11:18 20.07.2019
«Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած […]
11:12 20.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին: Նախքան համաժողովի մեկնարկը, Փաշինյանը շրջեց տաղավարներով, որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը: Ողջ ընթացքում Փաշինյանին փորձում էր մոտենալ մի կին՝ գոռալով. «Ո՞ւր է Փաշինյանը»: ՀՀ վարչապետը խնդրեց թույլ տան կնոջը մոտենաl իրեն, որպեսզի լսի նրա խնդիրը: «Ես քեզի իմեննը նամակ եմ […]
10:49 20.07.2019
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հետազոտության կենտրոնի կողմից հրապարակված հանրային կարծիքի հարցումների արդյունքի համաձայն՝ Վրաստանի բնակչության մեծամասնության՝ 90 տոկոսի կարծիքով Վրաստանը ամենալավ հարաբերություններն ունի Ուկրաինայի հետ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Երկրորդ և երրորդ տեղը` 87 տոկոսով կիսում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրները: Չորրորդ տեղում է Թուրքիան՝ 72 տոկոսով, իսկ հինգերորդը Հայաստանը՝ 66 տոկոսով: […]
10:43 20.07.2019
«Մեդալներ ունենք». ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում […]
10:39 20.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ևս մեկ երկիր է ավարտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: «Կիպրոսն ամբողջությամբ ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և այդ մասին հուլիսի 19-ին տեղեկացրել Եվրոպական միության խորհրդին»,- գրել է նա:
09:51 20.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին: Ըստ այդմ, գործի վարույթը կասեցվել է մինչև այդ կառույցներից պատասխաններ ստանալը: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության մասին է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան` խնդրելով պարզել ՀՀ քրեական օրենսգրքի […]
09:34 20.07.2019
Դատախազությունը ստուգումներ է իրականացնում՝ պարզելու, թե ինչու է հիվանդը հոսպիտալացվել հիվանդանոցի միջանցքում։ РИА Новости-ին հաղորդել է Շրջանային դատախազության ներկայացուցիչ Օլգա Մոյսեիկինան: Բուժհաստատության տեսահսկման խցիկների կադրերում երևում է, որ կաթված ստացած 83-ամյա աշխատանքի վետերանը պառկած է Բելգորոդի հիվանդանոցի միջանցքում, թեև հիվանդասենյակներում ազատ մահճակալներ կան։ Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մահճակալի վրա պառկած […]
23:59 19.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Շուշս դարձավ 12 տարեկան»:
23:44 19.07.2019
Լոնդոնից Թուրքիայի Դալաման չվերթի ուղևորներից մեկն ինքնաթիռի՝ օդում գտնվելու ժամանակ փորձել է բացել վթարային ելքն ու հայտարարել է, որ դրանով ուզում է սպանել բոլորին։ Դատարանը որոշել է այդ պահվածքի համար նրա կյանքը բարդացնել 85 հազար ֆունտով (106 հազար դոլար)։ Ուղևորը՝ Խլոե Հեյնսը, ինքնաթիռի օդ բարձրանալուց 45 րոպե հետո վեր է թռչել տեղից ու փորձել է […]
23:22 19.07.2019
Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Սա իմ Արարատն է, երկրորդ հնարավորության խորհրդանիշը: Հնարավորություն, որ իմ պապը ստացել է 100 տարի առաջ, երբ նրան փրկել են այլ մարդիկ: Հնարավորություն, որն ինձ կյանք է տվել միայն այն պատճառով, […]
23:16 19.07.2019
Գերմանիայում անձնական տվյալների պաշտպանության գծով կառավարության ներկայացուցիչ Ուլրիխ Քելբերը խորհուրդ է տվել հրաժարվել հայտնի FaceApp ծրագրի օգտագործումից: Ծրագիրը ստեղծվել է ռուսական Wireless Lab ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պաշտոնյան անհանգստանում է, որ այդ ծրագրի միջոցով անձնական կարևոր տվյալները կարող են հայտնվել երրորդ անձանց մոտ: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է մարդու […]
23:10 19.07.2019
Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվեց կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության դրսևորումների դեմ միջազգային հանրության կողմից միասնական ջանքերի գործադրումը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի […]
22:44 19.07.2019
2019-ի հունվար-հունիս ամիսներին ընդհանուր ժամանումների մեջ զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12․8 %-ով։ Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեին 105 մլն դրամ է հատկացրել ենթակառուցվածքների զարգացման և ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ կից ներկայացնելով տեսանյութ, որում Հայաստանից իրենց տպավորության մասին են խոսում մեր […]
21:47 19.07.2019
2019-ի առաջին կիսամյակում Հայաստանի անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.1 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անշարժ գույքի գները ՀՀ-ում շարունակում են աճել, ինչը վկայում է մեծ պահանջարկի մասին»,- գրել է նա:
21:41 19.07.2019
Այս տարվա սկզբից մինչև հիմա շուրջ 35 փախստական Միջերկրական ծովով ԵՄ տարածք է ներթափանցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մասնավորապես` Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Միլմանը հայտարարել է, որ փախստականների հստակ թիվը կազմում է 34 266: Սա 34 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կազմակերպության տվյալներով՝ առավել մեծ թվով փախստականներ տեղափոխվել են […]
21:24 19.07.2019
ԱՄՆ նախագահի վարչակազմում՝ փակ դռների հետևում, առանց հրապարակային հայտարարությունների, քննարկում են փախստականների հոսքին լիովին վերջ տալու հարցը։ Նախագահը կողմ է, որ Նահանգներն այլևս չընդունի ոչ մեկի ապաստան տալու հայցը, սակայն այս դիրքորոշմանը հակառակվողներ կան։ Այս մասին անանուն աղբյուրների միջոցով հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Դոնալդ Թրամփն առաջարկում է 2020 թվականից ընդհանրապես զրոյացնել ապաստան ստացողների քվոտաները, […]
21:03 19.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
20:53 19.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, […]
20:47 19.07.2019
Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
20:25 19.07.2019
Այս տարեսկզբից աղետի գոտում իրականացվել են տնակների և այլ ժամանակավոր կառույցների, նաև դրանցում ապրող ընտանիքների հաշվառման աշխատանքներ: Դրանց նպատակը անօթևանության խնդրի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալն էր ու այդ խնդրի համար լուծումներ մշակելը: Աշխատանքային խումբն աշխատանքներն ավարտել է հունիսի 30-ին: Վերջերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հարցին անդրադարձավ նաև վարչապետը: Թեմայի շուրջ է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի […]
20:21 19.07.2019
ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպել է Իրաքի ծրագրման նախարար Նուրի Ալ-Դուլեյմիի հետ: Տիգրան Ավինյանն ասել է, որ Իրաքի հետ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջնահերթություններից է: Զրուցակիցներն արձանագրել են առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ երկուստեք հետաքրքրվածությունը՝ հատկապես հաշվի առնելով գոյություն ունեցող […]
20:07 19.07.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում տեղ գտած աղմուկին, որ Էջմիածնում անտուն կենդանիներ են գնդակահարվել: «Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ, Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման հետ կապված: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի […]
19:27 19.07.2019
Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշեց, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը: Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանակաշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի […]
19:25 19.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության տեսլականի շուրջ: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից: Կառավարության ղեկավարը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմավորման գործընթացում անելիքները. «Մեր խնդիրն արդեն ձևակերպել ենք մի քանի մակարդակներում՝ մենք Հայաստանը տեխնոլոգիական և արդյունաբերական երկիր դարձնելու խնդիր […]
19:06 19.07.2019
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին ու դժգոհություններին, թե Իջևանում նոր աշխատատեղեր չեն բացվում: «Անտառը մենակ ծառ չի, առավել ևս, որ էդ ծառը դու չես տնկել: Անտառում կարելի է կենդանի պահել, անտառից կարելի է իր արտադրանքը վերցնել՝ էկոլոգիապես մաքուր սնկի, պտղի և հատապտղի պահածոյացմամբ և […]
19:02 19.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին: Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:
18:43 19.07.2019
«Մոսկվան ուզում է լինել վրաց ժողովրդի ընկերը»,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հետ կապված ՄԻԵԴ-ի որոշումը: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել էր Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ վերանայելու և չեղարկելու Վրաստանի գերագույն դատարանի մարտի 2-ի որոշումը։ «Ես այդ մասին չեմ լսել: Ամեն դեպքում, […]
18:29 19.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Սիս գյուղից: Պապիկյանը լուսանկարվել է գյուղի երեխաների հետ. նրանց թվում է փոքրիկ Սամվելը: Վերջինիս գլխավորությամբ ամիսներ առաջ Սիս գյուղի երեխաները դժգոհում էին, որ Փաշինյանը խոստացավ իրենց ճանապարհը նորոգել, բայց խոստումը չպահեց: «Սիս գյուղում էինք: Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է»,- […]
18:21 19.07.2019
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացը, իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ի կատարումն նշված հանցատեսակներով կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարականների՝ դեռևս այս տարվա մարտին Լոռու մարզի […]
18:15 19.07.2019
Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին […]