12:30 10.07.2019
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցն այսօր ԱԺ-ում քննարկելիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ են անաչառ գործում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները: Քննարկվում էր տարիքի ու ստաժի հարցը, որի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկություններ էր ներկայացրել: Ընդունվել էր, որ պետք է գոնե 30 տարեկան լինի ներկայացուցիչն ու ունենա 5 տարվա աշխատանքային ստաժ: Նրանք իմքայլականներին առաջարկում էին […]
11:55 10.07.2019
Խորհրդարանի որոշ սենյակներ վերանորոգվում են: ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ վերանորոգվում են միայն իշխանական պատգամավորների սենյակները, և եթե այո՝ ի՞նչ միջոցներով՝ ԱԺ բյուջեո՞վ, թե՞ պատգամավորների անձնական գումարով: «Վերանորոգումը դեռևս ընթացքում է, և դեռ բավական շատ սենյակներ ենք պլանավորել վերանորոգել։ Կարծում եմ՝ նախատեսված 31 սենյակից ավելի կլինի։ Վերանորոգվող սենյակներն […]
11:24 10.07.2019
Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Ակցիայի կազմակերպիչը ՀՅԴ «Նոր սերունդ»-ն է: Բողոքի ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի կառավարությունից պահանջում են հիշել՝ Ադրբեջանին իրենց վաճառած զենքը կիրառվում է Արցախը պահող իրենց քույրերի ու եղբայրների դեմ:
10:20 10.07.2019
Ռուսաստանում սկսվել է շեշտվել Ստալինի իմիջը, որպես ուժեղ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասած և ԽՍՀՄ-ը գերտերություն դարձրած լիդերի: Այդ մասին բրիտանական Guardian թերթում գրել է Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իրինա Շերբակովան: Ըստ պարբերականի՝ կարծես ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած մարդկանց պատմությունը դուրս է եկել մարդկանց հիշողությույնից: Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ այժմ Ռուսաստանում շատերի մոտ Սառը […]
09:51 10.07.2019
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արտակարգ նիստ է գումարում ՝ քննարկելու Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը: Նիստը հրավիրվել է ԱՄՆ -ի կողմից: Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ գերազանցել է ուրանի հարստացման՝ 2015 թ․-ի պայմանագրով նախատեսված չափաքանակը: Խոսքը վերաբերում է 300 կգ հարստացված ուրանի չափին: Իրանը հայտարարել է, որ գերազանցել է այդ չափաքանակը պայմանագրից ԱՄՆ -ի դուրս […]
08:59 10.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, «Մարտի 1»-ի գործով սպանության համար մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը և պարկուճը համեմատվել են […]
08:47 10.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»: Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս […]
23:48 09.07.2019
Պետդուման Վլադիմիր Պուտինի խոսքերից հետո ետ չի վերցնի Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունը: Փաստաթուղթը օրենսդիրներին անհրաժեշտության դեպքում պատասխան միջոցներ մշակելու իրավունքը է տալիս: Այդ մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: «Ոչ: Պետդուման հետ չի կանչի: Պուտինին պաշտպանել, նման իրավիճակում, իհարկե, անհարմար է: Սակայն մենք կոնկրետ Պուտինի մասին չենք խոսում, այլ […]
23:20 09.07.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հասարակության՝ ճամբարների բաժանվելու հանգամանքին. «Եթե իշխանությունը գնում է աշխատելու ճանապարհով, ունի տեսլական, գիտի ինչ մոդելի երկիր է սարքում, գիտի ռեֆորմները, գիտի ճանապարհային քարտեզը և անում է: Հասարակության մեջ լինի հանգիստ մթնոլորտ, ճամբարների գաղափարը կվերանա, հասարակության տարբեր շերտեր կլծվեն աշխատանքի: Երբ որ իշխանությունն աշխատելու փոխարեն ուրվականներ […]
23:03 09.07.2019
Հանացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ավստրալիայի Ուելս քաղաքում կայարանի ուղևորահարթակը «կենդանացել», գրում է Life-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է գնացքի բաց դռներին մոռենում մի կին, որի մի ձեռքին իր երեխան է, իսկ մյուսին՝ սայլակը, կնոջ կողքին է 4-ամյա տղան: Երեխան փորձել է մտնել վագոն, սակայն ընկել […]
22:49 09.07.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 9-ին մասնակցել և ելույթ է ունեցել Սլովակիայում կայացած «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը կայունությունը խթանելու գործում Եվրոպայում և անդին» խորագրով ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ, ԵԱՀԿ կառույցների ղեկավարներ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության […]
22:15 09.07.2019
Արցախում սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքը նախաձեռնող խումբը կոչ է արել ԱԱԾ և ոստիկանության համակարգի աշխատակիցներին ծառայել միայն սեփական ժողովրդի շահերին, այլ ոչ թե իշխանական բուրգին։ Նախաձեռնող խմբի հայտարությունը՝ ստորև․ «Արցախում մեկնարկած ստորագրահավաքը, որը ընթանում է սահմանադրական կարգի նորմերով՝ այսինքն ըստ օրենքի, սկսած պահից, դրանից առաջ և հընթացս անցնում է պարզ, թափանցիկ և իր մեջ չի կրում […]
21:46 09.07.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ համատեքստում ֆինանսական հետաքննությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի հետախուզման և […]
21:37 09.07.2019
Հայտնի է, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»-ը ստեղծվել է այս տարի Երևանի ավագանու՝ փետրվարի 12-ի նիստի ժամանակ, միաձայն որոշման արդյունքում: Այդ օրերին այս հավաստիացումը կար: «Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Տարիներ շարունակ ոլորտում […]
21:31 09.07.2019
«Ռուսթավի-2»-ի ուղիղ եթերով Վլադիմիր Պուտինին հայհոյած հաղորդավար Գեորգի Գաբունիան համասեռամոլ է և հայտնի է, որ Նիկա Գվարամիան, որ հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է, նրա զուգընկերն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Նշվում է նաև, որ վիրավորական մենախոսության հեղինակը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, որը լիովին վերահսկում է «Ռուսթավի -2»-ի գործունեությունը և Սաակաշվիլիի՝ հուլիսի 8-ին Գաբունիայի […]
21:25 09.07.2019
Հուլիսի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական […]
21:11 09.07.2019
Հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:59 09.07.2019
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին։ «Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»,- գրել է նա։ L'Arménie salue chaleureusement l'adoption du projet de […]
20:53 09.07.2019
Հուլիսի 9-ին Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-շվեդական օրակարգի մի շարք հարցերի շուրջ և վերահաստատեցին երկկողմ հանձնառությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու այն առավել ընդլայնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց մարդու իրավունքների խրախուսման, ժողովրդավարական […]
20:38 09.07.2019
Այս պահին Էջմիածնում ցույց է տեղի ունենում ընդդեմ ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանի: Ցուցարարները պահանջում են քաղաքապետի հրաժարականը: Ակցիան անցկացնելու մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր ակցիայի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը։
20:29 09.07.2019
«Ինձ շարունակում են դիմել, որ ես մեկնաբանեմ «Ռուսթավի-2» ալիքի լրագրողի՝ Պոիտինի հասցեին ասված խոսքերը: Ես հրաժարվում էի մեկնաբանել պարոն Գաբունիայի խոսքերը՝ հաշվի առնելով իրավիճակի լարվածությունը: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ, որ իմ տեսակետը այդ հարցի վերաբերյալ կասկածի տակ չդրվի»,- այս մասին ասել է ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները: Նա նշել է, որ իրեն հայտնի բոլոր […]
19:31 09.07.2019
Հուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը: ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ […]
19:04 09.07.2019
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «ՌԴ նախագահի որոշումը միակ և ճիշտ որոշումն է, որը կարելի է միայն ողջունել»,- ասել է նա: Այսպես, դիվանագետը նշել է, որ տեղի ընդդիմադիր գործիչների հակառուսական հայտարարությունները, որ դարձել են իրավիճակի սրացման պատճառ, «կտրականապես անընդունելի են […]
18:14 09.07.2019
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների հետագա ինտեգրումը շարունակելու վերաբերյալ, բայց խոսքը պետությունների միավորման մասին չէ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բելառուսի նախագահը։ «Մենք պատասխանել ենք գլխավոր հարցին, որը, ինչպես գիտեք, պարբերաբար դաշտ էր նետվում բոլոր կողմերից, չգիտեմ՝ ինչ նպատակով։ Այն է՝ կմտնի՞ Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ կամ Բելառուսը՝ Ռուսաստանի […]
18:04 09.07.2019
Չնայած ՌԴ խորհրդարանի բոլոր խմբակցությունները կառավարությանն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, բայց երկրի նախագահը դեմ է դրան։ Այս մասին նա ասել է Եկատերինբուրգում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Վրաստանի դեմ այդ արշավի պատճառը վրացական «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում հաղորդավարի հնչեցրած հայհոյանքներն են Վլադիմիր Պուտինի, նրա ծնողների հասցեին։ Այս մասին հարցին Պուտինը պատասխանել է․ «Մեկը […]
18:00 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել՝ հանդիպել է ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ. «Քիչ առաջ հանդիպեցի ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և […]
17:50 09.07.2019
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախ և առաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները: Նշվեց, որ […]
17:40 09.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է արդարադատության […]
17:16 09.07.2019
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում հրատապ ասուլիս են հրավիրել այսօր ավագանու անդամների ահազանգի վերաբերյալ: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամներն առավոտյան այցելել էին կենտրոն և ներկայացրել, թե ինչ վատ պայմաններ են կենտրոնում, և այդ նպատակով ծախսվել է 149 մլն դրամ: Ասուլիսի սկզբում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են […]
17:10 09.07.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են, և իր աշխատանքներում ռուսական պատվիրակությունը հենվում է հենց այդ իրողության վրա։ Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։ «Խորհրդարանական վեհաժողովի որոշումն արդեն ընդունված է։ Մեր խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են՝ առանց որևէ բացառության, և […]