TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

17:00 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկվանից ԲԴԽ-ում Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում երեկվանից քննարկվում էր Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Տավարացյանի լիազորությունները, սակայն, նիստի […]

̰
Հայաստանում զավթում են ասորական եկեղեցիները. բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին

16:26 19.07.2019

Ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով ասորական մատուռի հետ կապված խնդիրը. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո Ամենայն Հայոց կաթողիկոս Հարգելի պարոն վարչապետ 18․06․2019 թ․ դիմել էինք Ձեզ՝ […]

̰
«Հարգեք անմեղության կանխավարկածը». դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է

16:09 19.07.2019

Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդ է եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը: Նա լրագրողների հարցերին չի պատասխանել։ Հարցին, թե դատախազությունն ասում է, որ ինքը տվյալներ է կեղծել, պատասխանել է. «Հարգեք անմեղության կանխավարկածը»։ Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել համակարգիչ։

̰
Այսօր կա «անտառ` երկրի արտաքին պարտքի դիմաց» մեխանիզմը. Նազելի Վարդանյան

15:56 19.07.2019

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին: Նրա խոսքերով՝ կան միջազգային կոնվենցիաներ, որոնցից ՀՀ-ն կարող է օգտվել, սակայն չի օգտվում: «Այսօր կա «անտառ` երկրի արտաքին պարտքի դիմաց» մեխանիզմը, որով հնարավոր է, որ ՀՀ-ն իր անտառածածկույթն ընդլայնի, իսկ երկրի արտաքին պարտքը նվազի»,- ասաց Նազելի Վարդանյանը: Փաստաբանը նշեց, որ […]

̰
ՀՀ-ն ունի 6,8 տոկոս անտառածածկույթ

15:47 19.07.2019

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է անտառների խնդրի մասին: «Վերջին 30 տարվա ընթացքում մենք կորցրել ենք մեր անտառային ֆոնդի մեծ մասը: 1993-ի գույքագրման տվյալների ժամանակ ասվել է, որ 11,2 տոկոս անտառածածկ տարածք կա, սակայն դրանից հետո դուք գիտեք, որ ամբողջ գյուղական բնակչությունը նստած է անտառի վրա»: Նրա խոսքերով՝ մեծ […]

̰
Փաստաբանները պնդում են, որ ռուս զինվորականին սպանողը Սերգեյ Խոջայանը չէ

15:35 19.07.2019

«Հայրապետյան երկու եղբայրները՝ Հրանտը և Համլետը, Խոջայան Սերգեյը, Սահակյան Սահակը, Մարկոսյանը, Ստեփանյանը, Աղայանը, Հայրապետյանը, Հակոբյանը, Մանուկյանը և Եղիազարյանը: Բոլորը գտնվում են կալանքի տակ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում մեղադրվող կողմի փաստաբան Կարեն Ներսիսյանը: Հիշեցնենք, որ 24-ամյա նախկին հատուկ ջոկատային Նիկիտա Բելյանկինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի […]

̰
Հանդիպում ԲԴԽ անդամների և խուզարկության ենթարկված դատավոր Դավիթ Գրիգորյանի միջև

15:27 19.07.2019

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունենալու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որի աշխատասենյակն օրեր առաջ խուզարկվել էր, համակարգիչը՝ առգրավվել: Հանդիպման մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: «Քննարկել ենք, թե ինչ ընթացակարգեր են տեղի ունեցել, արդյո՞ք խախտումներ կան դատավորի գործունեության հետ կապված, անկախության հետ կապված, թե՞ ոչ: Մեզ […]

̰
Դաժան սպանդ Էջմիածնում․ սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (16+)

15:14 19.07.2019

Հայաստանում շարունակվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող դեպքերը: Օրերս թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածնի քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացվում է ստերջացման ծրագիր, հայտնում է Econews.am-ը։ «Դինգո թիմ» ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանի խոսքերով՝ իրականացվող ծրագիրն արդեն մոտենում է ավարտին, և քաղաքում մնացել են հաշված թվով չստերջացված շներ, […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի

14:43 19.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

14:28 19.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր ընդմիջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։ Վերաքննիչ բողոքը բերած դատախազը չի ներկայացել այսօրվա նիստին, պատճառաբանելով, որ այդ ժամին պետք է մասնակցի մեկ այլ գործի քննությանը։ Դատավոր Նիկողոսյանը ընդմիջել է նիստը։ […]

̰
Պետգույքի կոմիտեն քննարկման է ներկայացրել Երևանի երկաթուղու պոլիկլինիկան լուծարելու նախագիծը

14:27 19.07.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության որոշմամբ վերապահված է […]

̰
Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

14:25 19.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Արգենտինայի միջև փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ […]

̰
Փաշինյանը ճաշում է ՊՆ ուսումնական զորամասում

14:13 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, շրջում է ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում: Նա շրջայցի ժամանակ այցելեց ճաշարան, օգտվեց զորամասի ծառայողների համար նախատեսված ճաշացանկից: Մանրամասները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

̰
Մարդիկ դառնում են միօրինակ, և դա խնդիր է․ Պոզներ

14:07 19.07.2019

Ռուսաստանցի հարցազրուցավար Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ երեկոյան ընդհանրապես հեռախոս չի օգտագործում, իսկ հյուր գնալիս չի վերցնում սարքն իր հետ։ Այս մասին նա հայտնել է իր կայքում հետևորդներից մեկի հարցին պատասխանելիս։ Պոզները հայտնել է, որ ինքն էլ է տեսնում մարդկանց, որոնք անընդհատ իրենց սարքերի մեջ են մտած, ինչ-որ բաներ են կարդում, միմյանց գրում։ Պոզներն այստեղ […]

̰
«Պանելն ընկավ նորածնիս գլխին». 3 մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը դժբախտ պատահարից հետո կանգնել է փաստի առաջ

14:00 19.07.2019

Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Խաչատուր Գեղամյանը միշտ երազել է սեփական տուն ստեղծելու մասին, սակայն վաստակը բավականացրել է միայն ընտանիքի հոգսերը քիչ թե շատ հոգալու համար: Արցախյան պատերազմի մասնակից Խաչատուրը երեք մանկահասակ երեխաների հայր է: Նա և կինը Արմենուհի Ռուսակինան իրենց երջանիկ ընտանիք են համարել և բավարարվել են օրվա ձեռքբերումով: Սակայն վերջերս ընտանիքը կանգնեց ծանր […]

̰
Դավիթ Տոնոյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է զինված ուժերում կանանց հարցերը

13:57 19.07.2019

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող […]

̰
Հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարարի հետ. Հակոբ Արշակյան

13:49 19.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Իրան կատարած այցից, կից հետևյալ գրառումն արել. «Աշխատանքային նախաճաշի ֆորմատով երկկողմ հանդիպում ունեցանք Իրանի կապի և հեռահաղորդակցության նախարար Ջահրոմիի հետ։ Մանրամասներն՝ ավելի ուշ։ Վերադառնում ենք Երևան»:

̰
Գլեդիս Բերեջիկլյանը հուսով է` Ավստրալիան մոտ ապագայում կճանաչի Հայոց ցեղասպանությունը

13:42 19.07.2019

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը չորրորդ անգամ է Հայաստանում: Այս անգամ այցը մասնավոր է, սակայն հանդիպումներ են կայացել ՀՀ վարչապետի և նախագահի հետ: «Արմենպրես»-ը Գլեդիս Բերեջիկլյանի հետ զրուցել է առաջիկա ծրագրերի, Նոր Հարավային Ուելս նահանգի հայ համայնքի, Հայոց ցեղասպանության ճանաչման և այլ թեմաների շուրջ: – Տիկին Բերեջիկլյան, 2019թ. մարտի 23-ին Նոր […]

̰
Պորոշենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ

13:35 19.07.2019

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին Ստրասբուրգում թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի նիստերի դահլիճ` թողնելով նախասրահում: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Այդ օրը Պորոշենկոն պետք է ներկայանար Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրո, սակայն դրա փոխարեն վերջինս մեկնել է Ստրասբուրգ: Լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Պորոշենկոյի անունը նշված չի եղել Եվրախորհրդարանի […]

̰
Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակում փաստաբանները, հուսահատությունից ելնելով, ասուլիս են հրավիրել

13:34 19.07.2019

Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում այսօր մամուլի ասուլիս են հրավիրել մեղադրվող կողմի փաստաբանները։ «Հիշեցնեք, որ սպանվել է զինվորականը, տուժել են երկուսը՝ մեկը դանակահարվել է: Ձերբակալվել է 9 հայ, այդ 9-ից 2-ն իրենց ոտքով են եկել, հանձնվել: 5 հոգին մեղադրվում են սպանության հոդվածով: Մինչև ցմահ դատապարտում է սպասվում: Կան նաև խուլիգանության հոդվածով մեղադրվողներ: Մենք հույս չունենք […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին

12:41 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում վճիռը հրապարակվեց: Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին: Նշենք, որ Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), […]

̰
Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

12:40 19.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն […]

̰
Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը. Լավրով

12:36 19.07.2019

«Մոսկվան ուզում է լինել վրացի ժողովրդի ընկերը»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը, հայտնում է Aliq-ը: 2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը: «Ես այդ մասին չեմ […]

̰
Իրանը հերքում է ԱՄՆ բանակի կողմից իրանական ԱԹՍ-ի ոչնչացումը

11:57 19.07.2019

Իրանի զինված ուժերին պատկանող և Հորմուզի նեղուցում հերթապահություն իրականացնող բոլոր անօդաչու թռչող սարքերը «ողջ-առողջ» վերադարձել են իրենց բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։ Սրանով նա հերքել է Միացյալ Նահանգների նախագահի այն պնդումները, որ ամերիկացիներն իրանական ԱԹՍ են խոցել։ Մինչ այս, հերքմամբ էր հանդես եկել նաև Իրանի ԱԳ նախարարը՝ ասելով, որ իրենք […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. ԲԴԽ-ն վճիռը կհրապարակի ժամը 12:30-ին

11:48 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 19-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շարունակվեց Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստը, որտեղ Խորհուրդը հանդես եկավ որպես դատարան: ԲԴԽ անդամները քննարկում էին, որ նիստը հետաձգվի, քանի որ երկու դատավորներից մեկը […]

̰
Իջևանի դեպքերից հետո մի շարք հանրային դեմքեր ստորագրահավաք են նախաձեռնել

11:36 19.07.2019

Լրագրող Գագիկ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Իջևանի դեպքերին. «Սա էլ մեր արձագանքը՝ Իջևանում տեղի ունեցածի վերաբերյալ։ Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։ Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ. «Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած […]

̰
ԲԴԽ նիստն ուշանում է

11:29 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվելու է ԲԴԽ նորընտիր անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցի քննությունը: Նման պահանջով ներկայացել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բոքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը, Լիպարիտ Մելիքջանյանը: Թեև հայտարարված էր, որ նիստը սկսվելու է ժամը 11-ին, սակայն դատավորները դեռ չեն ժամանել: Հիշեցնենք, որ երեկ նիստն ընդհատվեց, երբ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց որպես վկա նիստի […]

̰
Իջևանի դեպքերի հետ կապված բերման է ենթարկվել 22 անձ, որից 13-ը ձերբակալվել են. ՔԿ

11:15 19.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3 անձ […]

̰
Հայաստանը 3 մլն եվրո դրամաշնորհ է ստացել Ախուրյան գետի վերաբերյալ փորձագիտական ծառայությունների համար

11:04 19.07.2019

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ստորագրվել է ընդհանուր՝ 3 մլն եվրո արժողությամբ երկու դրամաշնորհային համաձայնագիր: 300,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայություններն իրականացնելու նպատակով, 2,700,000 եվրո գումարի չափով՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով։ Առաջին […]

̰
Հրազդանի կիրճում ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը և շրջվել

10:46 19.07.2019

Հուլիսի 18-ին՝ ժամը 23:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» զբոսայգու կողմից, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1993 թ.) դուրս է եկել […]

̰
BACK_TO_TOP