21:46 09.07.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից համատեղ հիմնված Հափշտակված գույքի վերադարձման նախաձեռնության փորձագետների հետ: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, այդ համատեքստում ֆինանսական հետաքննությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի հետախուզման և բռնագանձման, փողերի լվացման, հանրապետությունից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ նոր իրավական մեխանիզմների ներդրման, այս ոլորտներում միջազգային համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ և ՄԱԿ փորձագիտական ռեսուրսների ներգրավմամբ նշված ուղղություններով մասնագիտացած՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համապատասխան ծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների, կարողությունների կատարելագործման նոր մեթոդների օգտագործման հեռանկարներին և հնարավորություններին:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարի քրեաիրավական ոլորտում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ արդյունավետություն, որին մեծապես նպաստում է ակտիվ, նախաձեռնող և պահանջատեր հասարակության օժանդակությունը, սակայն, գործող իրավակարգավորումները որոշակի արգելքներ են ստեղծում հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման և երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձման համար:
Այդ նպատակով, ՀՀ դատախազության ակտիվ ներգրավվածությամբ մշակվել են օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց ընդունումը էապես կբարձրացնի կոռուպցիոն համապատասխան գործերով քննությունների արդյունավետությունը և հնարավորություն կտա պետությանը և հասարակությանը վերադարձնել նրանցից գողացված ռեսուրսները, վերականգնել սոցիալական արդարությունը: Գլխավոր դատախազը շեշտել է այդ գործըթնացում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը, որի գերխնդիրը թույլ չի տալիս ավելի մեծ արագություն հաղորդել բարեփոխումների գործընթացին:
Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային համագործակցության ակտիվացումը, գործող համապարփակ տեղեկատվական բազաների հասանելիությունը, կոռուպցիոն գործերով փորձաքննությունների տեխնոլոգիական, մեթոդական, և մասնագիտական ռեսուրսների արդիականացումը և կոռուպցիոն այս բնույթի հանցագործությունների քննության մեջ ներգրավված օպերատիվ հետախուզական մարմինների, քննիչների, դատախազների և դատավորների համար հասցեական վերապատրաստումների անցկացումը:
ՀԲ և ՄԱԿ-ի փորձագետները թիրախային են համարել այն խնդիրները, որոնք ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են որպես առաջնահերթություններ: Նրանք նշել են, որ օրենսդրության մշակման, իրավակիրառ պրակտիկայի բարելավման և հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտներում փորձագիտական աջակցության նպատակների և ուղղությունների հստակեցումից հետո առավել դետալային կքննարկվեն դրանց իրականացման կոնկրետ մեխանիզմները:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...