17:06 09.07.2019
Այն բանից հետո, երբ վրացական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարն ուղիղ եթերում հայհոյել էր Պուտինին, Ռուսաստանի նախագահը հանդես է եկել հայտարարություններով, որոնցում դեմ է արտահայտվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ «Ես դա չէի անի՝ վրացի ժողովրդի նկատմամբ հարգանքից ելնելով»,- ասել է Պուտինը։
17:00 09.07.2019
«Մենք անընդունելի ենք համարում մեր երկրի հասցեին ուղղված վիրավորանքները, մեր քաղաքացիներին ուղղված սպառնալիքներն ու մեր նախագահի հասցեին հնչեցված վիրավորանքները»,- այսօրվա նիստում հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են Ռուսաստանի կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ դաշնային օրենքներով նախատեսված հատուկ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Առաջին հերթին խոսքը վերաբերում է վրացական գինիների և հանքային ջրի […]
16:48 09.07.2019
Նիդեռլանդների մայրաքաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել: Դա տեղի է ունեցել թռիչքից առաջ դրանց քարշակման ժամանակ: Մարդատար ինքնաթիռներից մեկը պետք է ուղևորվեր Լոնդոն, մյուսը՝ Մադրիդ։ Բախման մասնակիցները եղել են Boeing 737-800 և Airbus A320 ուղևորափոխադրող ինքնաթիռները։ Բախման հետևանքով վնասվել է միայն առաջինի պոչամասը, սակայն ավիաընկերությունները որոշել են երկու դեպքում էլ թռիչքի ուղարկել այլ ինքնաթիռներ։
16:43 09.07.2019
«Չգրանցված աշխատողները հիմնականում լինում են մանր և միջին ձեռնարկություններում: Խոշորներում չգրանցվածի դեպքերը շատ ավելի հազվադեպ են պատահում: Օրինակ՝ հանրային սննդի ոլորտում ընդունված է, որ մատուցողներին վերցնում են աշխատանքի և մինչ աշխատանքնի ընդունելը նրանք ներքին փորձաշրջան են անցնում»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարկային եկամուտների աճին: Դավիթ Անանյանի խոսքերով՝ այստեղ անընդհատ […]
16:09 09.07.2019
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 8-ին հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկաթուղային, ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ […]
16:08 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ սկսվել են հունիսից: «Մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչի անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ` քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումների՝ նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից ստացված եկամուտները, մեր կարծիքով, չեն հայտարարագրվել»,- ասել է […]
15:54 09.07.2019
Հուլիսի 9-ին ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը: Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի […]
15:54 09.07.2019
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը: «Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,– ասել է նախագահ Սարգսյանը: -Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»: Դեսպան […]
15:52 09.07.2019
Նախագահ Սարգսյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ցավակցական ուղերձն ամբողջությամբ. «Մահացել է պատանեկությանս ու երիտասարդությանս տարիների մեր կուռքերից մեկը՝ լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ նա լավագույններից էր, լեգենդար մարզիկների մեջ՝ առաջիններից, հարձակվողի դիրքում խաղացողների մեջ՝ ինքնատիպներից մեկը: Սարգիս Հովիվյանը մեծ ներդրում […]
15:45 09.07.2019
«Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիայի»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր անցկացված մամլո ասուլիսին: Նրա խոսքերով` խաղաղ քաղաքականությունը միակ ճանապարհն է երկրում և տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: «Դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը` չտրվել էսկալացիային` իրավիճակի լարմանը: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի իր բնութագրմամբ «ծայրահեղական» ուժերից եկող սադրանքներին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակների […]
15:42 09.07.2019
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հպարտություն է ապրում, որ այսօր հնարավոր է դարձել 1 օրվա ընթացքում 3 վիրավորի և 3 զոհի տեղափոխումը Հայաստան. «Ինչպես արդեն գիտեք, Գորի քաղաքի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական պատահար, որը մարդկային կյանքեր արժեցավ, և բացի դրանից, մեքենայի ուղևորներից 2-ը գտնվում են […]
15:40 09.07.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Ինչպես հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 […]
15:24 09.07.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 8-ին՝ Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հայաստանի ԱԳ նախարարը […]
15:12 09.07.2019
ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել […]
15:10 09.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածության առաջադրմանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված խմբակցության դիրքորոշմանը և այլ հարցերի: ԲԴԽ նոր անդամի թեկնածուի առաջադրման մասին խոսելով՝ Մակունցը նշեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: «Այսօր օրվա վերջում կամ վաղը կունենանք հստակ թեկնածու, այս պահին չեմ կարող […]
14:48 09.07.2019
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց: ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտությունները, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների, նկատի ունենալով, […]
14:47 09.07.2019
Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին հաղորդում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Լրատվամիջոցը հայտնում է, որ Հովսեփյանի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ։ SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ այս առնչությամբ: ՀՔԾ-ից, սակայն, հրաժարվեցին մեկնաբանություն տալ:
14:38 09.07.2019
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ մի քանի խնդիրների, որոնք քննարկման օրակարգում էին: «Լուծման կարոտ ամենամեծ ոլորտներից է, ձեռքբերումները շոշափելի չեն: Երբ հերթական անգամ տեղեկանում ենք անտառահատումների մասին, ապա պատասխանատվությունը ոչ ոք չի ցանկանում ստանձնել, հաճախ խոսվում է անտառահատում իրականացնելու մասին առողջացման նպատակով, խնդրո՛ւմ եմ, ասեք՝ ինչ է սա նշանակում»,- դիմեց նա շրջակա […]
14:30 09.07.2019
Ինչո՞ւ է հրատապ ռեժիմով քննարկվում «ՄԻԵԴ գործերով վարչապետի աշխատակազմում հատուկ ստորաբաժանում ստեղծելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ-ում այս հարցով հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որին ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը պատասխանեց. «Վարույթների ներդրման արդյունքում գնալով ավելանում է ծանրաբեռնվածությունը: Բացի ՄԻԵԴ-ում գործեր վարելուց, այդ ստորաբաժանումը համակարգում է արդարադատության նախարարության առջև դրված մի շարք կանոնակարգային խնդիրներ, […]
14:26 09.07.2019
Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներ ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցումներով։ Դրանց թվում էին․ 1․ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։ Սրա նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք […]
14:23 09.07.2019
«Այսօր իրավագիտության ֆակուլտետը միջին առաջադիմությամբ ավարտած ցանկացած ուսանող բավարարում է, բա աշխատանքային ստա՞ժը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Քննարկվում էր ՄԻԵԴ-ում հայ ներկայացուցչի հարցը: Խնդիրն այն է, որ օրենքը թույլ է տալիս 25 տարին լրացած օտար լեզվի իմացությամբ քաղաքացիներին ներկայացնել Հայաստանը ՄԻԵԴ-ում: Սա պատգամավորները անթույլատրելի են համարում: Գևորգ Պետրոսյանը նշեց՝ ինչու. […]
14:21 09.07.2019
Աֆղանստանի կառավարությունն ու «Թալիբանը» հավանություն են տվել «ճանապարհային քարտեզին», որը հնարավորություն կտա խաղաղ եղանակով կարգավորել երկարատև, արյունալի հակամարտությունը: Բանակցող կողմերը համատեղ հռչակագիր են հրապարակել, որով պարտավորվում են հրադադար հաստատել, խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը հասցնել զրոյի և պաշտպանել կանանց իրավունքները: Այս մասին հայտնել է BBC-ն: Հռչակագրի համաձայնեցման ֆոնին այսօրվանից կշարունակվեն նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» բանակցությունները: […]
14:19 09.07.2019
Դատարանն այսօր մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ խափանման միջոցն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերելու է անկանխատեսելի վիճակի: Ըստ փաստաբանի՝ դրա լավագույն ապացույցն է, որ բժիշկները թույլ չեն տվել, որ Գրիգորյանը մասնակցի դատական պրոցեսին: Խոսելով իր […]
14:15 09.07.2019
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծանր, մահամերձ վիճակում է՝ կոմայի մեջ, գրում է Hraparak.am-ը: Նշվում է, որ նա Եվրոպայում բուժվում է, և ընտանիքը օրերս մեկնել է նրա մոտ: Կայքը կապ է հաստատել Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ, որն ասել է, որ նրա վիճակն իսկապես ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ են ծագել և […]
14:10 09.07.2019
ՌԴ Պետդումայի անդամները կոչ են արել քրեական գործ հարուցել ու դատել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիային, հայտնում է Ria Novosti-ն: «Անհրաժեշտ է Վրաստանի ներկայացուցչին քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ նա իրեն անվայել է պահել և վիրավորել երկրի ղեկավարին: Պահանջում ենք նրան արտահանձնել ՌԴ»,- լրագրողների ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա նշել է, […]
14:06 09.07.2019
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր նաև ՄԻԵԴ-ում հայ անդամի ներկայացվածության հարցը: Խնդրին անդրադարձ եղավ վարչապետի աշխատակազմի կազմում Եվրոպական դատարանում գտնվող գործերով ստորաբաժանում ստեղծելու հարցի ներկայացման շրջանակներում: Նաիրա Զոհրաբյանն առաջ քաշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրագիտության ու փորձառության հարցը: Մասնավորապես ասաց. «Մի´ սարքեք օտար լեզվի իմացությունը կոմիկական բնական առաքելություն, բնական է, որ մարդ պետք է օտար լեզու իմանալ, […]
13:54 09.07.2019
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանին՝ հետաքրքրվելով ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռների վերաբերյալ: «Նախորդ իշխանությունների օրոք մի շարք դատավարությունների մասով այսօր կրում ենք պարտություն եվրոպական դատարաններում և, ըստ էության, չունենք պատասխանատվություն: Ուզում եմ ձեր կարծիքը լսել պարտություն կրած գործերի մասով դերակատարություն ունեցած չինովնիկների պատասխանատվության մասով. արդյոք մենք պե՞տք է […]
13:50 09.07.2019
Ազգային ժողովում արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է մետաղաջարդոնի արտահանման համար տուրքի սահմանումը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, օգտվելով հնարավորությունից, ներկայացրեց նախապատմությունը։ Մինչև նախորդ տարվա կեսերը, ըստ նրա, մետաղաջարդոն Հայաստանից չի արտահանվել, իսկ տարվա կեսերից սկսված՝ այդ ջարդոնի արտահանումը աճել է մեծ տեմպերով ու արդեն իսկ խնդիր է ստեղծում մետաղավերամշակող ընկերությունների համար։ Խնդիրն այն է, որ […]
13:31 09.07.2019
Այս պահի դրությամբ Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնված է: Քիչ առաջ ոստիկանները ցրել են խորհրդարանի շենքի առջև գիշերվանից մնացած ցույցի վերջին մասնակիցներին: Փոխհամաձայնություն է կայացել ԼԳՏԲ-համայնքի ներկայացուցիչների ցույցերի իրավունք տվող օրենքի դեմ բողոքող ակցիայի կազմակերպիչների ու ՆԳՆ-ի հրաժարականը պահանջող քաղաքական կուսակցությունների միջև: Առաջիններն իրենց՝ ԼԳՏԲ շքերթը ձախողելու առաքելությունն համարում են կատարված, իսկ օրենքով այն ամրապնդելու համար […]
13:18 09.07.2019
Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձնման մասին օրենքին: Նա նշել է, որ առանց դատարանի որոշման հնարավոր չէ մարդուն զրկել իր ունեցվածքից: Այս սկզբունքն անփոփոխ է: Պետությանը հասցված վնասի դիմաց, միևնույն է, նրա ունեցվածքը չի խլվի: «Կան գործընթացներ, որոնք կանոնակարգվում են»,- ասել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը նշել է, որ պարտադիր չէ […]