13:10 09.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե պատրաստ են մինչև 10 մլն գրավ վճարել։ Դատարանը 15 րոպե ընդմիջման էր գնացել, որպեսզի մեղադրող կողմը ծանոթանար միջնորդության փաստաթղթերին։ Դատական նիստի […]
13:09 09.07.2019
Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուային ծանր վիճակով հոսպիտալացրել են: Այս մասին հայտնել է Todo Noticias-ը: Հաղորդվում է, որ 81-ամյա նախկին նախագահին տեղափոխել են Բուենոս Այրեսի Alexander Fleming կլինիկա սրտային և երիկամային անբավարարության պատճառով: Դե լա Ռուայի հարազատները հայտարարել են, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուայի վիճակը շարունակում է ծանր մնալ, հույս ունեն՝ վիճակը […]
13:06 09.07.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այնպիսի նախագծեր են բերվում, որոնց համաձայն՝ ընդամենը 70-80 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա պարտականություն է դրվում բռնել ընձառյուծի ապօրինի որս անողների։ Ընդ որում՝ սահմանվում է, որ ընձառյուծի ապօրինի որս անողը պատժվելու է 100 միլիոն դրամ տուգանքով։ «Էն 80 հազար […]
13:03 09.07.2019
Եթե տնտեսությունն ապահովի անհրաժեշտ ՀՆԱ-ն, ապա հանրությանը ներկայացրած նախապես ասված գերակատարումը կլինի: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տրամադրությամբ էր եկել ՊԵԿ նախագահը: «Հարկային, մաքսային առումով բյուջեի կատարողականը 713 միլիարդ է: Նախորդ տարվա համեմատ 24,7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտ է ապահովվել: Նախորդ տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի մասով տնտեսվարողին վերադարձվել է 48 միլիարդ, այս տարվա այս թիվն արդեն […]
13:00 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Մեր թղթակցի հետ զրույցում ավտոէլեկտրականության մասնագետ Գառնիկ Հովսեփյանը ներկայացրել է բարձր ճնշման սեղմված գազով աշխատող մեքենաների գազահամակարգերի կահավորման տրամաբանությունը: Գազի խողովակը գրեթե բոլոր դեպքերում բալոնից մինչև կարգավորիչ ճանապարհն անցնում է մեքենայի տակով, ինչն […]
12:56 09.07.2019
Ռուսաստանում վրացական համայնքը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «ՌԴ-ում վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարություն» համառուսական ՀԿ-ի նախագահ Գեորգի Ցուրցումիան իրենց կայքում հրապարակած բաց նամակով վստահեցնում է, որ Ռուսաստանում բնակվող վրացիները չեն աջակցում հայրենակիցների արմատական տրամադրություններին և խաղաղություն են ցանկանում Ռուսաստանին ու Վրաստանին: «Պարո՛ն նախագահ, դուք հաճախ ասել եք, որ պատժամիջոցները հարցի լուծման միջոց […]
12:51 09.07.2019
ՊԵԿ- ը շարունակում է ստուգել տնտեսվարողների բյուջեները: Այլ կերպ ասած՝ ընթացքի մեջ են համալիր հարկային ստուգումները: Արդյունքներն արդեն հրապարակվում են: Դրանց մասին լրագրողներին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում իրականացվե է 777 համալիր հարկային ստուգում: Ավարտվել է՝ 457-ը, չի բողոքարկվել 340 ակտ , 117 -ը բողոքարկվել է . «457 […]
12:43 09.07.2019
Տևական դադարից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նորից մասնակցում է Ազգային ժողովի լիագումար նիստին։ Նա այսօր ներկայացավ նիստին ու Սևանի խնդրի մասին հարց տվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Միքայելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի նույնպես լճում նկատվել էր կանաչություն։ «Էն տղեն էլ ջուր խմավ, թունավորվավ։ Հերոսի կոչում ստացավ», – երգիծանքով ասաց Միքայելյանը։ Նա […]
12:33 09.07.2019
Ազգային ժողով այսօր ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծ, որով այս նախարարության ենթակայության տակ է անցնում Հիդրոմետ ծառայությունը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ դա արվում է շրջակա միջավայրի մոինտորինգով զբաղվող բոլոր կառույցները մեկ նախարարության կազմում միավորելու համար։ Պատգամավոր Արման Աբովյանը հարցրեց՝ արդյո՞ք այդ ամենի արդյունքում լինելու են կրճատումներ։ «Այո՛, կրճատվելու են մարդիկ։ Ինչքանո՞վ […]
12:31 09.07.2019
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը: Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցում։ Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանն ասել է, որ «Նաիրի» ԲԿ ից տեղեկանք է ստացվել, ըստ որի՝ Գրիգորյանը նիստին չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Նախագահող դատավորը որոշել է ամեն դեպքում քննության առնել […]
12:31 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԴՄ կտրոններին: Ավելի կոնկրետ ՝նա ներկայացրել է ՀԴՄ կտրոն- հարկային շրջանառություն համեմատականը: « Կտրոնների քանակով ունենք ավելի քան 40%- ի աճ և դրանցով ապահովագրվող շրջանառության առումով կա ավելի քան 21 % աճ»,- ասել է Անանյանը: Նա նաև ներկայացրելէ 2019 թ-ի առաջին կիսամյակում […]
12:30 09.07.2019
Սևանա լճում ձկան գնահատված պաշարները մոտ 3000 տոննա են։ Սակայն քանի որ երկար տարիներ ձկան որսի թույլտվություն չի տրվել, ապա նույն ձկնորսներն ապօրինի են բռնում ձուկն ու վաճառում 30-40 դրամով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի ապօրինությունից խուսափելու համար մտածել են օրինական ճանապարհ։ Մշակվում է պիլոտային ծրագիր, որով […]
12:28 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ գործունեության արդյունքները: Դավիթ Անանյանն անդրադարձել է կառավարության վերջին նիստին 25 միլիարդ դրամ հավելյալ ծախսեր հատկացնելու փաստին: Դավիթ Անանյանը նշել է, որ իրեն՝ որպես ՊԵԿ նախագահի, հետաքրքրում է, թե ինչի՞ վրա են ծախսվելու գումարները: «Ինչպիսի՞ արագությամբ է պետք ծախսել, որ մենք տնտեսությունից հավելյալ […]
12:22 09.07.2019
Սևանի կանաչելու հարցն այսօր լրացրեց Ազգային ժողովի օրակարգը: «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ մինչև հիմա պարզ չէ՝ Սևանի կանաչելու հետևանքով այնտեղի ձկներն ու խեցգետինները, որ անարգել վաճառվում են, թունավո՞ր են, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունն ու Սննդի անվտանգության պետական տեսչությունը ձգձգում են այդպիսի եզրակացության տրամադրումը, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը միայն երեկ է […]
12:20 09.07.2019
Սևանի խնդիրը պետք է այսօր ևեթ դառնա կառավարության աշխատանքի համար մեկ խնդիրըտ ու համարվի ազգային անվտանգության հարց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով իր մտահոգությունները, որ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում։ «Բացի սոցիալական ցանցերում լալահառաչ գրառումներից, որ «Սևա՜նը, ա՜խ, մեր Սևանը», մենք որևէ այլ, կոնկրետ քայլեր այս պահին չենք տեսնում»,- […]
12:07 09.07.2019
Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը RIA Novosti-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի առևտրային կապերն Իրանի հետ՝ անկախ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների: Իր խոսքում Չիժովն ասել է. «Մեր կոլեգաները հաճախ մեզ հարցնում են, թե ինչո՞ւ Ռուսաստանը և Չինաստանը չեն ստեղծում իրենց INSTEX-ը: Այս հարցին մեք պատասխանում ենք հարցով՝ ինչու՞ է դա մեզ […]
12:02 09.07.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում շրջակա միջավայրի նախարարին հիշեցրեց, որ նա է բնապահպանության ոլորտում քաղաքական որոշումներ ընդունող։ Մելքումյանը նրան հարցրեց՝ արդյո՞ք նրա համար անակնկալ էր Սևանի այս վիճակը, անասունների անկումները, ձկնատեսակների ոչնչանալը։ «Պատահական, հանկարծակի տեղեկատվությո՞ւն է Ձեր համար, թե՞ Դուք գիտեիք … Այսինքն՝ մի հատ հասկանանք էլի՝ Դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք էս […]
11:57 09.07.2019
Ազգային ժողովում այսօր ներկայացվել էր բնապահպանական ոլորտի նախագծերի մեկ այլ փաթեթ, բայց պատգամավորների մի մասը, օգտվելով նախարարի ներկայությունից, հարցեր ուղղեց Սևանի վերաբերյալ։ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասաց, որ ուղղակի աչքի ընկնելու համար չէ, որ հարց է տալիս այդ թեմայով։ Նա ասաց, որ տարիներ առաջ առաջարկել էր մաքրել Սևանի ափամերձ տարածքը, որպեսզի ջրի մակարդակի բարձրանալուց հետո […]
11:56 09.07.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա այն վայր չդնելու փաստին, տեղեկացրել, որ ինքը` Ուրիխանյանը, այդ մասին առաջիկայում պարզաբանումներ է ներկայացնելու: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում որոշ լրատվամիջոցների հայտարարություններին, թե Ծառուկյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներին […]
11:51 09.07.2019
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ եզրակացությունն ուշանում է։ Պարզվում է՝ օտարերկրյա կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքը թարգմանվում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Նախարարն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում, և եզրակացությունը նույնպես նրանց ուսումնասիրությանն է […]
11:44 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: Դավիթ Անանյանը նշել է, որ դեռևս Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ասվել է, որ ՊԵԿ-ն իր ծրագրային ցուցանիշը գերակատարելու է 62 միլիարդ դրամով և ըստ էության` հիմա կա կարևոր բան, որ պետք է արձանագրվի. «Կիսամյակային արդյունքներով 62 միլիարդ գերակատարումը կատարվել է կիսամյակով և […]
11:40 09.07.2019
Ուղևորատար տրանսպորտի անվտանգության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Խոսելուց, սակայն, ինչպես հայտնի է, խնդիրները չեն լուծվում, այնինչ աշխարհում արդեն վաղուց կիրառվող պարզ մեթոդները որերորդ անգամ կարող էին մարդկային կյանքեր փրկել: SHANTNEWS.am-ի լրագրողական հետաքննությունը վթարների ժամանակ ողբերգական հրդեհներից խուսափելու հուսալի տարբերակ է առաջարկում: Հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած այս վթարը ցնցեց հանրությանը: Հնչեցին […]
11:36 09.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ՊԵԿ-ի արդյունքները: ՊԵԿ նախագահը սլայդերի միջոցով լրագրողներին տվյալներ է ներկայացրել: Դավիթ Անանյանը նշել է, որ նախնական 645․5 միլիարդ է պլանավորված է եղել, ապա փոփոխվել է՝ դառնալով 650․7: Նրա խոսքերով՝ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ հարկային օրենքի եկամուտները պլանավորված էին 1 տրիլիոն 402 հազար, […]
11:35 09.07.2019
Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց, թե վերջինս իր արդեն մեկամյա պաշտոնավարման ընթացքում ինչ է արել, որպեսզի թույլ չտա Սևանի ներկա վիճակը, երբ լիճը լցված է ջրիմուռներով ու փաստացի վտանգված է։ Իր քայլերից առաջինը, ըստ Գրիգորյանի, լճի ափամերձ տարածքների վերլուծությունն է եղել, որ կատարվել […]
11:25 09.07.2019
Հայաստանի օգտատերերի 3․23%-ը 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է թաքնված կրիպտոմայներների գրոհների, այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 2․72%, իսկ Ադրբեջանում՝ 3․06%։ Հայաստանում 2018-ին մայներների թաքնված տեղադրման փորձեր են գրանցվել օգտատերերի 13%-ի համակարգիչներում։ 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 9․3%։ Եթե Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017-ին կազմել է 6․73%, իսկ 2018-ին հասել է […]
11:23 09.07.2019
Ազգային ժողովում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի ներկայությունից օգտվելով՝ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրան հիշեցրեց, որ Սևանի վիճակի հարց կա հանրային օրակարգում։ Նա հարցրեց՝ պետական մակարդակով որևէ փորձաքննություն իրականացվե՞լ է, հայտնի՞ է, թե ինչ է կատարվում լճի հետ։ Նախարարը մի քանի պատճառ նշեց, բայց մինչ այդ ասաց, որ կապտականաչ ջրիմուռների քանակը մեծանում է նաև Բայկալ […]
11:13 09.07.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց նախագծերի փաթեթ, որոնցով խստացվում են պատիժներն ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում։ Մասնավորապես՝ այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ։
10:52 09.07.2019
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացված հարցերի թվում էին նաև այնպիսիները, որոնք առաջին ընթերցմամբ ընդունվել էին խորհրդարանի կողմից։ Այդ հարցերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկում, ըստ էության, չեղավ, քանի որ բոլոր հարցերի պատասխանները տրվել էին նախորդ ընթերցման ժամանակ։ Երկու դեպքում էլ հարցերը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։ Առաջինը վերաբերում էր ՔԿԱԳ համակարգում փոփոխություններին, որոնք հեշտացնելու էին առնչություններն […]
10:46 09.07.2019
Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանի օրակարգում կա 9 հարց, որոնք առաջադրել է կառավարությունը։ Օրակարգը ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, թե ինչ նպատակով են այդ նախագծերը ներկայացվել հապշտապ քննարկման։ Հարցերից մեկը վերաբերում է անտառների ապօրինի հատումներին։ Նոր կարգավորումները խիստ պատիժներ են սահմանելու այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը հստակ կանխիչ դեր է ունենալու, ինչի համար […]