաբերում՝ հեշտացնելու բանակցությունները Գազայում իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրում է ուժեղացնել ռազմական գործողությունները այնտեղ և այդպիսով ավելի ու ավելի շատ հանցագործություններ է […]
20:57 08.07.2024
Ռուսաստանը հաջողություն է մաղթում Իրանին նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի նախագահության օրոք և ակնկալում է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում իրանցիների ընտրությանը։ Իրանի ժողովուրդն իրացնում է իր ինքնիշխան իրավունքը, մենք հաջողություն ենք մաղթում Իրանի նոր ղեկավարությանը և, իհարկե, հույս […]
20:44 08.07.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում շնորհավորել է Մասուդ Պեզեշքիանին Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ, շնորհավորել նրան նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում»,-նշված է […]
20:30 08.07.2024
Ուրուգվայի և Կոլումբիայի հավաքականները դուրս են եկել Միացյալ Նահանգներում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Ուրուգվայի հավաքականը քառորդ եզրափակչում պայքարից դուրս է թողել աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլիացիներին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, նշանակվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որում ուրուգվայցիները հաղթել են՝ 4-2: Բրազիլացիներն Ամերիկայի գավաթի նախորդ խաղարկությունում հասել էին եզրափակիչ, որտեղ 0-1 հաշվով պարտվել […]
20:05 08.07.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 9-ին կհանդիպեն նեղ և ընդլայնված կազմով, սակայն մամուլի համար հայտարարություններ չեն անելու, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ակնկալում ենք, որ Պուտինի և Մոդիի միջև շփումը կսկսվի կեսօրին մոտ, կլինի սահմանափակ ձևաչափով խոսակցություն, կլինեն ռուս-հնդկական բանակցություններ պաշտոնական նախաճաշի ձևաչափով»,- ասել է […]
16:22 08.07.2024
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք, քանի որ այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,-ասվում է X-ի միկրոբլոգում հրապարակված ուղերձում:
16:00 08.07.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Անդրեևիչ Ալիխանովի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Գրուզդևը։ Նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին […]
15:39 08.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:
15:33 08.07.2024
Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Երևանի քաղաքապետարանի գնած 8 աղբատար մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են: Դրանք անցնում են տեխզննում և փաստաթղթավորում: Մյուս 4-ը Հայաստանում կլինեն մեկ շաբաթից: Ավինյանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ, առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների, կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ Երևանի […]
15:30 08.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի և Գազայի հատվածի կարգավորման վերաբերյալ հայտարարություններ անել։ Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գործընկերների հետ, հաղորդում է CNN TÜRK-ը։ «Էրդողանի հիմնական թեմաներն են լինելու Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծումը, Սև ծովի անվտանգության հարցերը և իրավիճակը Մերձավոր […]
14:54 08.07.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է ընդունել հանրապետության վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երկրի ղեկավարը վարչապետին խնդրել է «ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար»։
13:08 08.07.2024
Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը մեկ շաբաթվա ընթացքում պետք է առաջադրի հանրապետության նոր վարչապետի թեկնածությունը։ Նման կարծիք է հայտնել Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Օլիվյե Ֆորը France Info ռադիոկայանի եթերում։ «Մենք պետք է կարողանանք մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի թեկնածու ներկայացնել»,- ասել է նա։ Ինչպես հետևում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներից, որոնք […]
12:19 08.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկին կատարած այցից անմիջապես հետո հայտարարեց Վաշինգտոն այցի մասին։ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- հաղորդագրություն է հրապարակել Հունգարիայի վարչապետը Instagram-ում:
11:34 08.07.2024
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի […]
10:53 08.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին, հայտնել են նրա գրասենյակից։ Իր մեկնելուց առաջ Մոդին ասել է, որ «անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը»՝ նրան անվանելով ընկեր: Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին տասը տարիների ընթացքում, այդ թվում՝ […]
10:44 08.07.2024
Հունգարիան աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու Չինաստանի խաղաղության ծրագրին։ Այս մասին Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Հունգարացիները խաղաղասեր ժողովուրդ են, հետևաբար, մենք կանգնած ենք խաղաղության, ոչ թե պատերազմի կողքին», – կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է MTI լրատվական գործակալությունը: Օրբանը հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտությունը շարունակվում […]
10:12 08.07.2024
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ խորհրդարանում ստանալով 182 տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է 143 մանդատ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Խորհրդարանն ունի 577 […]
10:07 08.07.2024
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից հետո։ Վարչապետը սոցիալական ցանցերում հեռարձակված՝ քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։ «Հավատարիմ մնալով […]
22:00 07.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելնում է նրանից, որ ուղիղ 10 տարվա ընթացքում ոչ ոք խոստումներ չի տվել Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաընկերության եթերում։ Հարցին, թե ինչու Ուկրաինան 10 տարում կարող է ընդունվել ՆԱՏՕ, և ոչ թե 2 կամ 3 տարում, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ամենակարևոր բանը, […]
21:40 07.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա այցի օրակարգը հարուստ կլինի, նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում. այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ «Ակնհայտ է, որ օրակարգը կլինի հարուստ, եթե ոչ գերծանրաբեռնված, սա կլինի պաշտոնական այց, և մենք հուսով ենք, որ […]
21:45 06.07.2024
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […]