TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԻՆ ծանրաբեռնվածությունը ֆանտաստիկ ծանր է․ Ֆելիքս Ցոլակյան

13:58 08.07.2019

«ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, որովհետև հրդեհների աննախադեպ քանակություն է։ Տեսեք՝ անցյալ տարվա վրա մենք ունենք 1600-ով ավելի հրդեհ։ Սա կրկնակի ավելի է, քան եղել է անցյալ տարի էս ժամանակ»,- այս մասին այսօր ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա բացատրեց, որ շատ դեպքերում այդ հրդեհները կապված են մարդկային գործի հետ, ու դա նաև անփույթ վերաբերմունքի […]

̰
Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է

13:55 08.07.2019

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։ Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն […]

̰
Թրամփը պատասխանել է Մեծ Բրիտանիայի դեսպանի քննադատությանը

13:50 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոկը վատ է կատարել իր պարտականությունները, ասում է Fox News-ը: Նա նշել է, որ դեսպանը վատ է ծառայում Մեծ Բրիտանիային: Թրամփը նաև ավելացրել է, որ նախագահի աշխատակազմը բնավ դեսպանի «երկրպագուն» չէ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դերոկը Մեծ Բրիտանիա էր ուղարկել […]

̰
Արցախի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել

13:40 08.07.2019

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու […]

̰
Քարինջում ինքնասպան եղած տղամարդն ունեցել է հոգեկան խնդիրներ. մանրամասներ

13:21 08.07.2019

Երեկ Լոռու մարզի Քարինջ գյուղում ինքնասպան է եղել 35-ամյա տղամարդ: Տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել, ապա ընտանիքի անդամները գտել են նրա դին: Դեպքի մանրամասների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Լոռու մարզի Քարինջ համայնքի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդուն գտել են ծառից կախված. «Ըստ խոսակցությունների` նա 2-3 […]

̰
Նոր հանգամանքներ 25 տարվա վաղեմության սպանության գործով. զինվորական դատախազը նոր քննություն նշանակելու վերաքննիչ բողոք է ներկայացրել

12:44 08.07.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Մատենադարանի տնօրենին

12:42 08.07.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մշակութային ոլորտում Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւոր եւ պահանջված է համարել Մատենադարանի հետ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ այն […]

̰
Ի՞նչ վիճակում են Արարատի մարզի վթարի տուժածները. մանրամասներ

12:20 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրելն է, որ Երասխի վթարից տուժածները շարունակում են բուժումը Հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սինգապուրի նախագահին

12:14 08.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Հալիմահ Յակոբին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Ձեզ ենք ներկայացնում հանդիպման տեսանյութը:  

̰
Թրամփի վարկանիշը հասել է ռեկորդային ցուցանիշի

11:59 08.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Դա նրա որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքն է, գրում է Langer Research Associates-ն իր հրապարակած հետազոտության մեջ: Հարցումը պատվիրել են ABC-ն և The Washington Post-ը: Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը, իսկ 53%-ը հակառակ տեսակետին է: Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած […]

̰
Մի քանի անգամ ասվել է, որ բոլոր մարդատար տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով. Ֆելիքս Ցոլակյան

11:13 08.07.2019

Արտակարգի իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող հստակ ասել, թե որն է եղել Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառը. «Կա մոտավորապես այսպիսի վարկած, որ մեքենան դիմացից խփել է «ԳԱԶելին», ապա 06 մակնիշի մեքենան նաև հետևից է հարվածել, ինչից առաջացել է գազի արտահոսք և բռնկում: Շատ արագ է այրվել, փրկարարները, […]

̰
Քարահունջում նախագահը վստահեցրել է` մեր երկիրը փայլուն ապագա ունի

10:59 08.07.2019

Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք: Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։ Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն […]

̰
ԲՀԿ-ն հանգստանում է․ կադրեր Ջերմուկից

09:54 08.07.2019

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները կիրակին անցկացրել են Ջերմուկում։ Նրանց հետ է եղել նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ամպի տակից ջուր է գալիս», «Երևանի սիրուն աղջիկ»՝ միասին երգել են նրանք։ ԲՀԿ-ականները նաև Ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել՝ գրելով․ «Խմբակցության նիստ՝ Ջերմուկի տաք ջրերում»։

̰
Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings-ի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

09:40 08.07.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Կառավարության ղեկավարը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների […]

̰
Վրաստանի իշխանությունը սադրանք է որակել եթերում Պուտինին վիրավորելը

09:31 08.07.2019

Վրաստանի իշխանությունները կտրուկ են արձագանքել «Ռուսթավի 2»-ի կիրակնօրյա սկանդալային եթերին, որի ժամանակ հաղորդավար Գեորգի Գաբունիան մոտ 1․5 րոպե ռուսերենով, անպատշաճ արտահայտություններով վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ տեղի ունեցածը սադրանքի մտահոգիչ դրսևորում է և երկրում իրադրության ապակայունացման փորձ։ «Դա միանգամայն անընդունելի է»,-ասել է նա։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր հերթին […]

̰
Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը նշվել է հայրենի Խարկով գյուղում

00:03 08.07.2019

«Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ լեգենդար զորահրամանատր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով ուխտագնացություն էր կազմակերպվել Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ: Չնայած Կոմանդոսի հոբելյանական տարեդարձի օրը մայիսի 22-ն է, բայց միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ այն նշվել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանի հայրենի գյուղում, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին, և այնտեղ ապրել են Կոմանդոսի պապերն ու ծնողները, իսկ ինքը ծնվել […]

̰
Վահե Հովհաննիսյանը՝ 90-ականների իշխանության սխալների մասին

22:31 07.07.2019

«Դա եղել է մեր պետականության ամենա-ամենացավալի սխալներից մեկը՝ մենք չկարողացանք 1990-1991 թվականներին իսկապես լեգիտիմ և գաղափարական հայացքներով հանդես եկող իշխանությունից ստանալ լուրջ էլիտա, առաջ տանող իշանություն: Շատ արագ դա դարձավ իշխանություն՝ իր համար», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի՝ շատ դժվար է երկար դարեր պետականություն չունենալ, հետո ունենալ […]

̰
Վնասակար է անցումը «կեդերից» բարձրակրունկի և հակառակը

22:18 07.07.2019

Բարձրակրունկ կոշիկների չարաշահումը, ինչպես նաև օրվա ընթացքում հաճախակի անցում կատարելը բարձրակրունկից «կեդերի», կարող է հանգեցնել անոթային վնասվածքների, զգուշացնում է Մոսկվայի սպորտային բժշկության դեպարտամենտի գլխավոր մասնագետ  Զուրաբ Օրջոնիկիձեն: Սխալ ընտրված կոշիկը վնաս է հասցնում ոչ միայն ոտքերին, այլև կեցվածքին, ողնաշարին և ընդհանրապես՝ առողջությանը: «Ոտնաթաթի հարմարավետությամբ է պայմանավորված հենաշարժողական ապարատի, անոթների, ներքին օրգանների առողջությունը: Հարկ է նկատել, […]

̰
Սահմանադրության կոնկրետ հոդվածը ֆիքսում է, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է. Վահե Հովհաննիսյան

20:49 07.07.2019

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդարադարձել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Ո՞վ է, ի վերջո, ՍԴ նախագահը։ «Սահմանադրության կոնկրետ հոդվածը ֆիքսում է, որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է: Եվ պետք է լինի՝ մինչև իր 65 տարեկանը: Մնացածը մանիպուլացիա է: Իրավական համայնքը շատ արագ կողմնորոշվեց և հասկացավ, որ ինքնահռչակված ՍԴ նախագահին հրապարակային պաշտպանում […]

̰
Մեծ Բրիտանիան 18 միլիոն եվրո կհատկացնի կեղծ լուրերի դեմ պայքարին

19:22 07.07.2019

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է հաջորդ երեք տարիների ընթացքում հատկացնել 18 միլիոն եվրո՝ Արևելյան Եվրոպայի երկրներում կեղծ լուրերի դեմ պայքարի համար, գրում է ՏԱՍՍ-ը: Մեծ Բրիտանիան դրանով նաև կաջակցի բալկանյան երկրների ԶԼՄ-ներին: Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը նշել է, որ մամուլի ազատության խորհրդաժողովին ընդառաջ ինքը կարծում է, որ պետք է լրագրողների համար ստեղծել ազատ աշխատելու […]

̰
Խորին ցավակցություն եմ հայտնում Արման Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին․ Փաշինյան

18:25 07.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա դեսպան Արման Կիրակոսյանի մահվան մասին: Նա իր մարդկային  արժանիքներով, հայ մտավորականի ճշմարիտ կեցվածքով ու բարձր պրոֆեսինալիզմով օրինակ է հանդիսացել շատ շատերի համար։ Դեսպան Կիրակոսյանը կանգնած […]

̰
Նստելու են շատերը և շատերն են ստանալու վատ դատավճիռներ. Վահե Հովհաննիսյան

17:49 07.07.2019

«Ուրիշներն էլ են նստելու, ուրիշներին եթե թվում է, որ իրենք կպլստան, եթե գնաց դատական համակարգը, դարձավ մեկ անձից կախված, կամ գործադիրից կախված, նստելու են շատերը և շատերն են ստանալու վատ դատավճիռներ», – «Հեռանկար»-ի տաղավարում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնելով այն թեմային, թե ովքեր կհայտնվեն բանտում: Հովհաննիսյանը բերել է Վրաստանի օրինակը, երբ […]

̰
Մեծ Բրիտանիայի դեսպանը գաղտնի նամակներում Թրամփին համարել է «ոչ կոմպետենտ»

17:28 07.07.2019

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դարրոկը Բրիտանիա է ուղարկել գաղտնի նամակներ, որոնցում Թրամփին ավանել է «ոչ կոմպետենտ, անկարող և վտանգավոր», գրում է Daily Mail-ը: Այս նամակները սկզբում հայտնվել են պարբերականի տրամադրության տակ, իսկ ավելի ուշ բրիտանական կառավարության աղբյուրը հաստատել է տեղեկությունը: Խոսքը վերաբերում է 2017 թվականից մինչև հիմա ուղարված նամակներին։ Դրանցում դիվանագետը նկարագրում էր Թրամփի […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

16:51 07.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն։ Մինսկում նախարար Պապիկյանը հանդիպում կունենա ԲՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ա․Ն․ Ավրամենկոյի հետ։

̰
Մարիա Զախարովան այցելել է Հաղարծին և Սևան

15:04 07.07.2019

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան շարունակում է իր ճանապարհորդությունը Հայաստանում: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է նոր լուսանկարներ: Նա այցելել է Դիլիջան, եղել Հաղարծինում, Սևանում և այնտեղից լուսանկարներ է հրապարակել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան ներկա է գտնվել ռեժիսոր Գենադի Մելքոնյանին նվիրված հուշ-երեկոյին:

̰
Վարչապետի այցը Վիետնամ ավարտվել է. աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով

14:24 07.07.2019

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, […]

̰
Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար

13:11 07.07.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են ստեղծել պայմաններ և թարմացնել միջուկային հարցով երկխոսությունը, գրում է Reuters-ը: Նախագահները մինչ հուլիսի 15 -ը կուսումնասիրեն երկխոսության վերականգման ուղիները։ Դրան միաժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Աբբաս Աղակչին հայտարարել է, որր Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար: […]

̰
Վրաերթ Կոմիտասի պողոտայում․ տուժածի վիճակը ծանր է

12:00 07.07.2019

Հուլիսի 6-ին՝ ժամը 23։37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/3 հասցեում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն (մոտ 50 տարեկան կին): Փրկարարները շտապօգնության […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը հրատապ մեկնում է Վրաստան

10:59 07.07.2019

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյբսուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առողջապահության նախարարի տեղակալը մեկնում է Վրաստան, որպեսզի ծանոթանա այսօր առավոտյան Վրատանում տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասներին, որի հետևանքով զոհվել է երեք հայ. «Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ: Նախնական […]

̰
ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վրաստանում զոհված հայերի մասին

10:33 07.07.2019

Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, […]

̰
BACK_TO_TOP