TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը 90 մլն դրամ հատկացրեց Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը

12:51 18.07.2019

Հայաստանի կառավարությունը 90 միլիոն դրամ կուղղի զբոսաշրջային ոլորտի մարկետինգային ծառայություններին, հիմնականում՝ Ռուսաստանից, Վրաստանից և Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների համար։ Այս մասին նախագիծը կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը նաև զեկուցեց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 12,8 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների աճը եղել է 19,7 տոկոս։ […]

̰
Հայաստանը մտադիր է չինարենի դասավանդման համար մեծ թվով մասնագետներ ներգրավել

12:29 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց մի նախագիծ, որն էականորեն բարելավում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունների հարցը։ Կառավարությունը քվեարկությամբ հաստատեց այն։ Բայց քննարկումից հայտնի դարձավ, որ Հայաստանը չինարենի մեծ թվով մասնագետների է պատրաստվում ընդունել։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ մասնագետները Հայաստան են ժամանելու չինարենի դասավանդման համար, ու հարցրեց՝ […]

̰
Սևանն անվտա՞նգ է, կարելի՞ է լողալ․ կառավարությունում պարզաբանում տրվեց

12:28 18.07.2019

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ զեկուցեց, որ իրենք հուլիսի 15-ին նմուշներ են վերցրել Սևանից, ու միայն 2 դեպքում են փոքր շեղումներ հայտնաբերվել։ Փոխնախարարը նշեց, որ ըստ այդմ՝ Սևանում լողալն անվտանգ է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց այդ երկու տեղերից նորից նմուշներ վերցնել՝ լիարժեք վստահ լինելու համար։ Ապա վարչապետը հարցրեց՝ եթե առողջապահության նախարարությունն […]

̰
Չստացվի՝ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս․ Փաշինյան

12:17 18.07.2019

Սևանից այս տարի ավելի քիչ ջուր է բաց թողնվել, քան նախորդ տարվա ընթացքում, և լճի մակարդակը հիմա 2 սմ-ով ավելի բարձր է։ Կառավարության նիստի ընթացքում այս մասին հնչած զեկույցից հետո վարչապետը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրեց ներկայացնել ոռոգման վիճակը։ Սուրեն Պապիկյանը, օրերս կառավարության դիմաց ցույց արած Քաղցրաշեն գյուղի բնակիչների օրինակով բացատրեց, որ երբեմն համայնքները […]

̰
Հուլիսի 15-ից օգոստոսի 8-ն Ամիրյան փողոցում երթևեկը կկազմակերպվի ջրամատակարարման ցանցի շինարարությանը զուգահեռ

12:08 18.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի Ամիրյան փողոցի հ.2.2/8 հասցեի («Էսջիայ Ինվեստ» ՍՊԸ) կարիքների համար ս.թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ, փողոցի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է […]

̰
Ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում․ Փաշինյանը դիմեց նախարարին

11:56 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Իջևանի միջադեպի քննարկմամբ և շարունակվեց Սևանի հիմնախնդրով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում։ Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։ Ինչ վերաբերում է […]

̰

11:49 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի անտառամերձ տարածքների բնակիչներին անտառի տափուկներ են բաժանվել, իսկ ոմանց էլ դրամաշնորհներ են տրվել՝ այլ ոլորտում գործունեություն սկսելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ զեկուցեց, որ երեկվա ցույցերի շատ մասնակիցների նույնիսկ աշխատանք է առաջարկվել ճանապարհաշինության ոլորտում, քանի որ Տավուշում ճանապարհաշինության մեջ աշխատուժի […]

̰
Այնուամենայնիվ, հանրապետությունում ունենք վառելափայտի խնդիրը․ Փաշինյան

11:44 18.07.2019

Անկախ նրանից, որ Իջևանի անտառահատումների հարցում կոմպրոմիս չի լինելու, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում կա վառելափայտի խնդիր։ Երեկվա միջադեպի հարցով կառավարության նիստի այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հիշեցրեց, որ խոսել են այլընտրանքային վառելիքի՝ բրիկետների մասին, և պայմանավորվել են, որ նախարարությունն այդ ծրագրի մենեջերի դեր կստանձնի։ Նա ասաց, […]

̰
Իջևանում բախումների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

11:42 18.07.2019

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր քաղաքացիները դուրս են գրվել, և այս պահի դրությամբ ոչ ոք հիվանդանոցային բուժում չի ստանում: Հիշեցնենք, որ Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են […]

̰
Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

11:35 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական տունը տաքացնելու համար, այլ բիզնեսներ։ Այս բնորոշման հետ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։ […]

̰
Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին

11:29 18.07.2019

Զելենսկու թիմը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների հասնելու մտադրության մասին: Կիևում համոզված են, որ Մոսկվան նույնպես երկխոսության կարիք ունի: Զելենսկու թիմը Պուտինի հետ բանակցություններ կազմակերպելու համար անում է ամեն հնարավորը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը: «Մենք ի ցույց ենք դնում մեր քայլերը: Լուգանսկայա բնակավայրից հեռացրել ենք զորքը, մտադիր ենք կամուրջ […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա

11:19 18.07.2019

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]

̰
Իջևանի դեպքերից հետո քրգործ է հարուցվել, 19 մարդ բերման է ենթարկվել․ Օսիպյան

10:33 18.07.2019

Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը: Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի […]

̰
Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

10:00 18.07.2019

Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք, և կտևի 5 օր: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:  

̰
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է. «Հրապարակ»

09:55 18.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատակիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստացել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնալո՞ւ համար, թե՞ ընդհանրապես վերանում է: Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում հարցն ընդգրկված է: Ի դեպ, […]

̰
Որևէ զիջում չանել անօրինականությանը․ Տավուշի մարզպետ

09:51 18.07.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ուղիղ տեսակապով անդրադարձել է Իջևանում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքերով՝ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում իրենց համար բիզնես են ստեղծել: Նա նշել է, որ որևէ անօրինական պահանջ չի կատարվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղի է ունենում պետական ռազմավարական նշանակության կառույցի հաշվին հարստացման հերթական փորձը, որն ամեն գնով պետք է ձախողել․ Հայկ Դանոյան

23:45 17.07.2019

Գիտաշխատող Հայկ Դանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Օրերս ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտի տարածքում սկսվել է բազմահարկ բնակելի շենքի շինարարություն: Այդ տարածքում Մերգելյանի նախաձեռնությամբ նախատեսված էր ռոբոտաշինության կենտրոն կառուցել, նույնիսկ հիմքը փորված է: Զարմանալին այն է, որ տարածքը օտարվել է նախկին տնօրենի (ներկայիս փոխտնօրեն) և ՀՀ ԳԱԱ ղեկավարության նախաձեռնությամբ՝ կառավարության […]

̰
Բայդենը գետնից ձգումների մարտահրավեր է նետում Թրամփին

23:39 17.07.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին թեկնածու առաջադրված Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ մրցել գետնից ձգումների (ժիմ) վարժությունում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս հայտարարությունը նա արել է ամերիկյան MSNBC մուլտիմեդիա լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Բայդենն այս մարտահրավերը Թրամփին նետել է այն համատեքստում, որ երբեմն իր թեկնածությանը […]

̰
Մեր հարցումներում մեր վարկանիշի տատանումներ չենք նկատում․ Փաշինյան

22:39 17.07.2019

Ազգային ժողովի՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրություններից առաջ կառավարության անցկացրած հարցումները, որ ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցույց են տվել, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքելու է մոտ 60 տոկոս քվե։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց ինքը՝ Փաշինյանը։ Նա, սակայն, նաև բացատրեց, որ հարցումներին մասնակցում են բոլորը, բայց բոլորը չէ, որ մասնակցում են բուն […]

̰
Ցնցումներ անցնցում հեռացումից առաջ. ի՞նչ է կատարվում Մերկելի հետ

21:59 17.07.2019

Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծննդյան օրն է: Հոբելյանական տարի է, քանի որ Մերկելը նշում է իր 65-ամյակը: Սակայն նշենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությանը մտահոգում է կանցլերի առողջական վիճակը: Գերմանիայի ղեկավարն արդեն երեք անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ ցնցումների մեջ է ընկնում: Հուլիսի 10-ին հերթական պաշտոնական հանդիպման ժամանակ Մերկելը կրկին ցնցումների մեջ է ընկել և […]

̰
Առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել իմ ասած նախադասությունը․ Փաշինյան

21:08 17.07.2019

Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գիծը գործում է, բայց դա չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինի։ «Ազատության» հետ հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով, սակայն, հիմա շարունակվում է աշխատանքն այդ ուղղությամբ։ Փաշինյանը բացատրեց, որ երբ ուզում է միջազգային հանրությանը ներկայացնել, թե ինչու բանակցային գործընթացը առաջ չի գնում, հիշեցնում է, […]

̰
«Ինչո՞ւ թալանչիները բանտում չեն»․ Փաշինյանը պատասխանում է այս մեղադրանքին

20:56 17.07.2019

Հանրության կողմից իշխանություններին հաճախ հարց-մեղադրանք է ուղղվում՝ ինչո՞ւ թալանչիները բանտում չեն։ Այս մեղադրանքի հեղինակներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանը համարում է ինքն իրեն։ Այս մասին նա ասաց «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ու պատասխանեց այդ մեղադրանքին։ Վարչապետն ասաց, որ չի կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ իրենք ունեն քաղաքական կամք այդ ամենին հասնելու համար, բայց շատ […]

̰
Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի

20:52 17.07.2019

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին: Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց […]

̰
Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկերը մտցնել Երևան, ճզմել ընդդիմադիր դրսևորումները․ Փաշինյան

20:41 17.07.2019

«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է՝ նրանք ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահի մասին հարցին այսպես պատասախանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հակառակ կողմից եկավ պատասխանին՝ ինքը […]

̰
Դատական համակարգն իրեն ոչ թե անկախ, այլ անտեր է զգում․ Փաշինյան

20:30 17.07.2019

Հայաստանի գործադիր իշխանության, վարչապետի համար շատ կարևոր է ոչ թե դատարանի այս կամ այն որոշումը, այլ որ այդ որոշումների նկատմամբ վստահություն լինի, որ այս կամ այն որոշումից հետո մարդիկ գործարքներ չփնտրեն այդ որոշումների հետևում։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր քաղաքական խնդիրն է` ունենալ անկախ դատական համակարգ, բայց պայմանով։ Գիտեք […]

̰
Եթե ՍԴ հարցը լուծելու համար անհրաժեշտ լինի Սահմանադրության փոփոխություն, կարելի է գնալ դրան․ Փաշինյան

20:14 17.07.2019

Հայաստանը, ըստ էության, երբեք չի ունեցել և չունի ժողովրդի քվեն ստացած Սահմանադրություն։ Այս կարծիքին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակում նա տեսնում է այդպիսի դետալների համադրություն։ Բայց վարչապետը չի տեսնում նաև սահմանադրական փոփոխութուններ նախաձեռնելու անհրաժեշտություն։ Առաջին պատճառն այն է, որ ըստ նրա՝ Սահմանադրությունը չպետք է հաճախակի փոփոխվի։ Բայց կա նաև քաղաքական […]

̰
Թովմասյանը մի հատ բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը․ Փաշինյան

19:58 17.07.2019

«Ինձ համար միանշանակ է մի բան, որ 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան։ Սա է քաղաքական խնդիրը։ Եվ որևէ մեկը չկասկածի, որ էս խնդիրը պետք է լուծվի»։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին այսպիսի բնորոշում այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ թեև ներկայումս գործում է 2015 […]

̰
Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց․ Փաշինյան

19:46 17.07.2019

«Ես Ձեզ անկեղծ ասեմ․ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակը։ Փաշինյանն ասաց, որ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի խնդրով զբաղված լինելով՝ չեն նկատել, որ խնդիր կա նաև ՍԴ-ի շուրջ։ Փաշինյանն ասաց, որ երբ 2015 թվականին փոխվում էր Սահմանադրությունը, հեղինակները պնդում […]

̰
Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյան

19:33 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում հակադարձեց այն քննադատություններին, որոնք ուղղվում են երիտասարդ կադրերի ուղղությամբ։ «Ասում են՝ փորձառու կադրե՜ր, փորձառու կադրե՜ր… Կներեք, էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանի Հանրապետությունը հասցրել էն վիճակին»,- ասաց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ իրենցից առաջ էլ բազմաթիվ փորձառուներ փորձել են հեղափոխություն անել, բայց դա միայն իրենց է հաջողվել։ Փաշինյանը չի ընդունում նաև […]

̰
Կառավարող բուրգում 1-2 տոկոսն են նոր եկած, երիտասարդ թիմը, մյուսները հին համակարգից են․ Փաշինյան

19:21 17.07.2019

Կա՞ Հայաստանում վատ կառավարում։ Իհարկե, կա։ Ինքն իր հարցին պատասխանելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարման թերություններ կան Հայաստանում, և ինքն էլ բացատրում է պատճառները։ Փաշինյանն այս ամենում տեսնում է նաև բուն համակարգի մեղքը։ Փաշինյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ընդամենը 1-2 տոկոսն են նոր եկած, երիտասարդ կադրերը, իսկ մյուսները եղել են նաև իշխանափոխությունից առաջ։ Բայց […]

̰
BACK_TO_TOP