10:00 19.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 1/2 շենքը, Խաղաղ Դոնի փ. 27 շենքի 1 մուտքը, Ավան՝ Դ․Վարուժան թաղ․ 4, 5, 6, 7, 8 շենքերը, Ավան՝ 3, 4, 5, 6, 8, 10 փողոցների սեփական տները և […]
09:55 19.07.2019
Սկանդալ՝ վերջին օրերին համացանցում աշխուժություն առաջացրած FaceApp հավելվածի շուրջ: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ Ռուսաստանում ստեղծված հավելվածը պոտենցիալ սպառնալիք է օգտագործողների համար: Daily Telegraph-ի վերլուծաբանը թեստ է արել և պնդում է, որ հավելվածի միջոցով հնարավոր է անձնական տվյալներ գողանալ, մուտք գործել օգտատիրոջ բանկային հաշիվներ, նույնիսկ նրա մեքենայի շարժիչը միացնել:
09:46 19.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը […]
09:35 19.07.2019
Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը: Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի […]
09:26 19.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարևոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, […]
09:03 19.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, և հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես […]
23:35 18.07.2019
Ռուսական «Ռոսկոմնադզոր» պետական գործակալությունը Google ընկերությանը տուգանել է 700 հազար դոլարով այն բանի համար, որ որոնողական համակարգը որոնումների արդյունքները ցույց տալիս բավարար պատշաճությամբ չի ֆիլտրում արգելված կայքերը։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Մինչ այդ՝ դեկտեմբերին, ռուսական իշխանությունները ընկերությանը տուգանել են ևս 500 հազար դոլարով այն բանի համար, որ այն չէր միանում այդ արգելված կայքերը […]
23:21 18.07.2019
«RT» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է ԱՄՆ սենատորի հայտարարությանն այն մասին, որ ռուսների կողմից մշակված FaceApp հավելվածի պատճառով ԱՄՆ ազգային անվտանգությանը վտանգի տակ կարող է հայտնվել: «Աշխարհի ամենանորաձև FaceApp հավելվածում ռուսական հետք են գտել: Չեմ կատակում: Բրիտանացի մասնագետները և ամերիկյան առնվազն 1 քաղաքական գործիչ արդեն հայտարարել են, որ այն պահին, երբ դուք ձեր […]
21:07 18.07.2019
Ռուսաստանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել երկրի արևելյան ափերի մոտ՝ Ճապոնական ծովում։ Այդ զորավարժության ընթացքում ռազմանավերից մեկը կիրառել է «Մոսկիտ» հայտնի հականավային կառավարվող հրթիռներից։ Երկրի պաշտպանության նախարարությունը հրապարակել է արձակումների տեսանյութը՝ ներկայացնելով հրթիռի հնարավորությունները։
20:51 18.07.2019
Ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջեւ կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է Վաշինգտոնում կայացած Առաջնորդների ֆորումի […]
20:45 18.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ ներկա դրությամբ հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ: Փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում ու ծանոթացել աուտիզմ ունեցող […]
19:59 18.07.2019
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի կարգադրությունը, որի համաձայն՝ էթնիկ ուկրաինացիները կկարողանան Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ հեշտացված կարգով։ «Չգիտես ինչու, չեն գրել, թե ինչպես են տարբերելու «էթնիկ ուկրաինացուն»։ Միանգամից շատ հարցեր են առաջանում։ Մո՞ր կողմով, հո՞ր կողմով, ազգանունո՞վ։ Գուցե հուզական վիճակո՞վ, ինչպես Սաակաշվիլիի դեպքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան։ Նա ամփոփել […]
18:44 18.07.2019
Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելեց «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության կենտրոնական գրասենյակ: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջեց գրասենյակում, ծանոթացավ ՌՀՄ-ին կից գործող տարբեր կառույցների գործունեությանը և մասնակցեց ՌՀՄ խորհրդի ընդլայնված նիստին: Հանդիպմանը միացավ նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով գլխավոր հանձնակատարին՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ բարձր է գնահատում […]
18:40 18.07.2019
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում էր ՀՀԿ անդամ, կուսակցության երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը, փակվում է․ նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշումներից մեկի կից փաստաթղթերից։ Կառավարության այդ որոշմամբ՝ բյուջեից գումար է հատկացվելու հիմնադրամի ընթացիկ աշխատանքները ավարտելու և լուծարելու համար։ Հիմնադրամն իր բնականոն գործունեությունը (6 ամսվա համար) […]
18:34 18.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի […]
17:55 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության […]
17:50 18.07.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների միջև համագործակցության վերաբերյալ հարցեր:
17:32 18.07.2019
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում արտասահմանյան նավ է կալանել: Ըստ իրանական Fars գործակալության` նավի վրա մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող մի քանի միլիոն լիտր վառելիք է հայտնաբերվել: Նավում 12 արտասահմանցի է եղել: Իրավիճակը Պարսից ծոցի շուրջ սրվեց վերջին երկու ամիսների ընթացքում: Նախ՝ հարձակում իրականացվեց երկու տանկերների՝ Front Altair և Kokuka Courageous-ի վրա: Ըստ որոշ տվյալների` […]
17:26 18.07.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հրաժեշտի ելույթի ժամանակ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ստի մեջ, հայտնում է obozrevatel.com-ը: Իր ելույթի ժամանակ Թերեզա Մեյը հիշեցրել է G20-ի գագաթնաժողովից առաջ Պուտինի արտահայտությունը, որը վերաբերում էր լիբերալ գաղափարի հնացած լինելուն: «Դա ցինիկ սուտ է: Լիբերալ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, կյանքի որակն անգամ չի […]
17:20 18.07.2019
SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Իջևանում երեկ ցույցերի ժամանակ: «1.5 ժամ միջպետական ռազմավարական ճանապարհը փակ մնալուց, անընդհատ հորդորելուց, բացատրելուց հետո, որ սա ռազմավարական ճանապարհ է, որ սա միջպետական մեր հիմնական մայրուղին է, որ սա զինվորական ճանապարհ է, մենք թույլ չենք տալիս դա անել, խնդրում ենք […]
16:38 18.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը: Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, […]
16:29 18.07.2019
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա ուղղափառ հրեաների հարձակման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։ Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։ «Յուլիսի 16-ին՝ […]
15:54 18.07.2019
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որում պահանջվում էր անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել է նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումից և դրան […]
15:51 18.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում: Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և […]
15:49 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել է Սևանա լճի վիճակի մասին: Գրիգորյանին հիշեցրին՝ մի շարք պաշտոնյաներ քաղաքացիներին խորհուրդ էին տալիս Սևանում լողալ: «Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս»,- հարցրին նախարարին: «Ուզում եմ հստակեցնել մի բան, ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ շաբաթ, նախարարը […]
15:35 18.07.2019
Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները: Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ […]
14:37 18.07.2019
Իրանը դուրս չի գա միջուկային ծրագրից, սակայն թե ինչքանով կհետևի համաձայնագրի պայմաններին` կախված կլինի մյուս կողմերի գործողություններից: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: «Իրանն անհրաժեշտ չի համարում հրաժարվել գործարքից: Կախված նրանից, թե հակառակ կողմն ինչպես և ինչքանով կհետևի գործարքի պայմաններին, մենք կա՛մ կավելացնենք, կա՛մ կնվազեցնենք մեր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է արտգործնախարարը: […]
14:27 18.07.2019
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը: Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
14:23 18.07.2019
Հովիկ Աբրահամյանի գրասենյակը հերքում է. «Արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված՝ «Ժամանակ» թերթի այսօր հրապարակած լրատվությանը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Բավարարելով նշված լրատվամիջոցի հետաքրքրասիրությունը ՀՀ նախկին վարչապետ և նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեության հանդեպ` հարկ ենք համարում տեղեկացնել, որ պարոն Աբրահամյանը վերջին 10 տարում երբևէ չի այցելել լրատվամիջոցի կողմից նշված […]
14:03 18.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սևանա լճի թեմային: Հարցին՝ արդյոք անվտա՞նգ է Սևանա լիճն առողջության համար, Գրիգորյանն ասաց. «ՀՀ-ում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որ պետք է ՀՀ քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար անվնաս է կամ վտանգավոր է, առողջապահության նախարարությունն է: Ես կարող […]